Նոր հաղորդումներ
Գեորգ Ֆրիդրիխ Հենդել, «Արիոդանտ»
18/07/2025

Այս օպերայի իտալերեն լիբրետոյի հեղինակն անհայտ է. հայտնի է միայն, որ այն գրվել է ըստ Անտոնիո Սալվիի երկի, որի հիմքում Լյուդովիկո Արիոստոյի «Մոլեգնած Օռլանդո» հերոսական պոեմն է:
Հենդելը 36 տարիների ընթացքում գրել է շուրջ 40 օպերա՝ «Ալմիրայից» մինչև վերջինը՝ «Դեյդամիան»:
«Արիոդանտ» օպերան առաջին անգամ բեմադրվել է Լոնդոնի նորաբաց «Քովենթ Գարդեն» թատրոնում 1735 թվականի հունվարի 8-ին: Հանդիսատեսին ներկայացվել է ընդամենը 11 անգամ։ Գլխավոր դերերգը կատարել է ժամանակի հռչակավոր կաստրատ երգիչ Ջովանի Կարեստինին։
Ինչպես և Հենդելի այլ օպերաներ, «Արիոդանտը» նույնպես ժամանակի երաժշտական հովերի փոփոխության պատճառով ավելի քան 200 տարի մոռացության է մատնվել: Այն կրկին բեմադրվել է 1971 թվականին։ 

Վարդան Այգեկցի, Քարոզ պահեցողության մասին
18/07/2025

Ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից:

Վարդան Այգեկցի, Քարոզ պահեցողության մասին

Քեզ համար կուռքեր մի՛ կերտիր
18/07/2025

Այս արտահայտությունը վերցված է Տասնաբանյա պատվիրաններից երկրորդից: Աստված սեր է, իսկ սիրո դրսևորումներից մեկը համաշխարհային ներդաշնակությունն է: Եվ այդ պատճառով այն ամենն, ինչ մարդու մեջ կապված է անհամաձայնության, հակառակասիրության հետ, Աստծո համար անցանկալի է: Եվ որպեսզի ներդաշնակություն հաստատվի ինչպես մարդու ներքին աշխարհում, այնպես էլ մարդկանց միջև եղած հարաբերություններում, Տեր Աստված հայտարարում է տասը պատվիրանները, որոնք պետք է դառնան մարդկության բարոյական ողջ ուղու սկիզբը, միջնամասն ու վերջը: Աստծո Օրենքի հիմքը հանդիսացող տասը պատվիրանները Նոր Կտակարանի համար ունեն անանց նշանակություն:

 

Պահք
18/07/2025

Աստվածաշունչ և վարք սրբոց

Հռոմ. ԺԱ 1-12, Մատթ. ԺԳ 43-52

Հովհաննես Թումանյան, «Ծիտը»
17/07/2025

Հովհաննես Թումանյան, «Ծիտը»

Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբության վճռական փուլը
17/07/2025

Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբության վճռական փուլը

Հաղորդաշարեր
Հոգևոր զրույցներ
Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն...
Ինքնություն և արժեքներ
Հաղորդաշարը աշխարհայացքային հիմնահարցերի վերաբերյալ է: Գլխավոր թեմաներն են անձնական և հավաքական ինքնությունը, ճանաչողությունը և արժեքաբանությունը:
Ինքնություն և արժեքներ, քննարկումների շարք
Հաղորդաշարը աշխարհայացքային հիմնահարցերի վերաբերյալ է: Գլխավոր թեմաներն են անձնական և հավաքական ինքնությունը, ճանաչողությունը և արժեքաբանությունը: Հաղորդաշարի նպատակը գաղափարական մտածողության խթանումն է, համայնքաշինական մշակույթի...
Սրտի խորքից խոսք Աստծո հետ
Սբ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգության» ստեղծագործութունը կամ «Նարեկը» ստեղծվել է որպես աղոթագիրք: Աղոթքը հոգու շնչառությունն է: Ինչպես ֆիզիկական մարմինը չի կարող ապրել առանց թթվածնի, այնպես էլ մարդու հոգին` առանց աղոթքի: «Նարեկը» մեզ համար բացում է...
Մեկնություն (արխիվ)
Աստվածաշունչը Եկեղեցու սրբազան ավանդության մեջ: Ինչպես կարդալ, հասկանալ և կատարել Աստծո Խոսքը: Եկեղեցու հայրերի մեկնությունները որպես Սուրբ Գրքի ուղղափառ ընկալման հիմք...
Հոգևոր զրույցներ (արխիվ)
Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն:
Սուրբ հայրեր
Օրվա խորհուրդը՝ ըստ եկեղեցական օրացույցի: Ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից:
Աստվածաշունչ և վարք սրբոց
Օրվա խորհուրդը՝ ըստ եկեղեցական օրացույցի: Աստվածաշունչ և վարք սրբոց:
Մտորումներ
Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը...
Եղեռն
Հատվածներ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես-վերապրողների վկայություններ» ստվարածավալ հատորից:
Ոսկեփորիկ
«Ոսկեփորիկ» ռադիոհանդեսն ունի կրթական նշանակություն և կոչված է խորացնելու հասարակության գիտելիքները մեր ազգային, հոգևոր և մշակութային ժառանգության մասին: Աստվածաբանական, հայրենագիտական, պատմագրական տեղեկություններ:
Գիրք Սաղմոսաց
Սաղմոսարանը կամ Սաղմոսաց գիրքը սաղմոսների ժողովածու է, որն իբրև առանձին գիրք հինկտակարանային իմաստության գրականության մաս է կազմում:
Հայացք
«Հայացք»-ը խորքային զրույցների հարթակ է։ Այստեղ Թովմաս Առաքելյանի հետ փորձում ենք ուսումնասիրել տարբեր գործիչների, մտավորականների հայացքները` թեմաների լայն ընդգրկմամբ։
Սուրբ Գրքի ներածություն
Աստվածաշունչ, Սրբազան Մատյան, Սուրբ Գիրք... Անուններ, որոնք խոսում են այս Գրքի բացառիկ արժեքի և նշանակության մասին։ Ինչո՞ւ է Եկեղեցին հավատում նրա աստվածային ծագմանը, որո՞նք են դրա աներկբա ապացույցները։ Ինչպե՞ս է Աստծո խոսքը հասել մեզ։
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Դարերի ընթացքում հայկական վանքերը մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ու քաղաքական կյանքում: Այս սրբավայրերը հայտնի են որպես ոչ միայն աղոթքի, այլև գիտության ու գրչության կենտրոններ, որտեղ գրվել և հետագա սերունդներին են...
Հայոց պատմության էջեր
«Հայոց պատմության էջեր», Էդուարդ Դանիելյան
Երաժշտական թատրոնի գոհարներ
Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները՝ անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Արվեստի երանգներ
Երաժշտական կոթողների ստեղծման պատմությունը: Երաժշտության էվոլյուցիան և երաժշտական գործիքների ստեղծումը: Դասական և ազգային պարերի պատմությունը: