Նոր հաղորդումներ
Ումբերտո Մենոտտի Մարիա Ջորդանո, «Անդրե Շենիե» օպերա
03/05/2024

Լիբրետոյի հեղինակն է Լուիջի Իլլիկան: Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1896 թվականի մարտի 28-ին: Օպերայի գլխավոր հերոսը ճանաչված ֆրանսիացի բանաստեղծ Անդրե Շենիեն է: Շենիեն սկզբում ողջունել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, բայց հետագայում մերժել յակոբինյան դիկտատուրան ու ահաբեկչությունը, պաշտպանել թագավորին և քննադատել յակոբինյանների գլխավոր առաջնորդ Մաքսիմիլիան Ռոբեսպիերին: Հետապնդումների պատճառով բանաստեղծը երկու անգամ փորձել է փախչել Փարիզից, բայց ձերբակալվել է: Բանտում անցկացրած 140 օրերին էլ Անդրե Շենիեն գրել է իր լավագույն բանաստեղծությունները, որոնցից ներշնչվել է Լուիջի Իլլիկան լիբրետոն ստեղծելիս:
1794 թ. հուլիսի 25-ին Անդրե Շենիեին մեղադրել են պետության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ և նույն օրը մահապատժի ենթարկել:

ԼԴ օր Յինանց
03/05/2024

Օրվա խորհուրդը՝ ըստ եկեղեցական օրացույցի:

Գործք ԺԹ 21-40, Ա Յովհ. Բ 26-28, Յովհ. Ը 31-59

Սբ Գրիգոր Տաթևացի, Քարոզ խոստովանության մասին
02/05/2024

Ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից:

Սբ Գրիգոր Տաթևացի, Քարոզ խոստովանության մասին

Պապ թագավորի բարեփոխումները և հողային պահանջատիրությունը
02/05/2024

Պապ թագավորի բարեփոխումները և հողային պահանջատիրությունը

Մակարավանք
02/05/2024

Մակարավանք

ԼԳ օր Յինանց
02/05/2024

Օրվա խորհուրդը՝ ըստ եկեղեցական օրացույցի:

Գործք ԺԹ 1-20, Ա Յովհ. Բ 24-25, Յովհ. Ը 21-30

Հաղորդաշարեր
Համաշխարհային դասական երաժշտություն
Դասական երաժշտության պատմություն: Մեծ կոմպոզիտորների կյանքը և ստեղծագործությունները: Կատարողական արվեստ: Դասական երաժշտության մեծանուն կատարողների կյանքը և վաստակը: Դասական երաժշտությունը արդի աշխարհում: Ժամանակակից կոմպոզիտորներ և կատարողներ:
Հեքիաթի ժամ
Յուրաքանչյուրիս առաջին հանդիպումը բարու և չարի հետ սկսվում է հեքիաթից: Բարին հաղթում է, որովհետև աստվածատուր է: Հեքիաթները մեզ դաստիարակում են սիրել, գնահատել գեղեցիկը, պայքարել արդարության համար և կարեկցել: