Տեսահաղորդաշարեր
Ռուբեն Մաթևոսյան․ Կյանքը նրա համար է, որ առջև նայես
Երիտասարդների համար միշտ կարևոր են այն փարոսները, որոնք կոփվել են ժամանակի և մշակույթի փորձությամբ։ Զրուցել ենք մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի հետ, որի երաժշտությունն ուղեկցում է մի քանի սերունդների։
Տրանսհումանիզմ
Արհեստական բանականության և սինթետիկ կենսաբանության սրընթաց զարգացումների դարաշրջանում մարդկությունը բախվում է խորքային մարտահրավերների: Աճող մտահոգություն կա, որ մենք մոտենում ենք անկառավարելի իրադարձությունների շեմին՝ լինի դա ԱԲ-ի ապստամբություն կամ ծրագրավորված ինքնոչնչացում, թե հետդարձի հնարավորության կորուստ: Տրանսհումանիստական գաղափարախոսները քննարկում են մարդուն հիմնովին վերափոխելու կամ նույնիսկ փոխարինելու հնարավորությունները: Արդյո՞ք անխուսափելի են այս սարսափազդու կանխատեսումները, թե՞ մարդիկ կարող են վերահսկել տեխնոլոգիաների զարգացումները:
- Խոսնակներ՝ Արամ Փախչանյան, Կարեն Մուսայելյան
- Վարող՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Աղանդավորություն՝ հոգևոր, մշակութային, քաղաքական
Ինչ է աղանդավորությունը և ինչպես է այն ազդում մարդկային մտածողության, ապրումների, աշխարհընկալման և հարաբերությունների վրա։ Ինչպես են աշխատում աղանդավորական գայթակղություններն ու մանիպուլացիաները, և ովքեր են դրանց խոցելի թիրախները։ Ինչ է տեղի ունենում մեզ հետ, երբ աղավաղվում և նսեմացվում են մեզ միավորող հիմքային հասկացությունները և սրբությունները։
- Խոսնակներ` Արսեն Գասպարյան, Արամ Աբրահամյան
- Վարող՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Շուշան Պետրոսյան․ Մեր տեսակի պատերազմը
Արվեստագետներն ամբողջովին այլ կերպ են ընկալում մեր իրականությունն ու ժամանակը։ Նրանց նուրբ հոգին ունակ է զգալու այնպիսի երևույթներ, որոնք հաճախ կորչում են աղմուկի մեջ։ Այդ նուրբ զգացական վիճակը հեշտ է խոցել, բայց կոտրել՝ անհնար։ Զրուցել ենք անկոտրում Շուշան Պետրոսյանի հետ։