Երաժշտական թատրոնի գոհարներ

Երաժշտական թատրոնի գոհարներ

Հաղորդաշարը  ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները՝ անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:

  • Հաղորդման  հեղինակ՝ Ինեսսա Խաչատրյան
Ջոակինո Ռոսսինի, «Մոխրոտը կամ առաքինության հաղթանակը»
31/01/2025

Ջոակինո Ռոսսինի, «Մոխրոտը կամ առաքինության հաղթանակը»

Հաղորդումը ներկայացնում է Ջոակինո Ռոսսինիի «Մոխրոտը կամ առաքինության հաղթանակը» օպերան՝ գրված թե փոքրիկներին և թե մեծահասակներին քաջ ծանոթ «Մոխրոտը» հեքիաթի հիման վրա։ Օպերայի իտալերեն լիբրետոն գրել է Յակոպո Ֆերրետին:

 

Ալեքսանդր Դարգոմիժսկի. «Ջրահարս»
24/01/2025

Ալեքսանդր Դարգոմիժսկի. «Ջրահարս»

Հաղորդումը ներկայացնում է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Դարգոմիժսկիի (1813-1869) «Ջրահարս» օպերան՝ ըստ Ալեքսանդր Պուշկինի համանուն անաւարտ դրամայի:

 

Գաետանո Դոնիցետի, «Աննա Բոլեյն» օպերա
17/01/2025

Գաետանո Դոնիցետի, «Աննա Բոլեյն» օպերա

Ժամանակի ամենահայտնի լիբրետիստ Ֆելիչե Ռոմանին իտալացի կոմպոզիտոր Դոնիցետիի համար գրում է «Աննա Բոլեյնի» լիբրետոն: Սա Դոնիցետիի և Ռոմանիի երրորդ համատեղ աշխատանքն էր. կոմպոզիտորը Ռոմանիի լիբրետոների հիման վրա ստեղծել է տասը օպերա:
Օպերայի դիպվածաշարի հիմքում իտալացի բանաստեղծ կոմս Ալեսանդրո Պեպոլիի «Աննա Բոլեյն» և ֆրանսիացի հայտնի դրամատուրգ Մարի Ժոզեֆ Շենիեի «Հենրի ութերորդ» ողբերգություններն են:
Աննա Բոլեյնը պատմական կերպար է, Անգլիայի թագավոր Հենրի 8-րդ Թյուդորի երկրորդ կինը: 1536 թվականին Աննա Բոլեյնը մեղադրվում է ամուսնական անհավատարմության և հարազատ եղբոր հետ արյունապիղծ կապի համար: Նույն թվականի մայիսի 19-ին Թաուերում նրան գլխատում են:
«Աննա Բոլեյն» օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1830 թվականի դեկտեմբերի 26-ին Միլանի «Կարկանո» թատրոնում:

Յոհան Շտրաուս-որդի, «Չղջիկ»
10/01/2025

Յոհան Շտրաուս-որդի, «Չղջիկ»

Յոհան Շտրաուս-որդու «Չղջիկ» երգիծական օպերետի լիբրետոն ստեղծվել է գերմանացի թատերագիր Յուլիուս Ռոդերիխ Բենեդիկսի «Բանտարկություն» կատակերգության հիման վրա: Դրամատուրգներ Հանրի Մելյակն ու Լյուդովիկ Հալևին փոքր-ինչ վերամշակել են Բենեդիկսի ստեղծագործությունը և գրել վոդևիլ:
Պիեսի հաջողությունը Փարիզում այնքան մեծ էր, որ Վիեննայի «Ան դեր Վին» թատրոնի տնօրեն Մաքսիմիլիան Շտայները որոշում է այն բեմադրել: Երկի վերափոխման աշխատանքը Շտայները հանձնարարում է ավստրիացի դրամատուրգ և կոմպոզիտոր Ռիխարդ Ժենեին: Բայց և այնպես, «Չղջիկը» հավանաբար չէր բեմադրվի, եթե Յոհան Շտրաուս-որդու ընկերներից մեկը չկարդար պիեսը: Վերջինս «Ան դեր Վին» թատրոնի տնօրենին առաջարկում է երաժշտությունը հանձնարարել Շտրաուսին:
Յոհանն Շտրաուս-որդին մեծ խանդավառությամբ է սկսում իր գործը: Լիբրետոն այնքան էր նրան դուր եկել, որ երաժշտությունը գրում է մեկուկես ամսում:

Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով, «Սուրբ ծննդյան նախօրեի գիշերը» օպերա
03/01/2025

Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով, «Սուրբ ծննդյան նախօրեի գիշերը» օպերա

Ռուս կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովի այս օպերայի դիպաշարի հիմքում Նիկոլայ Գոգոլի «Սուրբ ծննդյան նախօրեի գիշերը» վիպակն է։ Լիբրետոն գրել է ինքը Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը։ Կոմպոզիտորն իր օպերան գրել է հեքիաթի ոճով՝ այն հարստացնելով երևակայական տարրերով, ինչպես  նաև ներառելով լիբրետոյում հեթանոսական հնագույն ասույթներ, որոնցով հարուստ էին ռուսական գեղջկական կենցաղային ծեսերը։
«Սուրբ ծննդյան նախօրեի գիշերն» առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվել է 1895 թվականի նոյեմբերի 28-ին Մարիինյան թատրոնում։

Ալֆրեդո Կատալանի, «Վալլի» օպերա
06/12/2024

Ալֆրեդո Կատալանի, «Վալլի» օպերա

Օպերայի լիբրետտոն գրել է Լուիջի Իլլիկան ըստ գերմանացի գրող Վիլհելմինա ֆոն Հիլլերի «Վալլի ուրուրը. դեպք Տիրոլյան Ալպերում» վեպի: Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1892 թվականի հունվարի 20-ին Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում և մեծ հաջողություն ունեցել:

Մանուել դը Ֆալա, «Կարճ կյանք» օպերա
29/11/2024

Մանուել դը Ֆալա, «Կարճ կյանք» օպերա

Սա իսպանացի կոմպոզիտոր Ֆալայի առաջին օպերան է: Նա այն գրել է 1904 թվականի օգոստոսից մինչև 1905 թվականի մարտը:
«Կարճ կյանք» օպերան առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվել է 1913 թվականին ապրիլի 1-ին Նիցցայում, ֆրանսերեն թարգմանությամբ:

Կարլ Օտտո Էրենֆրիդ Նիկոլայի, «Վինձորի զվարճասեր կանայք» օպերա
22/11/2024

Կարլ Օտտո Էրենֆրիդ Նիկոլայի, «Վինձորի զվարճասեր կանայք» օպերա

Գերմանացի կոմպոզիտոր Կարլ Օտտո Էրենֆրիդ Նիկոլայիի «Վինձորի զվարճասեր կանայք» օպերայի հիմքում անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի համանուն կատակերգությունն է (1597 թ.): Օպերան առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվել է 1849 թվականի մարտի 9-ին Բեռլինի պալատական (այժմ՝ պետական) օպերայում, հեղինակի ղեկավարությամբ:

Ռիխարդ Շտրաուս, «Սալոմե» օպերա
15/11/2024

Ռիխարդ Շտրաուս, «Սալոմե» օպերա

1893 թվականին, Գուստավ Ֆլոբերի «Հերովդիա» վիպակով ներշնչված, իռլանդացի գրող հանրաճանաչ դերասանուհի Սառա Բերնարի համար Օսկար Ուայլդը գրում է մեկ գործողությամբ «Սալոմե» ողբերգությունը: Այն մեծ հաջողությամբ բեմադրվում է Եվրոպայի թատրոններում ու լայնորեն տարածվում: Գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսն այս ողբերգությունն առաջին անգամ դիտել է Բեռլինում 1903 թվականին:
Արտասովոր Արևելքը, Հերովդեսը՝ որպես պատմական անձ, Սալոմեի հրեշավոր, անբարո կերպարի հակադրությունը Հովհաննես Մկրտչի՝ նույն ինքը ողբերգության հերոս Իոկանաանի առաքինությանն ու աստվածպաշտությանը, ներշնչում են Շտրաուսին այս գործի հիման վրա օպերա գրել:

 

Պիետրո Մասկանի,  «Գեղջկական պատիվ» օպերա
01/11/2024

Պիետրո Մասկանի, «Գեղջկական պատիվ» օպերա

Այս ստեղծագործությունը ֆրանսիացի կոմպոզիտոր Մասկանին գրել է 1888 թվականին հրատարակիչ Էդուարդո Սոնցոնիոյի հայտարարած մրցույթին մասնակցելու համար:
Մասկանին վերջին պահին է տեղեկանում կայանալիք մրցույթի մասին և իսկույն դիմում է իր ընկերոջ` պոետ Ջովաննի Տարջոնի-Տոցետտիի օգնությանը: Վերջինս էլ Ջովաննի Վերգայի «Գեղջկական պատիվ» նովելի դիպաշարի հիման վրա ստեղծում է համանուն օպերայի լիբրետոն: Նրան այս հարցում օգնում է նաև իտալացի լիբրետիստ Գվիդո Մենաշին: 1890 թվականի մարտին հայտարարվում է մրցույթի հանձնաժողովի որոշումը, համաձայն որի՝ հաղթողներ են ճանաչվում Նիկոլո Սպինելլիի «Լաբիլիա», Վինչենցո Ֆերոնիի «Ռուդելլո» և Պիետրո Մասկանիի «Գեղջկական պատիվ» օպերաները:
Օպերան առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացվել 1890 թվականի մայիսի 17-ին Հռոմում:

Ժորժ Բիզե, «Մարգարիտ որոնողները» օպերա
25/10/2024

Ժորժ Բիզե, «Մարգարիտ որոնողները» օպերա

Ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Բիզեի այս օպերայի լիբրետտոյի հեղինակներն են Էժեն Կորմոնն ու Միշել Կարեն։ «Մարգարիտ որոնողներն» առաջին անգամ ներկայացվել է 1863 թվականի սեպտեմբերի 30-ին Փարիզի Լիրիկական թատրոնում։ Երիտասարդ կոմպոզիտորին, որն այդ ժամանակ դեռ 25 տարին չէր բոլորել, բուռն ծափահարում էին. հանդիսատեսը, բացի երգիչներից, բեմ էր հրավիրել նաև Բիզեին։

 

Գաետանո Դոնիցետի, «Դոն Սեբաստիան» օպերա
18/10/2024

Գաետանո Դոնիցետի, «Դոն Սեբաստիան» օպերա

Հաղորդումը ներկայացնում է իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի «Դոն Սեբաստիան» օպերան: Այս ստեղծագործությունը կոմպոզիտորի ստեղծած վերջին օպերան է: Լիբրետոն գրել է ֆրանսիացի հանրաճանաչ թատերագիր Էժեն Սկրիբը՝ ըստ Պոլ-Անրի Ֆուշեի դրամայի: «Դոն Սեբաստիան» օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1843 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզի «Գրանդ Օպերայում»:

Հեկտոր Բեռլիոզ, «Բենվենուտո Չելլինի» օպերա
11/10/2024

Հեկտոր Բեռլիոզ, «Բենվենուտո Չելլինի» օպերա

Ֆրանսիացի կոմպոզիտոր Բեռլիոզի այս օպերայի լիբրետոյի հեղինակներն են Լեոն դը Վային և Անրի Օգյուստ Բարբիեն: Օպերայի հիմքում դրվագներ են իտալացի քանդակագործ, ոսկերիչ, գրող, գեղանկարիչ, ռազմիկ և երաժիշտ Բենվենուտո Չելլինիի կյանքից՝ ըստ նրա «Հիշողությունների»:

Ժան Ֆիլիպ Ռամո, «Հիպողիտոս և Արիսիա» օպերա
04/10/2024

Ժան Ֆիլիպ Ռամո, «Հիպողիտոս և Արիսիա» օպերա

Ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Ֆիլիպ Ռամոյի «Հիպողիտոս և Արիսիա» օպերան ստեղծվել է ըստ Ժան Ռասինի «Ֆեդրա» ողբերգության:
1732 թվականի դեկտեմբերից ոչ ուշ՝ մեկենաս Լը Ռիշ դը լա Պուպլինիորը Ռամոյին ծանոթացնում է աբբա Սիմոն Ժոզեֆ Պելեգրենի հետ: Վերջինս հանձն է առնում Ռամոյի համար օպերայի լիբրետո գրել՝ Ժան Ռասինի «Ֆեդրա» ողբերգության հիման վրա:
1733 թվականի հոկտեմբերի 1-ին Փարիզի թագավորական երաժշտության ակադեմիայում (այժմ՝ Փարիզի ազգային օպերային թատրոն) տեղի է ունենում «Հիպողիտոս և Արիսիա» օպերայի առաջնախաղը:

Շառլ Ֆրանսուա Գունո, «Ֆաուստ» օպերա
27/09/2024

Շառլ Ֆրանսուա Գունո, «Ֆաուստ» օպերա

Օպերայի դիպաշարը փոխառված է Յոհան Վոլֆգանգ Ֆոն Գյոթեի համանուն ողբերգության առաջին մասից, որի հիմքն էլ Գերմանիայում լայն տարածում ստացած միջնադարյան լեգենդն է: Լիբրետոյի հեղինակներն են Պոլ Ժյուլ Բարբիեն և Միշել Անտուան Ֆլորանտեն Կարրեն։
«Ֆաուստ» օպերան առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվել է 1859 թվականի մարտի 19-ին Փարիզի Լիրիկական թատրոնում:

 

Գասպարե Սպոնտինի, «Վեստալուհի» օպերա
20/09/2024

Գասպարե Սպոնտինի, «Վեստալուհի» օպերա

Իտալացի կոմպոզիտորի այս օպերան գրված է ըստ Վիկտոր Ժոզեֆ Էթիեն դը Ժուի և Միշել Դյոլաֆուայի համանուն լիբրետոյի:
«Վեստալուհի» օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1807 թվականի դեկտեմբերի 15-ին Փարիզի ազգային օպերային թատրոնում: Ներկայացմանը ներկա էր նաև կայսրուհի Ժոզեֆինը: Թեև այդ շրջանում Ֆրանսիայում միտում կար ազատվելու երաժշտության մեջ իտալական ազդեցությունից, այնուամենայնիվ, հանդիսատեսը Սպոնտինիի օպերան գնահատում է որպես գլուխգործոց:

 

Ֆրանց Լեհար, «Ուրախ այրին» օպերետ
13/09/2024

Ֆրանց Լեհար, «Ուրախ այրին» օպերետ

Օպերետի լիբրետոյի հիմքում Անրի Մելյակի «Դեսպանության կցորդը» կատակերգությունն է: Լիբրետոն գրել են Լեո Շտայնն ու Վիկտոր Լեոնը:
Օպերետն առաջին անգամ ներկայացվել է 1905 թվականի դեկտեմբերի 30-ին Վիեննայի «Ան Դեր Վին» թատրոնում: Հաջողությունը վիթխարի էր: Հանդիսատեսը շարունակ արտիստներին բեմ էր հրավիրում՝ պահանջելով նորից կատարել առանձին համարներ, իսկ վերջում խանդավառված ծափահարում էր:
«Ուրախ այրին» օպերետը համարվում է «օպերետների թագուհին»: Այն նաև մի քանի անգամ էկրանավորվել է:

 

Անտոնիո Վիվալդի, «Պատգամախոսը Մեսենիայում» օպերա
06/09/2024

Անտոնիո Վիվալդի, «Պատգամախոսը Մեսենիայում» օպերա

Օպերան գրվել է իտալացի բանաստեղծ Ապոստոլո Ձենոյի լիբրետոյի հիման վրա և 1738 թվականին հաջողությամբ ներկայացվել Վենետիկում: Վիվալդիի ընկերների համառության և ջանքերի շնորհիվ 1742 թվականին «Պատգամախոսը Մեսենիայում» օպերան ներկայացվում է նաև Վիեննայում:
Վիվալդիի օպերայի վիեննական ներկայացման լիբրետոն նախկինում կորած էր համարվում, սակայն վերջերս հայտնաբերվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, և դրա հիման վրա էլ օպերան վերականգնվել է: Այս դժվար և պատասխանատու աշխատանքը հանձն է առել կատարել իտալացի ջութակահար և դիրիժոր Ֆաբիո Բիոնդին: Օպերայի կորսված հատվածները նա համալրել է «պաստիչիո» (pasticcio) կոչված տեխնիկայի միջոցով:

Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտով, «Մարթա կամ Ռիչմոնդի տոնավաճառը» օպերա
30/08/2024

Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտով, «Մարթա կամ Ռիչմոնդի տոնավաճառը» օպերա

1844 թվականին հանրաճանաչ ֆրանսիացի լիբրետիստ Ժյուլ Սեն-Ժորժը Ֆլոտովին առաջարկել է մասնակցել «Գրանդ Օպերայի» համար «Լեդի Հարիեթ» բալետի ստեղծման աշխատանքներին: Բալետի առաջնախաղը 1844 թվականի ապրիլի 21-ին էր: Այն մեծ հաջողություն ունեցավ և հիմք դրեց Ֆլոտովի և Սեն-Ժորժի հետագա համագործակցությանը։ Սեն-Ժորժի լիբրետոների հիման վրա կոմպոզիտորը հետագայում մի շարք օպերաներ գրեց: Բայց, Սեն-Ժորժից բացի, Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտովն աշխատում է նաև գերմանացի թատերագիր և լիբրետիստ Վիլհելմ Ֆրիդրիխի հետ (իսկական անունը՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Ռիզե): Վերջինս էլ համոզում է Ֆլոտովին «Լեդի Հարիեթ» բալետի սյուժեի հիման վրա ստեղծել օպերա:
«Մարթա կամ Ռիչմոնդի տոնավաճառը» ռոմանտիկ-կատակերգական օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1847 թվականի սեպտեմբերի 25-ին Վիեննայի Կերնտներտոր թատրոնում:

Պյոտր Չայկովսկի, «Կարապի լիճը» բալետը
23/08/2024

Պյոտր Չայկովսկի, «Կարապի լիճը» բալետը

Լիբրետոն գրել են Վլադիմիր Բեգիչևը և Վասիլի Գելցերը:
Բալետի առաջնախաղը տեղի է ունեցել 1877 թվականի փետրվարի 20-ին Մոսկվայի Մեծ թատրոնում: Հանդիսատեսը բավական սառն է ընդունել ներկայացումը, ժամանակի որոշ քննադատներ նույնպես այն համարել են անհաջող, և շուտով բալետը հանվել է թատրոնի խաղացանկից: Այդ անհաջողության գլխավոր մեղավորներ էին համարում բալետմայստեր Վացլավ Ռեյզինգերին և Օդետայի դերակատարուհի Պոլինա Կարպովային:
Առաջնախաղից մոտ 20 տարի անց կայսերական թատրոնների տնօրինությունը որոշում է բալետը կրկին բեմականացնել 1893-94 թվականների թատերաշրջանի համար: Նոր ներկայացման սցենարը մշակում է բալետմայստեր Մարիուս Պետիպան: Պյոտր Չայկովսկու եղբայրը՝ Մոդեստ Չայկովսկին, վերամշակում է լիբրետոն:
Նոր բեմադրությունը ներկայացվել է 1895 թվականի հունվար 15-ին Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում: Հենց այդ օրվանից էլ հանդիսատեսն ու երաժշտական քննադատները բալետը գնահատում են արժանվույնս: