Ինքնություն և արժեքներ

Ինքնություն և արժեքներ

Հաղորդաշարը աշխարհայացքային հիմնահարցերի վերաբերյալ է: Գլխավոր թեմաներն են անձնական և հավաքական ինքնությունը, ճանաչողությունը և արժեքաբանությունը: Հաղորդաշարի նպատակը գաղափարական մտածողության խթանումն է, համայնքաշինական մշակույթի ձևավորումը և արժեքների շուրջ երկխոսության ծավալումը Հայաստանում և սփյուռքում:

 

Ինքնության կորուստ
12/03/2024

Ինքնության կորուստ

Ինքնության կորուստը՝ Հայոց ցեղասպանության տարիներին հայ երեխաների թուրքացման օրինակով։ Թուրքական որբանոցներում կիրառվող «նոր մարդու» ձևավորման մեթոդները և դրանց փոխառումը նացիստական Գերմանիայում։ Հայ որբերի լուռ պայքարը հանուն սեփական ինքնության պահպանման։ Համշենահայության տրոհումը տարբեր ինքնութենական գիտակցություն ունեցող երեք խմբերի։

  • Խոսնակ՝ Շուշան Խաչատրյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Պահանջմունքներ
05/03/2024

Պահանջմունքներ

Ինչպես և որ տարիքում են ձևավորվում անհատի պահանջմունքները։ Շելերի արժեքային բուրգը և Մասլոուի պահանջմունքների բուրգը։ Հիմնարար պահանջմունքներն ու դրանց կառավարումն արժեհամակարգի միջոցով։ Վեհ պահանջմունքների բավարարումը։ Պահանջմունքների ազնվացումը անհատական և հասարակական մակարդակում։

  • Խոսնակ՝ Աննա Առաքելյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Ազգային կրթական համակարգ
27/02/2024

Ազգային կրթական համակարգ

Հայ կրթական համակարգի պատմական ակնարկ, հետխորհրդային շրջանի զարգացումները։ Միջազգային կրթական փորձի կիրառմամբ ինքնուրույն կրթական համակարգի ստեղծումը։ Կենսունակ կրթական մոդելների մշակումն ու հեռահար պլանի հետևողական իրագործումը։ Հանրակրթության արժեքային բաղադրիչը։ Անկախ դպրոցների առաջարկած այլընտրանքը պետական կրթական համակարգին։

  • Խոսնակ՝ Դավիթ Սահակյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Ծնողական դաստիարակություն
20/02/2024

Ծնողական դաստիարակություն

Ծնողական դաստիարակության մոդելները և տարիքային առանձնահատկությունները։ Դեռահասության շրջանի բարդությունները և ծնողական դաստիարակության մարտավարությունները։ Ընտանեկան ցնցումների ազդեցությունը երեխայի վրա։ Երեխայի հետ հոգեբանական աշխատանքի ձևաչափերը։

  • Խոսնակ՝ Տաթևիկ Աբրահամյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Խաղաղություն
13/02/2024

Խաղաղություն

Պատերազմ և խաղաղություն։ Բացասական և դրական խաղաղություն։ «Ձգտում ես խաղաղության՝ պատրաստվիր պատերազմի»։ Հաղթանակի պարգևած խաղաղությունը։ Խաղաղության հաստատման իշխանական և հասարակական մոտեցումը Հայաստանում։ «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս» (Հովհ. ԺԴ 27)։

  • Խոսնակ՝ Արթուր Աթանեսյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Պատերազմ վերապրած երեխաների հոգեբանական վերականգնումը
06/02/2024

Պատերազմ վերապրած երեխաների հոգեբանական վերականգնումը

Պատերազմը երեխայի աչքերով։ Հոգեբանական տրավմայի դրսևորումները։ Պատերազմ վերապրած երեխայի ինտեգրումը նոր դպրոցական միջավայրում։ Հոգեբանի նախապատրաստական խորհրդատվությունը դպրոցականների, ծնողների ու մանկավարժների հետ։ Դպրոցական հոգեբանների վերապատրաստման անհրաժեշտությունը։

  • Խոսնակ՝ Տաթևիկ Աբրահամյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Պատմության դասերը
30/01/2024

