Հայացք

Հայացք

«Հայացք»-ը խորքային զրույցների հարթակ է։ Այստեղ Թովմաս Առաքելյանի հետ փորձում ենք ուսումնասիրել տարբեր գործիչների, մտավորականների հայացքները` թեմաների լայն ընդգրկմամբ։

27/08/2023

Արա Գևորգյան․ Լռելը բացարձակ ճիշտ չէ

Արա Գևորգյանի հետ զրույցն ավելի լարված ստացվեց։ Մի կողմից՝ խնդիրներն են ծանր, մյուս կողմից՝ պարոն Գևորգյանի հայացքն է արտասովոր։ Այնուամենայնիվ, երաժիշտն ու հանրային գործիչը ի՞նչ պատախանատվություններ ունի, ինչպե՞ս պետք է գործի բարդագույն պահերին, ի՞նչ ճանապարհներ կան մշակութային ու կրթական «փոսերը» լցնելու։ Փորձել ենք ոչ թե պատասխանել, այլ մտածել բարձրաձայն։ Երևի հենց այդպես էլ ծնվում են պատասխանները․․․

13/08/2023

Հրանտ Թոխատյան․ Ամենամեծ չարիքն անկրթությունն է

Հրանտ Թոխատյանը ոչ միայն դերասան է, այլ նաև ուսուցիչ։ Արվեստի ու կրթության, բեմի ու դպրոցի խաչմերուկում է, որ փորձել ենք գտնել մի շարք մարտահրավերների հաղթահարման բանալիներ։ Եղիշեն 5-րդ դարում է արձանագրել՝ բոլոր չարիքները մտնում են մարդու մտքի մեջ տգիտությունից։ Թող որ այս հայացքն էլ մի կաթիլ դառնա՝ հանուն արժեհամակարգի։

01/08/2023

Դերասանուհի Նարինե Գրիգորյան․ Չեմ հանձնել զենքերս

Նարինե Գրիգորյանի հետ ենք զրուցել։ Կին, որն առաջնորդում է Երևանի պետական համազգային թատրոնը, իբրև գեղարվեստական ղեկավար՝ ուղղորդում, որ արվեստը մաքրագործի և օգնի չհանձնվել։ Արցախում անցկացրած մանկության, հաղթական օրերի մասին ժպիտով և վճռականությամբ է պատմում, այնպես, որ էլ լեզուդ չպտտվի այդ տարիները «մութ ու ցուրտ» անվանել։ Հայացքով, ժեստերով, խոսքով և իմաստությամբ փոխանցվող այս հայացքն ազգայինը գնահատելու, չկոտրվելու մասին է։

 

19/07/2023

Գնդապետ Ալեքսան Մինասյան․ Ես հոգնեցի վախենալուց

Քաղաքական գիտությունների թեկնածու, ռազմական և հասարակական գործիչ Ալեքսան Մինասյանի հետ զրուցելիս ակամայից շատ ես օգտագործում «առաջին» բառը․ հայկական առաջին ռազմամարզական վարժարանն է հիմնադրել, կատարել Հայոց բանակի առաջին պարաշյուտադեսանտային թռիչքը, իր ձեռքով հանձնել է լեյտենանտի առաջին ուսադիրները, երբ Ռազմական ինստիտուտի պետն էր․․․ Արդյո՞ք բարդ է առաջինը լինելն ու առաջնորդելը, ինչպե՞ս է պետք հաղթահարել վախերը և ի՞նչ է հաղթանակն ընդհանրապես․ զրուցել ենք այս և մի շարք այլ հարցերի շուրջ։

 

12/07/2023

Միքայել արք․ Աջապահյան. Խաչի ճանապարհը պետք է անցնել գիտակցաբար

Փորձել ենք բացահայտել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայացքը։ Սա հայացք է տոհմիկ հոգևորականի և իրատես առաջնորդի։