Մտորումներ

Մտորումներ

Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

Ցավերով ծնել
12/04/2024

Ցավերով ծնել

Այսօր «ցավերով ծնել» արտահայտությունը հիմնականում վերաբերում է ստեղծագործական ոլորտին և նշանակում ստեղծել նոր գործ, գաղափար, տեսություն, նախագիծ և այլն։ «Ցավերով ծնել»-ը մեզ հիշեցնում է առաջին մարդկանց`Ադամի և Եվայի մեղսագործության պատմությունը: Աստվածաշունչը մեզ պատմում է, որ նրանք բնակվում էին Եդեմական պարտեզում. երկուսն էլ` Ադամն ու նրա կինը, մերկ էին ու չէին ամաչում իրենց մերկությունից և Աստծո առջև նման էին երեխաների: Այստեղ ընդգծվում է առաջին մարդկանց իմաստությունը. նրանք ասես բաց էին, մերկ՝ Աստծո ներգործության համար:

Բաբելոնի պոռնիկ
05/04/2024

Բաբելոնի պոռնիկ

Պոռնիկ կին, գայթակղեցնող․ այս դարձվածքը ոչ կրոնական իմաստով առավելապես օգտագործվում է հումորային համատեքստում՝ որպես անլուրջ, պչրաբարո կնոջ հոմանիշ։ Բաբելոնի պոռնիկի աստվածաշնչյան կերպարը չի վերաբերում որևէ կոնկրետ կամ խորհրդանշական կնոջ։ Աստվածաշնչյան տեքստում երկիրը, ժողովուրդը, ինչպես նաև Իսրայելը, որոնք չեն ճանաչում Աստծուն կամ հեռացել են Նրանից, հաճախ համեմատվում են պոռնիկի հետ։ Այսպես՝ Եզեկիելը Երուսաղեմը նմանեցնում է պոռնիկ կնոջ։ Մոռանալով Աստծուն և շեղվելով դեպի կռապաշտություն՝ Իսրայելն այստեղ ներկայանում է անհավատարիմ կնոջ կերպարով, որը պոռնկացել է եգիպտացիների, ասորիների և բաբելացիների հետ։

Նեռ
29/03/2024

Նեռ

Նեռ, Հակաքրիստոս, Լևիաթան։ Սրա փոխաբերական օգտագործումը նշանակում է «աստվածատհաճ մարդ», «չարիք գործող», «հայհոյող», այսինքն՝ Աստծո պատվիրաններին հակառակ գործող։ Հետագայում այս բառը սկսեց գործածվել որպես հայհոյանք և ընդհանրապես վատ, դաժան մարդ նշանակել։ «Նեռ» բառը հանդիպում է Հովհաննեսի թղթերում․ «Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է։ Եվ ինչպես լսել եք, Նեռը գալու է․ բայց արդեն իսկ եկել են բազում նեռեր․ դրանից էլ կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է» (Ա Հովհ. Բ 18)։

Հրեշտակ
22/03/2024

Հրեշտակ

Այս բառը ոչ կրոնական համատեքստում օգտագործվում է որպես հոգևոր և ֆիզիկական կատարելության խորհրդանիշ։ Բոլոր առումներով առաքինի մարդուն հրեշտակ են անվանում․ հրեշտակի հետ համեմատությունը պարունակում է խանդավառ գնահատական, գովասանք կամ շողոքորթություն։ «Հրեշտակային» սահմանումը ցույց է տալիս որոշ որակների գերագույն աստիճան՝ համբերություն, բարություն, հեզություն, անմեղություն, մաքրություն, բնավորությունն ընդհանրապես, ֆիզիկական գեղեցկություն։