Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
09:00 - Մտորումներ, 09:30 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը, 12:00 - Ակունք, 13:30 - Մտորումներ, 14։00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 15:00 - Իմաստություն Սողոմոնի, 16։00 - «Վեմի» արխիվից. հետադարձ հայացք, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 22:00 - Ակունք (կրկնություն), 23:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 09:00 - Մտորումներ, 12:02 - Հոգեվոր զրույցներ (ուղիղ եթեր), 13:30 - Մտորումներ, 14:00 - Սուրբ Գրքի ներածություն, 15:00 - Գիրք առակաց, 16։00 - «Վեմի» արխիվից. հետադարձ հայացք, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 23:00 - Սուրբ Գրքի ներածություն, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 09:00 - Մտորումներ, 09:30 - Ուղիղ եթերում է՝ Տաթեվիկ Հայրապետյանը, 12:00 - Աշխարհայացք, 13:30 - Մտորումներ, 14:00 - Արվեստի երանգներ, 15։00 - Գիրք Սաղմոսաց Դավթի, 16։00 - «Վեմի» արխիվից. հետադարձ հայացք, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Աշխարհայացք (կրկնություն), 23:00 - Արվեստի երանգներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 09:00 - Մտորումներ, 09:30 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը, 12:00 - Հայելի, 13:30 - Մտորումներ, 15:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Հայելի (կրկնություն), 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 09:00 - Մտորումներ, 10:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 11:00 - Մեծ գաղափարներ, 12:00 - Ոսկեփորիկ, 13:00 - Արվեստի երանգներ, 13:30 - Մտորումներ, 14:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն), 15:00 - Գրական ընտրանի (կրկնություն), 16:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 17:00 - Հայելի (կրկնություն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Ոսկեփորիկ, 23:00 - Մեծ գաղափարներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 18:00, 24:02
Երեքշաբթի 18:00, 24:02
Չորեքշաբթի 18:00, 24:02
Հինգշաբթի 18:00, 24:02
Ուրբաթ 18:00, 24:02
Շաբաթ 18:00, 24:02
Կիրակի 18:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 19:00, 21:00
Հինգշաբթի 19:00, 21:00
«Զատիկ» մանկական հաղորդաշար
Երեքշաբթի 12:00, 22:00
Չորեքշաբթի 04:00
Կիրակի 02:00, 14:00
Ակունք
Աղոթքներ
Հինգշաբթի 12:00, 22:00
Ուրբաթ 04:00
Կիրակի 22:00
Աշխարհայացք
Հինգշաբթի 14:00, 23:00
Ուրբաթ 03:00
Շաբաթ 13:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 15:00
Հինգշաբթի 02:00
Գիրք առակաց
Հինգշաբթի 15։00
Ուրբաթ 02։00
Գիրք Սաղմոսաց Դավթի
Երկուշաբթի 15:00
Երեքշաբթի 02:00
Շաբաթ 15:00
Գրական ընտրանի
Երկուշաբթի 02:00
Ուրբաթ 15:00
Կիրակի 15:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երկուշաբթի 19:00, 21:00
Երեքշաբթի 19:00, 21:00
Իմ Եկեղեցու պատմությունը
Երեքշաբթի 15:00
Չորեքշաբթի 02:00
Իմաստություն Սողոմոնի
Երեքշաբթի 14։00, 23:00
Չորեքշաբթի 03։00
Շաբաթ 16:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 14:00, 23:00
Երեքշաբթի 03:00
Շաբաթ 14:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 12:00, 22:00
Շաբաթ 03:00, 17:00
Հայելի
Երեքշաբթի 09:30
Ուրբաթ 09:30
Հանդիպում ուղիղ եթերում Օլյա Նուրիջանյանի հետ
Ուրբաթ 19:00, 21:00
Շաբաթ 19:00, 21:00
Կիրակի 19:00, 21:00
Հեքիաթի ժամ
Չորեքշաբթի 12:02, 22:00
Հինգշաբթի 04:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Երեքշաբթի 04:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Շաբաթ 11:00, 23:00
Կիրակի 04:00
Մեծ գաղափարներ
Երկուշաբթի 09:00, 13:30
Երեքշաբթի 09:00, 13:30
Չորեքշաբթի 09:00, 13:30
Հինգշաբթի 09:00, 13:30
Ուրբաթ 09:00, 13:30
Շաբաթ 09:00, 13:30
Կիրակի 09:00, 13:30
Մտորումներ
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 03:00, 23:00
Ոսկեփորիկ
Չորեքշաբթի 14:00, 23:00
Հինգշաբթի 03:00
Շաբաթ 02:00
Կիրակի 13:00
Սուրբ Գրքի ներածություն
Նախաձեռնություններ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ արտադրանք
մեր մասին
Տ. Մարկոս քհն. Մանգասարյան
Հաղորդման ժամանակացույց
Երկուշաբթի - 12:02, 22:00
Երեքշաբթի - 04:00
Կիրակի - 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ

Բաժանորդագրվել
1/1
19 Հունիս (մաս 48)

Կյանքի, ուտել-խմելու մասին չմտահոգվելու համար Տեր Հիսուս Քրիստոսն օրինակ է բերում երկնքի թռչուններին, որ ոչ սերմանում են, ոչ հնձում, բայց մեր երկնավոր Տերը նրանց մասին հոգ է տանում: Սակայն կարևոր է հասկանալ, որ քրիստոնեությունը դեմ է ոչ թե կյանքի մասին պարզապես հոգ տանելուն ու մեր անելիքները ծրագրելուն, այլ չափազանց մտահոգությանն ու ապագայի համար անհանգստանալուն: Քրիստոնյան վստահ պիտի լինի, որ Աստված իր մասին հոգ է տանում: Հաղորդման ընթացքում խոսվում է նաև շքեղություններից, ճոխություններից հեռու մնալու և ժամանակակից աշխարհում տարածված մոլություններից մեկի՝ «շոփինգ»-ի կախվածությունից ազատվելու մասին:

 

1/1
1/1
12 Հունիս (մաս 47)

Տեր Հիսուս Քրիստոսը զգուշացնում է, որ մարմնի լուսավորությունն ուղղակիորեն կախված է նույն այդ մարմնի ճրագի՝ աչքի լուսավոր լինել-չլինելուց: Եվ ինչպես որ մարմնավոր աչքն է լուսավորում մարմինը, նույնպես և հոգևոր աչքն է, որ լուսավոր, պարզ, մաքուր կամ աղտոտ ու խավար է դարձնում հոգին:
Հաղորդման ընթացքում խոսվում է նաև երկու տիրոջ ծառայելու անկարելիության մասին: Աստված և մամոնա, հոգևոր բարոյական արժեքներ, հավիտենական կյանք և նյութական իրականություն, փող, հարստություն: Քրիստոնեությունը, չմերժելով հանդերձ հարստությունն ու նյութական արժեքները, զգուշացնում է, որ հանկարծ մեր հույսը չդնենք այդ հարստության վրա:

 

1/1
1/1
05 Հունիս Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 46)

Հաղորդման ընթացքում խոսվում է երկրավոր կյանքի համար անցողիկ գանձեր և երկնային կյանքի համար հավիտենական գանձեր դիզելու մասին: Տեր Հիսուս Քրիստոսը զգուշացնում է, որ ուր մեր գանձերն են, այնտեղ էլ մեր սրտերը կլինեն: Որո՞նք են երկնային գանձերը, ինչպե՞ս մնալ աշխարհի մեջ, առնչվել դրամի ու նյութական արժեքների հետ և չդառնալ դրանց գերին: Դե՞մ է արդյոք քրիստոնեությունը հարստությանը և նյութական բարիքներին, թե՞ ոչ:

 

1/1
1/1
22 Մայիս Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 45)

Հրեաները սովորություն ունեին երեք հիմնական առաքինությունները՝ ողորմությունը, աղոթքն ու ծոմապահությունը, ցուցադրաբար կատարելու: Երկուշաբթի և հինգշաբթի օրերին, երբ շուկա էր կազմակերպվում, փարիսեցիները ցուցադրաբար կանգնում էին հրապարակներում սպիտակեցրած երեսով՝ իբրև թե խիստ ծոմ են պահում, ցուցադրաբար ջուր կամ հաց էին գնում շրջիկ աղքատ վաճառականներից և տալիս էին ուրիշներին, իսկ տաճարում աղոթքի էին կանգնում այնպես, որ բոլորին տեսանելի լինեին: Այս ամենի դեմ էլ խոսում է Տեր Հիսուս Քրիստոսը Լեռան քարոզում:

1/1
1/1
15 Մայիս Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 44)

Հաղորդման ընթացքում խոսվում է Աստծուն ուղղված հերթական խնդրանքի մասին՝ փորձություններից հեռու պահելու վերաբերյալ: Հետաքրքրական է, բայց Ծննդոց գրքում մենք տեսնում ենք, որ Աստված փորձում է Աբրահամին, Ավետարանը մեզ պատմում է Տեր Հիսուս Քրիստոսի անապատում փորձվելու մասին, իսկ Հակոբոս առաքյալի ընդհանրական թղթում խոսվում է Աստծու՝ չարից չփորձվելու և ոչ ոքի նաև չփորձելու մասին: Ուրեմն ի՞նչ է փորձությունը, ո՞ւմ կողմից է գալիս, և ի՞նչ անել փորձությունների դեպքում:

1/1
1/1
08 Մայիս Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 43)

Հաղորդման ընթացքում խոսվում է Տերունական աղոթքի մեջ հիշվող միակ նյութական խնդրանքի՝ հանապազօրյա հացի մասին և այն մասին, որ մենք այդ հացը միայն մեզ համար չենք խնդրում, այլ նաև մեր եղբայրների ու քույրերի. չէ՞ որ Տերունական աղոթքը սկսում ենք «Հայր մե՛ր» ասելով: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև մեր հանցանքների համար Աստծուց թողություն խնդրելուն՝ հիշեցնելով, որ մենք խնդրում ենք Աստծուն մեզ ներել այնպես, ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին:

1/1
1/1
01 Մայիս ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ՄԱՍ 42)

Հաղորդման ընթացքում բացատրվում են Տերունական աղոթքի առաջին երեք խնդրանքները՝ Աստծո անվան սուրբ լինելու, Աստծո թագավորության գալու և աստվածային կամքի հաստատման վերաբերյալ: Անդրադարձ է արվում նաև Տերունական աղոթքի առաջին բառերին՝ «Հայր մեր»-ին, որով հստակ է դառնում, որ բոլոր մարդիկ նույն Աստծո արարչության մասն են և հավասար են իրար: Հաղորդման ընթացքում խոսվում է նաև համատես ավետարանիչների կողմից «Աստծո արքայություն» և «Երկնքի արքայություն» բառակապակցությունների կիրառման ու դրանց նշանակության մասին:

1/1
1/1
24 Ապրիլ ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ՄԱՍ 41)

Հաղորդումը ներկայացնում է Տեր Հիսուս Քրիստոսի աղոթքի մասին ուսուցումը: Հիսուսը զգուշացնում է Իր հետևորդներին կեղծավորների պես ցուցադրաբար և հեթանոսների պես շատախոսելով չաղոթել: Նա պատգամում է մեզ աղոթելիս մեր ներսի սենյակը մտնել ու փակել դռները՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցման բոլոր միջոցները, լսել մեր ներսի ձայնը, առերեսվել սեփական անմաքրության, սխալների ու մեղքերի հետ և բռնել ինքնամաքրման, ապաշխարության ուղին:

1/1
1/1
17 Ապրիլ ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ՄԱՍ 40)

Ինչպիսին էր ողորմությունը Հիսուսի ժամանակներում և ինչպիսին է այն այսօր։ Ինչպիսին պիտի լինի ճշմարիտ քրիստոնեական ողորմությունը։ Արդյո՞ք ողորմություն կարելի է համարել փողոցներում մուրացկանություն անող մարդկանց դրամ տալը։ Որն է Տեր Հիսուս Քրիստոսի պահանջը ողորմություն գործողներից։ Որն է նպատակը ողորմության գաղտնիության, որ նույնիսկ աջ ձեռքդ չիմանա, թե ձախն ինչ է անում։ Ողորմության վերաբերյալ այս և հարակից այլ հարցերի է անդրադառնում հաղորդաշարի հերթական թողարկումը։

1/1
1/1
10 Ապրիլ ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ՄԱՍ 39)

Հաղորդումն անդրադառնում է Օրենքի ճշմարիտ ուսուցման վերջին հատվածին, որտեղ Քրիստոսը պատգամում է սիրել մեր թշնամիներին, օրհնել մեզ անիծողներին, բարություն անել մեզ ատողներին և աղոթել նրանց համար, ովքեր մեզ չարչարում ու հալածում են։ Ի՞նչ է նշանակում սիրել թշնամիներին։ Այս բառի հունարենն առնվազն չորս իմաստ ունի։ Ո՞ր իմաստով է Հիսուսն օգտագործում «սեր» բառը, երբ խոսում է թշնամիներին սիրելու մասին։
Տեր Հիսուս Քրիստոսը զգուշացնում է նաև բոլոր նրանց, ովքեր իրենց մտերիմներին ու հարազատներին են միայն սիրում և կարծում են, թե դրանով մեծ բան են անում, այնինչ այդպիսով պարզապես նմանվում են մաքսավորներին ու մեղավորներին։

 

1/1
1/1
03 Ապրիլ Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 38)

Հաղորդման ընթացքում ներկայացվում է Լեռան քարոզի ամենահետաքրքրական հատվածը՝ զետեղված Մատթեոսի Ավետարանի 5.38-42 համարներում։ Այն նաև ամենախնդրահարույց հատվածն է, որ հակասական զգացողությունների ու բացատրությունների առիթ է տվել: Խոսքը վրեժխնդրության օրենքի՝ «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»-ի դիմաց Տեր Հիսուս Քրիստոսի բերած մեկ այլ պատվիրանի մասին է, որ խրատում է աջ այտին ապտակ ստանալու դեպքում ձախն էլ դարձնել: Ի՞նչ նկատի ունի Հիսուսն այս պատվիրանով. արդյո՞ք սա կատարյալ հնազանդության կամ ինչ-որ տեղ նաև արժանապատվության ոտնահարման դեպքում լուռ մնալու կոչ է, թե՞ այլ իմաստ ու ասելիք կա այս խոսքի մեջ:

1/1
1/1
27 Մարտ Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 37)

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվում երդում տալու հրեական սովորությանը: Հրեաները, ինչպես և բոլոր մարդիկ, ովքեր երդվելու սովորություն ունեն, երդման միջոցով իրենց ասած խոսքն ավելի հավաստի և ճշմարտացի ներկայացնելու խնդիր ունեն: Հրեաները երդվում էին, օրինակ, Երուսաղեմի, երկնքի և երկրի վրա:  Տեր Հիսուս Քրիստոսը, ինչպես Օրենքի ճշմարիտ ուսուցման նախորդ, այնպես և այս հատվածում, չմերժելով հանդերձ Հին Ուխտի օրենքը, առավել բարձր հարթություն է տեղափոխում երդվելու սովորությունը՝ այն փոխարինելով պարզապես  խոստում տալու, «այո»-ն այո և «ոչ»-ը ոչ պահելու պատգամով:

1/1
1/1
20 Մարտ Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 36)

Հաղորդումը ներկայացնում է Մատթ. 5.27-32 համարներն ընդգրկող հատվածի մեկնությունը։ Քրիստոսն անդրադառնում է չշնանալու պատվիրանին, գայթակղության թեմային և ցույց տալիս այս մեղքից զերծ մնալու ճանապարհները։

1/1
1/1
13 Մարտ Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 35)

Հաղորդումը ներկայացնում է Մատթ. 5.21-26 համարներն ընդգրկող հատվածի մեկնությունը։ Քրիստոսն անդրադառնում է չսպանելու պատվիրանին, Իր հերթին սովորեցնում անտեղի չբարկանալ եղբոր վրա, նաև հաշտվել նրա հետ։

 

1/1
1/1
06 Մարտ Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 34)

Հաղորդումը ներկայացնում է Մատթ. 5.17-20 համարներն ընդգրկող հատվածի մեկնությունը։  Ցույց է տրվում, թե ինչ վերաբերմունք ուներ Քրիստոսը Մովսիսական Օրենքի պատվիրանների հանդեպ։

1/1
1/1
30 Հունվար Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 33)

Հաղորդումը ներկայացնում է Մատթ. 5.13-16 համարներն ընդգրկող հատվածի մեկնությունը։ Ում են ուղղված Քրիստոսի խոսքերը. «Դուք եք երկրի աղը», «Դուք եք աշխարհի լույսը», և ինչ է պահանջվում նրանցից, ովքեր կոչված են լինելու երկրի աղն ու աշխարհի լույսը։

 

1/1
1/1
23 Հունվար Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 32)

Հաղորդումը ներկայացնում է յոթերորդ և ութերորդ երանիների մեկնությունները։ Բացատրում է, թե ովքեր են արդարության համար հալածվողները և Աստծո համար նախատվողները, հալածվողներն ու զրպարտվողները։

1/1
1/1
16 Հունվար Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 31)

Հաղորդումը ներկայացնում է երանիներից յոթերորդը՝ «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն» (Մատթ. Ե 9)։ Ովքե՞ր են իրական խաղաղարարները։ Չէ՞ որ այսօրվա աշխարհում խաղաղության նոբելյան մրցանակ են ստանում այնպիսի քաղաքական գործիչներ կամ երկրների կառավարիչներ, ովքեր ամենամեծ պատերազմների հրամանը տվողներն են եղել։ Ուրեմն ի՞նչ խաղաղարարների մասին է խոսքը։ Ո՞րն է քրիստոնեական պատկերացումը խաղաղության և այդ խաղաղությունն արարողների, ստեղծողների մասին։

 

1/1
1/1
09 Հունվար Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 30)

Հաղորդումը ներկայացնում է երանիներից վեցերորդը՝ «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն» (Մատթ. Ե 8)։ Սիրտը, որ հոգևոր առումով մեր խղճի ու բարոյական նկարագրի կենտրոնն է, մաքուր կարող է լինել ապաշխարության ճանապարհով միայն։ Մենք նույնպես, Դավիթ թագավորի հետ, կրկնենք ապաշխարության 50-րդ սաղմոսի հետևյալ խոսքը. «Իմ մեջ մաքուր սի՛րտ հաստատիր, Աստվա՛ծ, և արդար հոգի՛ նորոգիր իմ որովայնում» (Սաղմ. Ծ 12)։

1/1
1/1
02 Հունվար Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 29)

Հաղորդումը ներկայացնում է երանիներից հինգերորդը՝ «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն» (Մատթ. Ե 7)։ Հայոց պատմությունը լի է մեծանուն ողորմած անձանցով։ Ներսես Մեծ Կաթողիկոսի, Աշոտ Ողորմած Երրորդ թագավորի և Հովհաննես Թումանյանի անունները միայն բավարար են՝ համոզվելու համար, որ այդպիսիք մեզանում միշտ եղել են ու այսօր էլ կան։ Մենք պարտավոր ենք ողորմած լինել, որովհետև մեր հանդեպ ամենամեծ ողորմությունը մեր Տերը գործեց՝ խաչի վրա Իր կյանքը մեզ նվիրաբերելով։

 

1/1
1/1
26 Դեկտեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 28)

Հաղորդումը ներկայացնում է երանիներից չորրորդը՝ «Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք կհագենան» (Մատթ. Ե 6): Այն մարդն, ով սոված է ու ծարավ, ողջ է։ Հոգևոր առումով ևս նրանք, ովքեր անտարբեր չեն և արդարության ծարավն ու քաղցն ունեն մշտապես, պայքարում են կեղծիքի ու խաբեության դեմ, հոգով կենդանի են և փրկության ճանապարհին են։

 

1/1
1/1
05 Դեկտեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 27)

Հաղորդումը ներկայացնում է երանիներից երրորդը՝ «Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը կժառանգեն» (Մատթ. Ե 5)։ Տերն ինքն է կոչ անում մարդկանց հեզ ու խոնարհ լինել. «...սովորե՛ք Ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. ԺԱ 29)։ Հեզերին Աստված ինքն է պաշտպան կանգնում: Կարևոր է նաև մշտապես հիշել, որ ճշմարիտ քրիստոնյան, ով Տիրոջ նմանությամբ հեզ է ու խոնարհ, «երկիրը» (այստեղ և հանդերձյալում) ժառանգություն պիտի ստանա, իսկ ժառանգությունը չեն վաստակում, այլ ձրիաբար, իբրև շնորհ, իբրև ընծա են ստանում։

1/1
1/1
28 Նոյեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 26)

Երանիներից երկրորդն ուղղված է սգավորներին. «Երանի սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն» (Մատթ. Ե 4)։ Հաղորդման սկզբում ընթերցվում է Խրիմյան Հայրիկի «Մարգարիտ երկնից արքայության» աշխատությունից՝ երկրորդ երանիի վերաբերյալ հատվածը։
Ովքեր են սգավորները, և ինչու է նրանց երանի տալիս Տեր Հիսուս Քրիստոսը։ Ում ենք պատկերացնում մենք՝ Ավետարանի այսօրվա ընթերցողներս, երբ կարդում ենք սգավորների մասին, և ում նկատի ուներ Ինքը Քրիստոսը, երբ խոսում էր սգավորների մասին։

1/1
1/1
21 Նոյեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 25)

Հաղորդումը պատմում է այն մասին, որ Հիսուսն առանձնանում է Իրեն հետևող բազմությունից և աշակերտներին սկսում քարոզել մի լեռան վրա, որն այսօր անվանվում է «Երանիների լեռ»։ Լեռան քարոզի սկզբում Մատթեոս և Ղուկաս Ավետարանիչները ներկայացնում են Հիսուսի արտասանած երանիները։ Հաղորդման ընթացքում քննարկվում է ինը երանիներից առաջինը՝ «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. Ե 3)։ Ընթերցվում է նաև Խրիմյան Հայրիկի «Մարգարիտ երկնից արքայության» աշխատության՝ առաջին երանիին վերաբերող հատվածը։

 

1/1
Էջ 1 2 3
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49