Ինքնություն և արժեքներ
Հաղորդաշարը աշխարհայացքային հիմնահարցերի վերաբերյալ է: Գլխավոր թեմաներն են անձնական և հավաքական ինքնությունը, ճանաչողությունը և արժեքաբանությունը: Հաղորդաշարի նպատակը գաղափարական մտածողության խթանումն է, համայնքաշինական մշակույթի ձևավորումը և արժեքների շուրջ երկխոսության ծավալումը Հայաստանում և սփյուռքում:
Պատանեկան վարք
Մարդկային վարքը ձևավորման վաղ փուլերում։ Պատանեկան էքսցենտրիկ վարքը պայմանավորող գործոնները։ Դեռահասի վրա ազդեցություն գործող միջավայրերը՝ ընտանիք, դպրոց, ընկերական միջավայր, վիրտուալ ոլորտ։ Դպրոցում պիտակավորվող բացասական վարքը։ Խմբային և անհատական աշխատանք դեռահասների հետ։ Կա՞ն արդյոք վարքային դրսևորումներ, որոնք փոփոխման ենթակա չեն։
- Խոսնակ՝ Մարիամ Գրիգորյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հայրենիք և սփյուռք
Հայկական սփյուռքի ձևավորման պատմական առանձնահատկությունները։ Արտերկրում ավետյաց երկիր որոնելու հայ ժողովրդի ձգտումը։ Սփյուռքի ռեսուրսների ավելի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը հայրենաշինության և արտաքին քաղաքականության մեջ։ Սփյուռքի հայ ազգային կառույցների գործունեությունը։ Հայրենադարձության նպատակները և ազգային պետության քաղաքականությունը։
- Խոսնակ՝ Դավիթ Հակոբյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Իշխանություն, պետականություն, հայրենիք
Հայրենիքի և ազգային պետականության ընկալումների խեղաթյուրումը հասարակության գիտակցության մեջ։ Գործող իշխանությունների փորձերը՝ նույնացվելու հայրենիքի և պետականության հետ։ Քաղաքացիների աչքում հայրենիքի նույնացումը վարկաբեկված իշխանությունների հետ։ Քաղաքացիական անհնազանդության դրսևորում ոչ ի վնաս պետականության։ Անհատի և ազգի մասնակցությունը հայրենաշինությանը, ծառայություն հայրենիքին։
- Խոսնակ՝ Արթուր Աթանեսյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Քննադատական մտածողություն
Քննադատական մտածողության դերը հայաստանյան կրթական համակարգում։ Տեղեկույթ և գիտելիք, Բլումի տաքսոնոմիա։ Ինդոկտրինացիայի վտանգները։ Sapere aude – «խիզախի՛ր ճանաչել»։ Անկախ մտածողության ուսուցման մեթոդները։ Ուսուցիչների վերապատրաստման խնդիրը։
- Խոսնակ՝ Սերոբ Խաչատրյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Փիլիսոփայության ուսուցում
Փիլիսոփայության դասընթացը հայաստանյան և համաշխարհային կրթական համակարգում։ Ճշգրիտ և հումանիտար գիտությունների անջատումը փիլիսոփայությունից։ «Փիլիսոփայություն երեխաների համար» շարժումը։ Փիլիսոփայական խոկում պատանեկան հասակում, ինքնութենական և գոյաբանական հարցեր, սկեպտիցիզմ։ Փիլիսոփայական էթիկան և աստվածաբանությունը որպես արժեհամակարգի, աշխարհայացքի և կենսակերպի ձևավորման հիմք։
- Խոսնակ՝ Լիլիյա Խաչատրյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Մասնագիտական էթիկա
Արժեհամակարգային մոտեցում մասնագիտական գործունեությանը։ Հասարակության մեջ բարոյական նորմերի պահպանման կարևորությունը։ Մասնագիտական էթիկան իբրև անձի բարոյական հրամայական։ Մասնագիտական երդում, հասարակության առջև ստանձնված պարտավորություններ։ Տարածված խախտումներն ու օրենսդրական կարգավորումները։ Աշակերտների և ուսանողների ծանոթացումը մասնագիտական էթիկայի սկզբունքներին։
- Խոսնակ՝ Վարդուհի Պետրոսյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Անձի հասունացում
Անձի հոգեսոցիալական զարգացման փուլերը։ Մանկության և պատանեկության շրջանում տեղի ունեցող փոփոխությունները և դրանց բնորոշ դժվարությունները։ Սեփական ինքնության գիտակցման մակարդակները։ Արժեհամակարգի ձևավորում, արժեքային ուսուցում։ Դեռահասի գիտակցության մեջ հիմնարար գաղափարների ամրապնդումը։ Դպրոցական ծրագրում հոգեբանական միջամտության պատեհ առիթները։
- Խոսնակ՝ Աննա Առաքելյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Ուսուցչի առաքելությունը
Կրթական ճգնաժամը Հայաստանում։ Ուսուցչի կերպարը տարբեր մշակույթներում և ժամանակաշրջաններում։ Մաշտոցյան դպրոցի և հայ ուսուցչության ավանդույթները։ Առաջնորդության ինստիտուտը որպես արժեքային ուսուցման մոդել։ Ուսուցչական էթիկա։ Հավասար կրթական իրավունքներ մարզերում։ Կրթական համակարգի բարենորոգման ծրագրեր։
- Խոսնակ՝ Հռիփսիմե Խանզադյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Վստահություն
Վստահության անկյունաքարային կարևորությունը մարդկային կյանքում։ Ինքնավստահությունն ու դրա վտանգները։ Հասարակությանը մատուցվող առասպելներ և դրանց հերքումը․ «Հավատա՛ ինքդ քեզ», «Դու կարող ես լինել այն, ինչ կցանկանաս», «Գործող համակարգը վստահելի է»։ «Մենք վստահում ենք Տիրոջը» կարգախոսը։
- Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հայրենաճանաչություն
Աշխարհի ճանաչողությունն իբրև ինքնակրթության բաղադրիչ։ Հնարավո՞ր է սիրել հայրենիքն առանց ճանաչելու այն։ Այլ երկրների և մշակույթների ճանաչողության անհրաժեշտությունը։ Ազգային ինքնության և արժեքների պահպանումը հայրենի բնության և մշակութային հուշարձանների հետ մշտական հաղորդության շնորհիվ։
- Խոսնակ՝ Վարսենիկ Մելքումյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Եվրոպական արժեքներ
Հայ ազգի հնդեվրոպական ծագումը։ Հայ և եվրոպական ժողովուրդների առասպելական ու պատմական կապերը։ Հայաստանի և Եվրոպայի միջև մշակութային փոխանակությունը։ Քրիստոնեության ընդունումը Հայաստանում և քրիստոնյա Արևմուտքը։ Եվրոպական արժեքներ։
- Խոսնակ՝ Տիգրան Խզմալյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Գիտելիք և տեղեկատվական հոսքեր
Գիտելիքի և տեղեկույթի զանազանությունը։ Գիտելիքի ստացման աղբյուրները։ Տեղեկատվական հոսքերի մոլորեցնող ազդեցությունը և դրանց կառավարման մեխանիզմները։ Լրատվություն և լրագրողական էթիկա։ Պետական տեղեկատվական քաղաքականություն և տեղեկատվական անվտանգություն։
- Խոսնակ՝ Նոյեմի Անդրեասյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Կրթության ազգային բաղադրիչը
Մաշտոցյան դպրոցի ավանդույթները։ Կրթական ծրագրի պետական չափորոշիչները։ Միջազգային բակալավրիատի ծրագրեր․ Արարատյան բակալավրիատ։ Ազգային ինքնությանն առնչվող առարկաների դասավանդման մեթոդաբանությունը։ Ուսուցչական անձնակազմի ընտրությունն ու վերապատրաստումը։ «Ինքնություն և արժեքներ» դասընթացի ներդրումն ավագ դպրոցում։
- Խոսնակ՝ Մերի Հովսեփյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Ազգային երաժշտություն
Հայ երաժշտության ակունքներն ու յուրահատկությունները։ Հայ հոգևոր, ժողովրդական և դասական երաժշտություն։ Օտարամուտ երաժշտություն, հայկական մեղեդիների մշակումն ու զտումը․ Կոմիտաս։ Երաժշտական ճաշակի ձևավորումը հասարակության մեջ։
- Խոսնակ՝ Դանիել Երաժիշտ
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Թանգարանային կրթություն
Թանգարանային մշակույթը Հայաստանում։ Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման մեթոդաբանական հիմքերը և դրանց կրթական նշանակությունը։ Ուսուցչի և աշակերտի ներմիավորումը թանգարանային միջավայրին։ Թանգարաններն իբրև ազգային ինքնության և արժեքների պահապաններ։ Թանգարանային ոլորտի պետական քաղաքականությունը։
- Խոսնակ՝ Ալվարդ Գրիգորյան
- Վարող՝ Վարդան սրկ. Ասլանյան
Ազգային գաղափարախոսություն
Ազգային գաղափարախոսության տարբերությունը շովինիզմից, ազգայնամոլությունից և քայքայիչ գաղափարախոսություններից։ Ազգային պետության յուրահատկությունները։ Մտավորականության մասնակցությունը ազգային գաղափարախոսության կերտմանը։ Գարեգին Նժդեհ և ցեղակրոնություն։ Համազգային տեսլականի և պետական հեռահար ծրագրի անհրաժեշտություն։
- Խոսնակ՝ Գագիկ Գինոսյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Ազգային լեզու
Լեզուների համաշխարհային ընտանիքը։ Հայոց լեզվի ազգապահպանական գործառույթը։ Լեզվի զարգացման պայմանները։ Պետաիրավական կարգավորման մեխանիզմները։ Հայոց լեզվի պատմական շերտերը՝ գրաբար, արևմտահայերեն, դասական ուղղագրություն։ Հայերենի ուսուցման նոր մոտեցումները։ Օտար լեզուների և օտար լեզվով ուսուցում։
- Խոսնակ՝ Դավիթ Գյուրջինյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Քաղաքացիական հասարակություն
Մարդ, անհատ, քաղաքացի։ Քաղաքացու ձևավորումը։ Քաղաքացիական կամարտահայտման մեխանիզմները։ Պետություն-քաղաքացի հարաբերությունը։ Քաղաքացիներին ապակողմնորոշող իշխանական մանիպուլացիաները։ Քաղաքացիական անհնազանդություն։
- Խոսնակ՝ Աննա Դավթյան-Գևորգյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Մտածողության էվոլյուցիան Լուսավորությունից մինչև մետամոդեռնիզմ
Արևմտյան մտքի շրջափուլերը։ Լուսավորության դարաշրջանի ռացիոնալիզմն ու ազատախոհությունը։ Մարդկային մտածողության հասունության և կարողությունների հանդեպ կասկածը արդի և հետարդի (մոդեռն և պոստմոդեռն) իրականության մեջ։ Մետամոդեռնիզմ և արհեստական բանականություն։ Մարդկային ինքնությանն ու արժեքներին սպառնացող վտանգները։
- Խոսնակ՝ Արամ Փախչանյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Արժեհամակարգ և առաջնորդություն
Մարդկանց կյանքն ու աշխարհայացքը վերափոխող գրական կոթողները։ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Միջնաբերդ» երկը։ Անանց արժեքներ։ Մշակույթների և քաղաքակրթությունների կերտումը։ Առաջնորդն իբրև ուսուցիչ և հովիվ։ Մարդկանց միավորումը սիրո միջոցով։ Այլոց դատելու և դժգոհելու փոխարեն զբաղվել ամենօրյա աշխատանքով և բարու կերտմամբ։
- Խոսնակ՝ Շուշանիկ Թամրազյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան