Մտորումներ

Մտորումներ

Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

Ինձ կտեսնես թիկունքից
11/07/2025

Ինձ կտեսնես թիկունքից

«Ինձ կտեսնես թիկունքից» կամ կենցաղում օգտագործվող «ծոծրակդ կտեսնես, դա չես տեսնի» արտահայտությունն օգտագործվում է այն իմաստով, որ մարդ ոչ թե տեսնում է ինչ-որ բանի էությունը կամ իմանում ճշմարտությունը, այլ սահմանափակում դրա մասին միայն մակերեսային, կցկտուր տեղեկություններով: «Ելք» գրքում պատմվում է այն մասին, որ Աստված Իսրայելի ժողովրդին հայտարարում է Իր ծրագրերի մասին, այսինքն՝ երկրի վրա Իր մտադրությունների իրագործման, և, ի տարբերություն մեղսագործ ժողովրդի, միայն Մովսեսն է արժանանում այդ ծրագրերն ըմբռնելու աստվածային շնորհին:

Մտորումներ
Բաղդասարի ընթրիք
06/07/2025

Բաղդասարի ընթրիք

Առօրյա կյանքում  այս արտահայտությունն ունի հետևյալ իմաստները` ընդհանուր աղետի ժամանակ` աղմկալից խրախճանք, սրբապղծություն և խեղաթյուրում: Բաղդասարի կազմակերպած ընթրիքի մասին Աստվածաշնչում գրված է Դանիելի մարգարեության գրքում, ուր արտացոլված են լույսի և խավարի թագավորությունների անընդմեջ պայքարի առանձին լարված դրվագներ: Նման դրամատիկ պահերին աստվածային միջամտությունն օգնում է նաև մեզ այսօր ձեռք բերելու ոգու արիություն և հոգևոր պայքարի համար անհրաժեշտ զորություն:

Մտորումներ
Բաղաամի էշը
27/06/2025

Բաղաամի էշը

«Բաղաամի էշ» արտահայտությունն օգտագործում են, երբ հլու-հնազանդ, սակավախոս մի մարդ հանկարծ սկսում է խոսել, բողոքել: Հավանական է, որ Միջագետքի Փաթուրն քաղաքում ապրող Բաղաամը Սեմի սերնդից էր, որի ներկայացուցիչներն օժտված էին առանձնահատուկ հոգևոր շնորհներով: Ըստ երևույթին տվյալ բնակավայրը հայտնի էր նրանով, որ այնտեղ ապրում էին բախտագուշակներ, երազներ մեկնողներ, հոգետեսներ, մարգարեներ…  Բաղակի խնդրանքով Բաղաամը պետք է անիծեր իսրայելացիներին, որոնք դուրս էին եկել Անդրհորդանանից և շարժվում էին երկրի ուղղությամբ, իսկ թե ինչ ստացվեց այդ նախաձեռնությունից, դուք կիմանաք, եթե լսեք այս հաղորդումը:

Մտորումներ
Բաբելոնյան խառնաշփոթ
24/06/2025

Բաբելոնյան խառնաշփոթ

«Բաբելոնյան խառնաշփոթ». մենք այսպես ենք կոչում միմյանց օտար մարդկանց ամբոխը, անկարգությունը, աղմուկն ու իրարանցումը: Բայց ինչո՞ւ հենց «Բաբելոնյան խառնաշփոթ»:

 Տերն ասաց. «Սրանք մեկ ժողովուրդ են, ունեն մեկ լեզու և սկսել են այդ գործն անել: Արդ ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են: Արի իջնենք խառնենք նրանց լեզուն այնպես, որ ոչ մեկը չհասկանա իր ընկերոջ ասածը»:

Մարդկանց և ժողովուրդների միաբանությունը մեկ ընդհանուր ճշմարիտ հավատքի ներքո` Աստծո մեծագույն զորությունն ու սերն է: Եթե հպարտութունն ու ատելությունը բաժանում են մարդկանց, ապա Աստծո զորությունն առաջնորդում է նրանց դեպի միաբանութուն, և այդ պատճառով Հիսուս Քրիստոսի հիմնած Եկեղեցին մնում է աներեր:

Մտորումներ
Թող լույս լինի
20/06/2025

Թող լույս լինի

«Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը: Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծոյ Հոգին շրջում էր ջրերի վրայ: Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»: Եւ լոյս եղաւ»: Այս տողերը կարդալիս մարդ ակամայից հարց է տալիս. «Իսկ ի՞նչ է եղել «ի սկզբանէ», աշխարհում ամեն բան ինչի՞ց է ստեղծվել»: Այդ հարցի պատասխանն էլ սկսվում է նույն խոսքից՝ «ի սկզբանէ»:

 Համաձայն Յովհաննես առաքյալի՝ Աստծո առաջին խոսքը՝ «Թող լույս լինի», Աստծո Որդու հայտնությունն ու երևան գալն է աշխարհ, ինչի մասին պատմում է ամբողջ Ավետարանը:

Մտորումներ
Անառակ որդու վերադարձը
13/06/2025

Անառակ որդու վերադարձը

Հաճախ անառակ որդի են անվանում այն մարդուն, ով ամեն տեսակ գարշելի արարքներ գործելուց հետո զղջում է և վերադառնում այն մարդկանց մոտ, ում նեղացրել է ու լքել: Բայց եթե մեկին անվանում ենք անառակ որդի, չենք խոսում այն մասին, թե որքան մեղք է գործել այդ մարդը, այլ այն մասին, թե որքան է սիրում նրան հայրը և որ միշտ հնարավոր է վերադառնալ հոր մոտ: Իրականում հիմնական ուշադրությունը պետք է բևեռել ամեն բան ներող աստվածային սիրուն:

Մտորումներ
Համաշխարհային ջրհեղեղ
06/06/2025

Համաշխարհային ջրհեղեղ

Դրախտից վտարվելուց հետո, սկսեցին մարդիկ բազմանալ երկրի վրա: Բազմացան և մարդկանց չարագործությունները: Զղջաց Աստված, որ մարդ է ստեղծել, և տրտմեց Իր հոգու խորքում: Տեր Աստված ասաց. «Երկրի երեսից վերացնելու եմ Իմ ստեղծած ամեն մի էակ»:

Նոյան տապանը ջրհեղեղից հետո նստում է Մասիս լեռան վրա: Ի դեմս Նոյի՝ ողջ մարդկությանը տրված Աստծո օրհնությունը չի սասանվել, և նրա սերունդներից ողորմությունը չի պակասել: Այդ պատճառով Նոյի հետ կապված կտակը բոլորիս համար ունի անանց նշանակություն:

Մտորումներ
Քաղցած ու ծարավ
09/05/2025

Քաղցած ու ծարավ

Խոսքը նրանց մասին է, ովքեր համառորեն ձգտում են հոգևոր արժեքների՝ դրանցում գոյության իմաստը գտնելու, նաև բարոյական ուղեցույցներ և ճշմարտություն փնտրելու հույսով։ Հումորային համատեքստում խոսքը բառացիորեն սոված ու ծարավ մարդկանց մասին է։ Քրիստոսը Լեռան քարոզը սկսում է Երանիներով, որոնցում ասում է. «Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթ. Ե 6)։

Մտորումներ
Նոյան տապան
25/04/2025

Նոյան տապան

«Նոյան տապան» արտահայտությունը մեզ հիշեցնում է «Համաշխարհային ջրհեղեղը»: Վերահաս ջրհեղեղից ազատվելու համար, Աստծո հրահանգով, Նոյը եռահարկ նաև` տապան է կառուցում իր ընտանիքի, ինչպես նաև երկրի բոլոր տեսակի ցամաքային կենդանի արարածների ու թռչունների համար:

Աստված մարդկության հետ Նոյի միջոցով երկրորդ կտակն է կապում: Նոյը  պետք է դառնա մարդկության երկրորդ նախահայրը Ադամից հետոյ: Տեղի ունեցած աղետի` ջրհեղեղի հոգևոր պատճառը մարդկության մեծագույն ապականությունն էր և Աստծո պատասխան զայրոյթը:

Մտորումներ
Ձեռքերը լվանալ
18/04/2025

Ձեռքերը լվանալ

Այս արտահայտությունն օգտագործվում է հետևյալ իմաստով`ինչ-որ բանի պատասխանատվությունից հրաժարվել, ինչ-որ բանի չխառնվել, չմասնակցել:  

Մատթեոսի Ավետարանի 27-րդ գլխի 11-26 համարներում նկարագրվում է Հիսուսի դատավարությունը հռոմեական դատարանում: Պիղատոսը հարցնում է . «Ի՞նչ անեմ Հիսուսին`Քրիստոս կոչվածին»: Բոլորը բարձր աղաղակում են. «Թող խաչվի՛»: Պիղատոսը, երբ տեսնում է, որ օգուտ չունի շարունակելը և, ընդհակառակը, ամբոխի մեջ ավելի մեծ խռովություն է առաջանում, ջուր վերցնելով, ձեռքերը լվանում է ժողովրդի առաջ և ասում. «Անպարտ եմ այս արդար մարդու արյունից. դո՛ւք գիտեք»: Ամբողջ ամբոխը պատասխանում է. «Նրա արյունը թող մեզ և մեր զավակների վրա լինի»:

Մտորումներ
Դժոխք
04/04/2025

Դժոխք

Դժոխք, անդրաշխարհ, կրակե գեհեն։ Համընդհանուր հայեցակարգ, որն արտահայտում է մարդու հետմահու գտնվելու վայրի պատկերացումներից մեկը, որտեղ հավերժական տանջանք է սպասում մեղավորին։ Առօրյա խոսքում լայնորեն կիրառվում է «դժոխային» ածականը կյանքի տարբեր իրողությունների համար՝ ցույց տալով դրանց որակի ծայրահեղ վատ աստիճանը։ «Դժոխային» կարող են լինել, օրինակ, սովը, շոգը, ցուրտը, ձանձրույթը, աշխատանքը և այլն։

Մտորումներ
Անկյունաքար
21/03/2025

Անկյունաքար

Նշանակում է ինչ-որ կարևոր բանի իմաստ, սկիզբ, հիմք, որի վրա ամեն բան պահվում է։ Անկյունաքարի մասին առաջին հիշատակումները հին ժամանակներից են։ Անկյունաքարը նախկինում կիրառվել է տաճարների կամ պաշտպանական կառույցների կառուցման մեջ։ Սովորաբար այն տեղադրվում էր շենքի հիմքում այնպես, որ նրա վրա ընկնի շինության ողջ ծանրաբեռնվածությունը։ Հետագայում կառույցի հիմքում առաջին քարը դնելու կարգը դարձավ մի ամբողջ ծիսակարգ։ Դրա վրա փորագրվում են շինարարության մեջ ներգրավված անձանց սկզբնատառերը, ինչպես նաև շենքի կառուցման տարեթիվը։ Որոշ երկրներում քարի կողքին դրվում են թերթեր, մետաղադրամներ և ժամանակին համապատասխան այլ խորհրդանշական իրեր։

Մտորումներ
Վերադարձ իր շրջապտույտին
14/03/2025

Վերադարձ իր շրջապտույտին

«Վերադարձ իր շրջապտույտին» («դարձ ի շրջանս յուր») դարձվածքը նշանակում է ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի վերադարձն իր սովորական տեղը, իր սկզբնական դիրքին, ինչպես նաև այն, որ սկզբունքորեն ոչ մի նոր բան չկա, ամեն ինչ կրկնվում է։ Այն վերցված է Աստվածաշնչի Ժողովողի գրքի առաջին գլխից. «Ամեն ինչ ունայն է։ Ի՞նչ օգուտ ունի մարդ իր ողջ չարչարանքից, որ տանջվում է արեգակի ներքո։ Սերունդ է գնում, սերունդ է գալիս, բայց երկիրը մնում է հավերժ։ Արեգակը ծագում, արեգակը մայր է մտնում և վերադառնում է իր տեղը, որտեղից ծագել է։ Հողմը ելնում է դեպի հարավ և դառնում է դեպի հյուսիս, պտտվելով պտտվում՝ փչում է հողմը և վերադառնում նորից իր շրջապտույտին» (Ժող. Ա 2-6)։ 

Մտորումներ
Ով գալիս է առ Աստված, Աստված գալիս է նրա մոտ
28/02/2025

Ով գալիս է առ Աստված, Աստված գալիս է նրա մոտ

Այս ասացվածքը նշանակում է, որ եթե մարդը ձգտում է Աստծուն և հավատում է Նրան, ապա Աստված բարեհաճ կլինի այս մարդու նկատմամբ և նրան օգնություն ու աջակցություն կտրամադրի կյանքում։ Ասացվածքի սկզբնաղբյուր է Աստվածաշունչ մատյանը։ Հակոբոսի թղթի 4-րդ գլխի 8-րդ համարում կարդում ենք. «Մոտեցեք Աստծուն, և Նա կմերձենա ձեզ»։

Մտորումներ
Ով ունայնությամբ է կանչում Աստծուն, իր կյանքն ապրում է ունայնության մեջ
23/02/2025

Ով ունայնությամբ է կանչում Աստծուն, իր կյանքն ապրում է ունայնության մեջ

Կրոնական իմաստով ով զուր, առանց պատճառի, կարիքի, օգուտի, ունայն կամ հիմարաբար է տալիս Աստծո անունը, իզուր է ապրում իր կյանքը։ Աստված Սեր է, իսկ սիրո դրսևորումներից մեկը համաշխարհային ներդաշնակությունն է: Եվ այդ պատճառով այն ամենն, ինչը մարդու մեջ կապված է անհամաձայնության, հակառակասիրության հետ, Աստծո համար անցանկալի է:

Մտորումներ
Մարդը քայլում է, Աստված՝ առաջնորդում
21/02/2025

Մարդը քայլում է, Աստված՝ առաջնորդում

Ասացվածքի սկզբնաղբյուրը Աստվածաշունչն է։ Իմաստն այն է, որ սուրբ մարդը դառնում է Աստծո անոթ, որի մեջ Աստված ապրում և գործում է։ Արդարն ապրում է ոչ թե իր համար, այլ Աստծո, նա առաջնորդվում է Տիրոջ կողմից։
Այդ մասին գրված է Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթում․ «Որովհետև նրանք, որ առաջնորդվում են Աստծո Հոգով, նրանք են Աստծո որդիներ․ քանի որ չստացաք ծառայության հոգին վերստին երկյուղի մեջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրության հոգին, որով աղաղակում ենք՝ Աբբա Հայր» (Հռոմ. Ը 14-15)։

Մտորումներ
Վստահիր, բայց ստուգիր
16/02/2025

Վստահիր, բայց ստուգիր

Ոմանք ինչ-որ ճիշտ ու ստույգ բանի մասին իմանալուց հետո ասում են․ «Ավելի լավ էր` ես դա չիմանայի։ Ես ինձ լավ ու հանգիստ էի զգում, իսկ հիմա ի՞նչ պետք է անեմ»։ Այսպես մտածողը կարծում էր, թե ամեն հարցում ճիշտ էր վարվում, և հանկարծ պարզվում է, թե որքան սխալ է եղել և որքան դաժանաբար խաբվել է։
Սիրաքի գրքի 19-րդ գլխի 4-րդ համարում գրված է․ «Ով փութկոտ է հավատալու մեջ, նա թեթևամիտ է, և ով հանցանք է գործում, մեղանչում է իր հոգու դեմ»։

Մտորումներ
Ով բարիք է գործում, Աստծո կողմից կպարգևատրվի
14/02/2025

Ով բարիք է գործում, Աստծո կողմից կպարգևատրվի

«Աստված է բարու դիմաց վճարողը»։ Ասացվածքի իմաստն այն է, որ եթե լավություն անես, այն քեզ հետ կգա։ Աստված ամեն ինչ տեսնում է և լավ գործերի համար քեզ անպայման կպարգևատրի ինչ-որ լավ բանով։ Հոգևոր իմաստով բարիք է այն, ինչ ազնիվ է ու օգտակար, այն ամենը, ինչ մարդու, քաղաքացու, ընտանիքի տղամարդու պարտականությունն է և վատի ու չարի հակառակը։

Մտորումներ
Կենդանի ջուր
26/04/2024

Կենդանի ջուր

Կենդանի ջուր, կենդանի ջրի աղբյուր․ այն տալիս է ֆիզիկապես կամ հոգեպես մաքրվելու հնարավորություն, ուժ։ Բուժող, մեռելներից հարություն տվող կամ անմահություն պարգևող կենդանի ջրի մասին առասպելը տարածված է շատ ժողովուրդների հավատալիքներում և բանահյուսության մեջ։ Իսկ աստվածաշնչյան գրքերը «կենդանի ջուր» հասկացությանն այլ իմաստ են տալիս։ Մի կողմից այն հայտնվում է որպես իրական նյութ, և հոսող ջուրը կոչվում է «կենդանի», որը մնում է թարմ և ենթակա չէ քայքայման։ Մյուս կողմից՝ հենց այս որակների շնորհիվ և որպես նյութ, առանց որի անհնար է մարդու գոյությունը, այն ձեռք է բերում ընդլայնված փոխաբերական իմաստ և դառնում բարձրագույն հոգևոր արժեքների խորհրդանիշ։

Մտորումներ
Մաքուր սրտով
19/04/2024

Մաքուր սրտով

«Մաքուր սրտով», «սրտի պարզությամբ» արտահայտություններն օգտագործվում են հետևյալ իմաստով՝ անտեղյակությունից, առանց հետին մտքի խախտել որևէ սահմանված կարգ՝ բարոյականություն, օրենք, վարվելակարգ, գործել անզգուշորեն՝ առանց մտածելու սեփական արարքների հետևանքների մասին։ Արտահայտության մյուս երեսը կարող է պարունակել հեգնական ենթատեքստ․ անել ինչ-որ բան միամտորեն, հիմարաբար։

Մտորումներ