Արխիվ

Տաղարան
«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ երաժշտության հոգևոր և ժողովրդական ճյուղերին: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից:
«Զատիկ» մանկական հաղորդաշար
Ամեն օր մի նոր բան է պատահում փոքրիկ Ներսեսի կյանքում՝ հուսահատություն, բարկություն, հրճվանք, զարմանք, դժգոհություն… Բայց հենց այն պահին, երբ նա օգնության կարիք է զգում, նրան այցելում է Աստծո հրեշտակը և մի պատմություն պատմում: Այդ պատմություններն...
Մտորումներ
Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք:
Ծնողական ժողով
«Ծնողական ժողով» հաղորդաշարի նպատակն է լայն հասարակությանը հնարավորություն տալ տեղեկանալու կրթության հիմնախնդիրներին, իրադարձություններին, ծրագրերին ու հեռանկարներին: Հաղորդաշարի նպատակն է երկխոսության հնարավորություն ստեղծել կրթության ոլորտի...
Վարդապետություն ուղղափառ հավատքի
Ինչ է ուսուցանում Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին հավատքի մասին: Որն է մեր Եկեղեցու սրբազան ավանդությունը: Որոնք են մեր դավանության սկզբնաղբյուրները: Ինչ առանձնահատկություններ ունի հայ աստվածաբանական միտքը:
Կրոն և մշակույթ
Չկա և ոչ մի երկիր, ոչ մի քաղաքակրթություն, որում կրոնն իր տեսանելի և հիասքանչ հետքը թողած չլինի: Դա երբեմնի վեհությունը պահպանող եգիպտական բուրգերն ու սֆինքսներն են, Եվրոպայի հանդիսավոր գոթական տաճարները, հայկական հոյակերտ եկեղեցիներն ու խաչքարերը...
Երաժշտական կամուրջ
20-րդ դարի և ժամանակակից երաժշտության ժանրեր և ոճական ուղղություններ, որոնց բնորոշ է կապը դասական երաժշտական արվեստի հետ: Ջազ և ռոք երաժշտության դասականներ, խմբեր և անհատ կատարողներ, որոնց ստեղծագործության հիմքում ավանդականի և արդիականի միահյուսումն է:
Մեծ գաղափարներ
«Ոչ մի բանակ չի կարող դիմակայել այն գաղափարի ուժին, որի ժամանակն արդեն եկել է»: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն հասկանում էր, որ հենց ժամանակի հարմար պահերին հղացված մտքերն են ծնում տիեզերքը խարխլող գաղափարներ, գաղափարներ, որոնք դատապարտված են դառնալու մեծ:
Հայոց մայրաքաղաքները
Ս. Վարդանյան «Հայոց մայրաքաղաքները»
Գիրք Առակաց
«Առակաց» գիրքը, որ կոչվում է նաև «Սողոմոնի առակների գիրք», Իսրայելի Սողոմոն թագավորին վերագրված աստվածաշնչյան մի քանի գրքերից մեկն է։ Այն կյանքի և բարեպաշտության իմաստուն խորհուրդների ու խրատների չհնացող գանձարան է։
Իմաստություն Սողոմոնի
Այս գիրքը մեկն է Աստվածաշնչի այսպես կոչված երկրորդականոն գրքերից, այսինքն՝ բացակայում է եբրայերենով մեզ հասած Աստվածաշնչում։ Գրվել է հին հունարենով, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, հրեայի ձեռքով ու վերագրվել հրեաների Սողոմոն արքային։
Սիրաքի գիրքը
Սիրաքի գիրքը մեկն է այսպես կոչված «երկրորդականոն» գրքերից և պատկանում է Հին Կտակարանի՝ Հայոց և այլ ավանդական Եկեղեցիներում ընդունված կանոնին։ Հեղինակը Սիրաքի որդի Յիսուսն է, ով ապրել է Երուսաղեմում, եղել Իսրայելի սրբազան գրքերի լավագույն մասնագետ...