Պատմության դասերը

Մարդկության պատմականությունը։ Պատմության դերը ազգային ինքնագիտակցության և նույնականացման մեջ։ Հայ պատմագրության սկզբնավորումը։ Պատմության ակադեմիական ներկայացումը դպրոցում և բուհական համակարգում։ Պատմության դասընթացի ակնկալվող վերջնարդյունքները։ Երիտասարդ սերնդի վերաբերմունքը հայոց նորագույն պատմությանը։ Ինչո՛ւ մենք այդպես էլ դասեր չենք քաղում պատմությունից։  

  • Խոսնակ՝ Անի Թովմասյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Բարձր գրականություն
23/01/2024

Բարձր գրականություն

Ընթերցանություն և ինքնակրթություն։ Հանձնարարելի գրականության ցանկեր։ Ինչ կարդալ և ինչպես։ Գրականության վերլուծություն։ Հայ և արտասահմանյան գրականության դպրոցական դասընթացը։ Ինքնություն և արժեհամակարգ ձևավորելու գրականության ունակությունը։

  • Խոսնակ՝ Անահիտ Հովհաննիսյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Կրոնի ուսուցումը հանրակրթական համակարգում
16/01/2024

Կրոնի ուսուցումը հանրակրթական համակարգում

Կրոնի դասավանդման միջազգային փորձը և հայաստանյան մոդելը։ Կրոնի դպրոցական դասընթացի բովանդակությունը և դասավանդումը։ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ընկալումը հայ իրականության մեջ։ Հանրակրթության պետական չափորոշչում ներկայացված արժեքային բաղադրիչը։

  • Խոսնակ՝ Տ. Տիրատուր քհն․ Սարդարյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հավատ և գիտություն
10/01/2024

Հավատ և գիտություն

Հավատի և գիտության միջև թվացյալ հակասությունը։ Հավատի անհիմն կամ ոչ գիտական լինելու թյուր կարծիքը։ Հուսալի՞ է արդյոք գիտական ճշմարտությունը։ Ալբերտ Էյնշտեյն. «Գիտությունն առանց կրոնի կաղ է, կրոնն առանց գիտության՝ կույր»։ Հավատի երեք մակարդակներն ըստ գիտնականների և Եկեղեցու հայրերի։ Հավատն ամուր հիմքի վրա կառուցելու անհրաժեշտությունը։

  • Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Իմաստալից կյանք
02/01/2024

Իմաստալից կյանք

Ամանորն իբրև նոր կյանք սկսելու առիթ։ Կյանքի հորձանուտից դուրս պրծնելու միջոցները։ Կյանքում գեղեցիկը, բարոյական արժեքներ, առաքինություններ և հոգևոր բաղադրիչ ավելացնելու անհրաժեշտությունը։ Ծառայություն հասարակությանը։ Մահաթմա Գանդի. «Եղի՛ր այն փոփոխությունը, որը ցանկանում ես տեսնել աշխարհում»։

  • Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Ազատություն
26/12/2023

Ազատություն

Ազատության ակունքներն ու հիմքերը։ Մտքի, անձնային և ազգային ազատություն։ Ազատությունը նպատա՞կ է, թե՞ միջոց։ Բացարձակ և հարաբերական ազատություն, հասարակական դաշինք։ Հայ ժողովրդի պայքարն ազատության համար։ Ազատության հռչակագրեր։ Ազատության գինը։

  • Խոսնակ՝ Արթուր Աթանեսյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Դասական երաժշտություն
19/12/2023

Դասական երաժշտություն

Երաժշտություն և ինքնություն։ Երաժշտության պատմական ակունքները։ Դասական և ազգային երաժշտություն։ Երաժշտությունը և մարդու ներաշխարհը։ Կրթության զուգորդումը դասական երաժշտության հետ։ Պետական քաղաքականությունը դասական երաժշտության ժողովրդականացման գործում։ Երաժշտական ճաշակի ձևավորումը։

  • Խոսնակ՝ Ինեսսա Խաչատրյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Կերպարվեստի ուսուցում
12/12/2023

Կերպարվեստի ուսուցում

Արվեստն ու գեղեցիկն իբրև մարդու ինքնության անբաժան մաս։ Կերպարվեստի ճյուղերը և դրանց ուսուցումը նախակրթարանի տարիքից։ Դրական արժեքների փոխանցումը արվեստի միջոցով։ Կերպարվեստն իբրև ինքնարտահայտման և հոգեբանական թերապիայի միջոց։ Տաղանդի՞, թե ջանադիր վարժանքի անհրաժեշտություն արվեստում։ Ուսուցչի ոգևորող և առաջնորդող դերակատարությունը։  

