Տաղավար տոներին հաջորդող մեռելոց պատարագները, հոգեհանգստյան կարգ։ Հաղորդությունը Եկեղեցու երկրային և երկնային հարկերի միջև։ Հոգու ճակատագիրը հանդերձյալ կյանքում։ Քրիստոնեական դրախտի և դժոխքի պատկերավորումները։ Քրիստոնյայի երկրային ուղին և հուղարկավորությունը դեպի երկինք։
- Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հաղորդումը նվիրված է իսպանացի նշանավոր բանաստեղծ Միգել Էռնանդեսին: 1931 թվականին Միգելն առանց գրոշի գալիս է մայրաքաղաք այն հույսով, որ մեծ հաջողություն է ունենալու: Հովիվ-բանաստեղծի հետ հարցազրույցը, ինչպես նաև մի քանի բանաստեղծություն հայտնվում են մայրաքաղաքի լավագույն ամսագրերում: Բայց աշխատանք գտնել նրան այդպես էլ չի հաջողվում: Կենսական կարիքները հոգալու համար շուտով վերադառնում է ծննդավայր: Սակայն մադրիդյան ժամանակաշրջանը խիստ արդյունավետ էր: Այստեղ նա ծանոթացավ իսպանական ժամանակակից պոեզիային, ամրապնդվեց հետաքրքրությունը իսպանացի բանաստեղծ Լուիս դե Գոնգորայի ստեղծագործության հանդեպ: Եվ հենց առաջին ժողովածուում, որ լույս տեսավ 1933-ին՝ ‹‹Լուսնի գիտակը›› խորագրով, զգացվում է Գոնգորայի ազդեցությունը, ում պոեզիան ապշեցրել էր ինքնուս-բանաստեղծին…