Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 24:00 - Ջազ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Արվեստի երանգներ, 24:00 - Ջազ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Ոսկեփորիկ, 24:00 - Ջազ,
Հաղորդումներ
Աղոթքներ
Երկուշաբթի 08:00, 20:00
Երեքշաբթի 08:00, 20:00
Չորեքշաբթի 08:00, 20:00
Հինգշաբթի 08:00, 20:00
Ուրբաթ 08:00, 20:00
Շաբաթ 08:00, 20:00
Կիրակի 08:00, 20:00
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ
Երկուշաբթի 10:00, 23:00
Ուրբաթ 22:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 12:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Հինգշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 17:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հայոց պատմության էջեր
Երկուշաբթի 14:00, 18:00
Երեքշաբթի 14:00, 18:00
Չորեքշաբթի 14:00, 18:00
Հինգշաբթի 14:00, 18:00
Ուրբաթ 14:00, 18:00
Շաբաթ 14:00, 18:00
Կիրակի 14:00, 18:00
ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
Հարցեր քահանային
Երկուշաբթի 19:00
Երեքշաբթի 19:00
Չորեքշաբթի 19:00
Հինգշաբթի 19:00
Ուրբաթ 19:00
Շաբաթ 19:00
Կիրակի 19:00
Հեքիաթի ժամ
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Շաբաթ 11:00, 22:00
Կիրակի 17:00
Ոսկեփորիկ
ՈւՂԻՂ ԵԹԵՐ
Շաբաթ 16:00
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Սուրբ Պատարագ
մեր մասին
Մեդիա Արտադրանք Հարցախաղ Հոդվածներ
Տ. Մարկոս քհն. Մանգասարյան
Հաղորդման ժամանակացույց
Երկուշաբթի - 12:02, 22:00
Կիրակի - 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ

Բաժանորդագրվել
1/1
02 Հունվար Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 29)

Հաղորդումը ներկայացնում է երանիներից հինգերորդը՝ «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն» (Մատթ. Ե 7)։ Հայոց պատմությունը լի է մեծանուն ողորմած անձանցով։ Ներսես Մեծ Կաթողիկոսի, Աշոտ Ողորմած Երրորդ թագավորի և Հովհաննես Թումանյանի անունները միայն բավարար են՝ համոզվելու համար, որ այդպիսիք մեզանում միշտ եղել են ու այսօր էլ կան։ Մենք պարտավոր ենք ողորմած լինել, որովհետև մեր հանդեպ ամենամեծ ողորմությունը մեր Տերը գործեց՝ խաչի վրա Իր կյանքը մեզ նվիրաբերելով։

 

1/1
1/1
26 Դեկտեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 28)

Հաղորդումը ներկայացնում է երանիներից չորրորդը՝ «Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք կհագենան» (Մատթ. Ե 6): Այն մարդն, ով սոված է ու ծարավ, ողջ է։ Հոգևոր առումով ևս նրանք, ովքեր անտարբեր չեն և արդարության ծարավն ու քաղցն ունեն մշտապես, պայքարում են կեղծիքի ու խաբեության դեմ, հոգով կենդանի են և փրկության ճանապարհին են։

 

1/1
1/1
05 Դեկտեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 27)

Հաղորդումը ներկայացնում է երանիներից երրորդը՝ «Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը կժառանգեն» (Մատթ. Ե 5)։ Տերն ինքն է կոչ անում մարդկանց հեզ ու խոնարհ լինել. «...սովորե՛ք Ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. ԺԱ 29)։ Հեզերին Աստված ինքն է պաշտպան կանգնում: Կարևոր է նաև մշտապես հիշել, որ ճշմարիտ քրիստոնյան, ով Տիրոջ նմանությամբ հեզ է ու խոնարհ, «երկիրը» (այստեղ և հանդերձյալում) ժառանգություն պիտի ստանա, իսկ ժառանգությունը չեն վաստակում, այլ ձրիաբար, իբրև շնորհ, իբրև ընծա են ստանում։

1/1
1/1
28 Նոյեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 26)

Երանիներից երկրորդն ուղղված է սգավորներին. «Երանի սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն» (Մատթ. Ե 4)։ Հաղորդման սկզբում ընթերցվում է Խրիմյան Հայրիկի «Մարգարիտ երկնից արքայության» աշխատությունից՝ երկրորդ երանիի վերաբերյալ հատվածը։
Ովքեր են սգավորները, և ինչու է նրանց երանի տալիս Տեր Հիսուս Քրիստոսը։ Ում ենք պատկերացնում մենք՝ Ավետարանի այսօրվա ընթերցողներս, երբ կարդում ենք սգավորների մասին, և ում նկատի ուներ Ինքը Քրիստոսը, երբ խոսում էր սգավորների մասին։

1/1
1/1
21 Նոյեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 25)

Հաղորդումը պատմում է այն մասին, որ Հիսուսն առանձնանում է Իրեն հետևող բազմությունից և աշակերտներին սկսում քարոզել մի լեռան վրա, որն այսօր անվանվում է «Երանիների լեռ»։ Լեռան քարոզի սկզբում Մատթեոս և Ղուկաս Ավետարանիչները ներկայացնում են Հիսուսի արտասանած երանիները։ Հաղորդման ընթացքում քննարկվում է ինը երանիներից առաջինը՝ «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. Ե 3)։ Ընթերցվում է նաև Խրիմյան Հայրիկի «Մարգարիտ երկնից արքայության» աշխատության՝ առաջին երանիին վերաբերող հատվածը։

 

1/1
1/1
14 Նոյեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 24)

Հաղորդումը ներկայացնում է տասներկու առաքյալների ընտրության դրվագը։ Համատես Ավետարանները ներկայացնում են, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը լեռը բարձրանալուց հետո ընտրում Իրեն հետևողներից տասներկուսին, որպեսզի նրանք մշտապես Իր շուրջ լինեն և Ինքը նրանց ուղարկի քարոզելու։ Հետաքրքրական է, որ Հիսուսի տասներկու առաքյալների մեջ կային հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ։ Ճիշտ է, առաքյալների մեծամասնությունը գալիլեացի ձկնորսներ էին, սակայն չմոռանանք, որ նրանց մեջ էին նաև Մատթեոս մաքսավորն ու մաքսավորների ոխերիմ թշնամի Նախանձահույզ Սիմոնը (նախանձահույզներն ատում էին բոլոր մաքսավորներին, որովհետև վերջիններս գրեթե միշտ կեղեքում էին հրեաներին, հավաքում նրանցից հարկերն ու հանձնում Հռոմի ներկայացուցիչներին)։

1/1
1/1
07 Նոյեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 23)

Համատես Ավետարանները ծոմապահության և շաբաթ օրով պոկված հասկերի վերաբերյալ վեճից հետո վերստին ներկայացնում են մի դրվագ, որտեղ Տեր Հիսուս Քրիստոսը կրկին շաբաթ օրով «գործ է անում». այս անգամ Նա ժողովարանում բժշկում է չորացած ձեռքով մի մարդու։ Համատես Ավետարանները մեզ չեն ներկայացնում, թե ով էր այս մարդը, որի ձեռքը Հիսուսը բժշկեց, սակայն Ընդհանրական Եկեղեցու հայրերից Հերոնիմոս Ստրիդոնացին Մատթեոսի Ավետարանի իր հայտնի մեկնության մեջ վկայում է, որ, եբրայեցիների պարականոն Ավետարանի համաձայն, այս մարդը որմնադիր էր և իր տան միակ հաց վաստակողը։ Այս պատշարն ինքը, Հիսուսին տեսնելով, մոտենում է Նրան ու խնդրում, որ Հիսուսը բժշկի իրեն, որպեսզի ստիպված չլինի դուրս գալու և մուրացկանությամբ զբաղվելու։

1/1
1/1
31 Հոկտեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 22)

Փարիսեցիներն ու օրենսգետները ցուցադրաբար ծոմ էին պահում ամեն երկուշաբթի և հինգշաբթի օրերին։ Նրանք սպիտակեցնում էին իրենց երեսը և մոխիր լցնում իրենց գլխին։ Իսկ Քրիստոսի աշակերտները ծոմ չէին պահում, քանի որ, ըստ Քրիստոսի խոսքի, «միթե կարելի՞ է, որ հարսանքավորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է, պետք չէ, որ ծոմ պահեն: Բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցուի, և ապա այն օրը նրանք էլ ծոմ կպահեն» (Մարկոս 2.19-20)։
Շաբաթ օրը Սուրբ պահելու պատվիրանը ևս հրեաները պահում էին միայն ձևականորեն`առանց այդ օրենքի բուն նպատակին անդրադառնալու։ Այդ էր պատճառը, որ նրանք հանդիմանեցին շաբաթ օրով հասկեր պոկող աշակերտներին և ստացան Հիսուսի պատասխանը. «Շաբաթ օրն է մարդու համար, և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա» (Մարկոս 2.27)։

1/1
1/1
24 Հոկտեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 21)

Մաքսավորները հրեական հասարակության ամենից ատելի ներկայացուցիչներն էին։ Հիսուսը նրանցից մեկին`Ալփեոսի որդի Ղևիին` Մատթեոսին, առաքյալ է ընտրում։ Մատթեոսին առաքելության կոչելուց հետո Հիսուսը սեղան է նստում նրա տանը` մաքսավորների և մեղավորների հետ, որի համար էլ քննադատվում է փարիսեցիների և օրենսդիրների կողմից։ Պատասխանելով Իր աշակերտներին ուղղված հարցին` Հիսուսն ասում է, որ չի եկել արդարներին կանչելու, այլ` մեղավորներին։

 

1/1
1/1
17 Հոկտեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 20)

Ղուկաս Ավետարանիչը մեզ ներկայացնում է Տեր Հիսուս Քրիստոսին շաբաթ օրով Գալիլեայի Նազարեթ քաղաքի ժողովարանում Եսայի մարգարեի գրքից մի հատված ընթերցելիս։ Ղուկասի Ավետարանի 4.18-19  համարներում կարդում ենք. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջն ընդունելի տարին հռչակելու» (հմմտ. Եսայի 61.1-2)։ Եսային մարգարեանում է Մեսիայի մասին, իսկ հրեաները չընդունեցին, որ Մեսիան Ինքը Հիսուսն էր, և նույնիսկ ցանկացան դարավանդից գահավեժ անելով սպանել Նրան։

1/1
1/1
10 Հոկտեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 19)

Հաղորդումը պատմում է Կափառնայումում Հիսուսի կողմից բորոտի, ապա անդամալույծի բժշկության մասին։ Անդամալույծի բժշկությունն արտասովոր էր հրեաների համար, քանզի Քրիստոսն առաջին հերթին թողություն է տալիս անդամալույծի մեղքերին, ապա երբ հրեաները չեն հավատում, որ իրապես ներված են անդամալույծի մեղքերը, հրամայում է, որ առողջացածը վերցնի իր մահիճն ու գնա տուն։ Անդամալույծի բժշկությունը հետաքրքրական և ուսուցողական է նաև նրա ընկերների ունեցած հավատքի ու ընկերասիրության առումով։

  • Տ. Մարկոս քհն. Մանգասարյան
1/1
1/1
03 Հոկտեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 18)

Կափառնայումի ժողովարանում կատարած հրաշքից հետո Տեր Հիսուս Քրիստոսն այցելում է Սիմոնի և Անդրեասի տուն, որտեղ ջերմության մեջ պառկած էր Սիմոնի զոքանչը։ Հիսուսը բժշկում է նրան, և վերջինս վեր կենալով սկսում է ծառայել Հիսուսին ու աշակերտներին։ Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև նույն օրը արևի մայր մտնելու ժամանակ Տեր Հիսուս Քրիստոսի մոտ բերված բազում հիվանդների և չար ոգով բռնվածների բժշկությանը։ Այս ամենից հետո Հիսուսն առանձնանում է ամայի մի վայրում աղոթելու։ Սակայն կարճ ժամանակ անց Նրան գտնում են Սիմոնը և մյուսները, որ փնտրում էին Նրան։ Հիսուսն առաջարկում է այցելել այլ գյուղաքաղաքներ՝ այնտեղ ևս քարոզելու համար։

 

1/1
1/1
26 Սեպտեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 17)

Ղուկաս և Մարկոս Ավետարանիչները մեզ ներկայացնում են դիվահալածության թերևս առաջին օրինակը, որ կատարեց Տեր Հիսուս Քրիստոսը։ Մտնելով Կափառնայումի ժողովարանը՝ Նա այնտեղ հանդիպում է պիղծ ոգով բռնված մի մարդու։ Պիղծ ոգին անմիջապես ճանաչում է Հիսուս Քրիստոսին և աղաղակում. «Թո՛ւյլ տուր, ի՞նչ ես ուզում մեզնից, Հիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստյան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թե ով ես դու, Աստծո Սուրբն ես» (Մարկոս 1.24)։ Հիսուսը սաստում է պիղծ ոգուն և դուրս հանում նրան մարդու միջից։ Հետաքրքրական է, որ ինչպես և ավետարանիչներն են ներկայացնում, հավաքված մարդիկ զարմացած էին ոչ թե տեղի ունեցածի վրա, այլ թե ինչպես տեղի ունեցավ դիվահալածությունը։ Տեր Հիսուս Քրիստոսը նման չէր սովորական քարոզիչներին կամ օրենսգետներին, ովքեր պարզապես քարոզում էին այն, ինչ լսել էին կամ սովորել։ Հիսուսը քարոզում, խոսում և գործում էր իշխանությամբ։ Հավաքվածները զարմացել էին, թե ինչպես Քրիստոսը որևէ այլ զորության չդիմեց, այլ պարզապես Իր խոսքով կարողացավ դուրս հանել պիղծ ոգուն։

  • Տ. Մարկոս քհն. Մանգասարյան
1/1
1/1
19 Սեպտեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 16)

Տեր Հիսուս Քրիստոսը, վերադառնալով իր հայրենի գյուղաքաղաքը, կարճ ժամանակ անց հեռանում է դեպի Կափառնայում, որտեղ և սկսում է իր քարոզչական առաքելությունը։ Գալիլեայի կամ Գեննեսարեթի լճակի ձկնորսները՝ Սիմոնն ու Անդրեասը, Հակոբոսն ու Հովհաննեսը, դառնում են Հիսուսի առաջին առաքյալները։ Նրանք կոչված էին ձկնորսներից մարդկանց որսորդներ դառնալու։
Առաքյալների ընտրության մասին խոսելիս Ղուկաս Ավետարանիչը մեզ ներկայացնում է Պետրոս առաքյալի հետ տեղի ունեցած զարմանալի մի հրաշք։ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքով Պետրոսն ու նրա հետ եղած ձկնորսներն ուռկանները գցում են ծովը։ Եվ չնայած որ համոզված էին, թե ոչինչ չեն բռնելու, տեղի է ունենում հակառակը. ուռկանները պատռվելու աստիճան լցվում են ձկներով։ Այս նշանը տրվեց առաքյալներին նրանց առաքելության մեկնարկից անմիջապես առաջ և ցույց էր տալիս, որ Քրիստոսի Եկեղեցին առաքյալների ջանքերով պիտի համալրվեր տարբեր ազգերից եկող մեծաթիվ հավատացյալներով։

  • Տ. Մարկոս քհն. Մանգասարյան

 

1/1
1/1
12 Սեպտեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 15)

Հաղորդումը պատմում է Հիսուսի՝ անապատում քառասնօրյա ծոմապահության ու փորձության մասին։ Մկրտությունից անմիջապես հետո Տեր Հիսուս Քրիստոսը, Սուրբ Հոգով առաջնորդված, գնում է անապատ։ Անապատում քառասուն օր ծոմապահության ու աղոթքի մեջ լինելուց հետո ենթարկվում է սատանայի փորձություններին։ Սատանան Նրան փորձում է երեք փորձություններով։ Առաջինը քառասուն օր ծոմ պահած և ոչինչ չճաշակած Հիսուսին հացով փորձելն էր, երկրորդը վերաբերում էր փառասիրությանն ու Աստծուն փորձելուն, իսկ երրորդ փորձությունն Աստծուն ուրանալով և սատանային երկրպագելով անսահման իշխանություն ձեռք բերելու առաջարկն էր։

  • Տ. Մարկոս քհն. Մանգասարյան
1/1
1/1
05 Սեպտեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 14)

Հիսուսը գալիս է Հովհաննես Մկրտչի մոտ՝ Հորդանան գետում նրանից մկրտվելու համար։ Ո՞րն էր Հիսուս Քրիստոսի մկրտության պատճառը, եթե Նա որևէ մեղք չէր գործել և կարիքը չուներ ապաշխարության։
Հիսուս Քրիստոսի մկրտության պահին տեղի է ունենում Սուրբ Երրորդության հերթական հայտնությունը. լսելի է Հայր Աստծո ձայնը, Որդի Աստված՝ Հիսուս Քրիստոսն Ինքը ներկա է մկրտության պահին Հորդանան գետում, իսկ Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է երկնքից։
Հիսուսի երեսնամյա հասակում մկրտվելը պատճառ չէ մերժելու մանկամկրտությունը։ Ո՞րն է մանկամկրտության կարևորությունը։ Այս և հարակից այլ հարցերին է նվիրված «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի հերթական թողարկումը։

  • Տ. Մարկոս քհն. Մանգասարյան
1/1
1/1
29 Օգոստոս Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 13)

Հաղորդումը ներկայացնում է Հովհաննես Մկրտչի քարոզչությունը, որը, Մարկոս Ավետարանչի կարծիքով, հենց Քրիստոսի մասին «Բարի լուրի»՝ Ավետարանի սկիզբն էր։ Հովհաննեսը քարոզում էր ապաշխարության մկրտություն, որով նախապատրաստում էր Մեսիայի ճանապարհը և հարթում Նրա շավիղները (Ես. 40.3, Մաղ. 3.1)։
Հետաքրքրական է, որ Հովհաննեսի քարոզած մկրտությունը հրեական միջավայրում կիրառվում էր որևէ հեթանոսի՝ մովսիսական կրոնի հետևորդ դարձնելու համար։ Այլ խոսքով՝ Հովհաննեսը հրեաներին ասում էր, որ իրենց ընտրյալ ժողովուրդ համարող հրեաներն իրե՛նք կարիքն ունեն դարձի գալու։

  • Տ. Մարկոս քհն. Մանգասարյան
1/1
1/1
22 Օգոստոս Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 12)

Ավետարանիչներից և ոչ մեկը մեզ չի ներկայացնում Հիսուս Քրիստոսի մանկությունն ու պատանեկությունը։ Մանկության մասին մեզ պատմում են միայն պարականոն ավետարանները, ինչպես օրինակ՝ Թովմասի կամ մանկության Ավետարանը, Հակոբոսի Նախավետարանը, Կեղծ Մատթեոսի Ավետարանը և Մանկության արաբական ավետարանը։ Որքանո՞վ են հավաստի պարականոն այս գրվածքնեըը։ 
Կանոնական Ավետարաններից միայն Ղուկասինն է, որ մեզ ներկայացնում է Զատկի տոնին տասներկուամյա Հիսուսի՝ տաճարում վարդապետների հետ զրուցելու, իմաստուն հարց ու պատասխաններ տալու դրվագը։

  • Տ. Մարկոս քհն. Մանգասարյան
1/1
1/1
15 Օգոստոս Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 11)

Հաղորդումը ներկայացնում է Հիսուս Մանկան՝ Հովսեփի և սբ Կույսի հետ Եգիպտոս փախուստը, Բեթղեհեմի մանուկների կոտորածը և Հիսուսի ընտանիքի՝ Եգիպտոսից վերադարձը։ Ինչո՞ւ Հերովդեսը որոշեց կոտորել Բեթղեհեմում և նրա հարակից տարածքներում ապրող ընտանիքների մինչև երկու տարեկան բոլոր արու զավակներին։ Ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ իրականանար Հերովդեսի հրեշավոր ծրագիրը։ Բեթղեհեմի մանուկները՝ Ընդհանրական Եկեղեցու սուրբեր, ովքեր մշտամրմունջ բարեխոս են մեզ բոլորիս համար։

  • Տ. Մարկոս քհն. Մանգասարյան
1/1
1/1
08 Օգոստոս Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 10)

Մանուկ Հիսուսի թլփատումն ու ընծայումը Տաճարին տեղի ունեցան հրեական սովորության համաձայն, համապատասխանաբար՝ ութերորդ և քառասուներորդ օրը։ Ո՞վ էր Սիմեոն Ծերունին, որ իր գիրկն առավ Մանուկ Հիսուսին Տաճարում։ Ի՞նչ նշանակություն ուներ Սիմեոն Ծերունու մարգարեությունը, և ո՞րն է Աստվածամորն ուղղված նրա խոսքի մեկնությունը։ Տաճարում Հիսուսին ընդառաջ էր ելել նաև Աննա մարգարեուհին։ Ի՞նչ օրինակ ու դաս ունենք քաղելու Աննայի կերպարից։ Այս և նմանատիպ այլ հարցերի պատասխաններին է նվիրված հերթական հաղորդումը։

  • Տ. Մարկոս քհն. Մանգասարյան
1/1
1/1
01 Օգոստոս Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 9)

Հաղորդման ընթացքում ներկայացվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշալի Ծննդյանը հաջորդած երկու դեպք՝ հովիվների երկրպագությունը, որի մասին խոսում է միայն Ղուկաս Ավետարանիչը, և մոգերի երկրպագությունը, որն էլ պահպանվել է միայն Մատթեոս Ավետարանչի մոտ։ Ովքե՞ր էին հովիվները. արդյո՞ք տաճարում զոհաբերությունների ընթացքում զոհաբերվող կենդանիների մասին հոգ տանող անձինք էին։ Ովքե՞ր էին ու որտեղի՞ց էին գալիս մոգերը՝ Մելքոնը, Գասպարն ու Բաղդասարը՝ ըստ ավանդության։ Ի՞նչ էին խորհրդանշում նրանց՝ Մանուկ Հիսուսին նվիրաբերած ընծաները։ Ո՞րն էր պատճառը, որ Հերովդեսն ամեն կերպ փորձում էր ճշտել մանուկի ծննդյան վայրն ու ժամանակը։

  • Տ. Մարկոս քհն. Մանգասարյան
1/1
1/1
25 Հուլիս Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 8)

Հաղորդումը պատմում է Մարիամ Աստվածամոր հղության և Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան մասին։ Հովսեփը լսում է հրեշտակին և հրաժարվում է Մարիամին լուռ ազատ արձակելու ցանկությունից։ Մարիամն ու Հովսեփը Նազարեթից մեկնում են Բեթղեհեմ՝ արձանագրվելու մարդահամարի մեջ և հենց Բեթղեհեմում՝ իջևանատան ախոռում էլ ծնվում է Մանուկ Հիսուսը։ Մատթեոս Ավետարանչի խոսքի համաձայն՝ իրականանում է Եսայու մարգարեության 7.14 համարը, որում ասվում էր, թե «Ահա կոյսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուել»։ Մարգարեության այս հատվածը միայն Տեր Հիսուս Քրիստոսի մասի՞ն էր, թե հնարավոր է, որ այն ունենար նաև տեղական բնույթ՝ խորհրդանշելով հենց Եսայի մարգարեի որդուն։

  • Տ. Մարկոս քհն. Մանգասարյան
1/1
1/1
18 Հուլիս Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 7)

Հաղորդումը ներկայացնում է Տեր Հիսուս Քրիստոսի ազգաբանությունը, որը զետեղված է ինչպես Մատթեոսի, այնպես և Ղուկասի Ավետարանում: Մատթեոսն ազգաբանությունը սկսում է Աբրահամից և հասցնում մինչև Հովսեփ, իսկ Ղուկասը սկսում է Հովսեփից և հասցնում մինչև Ադամ, Ադամից էլ` մինչև Աստված: Ինչո՞ւ էր ազգաբանությունը կարևոր բոլոր հրեաների համար, և ո՞րն էր պատճառը ազգաբանության` երկու ավետարանիչների կողմից ներկայացման: Մատթեոսի և Ղուկասի ներկայացրած ազգաբանությունների միջև առկա են տարբերություններ. ո՞րն է սրանց պատճառը: Մատթեոսը, զարմանալիորեն, ազգաբանության իր տարբերակի մեջ նշում է նաև կանանց անուններ. ովքե՞ր էին այս կանայք, և ո՞րն էր նրանց հիշատակելու նպատակը:

  • Տ. Մարկոս քհն. Մանգասարյան
1/1
1/1
11 Հուլիս Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 6)

Հաղորդումը ներկայացնում է Հովհաննես Մկրտչի հրաշալի ծնունդն ու թլփատությունը։ Սովորությունն այն էր, որ թլփատության օրը նաև անվանակոչում էին մանկանը։ Եղիսաբեթի և Զաքարիայի ազգականներն առաջարկում են Զաքարիա անունը, սակայն մայրը չի համաձայնում, քանի որ, ինչպես միջնադարյան մեկնիչներն են նշում, Եղիսաբեթը Սուրբ Հոգու ազդմամբ իմացել էր, որ որդու անունը Հովհաննես պիտի լիներ։ Հովհաննես Մկրտչի ծննդյան ժամանակ բացվում է նաև նրա հայր Զաքարիայի համրացած լեզուն։ Հովհաննես Մկրտիչը մանուկ հասակից ապրում էր ամայի վայրերում՝ անապատում, որի պատճառով էլ շատերը կարծում են, թե նա եսսենականներից մեկն է եղել։

  • Տ. Մարկոս քհն. Մանգասարյան
1/1
Էջ 1 2 3 4 5
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49