Հոգևոր զրույցներ
Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:
Պատարագի մեկնություն, մաս Զ. Սուրբ Հոգու կոչում և հիշատակություններ
Սուրբ Հոգու էջքը սուրբ Ընծաների վրա և դրանց փոխարկումը Տիրոջ մարմնի և արյան։ Պատարագի ընթացքում ընդհանրական ու ազգային սրբերի, հոգևոր և աշխարհիկ առաջնորդների, համայն հավատացյալ դասի և հանգուցյալների հիշատակումը և Եկեղեցու հոգևոր միությունը։ Պատարագն իբրև Տիրոջն ուղղված շնորհակալություն և գոհաբանություն։
- Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․Գիշյան
- Վարող՝ Վարդան սրկ․Ասլանյան
Պատարագի մեկնություն, մաս Ե. Մեծ մուտք
Մեծ մուտքի թափորն ու Հաղորդության սկիհի վերաբերումը։ Քրիստոսի մուտքը սրբարան և բազմելը սուրբ խորանին։ Քրիստոսի հայտնության՝ Պատարագի ժամանակ փոխանցվող ողջույնը և դրա միավորիչ դերակատարությունը։ Վերնատանը երկու հազարամյակ առաջ տեղի ունեցած Վերջին ընթրիքի ոգեկոչման խորհրդաբանությունը։ Տիրոջ հետ «այստեղ և հիմա» մեկ սեղանի շուրջ բազմելու գիտակցությունը։
- Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․Գիշյան
- Վարող՝ Վարդան սրկ․Ասլանյան
Պատարագի մեկնություն, մաս Դ. Հավատամք
Ուղղափառ հավատի դավանության բնագրերը։ Պատարագին արտասանվող հավատամքի կառուցվածքը, դավանաբանական և միավորիչ դերակատարությունը։ Երրորդութենական հավատի հռչակումն ու Սբ Երրորդության դեմքերը։ Քրիստոսի երկրորդ գալուստի և վերջին դատաստանի վախճանաբանական պատկերը։ Եկեղեցու չորս նշանները՝ միություն, սրբություն, առաքելականություն, ընդհանրականություն։ Եկեղեցու խորհուրդների հիշատակումը հավատամքում։
- Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Պատարագի մեկնություն, մաս Գ. Խոսքի պատարագ
Երախայից կամ Խոսքի պատարագ։ Մուտք սբ Խորան, ծիսական թափորներն ու շարժը եկեղեցում։ Պատարագի սաղմոսների, շարականների և աղոթքների ընտրությունը։ Պատարագիչ քահանայի, հավատացյալ ժողովրդի, դպրաց ու սարկավագաց դասերի աղոթակցությունը։ Սուրբգրային ընթերցում և մեկնություն պատարագի ընթացքում։
- Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն. Գիշյան
- Վարող՝ Վարդան սրկ. Ասլանյան
Պատարագի մեկնություն, մաս Բ. Պատրաստություն
Ընծաների, քահանայի և հավատացյալների պատրաստությունը սբ Պատարագին ընդառաջ։ Անձնական պատրաստություն և զգեստավորում։ Հացի և գինու ընծայաբերումն ու սրբագործումը Պատարագի ընթացքում։ Եկեղեցում մեկտեղման կամ հավաքման խորհուրդն իբրև սրբազան գործողություն։ Աստծո հետ հանդիպումը Պատարագին։
- Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․Գիշյան
- Վարող՝ Վարդան սրկ․Ասլանյան
Պատարագի մեկնություն, մաս Ա. Ներածություն
«Պատարագ» բառի ստուգաբանությունը։ Մարդն իբրև զոհաբերող էակ, զոհաբերության մարդաբանական և աստվածաբանական հիմքերը։ Սբ Պատարագի կառուցվածքի ուրվագիծ։ Պատարագի պատմական շերտերը. երուսաղեմյան, բյուզանդական և լատինական ծեսերի ազդեցությունը Հայ Եկեղեցու պատարագի ձևավորման վրա։ Պատարագն իբրև համայնքային պաշտամունք և Քրիստոսի խորհրդանշական մարմին։
- Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․Գիշյան
- Վարող՝ Վարդան սրկ․Ասլանյան
Ղազարոսի հարությունը
Ղազարոսի հարությունն իբրև Հովհաննեսի Ավետարանի «Յոթ նշանների գիրք» պայմանական հատվածի գագաթնակետ։ Հիսուսի կողմից մեռյալներին հարություն տալու ավետարանական դրվագները և հարության հավատի ամրապնդումը։ Քրիստոսի արտասվելը մահվան անհուսության մեջ թաղված մարդկության համար։ Մարթայի հավատի խոստովանությունը. «Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունն ու կյանքը. ով հավատում է Ինձ, թեպետև մեռնի, կապրի, և ով կենդանի է ու Ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հավատո՞ւմ ես այս ամենին»։ Մարթան ասաց Նրան. «Այո՛, Տե՛ր, հավատում եմ, որ Դու ես Քրիստոսը՝ Աստծո Որդին, որ աշխարհ էիր գալու» (Հովհ. ԺԱ 25-27)։ Ղազարոսի, Մարթայի և Մարիամի՝ քրիստոնյա առաջին ընտանիքի օրինակը։
- Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․Գիշյան
- Վարող՝ Վարդան սրկ․Ասլանյան
Անիրավ դատավորի կիրակի
Աղոթքի հարատևության խորհուրդը ավետարանական առակներում։ Անիրավ դատավորի և այրի կնոջ առակի հինկտակարանյան ակունքները։ Անիրավ տնտեսի և անիրավ դատավորի կերպարների համադրում։ «Աղոթքներով ու աղաչանքներով ձեր խնդրանքները հայտնեք Աստծուն, և Աստծո խաղաղությունը կպահի ձեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով» (Փիլիպ. Դ 6-7)։ Անիրավ դատավորի առակի վախճանաբանական պատգամը։
- Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․Գիշյան
- Վարող՝ Վարդան սրկ․Ասլանյան
Արտաքսման կիրակի
Մարդու առաջին խախտված «պահքը» Եդեմի պարտեզում։ Արգելված պտղի այլաբանությունը Ծննդոց գրքում և մերօրյա կյանքում։ Արտաքսում ոչ թե դրախտից, այլ Աստծո ներկայությունից։ Արգելված պտղի դառնությունը և Տիրոջ ամոքիչ պատվիրանների քաղցրությունը։ Կամքի ազատություն և պատասխանատվություն։ Դրախտից արտաքսումից հետո կնոջ հնազանդեցումն ամուսնուն և տղամարդու հնազանդությունը Տիրոջը։
- Խոսնակ՝ Տ. Զաքարիա քհն․ Անանյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Սբ Ղևոնդյանց տոնը
Ղևոնդյանց շարժումը և հայ հոգևորականների մարտիրոսությունը Պարսկաստանում։ Հոգևոր համայնքի և ժողովրդի ամենօրյա առաջնորդությունը քահանայից դասի կողմից։ «Քահանա» անվան աստվածաշնչյան ընկալումը և քահանայագործության խորհուրդը։ Քահանայի կոչումը, ընտրությունը և ձեռնադրությամբ տրված իշխանությունը։ Քրիստոս իբրև «հավիտենական քահանայապետ» (Եբր. Ե 10)։
- Խոսնակ՝ Տ. Զաքարիա քհն․ Անանյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հետծննդյան շրջանի հոգևոր խորհուրդը
Եկեղեցական տոնացույցի գծային և, միևնույն ժամանակ, շրջափուլային տրամաբանությունը։ Սուրբ Ծննդից մինչև Տյառնընդառաջ ընկած շրջանը։ Հոգևոր զգաստություն՝ հակառակ տոնական անհոգության։ Կոչ ապաշխարության. սուրբ Գրիգոր Լուսավորչի հաստատած Առաջավորաց պահքը և Հովնան մարգարեի հիշատակությունը։ Մկրտության երախայացման շրջանը։
- Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Սբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը
Քրիստոսի և Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետարանական ժամանակագրությունը և եկեղեցական տոնացույցը։ Մարիամին և Զաքարիային տրված հրեշտակային ավետումների դրվագների համեմատություն։ Սուրբ Ծննդյան ջրօրհնեքը, Քրիստոսի մկրտությունը և Հովհաննես Մկրտիչը։ «Ճշմարիտ եմ ասում ձեզ. կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել, բայց երկնքի արքայության մեջ ամենից փոքրը նրանից մեծ է..., նա՛ է Եղիան, որ գալու է» (Մատթ. ԺԱ 11-14)։ Անապատում կանչողի ձայնը։
- Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Սուրբ Պետրոս և Պողոս առաքյալների տոնը
Տիրոջ Եկեղեցու «գլխավոր» առաքյալները։ Պետրոս և Պողոս առաքյալների՝ Քրիստոսի կողմից առաքելական ծառայության կանչվելու տարբերությունը։ Եկեղեցու վեմ Պետրոսը և նրա հավատի ճանապարհի ուսուցողական օրինակը։ Պողոս առաքյալն իբրև երեք մշակույթների կրող և հեթանոսների քարոզիչ, առաքելական ծառայության փորձությունները։ Պետրոս և Պողոս առաքյալների քարոզչության տարբերությունները և նրանց հոգևոր եղբայրությունը։ «Գործք Պետրոս և Պողոս առաքյալների» պարականոն գրվածքը։
- Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Սբ Հակոբ Մծբնա հայրապետ
Տիեզերական Եկեղեցու սուրբ հայրապետը։ Վանականության ազդեցությունը վաղ Եկեղեցում։ Հակոբ Մծբնա հայրապետի մասնակցությունը Նիկիայի առաջին տիեզերաժողովին։ Սբ Հակոբ Մծբնեցու «հաղթող հայրապետ» կոչումը և նրա մասունքները Հայ Եկեղեցում։ Նոյան տապանի տեղորոշումը և Նոյան տապանի մասունքի գաղափարական նշանակությունը հայ ազգի և եկեղեցու համար։
- Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Աստվածածնի ընծայման տոնը
Եռամյա հասակում Տաճարին Տիրամոր ընծայման եկեղեցական ավանդությունն ու տոնի հաստատումը։ Մարիամ Աստվածածնի մանկության և ծնողների մասին պատմող արտաաստվածաշնչյան աղբյուրները։ Զավակներին տաճարին ընծայելու հեթանոսական և հրեական ավանդույթները։ Մանուկների տաճարական կրթությունն ու հոգևոր դաստիարակությունը հրեական և քրիստոնեական աշխարհում։ Մերօրյա իրականության մեջ Եկեղեցուն մանուկներ ընծայելու խորհրդի վերարժևորումը։
- Խոսնակ՝ Տ. Զաքարիա քհն․Անանյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Սրբոց հրեշտակապետաց տոնը
Հրեշտակների նկարագրությունը Սուրբ Գրքում, նրանց պատգամաբեր առաքելությունը։ Հրեշտակների ուսանելի օրինակը հոգևոր կյանքում։ Դիոնիսիոս Արեոպագացու երկերում նկարագրված հրեշտակային դասերն ու դրանց նմանությամբ կառուցված եկեղեցական քահանայապետությունը։ Տիրոջ անմիջական ներկայությունը վայելող սերովբեների, քերովբեների և աթոռների հրեշտակային դասերը։ Պահապան հրեշտակների գոյությունը ցույց տվող ավետարանական դրվագները։ Մարդկանց և հրեշտակների հոգևոր եղբայրությունը։
- Խոսնակ՝ Տ. Զաքարիա քհն․Անանյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հայ Եկեղեցու 12 սուրբ վարդապետները
Հայ Առաքելական Եկեղեցու տիեզերական վարդապետների ցանկը, դրա ձևավորման առանձնահատկությունները և լրամշակման հնարավորությունը։ Առաքելական հայրեր. Ռեթեոս և Դիոնիսիոս Արեոպագացի։ Հայ Եկեղեցու ուղղափառ դավանության հիմնասյուները՝ Աթանաս Մեծ, Կյուրեղ Ալեքսանդրացի, Կյուրեղ Երուսաղեմացի։ Կապադովկյան հայրերի փիլիսոփայական աստվածաբանությունը։ Հովհան Ոսկեբերան հայրապետի մատենագրական ժառանգությունը։ Տիեզերական վարդապետների երկերն իբրև հանձնարարելի հոգևոր գրականություն։
- Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Աստվածաշնչի հայերեն թարգմանությունները
Թարգմանչաց տոնին Աստվածաշնչի թարգմանության ոգեկոչումը։ Աստվածաշնչի փութանակի թարգմանությունը, գրաբարյան բնագիրն ու հրատարակությունները։ Արևմտահայերենով և արևելահայերենով շրջանառվող աստվածաշնչյան հրատարակությունները, բնագրին ոչ հարազատ թարգմանությունների խնդիրը։ Աստվածաշնչյան բնագրի լեզվական համեմատության և թարգմանական նրբությունների օրինակներ։
- Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Վարագա սբ Խաչի տոնը
Սբ Խաչին նվիրված միակ ազգային եկեղեցական տոնը։ «Ապա երկնքում կերևա Մարդու Որդու նշանը» (Մատթ. ԻԴ 30)։ Վարագա սբ Խաչի հրաշքը արաբական տիրապետության հաստատման շրջանում. Տիրոջ այցելությունն Իր ժողովրդին։ «Չլինի թե մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ» (Գաղ. Զ 14)։ Տիրոջ խաչին հավատարիմ և իր խաչը կրող ժողովրդին տրված հույսը։
- Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Խաչվերացի տոնը
Տիրոջ խաչափայտի վերադարձը գերությունից Երուսաղեմ։ Քրիստոնյայի հաղթանակը խաչով։ Տերունական խաչի փառաբանությունը ծիսական թափորների և անդաստանների ժամանակ։ Սբ Խաչի տոներն իբրև խաչի գյուտի տոներ։ Քրիստոնյայի անձնական հարաբերությունը Խաչյալի և փրկական խաչի հետ։ Ճշմարիտ խաչակրություն, խաչը հոգում կրելու անհրաժեշտությունը։
- Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան