Երաժշտական թատրոնի գոհարներ

Երաժշտական թատրոնի գոհարներ

Հաղորդաշարը  ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները՝ անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:

  • Հաղորդման  հեղինակ՝ Ինեսսա Խաչատրյան
Արմեն Տիգրանյան, «Անուշ» օպերա
21/02/2025

Արմեն Տիգրանյան, «Անուշ» օպերա

«Անուշ» օպերան մասնագետները բնորոշեցին որպես առաջին ազգային օպերա: Այն հանդիսատեսներին ներկայացվեց 1912 թ. Ալեքսանդրապոլում, սիրողական խմբի ուժերով, բայց օպերայում հնչող մեղեդիներն արագորեն տարածվեցին ու սիրվեցին ժողովրդի կողմից: Հայ մեծանուն գրող և բանաստեղծ Հովհ. Թումանյանի համանուն պոեմի դիպաշարով և  կոմպոզիտորի լիբրետոյով գրված այդ օպերան սկիզբ դրեց հայկական օպերայի քնարական-կենցաղային ժանրի զարգացմանը: Ազգային վառ գույներով ստեղծված բազմաթիվ մեներգերը, զուգերգերը, խմբերգերը շուտով սկսեցին երգվել ժողովրդի կենցաղում և հնչել եթերում ու համերգային բեմերում` որպես համերգային փայլուն նմուշներ:

 

Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերան
14/02/2025

Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերան

Հաղորդումը ներկայացնում է Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերան` ըստ Ալեքսանդր Պուշկինի համանուն չափածո վեպի: Վեպի դիպաշարը պարզ է և շատերին հայտնի. նրա կենտրոնում սիրային պատմություն է: Չայկովսկին իր ստեղծագործությունն անվանել է «Քնարական տեսարաններ»: Այն ներկայացնում է գյուղական համեստ, ազնվական ընտանիքի դստեր` Տատյանա Լարինայի ճակատագիրը: Օպերայում հերոսների բնութագրերը բացահայտվում են քնարական և դրամատիկական արիաների, ասերգերի և զուգերգերի միջոցով, իսկ հատապտուղ հավաքող աղջիկների խմբերգը նկարագրում է ժամանակի գյուղական կենցաղը:

 

Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը
07/02/2025

Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը

Հաղորդումը ներկայացնում է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, որում նկարագրված են մ.թ.ա. 74-71 թվականներին Հին Հռոմում ստրուկների ապստամբության դեպքերը` թրակիացի Սպարտակի առաջնորդությամբ։ Չորս գործողություններից բաղկացած մոնումենտալ այս ստեղծագործության լիբրետոյի հիմքում ազատության պայքարի համամարդկային գաղափարն է: Սպարտակի բարոյական գեղեցկությանը, հարուստ ներաշխարհին, վեհ ձգտումներին հակադրվում են իրավազրկության բռնությունն ու դաժանությունը մարմնավորող կերպարները։

 

Ջոակինո Ռոսսինի, «Մոխրոտը կամ առաքինության հաղթանակը»
31/01/2025

Ջոակինո Ռոսսինի, «Մոխրոտը կամ առաքինության հաղթանակը»

Հաղորդումը ներկայացնում է Ջոակինո Ռոսսինիի «Մոխրոտը կամ առաքինության հաղթանակը» օպերան՝ գրված թե փոքրիկներին և թե մեծահասակներին քաջ ծանոթ «Մոխրոտը» հեքիաթի հիման վրա։ Օպերայի իտալերեն լիբրետոն գրել է Յակոպո Ֆերրետին:

 

Ալեքսանդր Դարգոմիժսկի. «Ջրահարս»
24/01/2025

Ալեքսանդր Դարգոմիժսկի. «Ջրահարս»

Հաղորդումը ներկայացնում է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Դարգոմիժսկիի (1813-1869) «Ջրահարս» օպերան՝ ըստ Ալեքսանդր Պուշկինի համանուն անաւարտ դրամայի: