Հայացք
«Հայացք»-ը խորքային զրույցների հարթակ է։ Այստեղ Թովմաս Առաքելյանի հետ փորձում ենք ուսումնասիրել տարբեր գործիչների, մտավորականների հայացքները` թեմաների լայն ընդգրկմամբ։
Գևորգ Գրիգորյան․ Ձեռնպահ մնալն ամենամեծ հանցանքն է
Վախերն ու լեռները, կյանքի ամենատարբեր հանգամանքներն ու դրանցում քրիստոնյա մնալու խիզախությունը, պատերազմն ու ապաշխարությամբ վերքերն ամոքելու կարևոր թեմաներն են դերասան Գևորգ Գրիգորյանի հետ զրույցի առանցքում։
Անահիտ Կիրակոսյան․ Պետք է էլի չեմպիոն դառնանք
Առաջին անգամ Անահիտ Կիրակոսյանի հետ Նարեկացուն նվիրված միջոցառման ժամանակ ենք հանդիպել։ Նարեկացու մասին և նարեկյան գաղափարներով էլ զրուցեցինք այս անգամ։ Քրիստոնյա ծնող լինելու, շնորհակալության և մարտահրավերների մեջ չփլուզվելու մասին է այս «Հայացքը»։
Անի Քոչար․ Պատճառ չունեմ ինձ դժբախտ համարելու
«Հանձնվել չկա՛» և «Կյանքը երկրորդ փորձից»․ Անի Քոչարի երկու գրքերը լավագույնս բնութագրում են պայքարի այն գաղափարախոսությունը, որի դրոշակակիրն է նա։ Հույսի հաղթանակը հրամայական է մեզանում։ Բայց համբերությամբ։ Ինչի մասին էլ զրուցել ենք։ Բարի դիտում։
Սամվել Թոփալյան. Մենք մեզ չենք ճանաչում
Արևմտյան Հայաստանը` պատմական մեր Էրգիրը, շատերս ճանաչեցինք, երբ դերասան Սամվել Թոփալյանը մեծ ճամփորդություն ձեռնարկեց և մանրակրկիտ ցույց տվեց, թե ինչ ենք կորցրել: Մեկը կորստի ցավ ապրեց, մյուսը` վրեժի ցասում, երրորդն էլ աշխատելու, արարելու, կրթվելու ուժով լցվեց դա դիտելիս: Այսօր արդեն՝ պատերազմից հետո, այդ ճամփորդությանն այլ հայացքով ենք նայում: Բայց մեր հոգին շարունակում է ձգտել դեպի Տուն. գուցե նաև արվեստի ճանապարհով:
Լևոն Հարությունյան. Չեմ մեծանում, բայց ծերանում եմ
Շատ հետաքրքիր է տեսնել հումորային դերեր կերտած դերասաններին լուրջ, խորքային զրույցի հարթակում։ Դերասան Լևոն Հարությունյանի հետ ենք զրուցել։ Թեև ասաց, որ իր միջի ծաղրածուն էլ է այժմ տխուր, սակայն կարողացավ շատ դրական և հուսադրող հայացք պարգևել։ Բարի դիտում։
Տեր Միքայել վարդապետ Գևորգյան. Ապաշխարություն ասելով հասկանում եմ բուժում
Տաթևի վանքում արդեն 17 տարի անձանձիր աղոթում է հայր Միքայելը։ «Հայացքի» հյուրն է մի հոգևորական, որն ունենալով մաթեմատիկական փայլուն կրթություն՝ թողել է աշխարհիկ կյանքը, դարձել նվիրումի ու հավատարմության օրինակ։ Այս զրույցը փորձ է մի փոքր ավելի մոտեցնելու մեզ ճշմարտության հոգևոր ճանապարհներին։
Մարկոս քահանա Մանգասարյան. հարցեր ընտանիքի մասին
Տեր Մարկոսը Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի տնօրենն է: Զուգահեռ` իր երեցկնոջ հետ հիմնել է Ընտանեկան խորհրդատվության կենտրոնը: Որոշեցինք ընտանիքի հետ կապված կարևորագույն հարցերն ուղղել հենց նրան: Բարի դիտո՜ւմ:
Ռաֆայել Երանոսյան. Ասում ենք` երկիրը երկիր չի, բայց աշխարհը մերն ա
Շատ երկար պլանավորված զրույց է սա, ամփոփ հանրայնացումը այն բոլոր քննարկումների, որոնք բազմիցս ունեցել ենք Ռաֆայել Երանոսյանի հետ: Բարի դիտո՜ւմ:
Գարիկ Պապոյան. Աստված ձեռքս երբեք բաց չի թողել
Հոգևոր կյանքն ու Աստծո հետ հարաբերությունները լավագույնս են բացահայտում մարդուն։ Զրուցում ենք շոումեն, հումորիստ, հաղորդավար, պրոդյուսեր, Հայ Առաքելական Եկեղեցու զավակ Գարիկ Պապոյանի հետ այն թեմաներից, որոնց հանրային կերպով գրեթե չի անդրադարձել։ Բարի դիտում։
Բաբկեն Չոբանյան. Դա է ինձ անընդհատ ուժ տալիս
Եթե երբևէ Աստվածաշունչը, Եկեղեցու հայրերին, մի շարք աղոթքներ եք լսել համացանցում, ապա հավանաբար ճանաչում եք այս ձայնը։ Մեր զրուցակիցը դերասան Բաբկեն Չոբանյանն է, ով կիսում է իր քրիստոնեական, հոգևոր փորձառությունը, մտահոգություններն ու լուսավոր հույսը։
Մեսրոպ քահանա Արամյան. Հավատքը հեշտությամբ չի տրվում
Սկսում ենք «Հայացքի» երկրորդ եթերաշրջանը։ Այս անգամ մեր տաղավարում, որն արդեն իսկ հայտնի է իր անսվաղ անկեղծությամբ և բետոնե ամրությամբ, Տեր Մեսրոպ քահանա Արամյանն է` աստվածաբան, գիտնական, կրթության ոլորտում մեծ ներդրում ունեցած մտավորական, Նարեկացու «Մատյանի» թարգմանիչ։
Ներսես Ավետիսյան. Ամեն օր հաշվեք ձեր օրհնությունները
Իսկ ո՞վ է ասել, որ երիտասարդ մտավորականը չի կարող լինել բազմակողմանի, հոգևոր և խորքային։ Ամենածանր հարցերի շուրջ զրուցում ենք դերասան, հաղորդավար, երգիչ Ներսես Ավետիսյանի հետ։
Բագրատ արք․ Գալստանյան. Հավատարիմ լինենք Սբ Ծննդյան հերոսին
Բագրատ սրբազանը սահմանապահ Տավուշ աշխարհի հոգևոր առաջնորդն է։ Վերջին տարիներին, սակայն, նրա խոսքերը համացանցի միջոցով դուրս են եկել Տավուշից, հասել աշխարհասփյուռ հայությանը՝ մխիթարելով, ոգեշնչելով և քաջալերելով շատերին։ Սրբազանի խոսքը շատ բանաձևային է․ զրույցում փորձել ենք անդրադառնալ մի քանի առանցքային բանաձևերի։
Ավետ Բարսեղյան. Արևի մարդիկ, երբ արևը չկա
Ավետ Բարսեղյանին ճանաչում ենք իբրև հաղորդավար, գիտենք նրա գրած բազում երգեր, բայց վերջերս կարողացանք համացանցում կարդալ նրա բանաստեղծությունների մի փոքր մասը։ Այս զրույցում շեշտը դրել ենք հենց պոեզիայի վրա։ Միասին վերլուծենք Ավետի բանաստեղծությունները քրիստոնեական հայացքով։
Դավիթ Հակոբյան․ Ձևից է գալու բովանդակությունը
Զրույց բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանի՝ թատերական արվեստի գիտակ մեր բարի պապիկի հետ։
Սոնա Ռուբենյան. Երգն էլ է պայքարի ձև
«Հայացքի» տաղավարում երաժշտության մասին արդեն հասցրել ենք խոսել տարբեր հյուրերի հետ։ Սոնա Ռուբենյանի մոտեցումը, սակայն, յուրահատուկ է։ Նա երգը դիտարկում է ոչ միայն իբրև ժամանց, այլ նաև որպես պաշտպանական ամրոց, ձևավորող դպրոց և հոգևոր ամրություն։ Իսկ ինչ է երաժշտությունը մե՛զ համար. զրույցը լսելուց հետո փորձենք վերլուծել։
Անաիս Սարդարյան. Կյանք եք բերել ձեզ հետ
Եվս մեկ զրույց` բարիք գործելու, չհուսահատվելու և կարևոր արժեքներով ապրելու մասին։ Դերասանուհի Անաիս Սարդարյանի՝ 2020-ի ծանր օրերին կատարած սոցիալական հսկա աշխատանքը դեռ թարմ էր մեր հիշողության մեջ, երբ սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։ Անաիսի նոր նախաձեռնությունն արդեն հասել է ավելի քան 70.000 արցախցիների, բայց ոչ միայն նյութական «օգնության» տեսքով, այլ նաև որպես կարևոր ուղերձ. «Դուք մենակ չեք, մենք մի ենք և սիրում ենք իրար, հայե՛ր»։
Արամ MP3. Լռությունն էլ կարող է դաստիարակել
Արամ MP3, ու միանգամից չես կողմնորոշվում ինչից խոսել՝ երաժշտություն, հեռուստատեսություն, հումոր, ընտանիք, առողջ ապրելակերպ․․․ Իսկ ի՞նչ, եթե անդրադառնանք բոլոր այս թեմաներին, բայց մեր օրերի համար թերևս անսպասելի՝ արժեհամակարգային և հոգևոր հայացքով։ Եկե՛ք փորձենք։
Նազենի Հովհաննիսյան. Արմատի ուժը կա՛մ զգում ես, կա՛մ չէ․․․
Արցախի հայաթափման սարսափելի և ծանր դեպքերից մեկ օր առաջ նկարահանվեց այս զրույցը։ Լարված էինք։ Նազենի Հովհաննիսյանն անդադար իր խոսքով վերադառնում էր Արցախ։ Երևի մենք չէ, որ զգում էինք, այլ մեր արյունը, այն արմատի ուժը, որը կա՛մ ունես, կա՛մ չէ։ Կարևոր զրույց է, այժմեական։
Բարի դիտո՜ւմ։
Արթուր Ղուկասյան. Առաջ ենք գնում հետ նայելով
Ժողովրդական ասացվածք կա. «Լավություն անողի գլուխը ծակ է»։ Արի ու տես, որ ոչ։ Պրոդյուսեր Արթուր Ղուկասյանի հետ զրուցում ենք այն մասին, որ առաքինությունն ու բարեպաշտությունն էլ կարող են լինել մեր հաջողությունների հիմքում։ Լավություն անելն է, որ փրկում է մեզ հուսահատությունից և առաջնորդում դեպի հաղթանակ։ Պարոն Ղուկասյանն այդ հաղթանակած ծրագրերից մեկի` «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահն է։ Բարի դիտո՜ւմ։