Համաշխարհային դասական երաժշտություն

Համաշխարհային դասական երաժշտություն

Դասական երաժշտության պատմություն: Մեծ կոմպոզիտորների կյանքը և ստեղծագործությունները: Կատարողական արվեստ: Դասական երաժշտության մեծանուն կատարողների կյանքը և վաստակը: Դասական երաժշտությունը արդի աշխարհում: Ժամանակակից կոմպոզիտորներ և կատարողներ: Այս ամենի մասին` «Համաշխարհային դասական երաժշտություն» հաղորդաշարի հաղորդումներում:

 

Կոմիտասը և հայոց ազգային ինքնությունը (մաս Գ)
18/03/2026

Կոմիտասը և հայոց ազգային ինքնությունը (մաս Գ)

Կոմիտասը և հայոց ազգային ինքնությունը (մաս Գ)

Համաշխարհային դասական երաժշտություն
Կոմիտասը և հայոց ազգային ինքնությունը (մաս Բ)
11/03/2026

Կոմիտասը և հայոց ազգային ինքնությունը (մաս Բ)

Հաղորդման 2-րդ մասը նվիրված է Կոմիտասի առաքելությանը, ով հայության գոյության բախտորոշ ժամանակաշրջանում իր կյանքի նպատակը դարձրեց հայ ժողովրդական երգի փրկությունը, բազմաձայնումը, այդ հիմքի վրա հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրումը:

Համաշխարհային դասական երաժշտություն
Կոմիտասը և հայոց ազգային ինքնությունը (մաս Ա)
03/03/2026

Կոմիտասը և հայոց ազգային ինքնությունը (մաս Ա)

«Հայ ժողովրդի փրկությունը նրա հոգեկան զարգացման մեջ է» (Կոստան Զարյան): Հաղորդումը լուսաբանում է երաժշտության ազդեցությունը մարդկային հոգու և հասարակության վրա: Ներկայացվում է Կոմիտասի գործունեությունը Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներում, որտեղ նա գիտականորեն և գործնականորեն հաստատեց, որ հայն ունի իր ինքնուրույն երաժշտությունը:

Համաշխարհային դասական երաժշտություն
Դեպի Գողգոթա
10/02/2026

Դեպի Գողգոթա

Հաղորդումը ներկայացնում է Հայդնի «Մեր խաչված Փրկչի վերջին յոթ խոսքերը» ստեղծագործության կառուցվածքը և զուգահեռներ անցկացնում տարբեր ժամանակների կոմպոզիտորների համանուն գործերի միջև:

Համաշխարհային դասական երաժշտություն
«Ավե Մարիա». ուրախացի՛ր, սրբուհի
03/02/2026

«Ավե Մարիա». ուրախացի՛ր, սրբուհի

Հաղորդումն անդրադառնում է «Ավե Մարիա» երգի ժանրի սկզբնավորմանը, զարգացմանը և կիրառմանը՝ տարբեր կոմպոզիտորների արվեստում:

Համաշխարհային դասական երաժշտություն
Բյոկլին - Ռախմանինով - Զարյան
27/01/2026

Բյոկլին - Ռախմանինով - Զարյան

Հաղորդումը նվիրված է Առնոլդ Բյոկլինի «Մեռյալների կղզին» նկարի հիման վրա գրված երկու ստեղծագործության՝ Ռախմանինովի սիմֆոնիկ պոեմին և Կոստան Զարյանի բանաստեղծական շարքին:

Համաշխարհային դասական երաժշտություն
Չորրորդ կոնցերտի առաջին կատարումը Բեթհովենի վերջին համերգն էր
20/01/2026

Չորրորդ կոնցերտի առաջին կատարումը Բեթհովենի վերջին համերգն էր

Հաղորդումը լուսաբանում է նորարարական կոնցերտի ձևը և բովանդակությունը, զուգահեռներ անցկացնում հեղինակի այլ գործերի հետ:

Համաշխարհային դասական երաժշտություն
Դասական կոնցերտի ձևավորումը
13/01/2026

Դասական կոնցերտի ձևավորումը

Հաղորդումը նվիրված է կոնցերտի ժանրի ծագումնաբանությանը, և որպես կատարելատիպ ներկայացվում է Բեթհովենի դաշնամուրային 3-րդ կոնցերտը:

Համաշխարհային դասական երաժշտություն
Չարին յաղթեմք քոյին երգով
30/12/2025

Չարին յաղթեմք քոյին երգով

Հաղորդման մեջ զուգահեռ է անցկացվում Գրիգոր Նարեկացու և Յոհան Սեբաստիան Բախի արվեստի, աշխարհայացքի, իդեալների միջև, և փորձ արվում գտնելու թեպետ հեռավոր, բայց ընդհանուր եզրեր, սկզբունքներ:

Համաշխարհային դասական երաժշտություն
Անտոնիո Վիվալդի. «Գարնան գալուստը հավքերն են երգում»
23/12/2025

Անտոնիո Վիվալդի. «Գարնան գալուստը հավքերն են երգում»

Հաղորդումը նվիրված է Վիվալդիի «Տարվա եղանակները» կոնցերտների շարքին: Հեղինակն անդրադառնում է մարդու և բնության «երկխոսությանը» և դրա արտացոլմանը երաժշտության մեջ: 

