Նոր հաղորդումներ
Միգել Էռնանդես
01/05/2024

Հաղորդումը նվիրված է իսպանացի նշանավոր բանաստեղծ Միգել Էռնանդեսին: 1931 թվականին Միգելն առանց գրոշի գալիս է մայրաքաղաք այն հույսով, որ մեծ հաջողություն է ունենալու: Հովիվ-բանաստեղծի հետ հարցազրույցը, ինչպես նաև մի քանի բանաստեղծություն հայտնվում են մայրաքաղաքի լավագույն ամսագրերում: Բայց աշխատանք գտնել նրան այդպես էլ չի հաջողվում: Կենսական կարիքները հոգալու համար շուտով վերադառնում է ծննդավայր: Սակայն մադրիդյան ժամանակաշրջանը խիստ արդյունավետ էր: Այստեղ նա ծանոթացավ իսպանական ժամանակակից պոեզիային, ամրապնդվեց հետաքրքրությունը իսպանացի բանաստեղծ Լուիս դե Գոնգորայի ստեղծագործության հանդեպ: Եվ հենց առաջին ժողովածուում, որ լույս տեսավ 1933-ին՝ ‹‹Լուսնի գիտակը›› խորագրով, զգացվում է Գոնգորայի ազդեցությունը, ում պոեզիան ապշեցրել էր ինքնուս-բանաստեղծին…

 

ԼԲ օր Յինանց
01/05/2024

Օրվա խորհուրդը՝ ըստ եկեղեցական օրացույցի:

Գործք ԺԸ 12-28, Ա Յովհ. Բ 18-23, Յովհ. Ը 12-20

Սբ Գր. Լուսավորիչ, Հանդիմանություն դժնդակ վարքի և ընծայություն առաքինության գործերի
30/04/2024

Ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից:

Սբ Գր. Լուսավորիչ, Հանդիմանություն դժնդակ վարքի և ընծայություն առաքինության գործերի

Սեր և ինքնություն
30/04/2024

Սիրո փիլիսոփայական և կրոնական ընկալումները։ Սիրո շնորհիվ մարդկային ինքնության ամբողջացումը և Արարչի հետ միավորումը։ Սերն իբրև «սրբազան անմտություն» և «մարդկային ակտիվ զորություն»։ Հասարակության կառուցումը եղբայրական սիրո հիմքի վրա։ Անանձնական և զոհաբերական սեր։ Քրիստոնեությունն իբրև ամբողջովին սիրո վրա կառուցված հավատքային համակարգ։

  • Խոսնակ՝ Արման Ղարագուլյան
  • Վարող՝ Վարդան սրկ. Ասլանյան
ԼԱ օր Յինանց
30/04/2024

Օրվա խորհուրդը՝ ըստ եկեղեցական օրացույցի:

Գործք ԺԸ 1- 11, Ա Յովհ. Բ 7-17, Յովհ. Է 37 - Ը 11

Վարդան Այգեկցի, Պղծախոսների մասին, որոնք հայհոյում են Աստծուն
29/04/2024

Ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից:

Վարդան Այգեկցի, Պղծախոսների մասին, որոնք հայհոյում են Աստծուն

Հաղորդաշարեր
Համաշխարհային դասական երաժշտություն
Դասական երաժշտության պատմություն: Մեծ կոմպոզիտորների կյանքը և ստեղծագործությունները: Կատարողական արվեստ: Դասական երաժշտության մեծանուն կատարողների կյանքը և վաստակը: Դասական երաժշտությունը արդի աշխարհում: Ժամանակակից կոմպոզիտորներ և կատարողներ:
Հեքիաթի ժամ
Յուրաքանչյուրիս առաջին հանդիպումը բարու և չարի հետ սկսվում է հեքիաթից: Բարին հաղթում է, որովհետև աստվածատուր է: Հեքիաթները մեզ դաստիարակում են սիրել, գնահատել գեղեցիկը, պայքարել արդարության համար և կարեկցել: