Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Եվրոպայում հրեաների, սլավոնների, ազգային և որոշ այլ փոքրամասնությունների զանգվածային ոչնչացումը Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստների ծրագիրն էր, որը պետությունն իրականացնում էր իր բանակի միջոցով, հիմնականում՝ գազախցիկներում: Իսկ Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ վայրերում հայերի ոչնչացմանը լծվել էր կայսրության պետական մեքենան՝ իր ողջ հզորությամբ ու խաժամուժով. կանոնավոր բանակից զատ ընդգրկել էր նաև շարքային թուրքերին, քրդերին, չերքեզներին, բանտերից ազատ արձակած քրեական հանցագործներին և այլ տարրերի: Այսինքն՝ Թուրքիայի կառավարությունն ի՛նքն է իր ժողովրդին դարձրել հանցագործ: Իսկ Թուրքական պետությունը և թուրք ժողովուրդը երբևէ ընդունելո՞ւ են իրենց մեղքը Հայոց ցեղասպանության համար… Հայ ժողովուրդը երբևէ ներելո՞ւ է ցեղասպան Թուրքիային և թուրք ժողովրդին «1915»-ի համար…
- Ռաֆայել Թադևոսյան