Համաշխարհային դասական երաժշտություն
Իգոր Ստրավինսկու «խորեոգրաֆիկ» կոնցերտը
16/12/2025

Իգոր Ստրավինսկու «խորեոգրաֆիկ» կոնցերտը

Հաղորդումը ներկայացնում է Իգոր Ստրավինսկու ջութակի կոնցերտի ստեղծման պատմությունը, պրեմիերան, կոնցերտի բնութագրությունը Ստրավինսկու կողմից, երաժշտության պլաստիկ բնույթը:

Համաշխարհային դասական երաժշտություն
Հանճարի ժպիտը
09/12/2025

Հանճարի ժպիտը

Հաղորդումը ներկայացնում է Յոհան Սեբաստիան Բախի զավեշտական «Սուրճի կանտատը», որն ի դեմս մեկ ընտանիքի արտացոլում է Եվրոպա ներմուծված այդ ըմպելիքի շուրջ ծագած տարաձայնությունները:

Համաշխարհային դասական երաժշտություն
Հսկայի առաջին քայլերը
02/12/2025

Հսկայի առաջին քայլերը

Հաղորդումը ներկայացնում է Արամ Խաչատրյանի կենսագրությունը և ստեղծագործությունը 20-րդ դարի երկու աշխարհամարտերի միջև ընկած ժամանակաշրջանում:

Համաշխարհային դասական երաժշտություն
Հոգևոր երաժշտության ռահվիրան
25/11/2025

Հոգևոր երաժշտության ռահվիրան

Հաղորդումը նվիրված է Մակար Եկմալյանի կյանքին և ստեղծագործությանը, հոգևոր երաժշտության մեջ նրա ներդրմանը:

Համաշխարհային դասական երաժշտություն
Ջուզեպպե Վերդի, «Տրավիատա»
11/11/2025

Ջուզեպպե Վերդի, «Տրավիատա»

Հաղորդումը նկարագրում է օպերայի հերոսուհու սերը և ողբերգությունը,19-րդ դարի փարիզյան վերնախավի «պերճանքը և թշվառությունը»: Հընթացս ներկայացվում է լիբրետոյի մարմնավորումը համապատասխան երաժշտաձևերի միջոցով:

Համաշխարհային դասական երաժշտություն
Ծրագրայնությունը Յան Սիբելիուսի երաժշտարվեստում
04/11/2025

Ծրագրայնությունը Յան Սիբելիուսի երաժշտարվեստում

Հաղորդումը լուսաբանում է Սիբելիուսի ստեղծագործական հավատամքը, ըստ որի՝ երաժշտությունը կարող է հասնել առավելագույն ազդեցության, երբ ուղղորդվում է որևէ բանաստեղծական սյուժեով, ծրագրով, այլ խոսքով ասած՝ երբ երաժշտությունը միաձուլվում է պոեզիայի հետ:

Համաշխարհային դասական երաժշտություն
Բենջամին Բրիտեն. Բրիտենյան օրերը Երևանում
28/10/2025

Բենջամին Բրիտեն. Բրիտենյան օրերը Երևանում

Հաղորդումն անդրադառնում է Բրիտենի կենսագրությանը և ստեղծագործությանը՝ նորարարական օպերաներին, գործիքային երաժշտությանը, «Պատերազմական ռեքվիեմին»: Հիշատակվում են Բրիտենյան օրերը Երևանում, առնչությունները հայ արվեստագետների հետ, Դիլիջանում Բրիտենի ստեղծած պուշկինյան երգաշարը, խմբերգերը և այլն

Համաշխարհային դասական երաժշտություն
Ֆրից Կրայսլեր, Վիեննայի հովերով համակված
21/10/2025

Ֆրից Կրայսլեր, Վիեննայի հովերով համակված

Հաղորդումը ուրվագծում է ավստրիացի հանճարեղ ջութակահար Ֆրից Կրայսլերի ստեղծագործական դիմանկարը, դիտարկում նրա առանձնահատկությունները ժամանակի մեծահամբավ ջութակահարների համապատկերում:

Համաշխարհային դասական երաժշտություն
Շոստակովիչի «Դիլիջանյան սիմֆոնիան»
14/10/2025

Շոստակովիչի «Դիլիջանյան սիմֆոնիան»

Հաղորդումը ներկայացնում է Դմիտրի Շոստակովիչի թիվ 14 սիմֆոնիան, որը նա արարել է Դիլիջանում: Մահերգության այս գլուխգործոցը գրված է Լորկայի, Ապոլիների, Կյուխելբեկերի և Ռիլկեի բանաստեղծությունների հիման վրա:

Համաշխարհային դասական երաժշտություն
Ֆրանց Շուբերտ. անավարտ սիմֆոնիա, անավարտ կյանք
07/10/2025

Ֆրանց Շուբերտ. անավարտ սիմֆոնիա, անավարտ կյանք

Հաղորդումը ներկայացնում է երաժշտական ռոմանտիզմի ու երգային սիմֆոնիզմի հիմնադիր Ֆրանց Շուբերտի ողբերգական կյանքը և ստեղծագործությունը:

Համաշխարհային դասական երաժշտություն