  • Խոսնակ՝ Սևադա Պետրոսյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Ծառայություն հասարակությանը
05/12/2023

Ծառայություն հասարակությանը

Հասարակական հարաբերություններն իբրև փոխադարձ ծառայության մոդել։ Իր ծառայողական պարտքն ազնիվ և բարեխիղճ կատարող քաղաքացու կերպարը։ Ծառայասիրությունն իբրև քրիստոնեական առաքինություն։ Պաշտոնյայի հասարակական ընկալումը։ Պայքար ծառայողական դիրքի չարաշահման և կոռուպցիայի դեմ։

  • Խոսնակ՝ Նոյեմի Անդրեասյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Տղամարդկանց և կանանց իրավահավասարություն
28/11/2023

Տղամարդկանց և կանանց իրավահավասարություն

Գենդերային հավասարության խնդիրը պատմա-մշակութային համատեքստում։ Սեռային-դերային բաժանումը հասարակության մեջ։ Ֆեմինիստական շարժման պահանջները։ Հայաստանում կանանց իրավունքների օրենսդրական ապահովումը։ ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի և Հայաստանի կանանց հիմնադրամի գործունեությունը։ Հնարավո՞ր է արդյոք հասնել բացարձակ իրավահավասարության։

  • Խոսնակ՝ Գոհար Շահնազարյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Ուղղում և վերադարձ արժեքներին
21/11/2023

Ուղղում և վերադարձ արժեքներին

Մարդու կյանքում ինքնության և արժեքների սասանումը և դրա հետևանքները։ Ընտանիքի և կրթական համակարգի ուղղիչ և պաշտպանիչ դերակատարությունը։ Հասարակության մեջ արժեքների ու նորմերի պահպանումը, «իմունային բջիջների» անհրաժեշտությունը։ Մարդու ուղղմանը միտված մանկավարժական և հոգեբանական մեթոդները։ Քրեակատարողական հիմնարկների դերակատարությունը Հայաստանում և արտերկրում։

  • Խոսնակ՝ Աննա Առաքելյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Նախակրթություն
14/11/2023

Նախակրթություն

Նախադպրոցական կրթությունն իբրև կրթական համակարգի առաջին աստիճան։ Նախակրթության բովանդակությունը։ Ինքնութենական հարցերը երեխայի աչքերով և արժեքների ընկալումը մանկական գիտակցության մեջ։ Ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառությունը։ Մանկավարժներին ներկայացվող պահանջները, ծնողների ներգրավումն ու խորհրդատվությունը։ Երեխայի ծանոթացումն արվեստին ու գրականությանը, անհատական և ստեղծագործական որակների խթանումը։

  • Խոսնակ՝ Նորա Սարգսյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Լեզվամտածողություն
07/11/2023

Լեզվամտածողություն

Խոսքն իբրև բարձր մտածական գործընթաց։ Համեմատական լեզվաբանություն, ընդհանրական քերականություն։ Լեզուն իբրև ազգային և մշակութային նույնականացման գործոն։ Մարդու ինքնընկալումն ու ինքնարտահայտումը լեզվի միջոցով։ Լեզվաբանական գաղափարախոսություններ, լեզվամտածողության սոցիո-մարդաբանական և էթնոգրաֆիկ երեսը։

  • Խոսնակ՝ Լիլիթ Ղազարյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հարգանք և հաղորդակցում
31/10/2023

Հարգանք և հաղորդակցում

Հարգանքն իբրև մարդկային հաղորդակցման մեկնակետ։ Հարգանքի կանոնների և հաղորդակցման հմտությունների փոխանցումը կրթական գործընթացում։ Հարգանք շրջակա մարդկանց ու միջավայրի, հասարակական կառույցների և այլակարծության հանդեպ։ Հաղորդակցման խնդիրներ ունեցող աշակերտների հետ տարվող հոգեբանական աշխատանքը։ Ազգային հոգեբանության դրսևորումը ամենօրյա հաղորդակցման մեջ։

  • Խոսնակ՝ Սոլանժ Թամամյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան