Հաղորդման ժամանակացույց
Երաժշտական թատրոնի գոհարներ
Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:
Բաժանորդագրվել

1/1
16 Դեկտեմբեր Լյուդվիգ վան Բեթհովեն, «Ֆիդելիո»
«Ֆիդելիոն» Բեթհովենի միակ ավարտուն օպերան է։ Սյուժեի հիմքում իրական պատմություն է մի քաղբանտարկյալի մասին, որի կինն անձնազոհաբար ամուսնուն փրկել է անխուսափելի վախճանից: Օպերայում առկա դրամատիզմը, բարոյական պաթոսը, հերոսականությունը, ամուսնական սիրո մաքրության և ուժի փառաբանումը, բռնապետության դեմ պայքարի մղումը հարազատ էին Բեթհովենին, նրա գաղափարներին։
- Հաղորդման առաջին մասում կունկնդրեք օպերայի առաջին գործողությունը, երկրորդ մասում՝ երկրորդ։


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49