Ինքնություն և արժեքներ, քննարկումների շարք

Ինքնություն և արժեքներ, քննարկումների շարք

Հաղորդաշարը աշխարհայացքային հիմնահարցերի վերաբերյալ է: Գլխավոր թեմաներն են անձնական և հավաքական ինքնությունը, ճանաչողությունը և արժեքաբանությունը: Հաղորդաշարի նպատակը գաղափարական մտածողության խթանումն է, համայնքաշինական մշակույթի ձևավորումը և արժեքների շուրջ երկխոսության ծավալումը Հայաստանում և սփյուռքում:

 

11/01/2025

Ճանաչողություն

Ճանաչողության դերը եւ նշանակությունը մարդկային կյանքում: Ինչպե՞ս եւ ի՞նչ ենք ճանաչում: Ւնքնաճանաչողությունը ընդհանուր ճանաչողության գործընթացում: Ինքնաճանաչողության ճանապարհի դժվարութիւնները եւ մարտահրավերները: Ճանաչողություն եւ կրթություն: Ի՞նչ եւ ինչպե՞ս ենք սովորեցնում ճանաչել: Ինքնաճանաչողության խնդիրը կրթության մէջ: Մեքենայական ճանաչողություն եւ արհեստական բանականություն:

  • Խոսնակներ` Տ. Մեսրոպ քհն. Արամյան, Դավիթ Յան, Կարեն Մուսայելյան
  • Վարող` Արամ Փախչանյան
10/01/2025

Ապաշխարություն` հոգևոր, պատմական, մշակութային

Ապաշխարությունը խորքային և արմատական վերականգնման, վերափոխման և ազատագրման ճանապարհ է և՛ անհատների, և՛ համայնքների համար: Այն սկսվում է սեփական մեղքերն ու սխալները տեսնելուց, դրանց պատճառները հասկանալուց, զղջալուց և դրանք չկրկնելու պատասխանատվությունից:

  • Խոսնակներ` Միքայել Մալխասյան, Տիգրան Բունիաթյան
  • Վարող` Տ. Մեսրոպ քհն. Արամյան