Արվեստի երանգներ

Արվեստի երանգներ

Երաժշտական կոթողների ստեղծման պատմությունը:
Երաժշտության էվոլյուցիան և երաժշտական գործիքների ստեղծումը:
Դասական և ազգային պարերի պատմությունը:

  • Հեղինակ` Տաթևիկ Տանանյան
Հին Եգիպտոսի ու Հին Հունաստանի մշակույթի պատմությունից
14/07/2025

Հին Եգիպտոսի ու Հին Հունաստանի մշակույթի պատմությունից

Մեր նախորդ հաղորդաժամին իմացանք, թե նախնադարյան մարդն ինչու և ինչպես է ստեղծել երաժշտությունն ու առաջին երաժշտական գործիքները:
Այսօր կխոսենք Հին աշխարհի, մասնավորապես՝ Հին Եգիպտոսի ու Հին Հունաստանի երաժշտության ու դրա դերի մասին։

Երաժշտության արարումը
07/07/2025

Երաժշտության արարումը

Մեր առաջիկա հաղորդումներում կխոսենք երաժշտության և երաժշտական գործիքների ստեղծման պատմության մասին։ Իսկ այսօր կփորձենք հասկանալ՝ ինչու և ինչպես է մարդ արարածը սկսել ստեղծել երաժշտություն, ավելի ճիշտ՝ պարզունակ հնչյուններ, որոնք ժամանակի ընթացքում դարձել են մարդկային ինքնարտահայտման հզոր միջոց։

Պուշկինից մինչև Սվիրիդով․ «Ձյունահողմը»
30/06/2025

Պուշկինից մինչև Սվիրիդով․ «Ձյունահողմը»

Թողարկումը նվիրված է Գեորգի Սվիրիդովի երկերի ամենահայտնի շարքին, որը կոմպոզիտորն անվանել է «Երաժշտական պատկերներ՝ ըստ Ալեքսանդր Պուշկինի «Ձյունահողմ» վիպակի»։

«Գնչուական մեղեդիներ»` Սենտիրմայի թույլտվությամբ
23/06/2025

«Գնչուական մեղեդիներ»` Սենտիրմայի թույլտվությամբ

1878 թվականին Լայպցիգի «Բարթհոլֆ Զենֆ» հրատարակչատանը լույս է տեսնում իսպանացի կոմպոզիտոր Պաբլո Սարասատեի 20-րդ օպուսը՝ «Գնչուական մեղեդիները»: Հինգ տարի անց՝ 1883 թվականին, Սարասատեն մի տարօրինակ նամակ է ստանում հունգար կոմպոզիտոր Էլեմեր Սենտիրմայից, որը հայտնում է, որ «Գնչուական մեղեդիների» մասերից մեկն իր ստեղծածն է։

Նապոլեոն Բոնապարտի հիշատակին
16/06/2025

Նապոլեոն Բոնապարտի հիշատակին

Բեթհովենի «Հերոսական» սիմֆոնիայով սկսվել է եվրոպական սիմֆոնիզմի մի նշանակալից դարաշրջան: Սիմֆոնիան ստեղծվել է կոմպոզիտորի համար հոգեբանական չափազանց ծանր շրջանում:

Հաղորդման վերջում սիմֆոնիայի I և II մասերը կներկայացնի Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը` Հերբերտ ֆոն Կարայանի ղեկավարությամբ:

Չքավորությունից մինչև «Սլավոնական պարեր»
09/06/2025

Չքավորությունից մինչև «Սլավոնական պարեր»

Այսօրվա հաղորդաժամը նվիրված է չեխ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի «Սլավոնական պարեր» երկի ստեղծման պատմությանը: Այն կարող եք ունկնդրել հաղորդման վերջում՝ Քլիվլենդի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Դիրիժոր՝ Ջորջ Սելլ:

Օգինսկու «հրաժեշտը» հայրենիքին
02/06/2025

Օգինսկու «հրաժեշտը» հայրենիքին

Լեհ կոմպոզիտոր Միխալ Օգինսկու «Հրաժեշտ հայրենիքին» պոլոնեզը համարվում է ժամանակակից Լեհաստանի երաժշտական խորհրդանիշներից մեկը։ Ժամանակին առաջարկվել է այն դարձնել երկրի պետական օրհներգ, սակայն այդ գաղափարից հրաժարվել են՝ ստեղծագործության բարդ մեղեդայնության պատճառով, որն այն դժվար է դարձնում երգելու համար։

 

«Ապրող» կարապի պատմությունը
26/05/2025

«Ապրող» կարապի պատմությունը

Վաղնջական ժամանակներից հիասքանչ ու նրբագեղ կարապի մասին լեգենդներ ու առասպելներ են հյուսել՝ նրան համարելով մաքրության ու վեհության խորհրդանիշ: Կարապի գեղեցկությունը ոգեշնչել է մի շարք գրողների, նկարիչների ու կոմպոզիտորների, որոնց թվում` նաև ֆրանսիացի կոմպոզիտոր Կամիլ Սեն-Սանսին: Վերջինիս «Կենդանիների դիմակահանդես» սյուիտից «Կարապը» պիեսին կանդրադառնանք մեր այսօրվա հաղորդաժամին։

Կառլ Օրֆի «ճակատագրի անիվը»
19/05/2025

Կառլ Օրֆի «ճակատագրի անիվը»

Միջնադարյան բենեդիկտյան Բենեդիկտբոյեռն (կամ կարճ՝ Բոյեռն) վանքը Գերմանիայի Բավարիա երկրամասում է: Տարիներ շարունակ տեղի վանականները հավաքել ու պահպանել են տարբեր բովանդակության գրքեր: Դրանցից թերևս ամենահայտնին «Կարմինա Բուրանա» ժողովածուն է, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «Բոյեռնի երգերը»: Ժողովածուի նյութերի տարածմանը մեծապես նպաստել է գերմանացի կոմպոզիտոր և մանկավարժ Կառլ Հայնրիխ Մարիա Օրֆը՝ գրելով իր հայտնի «Կարմինա բուրանա» բեմականացված կանտատը:

Բալետ՝ աշխատավորների համար
12/05/2025

Բալետ՝ աշխատավորների համար

Բոլերոն իսպանական ազգային պար է, որի առաջին տարատեսակները երևան են եկել 18-րդ դարի երկրորդ կեսից։ 19-րդ դարում բոլերոն այնպիսի մեծ համբավ է վայելել, որ ոչ միայն ազնվականներն են այն պարել, այլև այն դարձել է երաժշտական թատրոնի մաս, և սկսել են սովորեցնել դասական բալետի կանոններով:

Պերգոլեզիի անմահ «կառույցը»
05/05/2025

Պերգոլեզիի անմահ «կառույցը»

1735 թվականին իտալացի կոմպոզիտոր, ջութակահար և երգեհոնահար Ջովաննի Բատիստա Պերգոլեզին Իտալիայի Նեապոլ քաղաքից, որտեղ նա ապրում և ստեղծագործում էր, տեղափոխվում է մերձակա Պոցուոլի փոքրիկ գյուղաքաղաքի ֆրանցիսկյան միաբանության վանքը: Պատճառը տուբերկուլոզ հիվանդությունն էր, որը մեկ տարի անց՝ 1736 թվականի մարտի 16-ին, խլեց 26-ամյա կոմպոզիտորի կյանքը: Հենց այս մեկ տարվա ընթացքում էլ երաժիշտը ստեղծում է իր ամենանշանակալից ստեղծագործությունը՝ «Ստաբատ մատեր» ֆա մինոր կանտատը։

 

Օրորոցային երգ կամ սիրային գաղտնի նամակ
28/04/2025

Օրորոցային երգ կամ սիրային գաղտնի նամակ

Օրորոցային երգը երաժշտական բանահյուսության ամենահին ժանրերից է՝ մարդկության պատմության նախապատմական շրջանից։ Ամեն ժողովուրդ ունեցել է իր դիցաբանությանը, աշխարհայացքին և փիլիսոփայությանը բնորոշ օրորոցայիններ, որոնցում մինչ օրս գրեթե ոչինչ չի փոխվել։

 

 

Երաժշտական բնապատկեր
21/04/2025

Երաժշտական բնապատկեր

Աշխարհի ամենազարմանահրաշ՝ «երգող» քարանձավը Շոտլանդիայում է՝ Ստաֆա կղզում…

 

Մահվան դեմքը արվեստում
14/04/2025

Մահվան դեմքը արվեստում

XIV-XV դարերում արևմտաեվրոպական մշակույթն ամբողջությամբ «հեղեղված» էր մահվան թեմայով։ Արվեստի նման ուղղությունը շուտով ստանում է իր անվանումը՝ «Դանս Մակաբր» կամ «Մահվան պար»:

Վալս
16/12/2024

Վալս

«Արվեստի երանգներ» հաղորդաշարի մեր եզրափակիչ թողարկումը նվիրված է պարերի արքային՝ վալսին․․․