Մեծ գաղափարներ
«Ոչ մի բանակ չի կարող դիմակայել այն գաղափարի ուժին, որի ժամանակն արդեն եկել է»: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն հասկանում էր, որ հենց ժամանակի հարմար պահերին հղացված մտքերն են ծնում տիեզերքը խարխլող գաղափարներ, գաղափարներ, որոնք դատապարտված են դառնալու մեծ: Բայց մեծությունը կարող է բնույթով տարբեր լինել՝ մեծ և գեղեցիկ, մեծ և այլանդակ, մեծ և սարսափելի: Գաղափարը կարող է մեծ լինել այս բոլոր դրսևորումներով, ուստի հարուցել հիացմունք, նողկանք կամ սարսափ: Հաղորդումների այս շարքում ներկայացնում ենք տարբեր տեսակի մեծ գաղափարներ:
Չարիք
Վատ մարդիկ վատ արարքներ են գործում, և եթե մարդիկ ու նրանց արարքներն իրոք վատն են, մենք նրանց «չար» ենք անվանում: Կարելի է այլ բառեր էլ օգտագործել՝ անբարոյական, անառակ, որոնք բոլորն էլ բնորոշում են բարոյական սահմանների խախտման նույն վիճակը: Բայց «չարիք» բառը յուրահատուկ հավելիմաստ ունի, մետաֆիզիկական որոշակի երանգ, որ ձեռք է բերել կրոնական հասկացությունների հետ դարավոր զուգորդումների արդյունքում:
Ռելատիվիզմ
Ռելատիվիզմն իդեալիստական ուսմունք է մարդկային ճանաչողության հարաբերականության, պայմանականության և սուբյեկտիվության մասին: Ընդունելով գիտելիքների հարաբերականությունը՝ ռելատիվիզմը ժխտում է ճանաչողության օբյեկտիվությունը, գտնում, որ մեր գիտելիքների մեջ չի արտացոլվում օբյեկտիվ աշխարհը:
Բանականություն
«Աստվածները մարդկանց բանականություն են պարգևել, և այն մեծագույնն է բոլոր պարգևներից»,- ասել է Սոփոկլեսը մ.թ.ա. 5-րդ դարում՝ բանաստեղծական ձևով արտահայտելով հնագույն մի տեսակետ, ըստ որի՝ բանականությունը և ռացիոնալ մտածողությունը կարևորագույն դեր ունեն մարդու ինքնագիտակցության և աշխարհում սեփական տեղի գիտակցման մեջ:
Սկեպտիցիզմ
Հին Հունաստանում ծնունդ առած սկեպտիցիզմը զարգանում էր հակադրվելով դոգմատիզմին, որը երկրում կամ երկնքում տիրող վիճակի մասին մեկընդմիշտ սահմանված տեսակետ էր հաստատում: Կանխատեսելով այն հարցերը, որոնք կրկին կբարձրանան 2000 տարի անց, հունական սկեպտիցիզմը ծնվեց նախ և առաջ արտաքին երևութականության և իրական վիճակի միջև առկա անհատակ անդունդի գիտակցումից, նրանից, որ աշխարհը ճանաչելու մեր կարողությունը մեզ ավելի է հեռացնում ճշմարտությունից, և միշտ հավանական են հակառակ օրինակներ, որոնք կհերքեն իմացության ցանկացած նկրտում:
Հանդուրժողականություն
Համբերատար լինելու արվեստը և դրան ուղեկցող հանդուրժողականությունն այնպես են արմատավորվել լիբերալ (ազատական) գիտակցության մեջ, որ մենք դրանք երբեմն ինքնին ենթադրվող մի բան ենք համարում ինչպես քաղաքակիրթ պետությունների, այնպես էլ մարդկանց միջև հարաբերություններում: Սակայն չարժե իրական կյանքում հանդուրժողականության վերաբերյալ պատրանքներ ունենալ:
Ազատություն
«Մի՞թե կյանքն այնքան թանկ է, իսկ հանգստությունն` այնքան քաղցր, որ գնվեն շղթաների ու ստրկության գնով: Նման բան թույլ մի՛ տուր, ամենակարո՛ղ Տեր: Ես չգիտեմ, թե ինչ ուղի կընտրեն ուրիշները: Ինչ վերաբերում է ինձ, ապա ինձ ազատություն տվեք կամ մահ»: Այսպես է ազատության կորստի նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտել Փատրիկ Հենրին 1775 թվին։
Ալտրուիզմ կամ այլասիրություն
Դեռ անտիկ ժամանակներից անկեղծ ալտրուիզմի գաղափարը բազում հետազոտողների մեջ տարակուսանք էր առաջացնում: Որոշ իմաստակներ՝ պրոֆեսիոնալ վարձու փիլիսոփաներ, որոնք ընդհարվում էին պլատոնական Սոկրատեսի հետ, պերճախոսությամբ ապացուցում էին, որ այլ մարդկանց նկատմամբ բարեհաճ տրամադրվածությունը միայն առերևույթ բան է, և բավական է բարեգործին թեթևակի քերել, և իսկույն կհայտնաբերվի եսասիրական հետաքրքրությունը: Ժամանակակից փիլիսոփաները պնդում են, որ կամ մարդիկ ղեկավարվում են սեփական շահերով, ինչը հոգեբանական եսասիրություն է, կամ նրանց վարքը պետք է ղեկավարվի նման շարժառիթներով, ինչը բարոյագիտական եսասիրություն է:
Ոսկե կանոն
«Ոսկե կանոնը», որի պարզ ձևակերպումը բովանդակվում է «Վարվիր այնպես, ինչպես ուզում ես, որ վարվեն քեզ հետ» ասացվածքում, ամենատարածված բարոյական սկզբունքներից մեկն է: Մարդու հիմնական բարոյական զգացմունքներն արթնացնող այս կանոնն այս կամ այն կերպ արտացոլված է բոլոր կրոնական ավանդույթներում, և համարյա ոչ մի փիլիսոփա այն չի շրջանցել սեփական տեսություններում:
Արիստոտել և հետևորդներ
Միջնադարյան մտածողների համար Արիստոտելը պարզապես Մեծ Փիլիսոփա էր: Հեղինակությամբ նա այնքան էր գերազանցում մյուս փիլիսոփաներին, որ նրան ներկայացնելու համար չէր պահանջվում լրացուցիչ այլ բնորոշում: Իսկ այն բանից հետո, երբ Թովմա Աքվինացին 13-րդ դարում կարողացավ Արիստոտելի ուսմունքը հմտորեն միավորել քրիստոնեական աստվածաբանության հետ, այն դարձավ նոր դավանություն՝ հավատքի համոզմունք:
Պլատոնականություն
«Ամբողջ եվրոպական փիլիսոփայությունը սոսկ նշումներ են Պլատոնի ստեղծագործությունների լուսանցքներում»: Այս արտահայտությունն ավելի շուտ ցայտուն է, քան ճիշտ, բայց հենց այն փաստը, որ Ալֆրեդ Ուայդհեդի մակարդակի փիլիսոփան է նման հայտարարություն անում, հաստատում է այն պատկառանքը, որն ուշ շրջանի փիլիսոփաները տածում էին Աթենքի՝ գրեթե 2400 տարի առաջ ապրած քաղաքացի Պլատոնի նկատմամբ: