
Արարատից Սիոն
Դեպի Սուրբ Երկիր քրիստոնեական ուխտագնացության խճանկարը ձևավորվել է երկու հազարամյակների ընթացքում: Աշխարհի տարբեր ծայրերից այստեղ եկող ուխտավորները բերել են սեփական պատմություններն ու թողել իրենց հիշողությունները:
Ֆիլմի հեղինակները քննում են այդ պատմությունների նշանակալից էջերը և բացահայտում ինքնաճանաչողության մի շարք արժեքավոր կողմեր: Հայ ուխտավորների հետքերով` նրանք անցնում են մարդկության պատմության երկու առանցքային կետերի միջև ընկած ճանապարհը` Արարատի գագաթից մինչև Սիոն:
Ֆիլմի հեղինակների համար նկարահանումները վերածվեցին անմոռանալի ուխտագնացության, և երբեմն նրանք անձամբ վերապրեցին այն դժվարություններն ու վտանգները, որոնց հանդիպում էին ուխտավորները, ովքեր իրենց կոչում էին «մահտեսի»:
Կինոնկարը բացահայտում է ուխտագնացության ոգին, որը դարեր շարունակ պահել-պահպանել է Ավետյաց երկրի սրբատեղիներն ու վանքերը: Անչափելի ինքազոհողության ու ջանքերի գնով ուխտավորները եկել են այս սրբավայրեր` Աստծո երկրային ներկայությանը հպվելու համար:
Հանդիսատեսին հնարավորություն է տրված ուխտավորների աչքերով դիտելու սրբատեղիները: Բազմիցս պատկերված այս խորախորհուրդ վայրերը ֆիլմում բացվում են նորովի, իրենց վերերկրային էությամբ ու մարդկային կյանքը վերափոխող զորությամբ:
Ֆիլմի առանցքային տեսարաններից են Սբ Հարության տաճարը գիշերով, Զատկական գունեղ պատկերը Երուսաղեմում, Քրիստոսի գերեզմանից հանվող լույսի արարողությունը, Սինա լեռը Եգիպտոսում, Հուդայի անապատի վանքերը, Արարատի գագաթը:
- Սցենարի հեղինակ և պրոդյուսեր Տ. Մեսրոպ քհն. Արամյան
- Ռեժիսոր` Էդգար Բաղդասարյան


«Կղզին» (գեղարվեստական ֆիլմ, 2006)
Հայրենական պատերազմի ժամանակ՝ 1942 թվականին, ինչ-որ տեղ Հյուսիսում գերմանական նավը պաշարում է ածուխ տեղափոխող սովետական բեռնանավը, որտեղ գտնվում էին նավապետ Տիխոնը և հնոցապանը։


Լռություն (գեղարվեստական ֆիլմ, 2016)
«Լռություն» (անգլ.՝ Silence), ռեժիսոր Մարտին Սկորսեզեի ֆիլմը։ Ացենարը գրված է Ջեյ Կոկսի և Մարտին Սկորսեզեի կողմից և հիմնված է Սյուսակու Էնդոյի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ին:


Մարիամ Մագդաղենացի
Առաջին դարում ազատամիտ Մարիամ Մագդաղենացին փախչում է իր համար իր ընտանիքի դասավորած ամուսնությունից՝ ապաստան և կյանքի նպատակ գտնելով Հիսուսի գլխավորած արմատական նոր շարժման մեջ:


Պողոս, Քրիստոսի առաքյալը
Վտանգելով իր կյանքը՝ Ղուկասը գնում է Հռոմ՝ այցելելու Պողոս առաքյալին, ով շղթայակապ պահվում է Ներոնի բանտի ամենամութ և մռայլ խցում: Իր նախկին արարքների ստվերներից հալածված՝ Պողոսն իր սարսափելի մահապատժին սպասելիս մտածում է, թե արդյոք իրեն մոռացե՞լ են:


Աստծո մարդը (գեղարվեստական ֆիլմ, 2021)
«Աստծո մարդը» 2021 թվականին նկարահանված անգլալեզու հունական կենսագրական դրամա է, հեղինակն ու ռեժիսորը՝ Ելենա Պոպովան, Արիս Սերվետալիսը գլխավոր դերակատարմամբ՝ Նեկտարիոս Էգինացու դերում: