«Կղզին» (գեղարվեստական ֆիլմ, 2006)
- Ռեժիսոր՝ Պավել Լունգին
- Տևողությունը՝ 112 րոպե
Հայրենական պատերազմի ժամանակ՝ 1942 թվականին, ինչ-որ տեղ Հյուսիսում գերմանական նավը պաշարում է ածուխ տեղափոխող սովետական բեռնանավը, որտեղ գտնվում էին նավապետ Տիխոնը և հնոցապանը։ Ծեծվելուց և գերմաներեն «Որտեղ է կապիտանը» հարցը չհասկանալու խաղարկային փորձ անելուց հետո հնոցապանը մատնում է Տիխոնին։ Գերյալներին գնդակահարելու նպատակով կանգնեցնում են նավակողին։ Հնոցապանը սկսում է հեկեկալ՝ աղաչելով պահպանել իր կյանքը, Տիխոնը իրեն հանգիստ է պահում և սկսում է ցուցադրաբար ծխել։ Այդժամ գերմանացի սպան հնոցապանին առաջարկում է իր կյանքը փրկել՝ կրակելով ընկերոջ վրա, և նրան է տալիս մեկ փամփուշտով ատրճանակը։ Հնոցապանը հիստերիկայի մեջ է ընկնում, բայց և այնպես կրակում է Տիխոնի վրա. վերջինս ընկնում է նավակողից։ Գերմանացիները հնոցապանին կենդանի են թողնում, ռմբակոծում են բեռնանավը՝ լքելով այն։ Հնոցապանը մնում է ականապատ նավի վրա, որը շուտով պայթում է։
Վանականները ափին մոտ գտնում են նրա գրեթե անկենդան մարմինը։
Գործողությունները տեղափոխվում են 1976 թվականը։ Հնոցապանը բավականին ծերացել է։ Նա դարձել է միաբան և այժմ կրում է Անատոլի անունը։ Նրա հիմնական առաքելությունը վանքում վառարանը վառելն է։ Նա ապրում է կաթսայատանը, ուր քնում է ածուխի վրա։ Նրա մոտ, որպես երեցի, գալիս էին տարբեր կարիքներ ու հիվանդություններ ունեցող մարդիկ, քանի որ նա խորաթափանց էր և օժտված էր աղոթքի ուժով բուժելու շնորհով։ Երեց Անատոլիի տարօրինակությունները որոշ միաբաններ չէին կարողանում հասկանալ. նա աղոթում էր բոլորից մեկուսացած, ուշանում էր ծառայությունից, առանց պատճառի սկսում էր բարձրաձայն երգել։ Նրան չհասկացողների մեջ էր հայր Իովը, ով նախանձում էր հայր Անատոլիին շնորհներ ունենալու համար։ Վանահայր Ֆիլարետը փորձում է հարթել հարաբերությունները հայր Անատոլիի հետ՝ արձագանքելով հայր Իովի բողոքներին։ Սակայն, խոնահությանն ու զղջմանը, երեցին տանջում է իր գործած հանցանքը։ Նա հաճախ նավակ է նստում, լողում դեպի մեկուսի կղզին, որտեղ եռանդագին աղոթում է և ապաշխարում գործած մեղքի համար։
Մի անգամ մոլագար դստեր հետ վանք է գալիս մի նշանավոր ծովակալ։ Ծերունին աղջկան տանում է կղզի և աղոթքի միջոցով նրա միջից հանում է դևին։ Պարզվում է ծովակալը այն նույն Տիխոնն է, որի վրա կրակել էր Անատոլին։ Զրույցի ժամանակ պարզվում է, որ Անատոլին միայն վնասել էր Տիխոնի ձեռքը, և վերջինիս հաջողվել էր փրկվել։ Տիխոնն Անատոլիին ասում է, որ վաղուց ներել է նրան։
Այժմ Անատոլին գիտի, որ կարող է հանգիստ մեռնել։ Հայր Անատոլին հայր Իովին խնդրում է իր համար մի հասարակ դագաղ բերել։ Նա բերում է՝ առանց հասկանալու, թե դա ինչի համար է։ Անատոլին կատակով հանդիմանում է հայր Իովին՝ ճոխ «բուֆետի» համար։ Հայր Իովը փորձում է քավել իր մեղքը և դագաղը լցնում է ածուխով։ Հայր Անատոլին պառկում է դրա մեջ և հայր Իովին խնդրում է գնալ և միաբան-եղբայրներին ասել, որ ինքը մահացել է։ Հայր Իովը վազում է զանգակատուն և հնչեցնում է զանգերը՝ ազդարարելով երեցի մահը։ Դագաղը՝ վանականի դիով, նավակով տեղափոխում են նրա կղզին։
Պողոս, Քրիստոսի առաքյալը
Վտանգելով իր կյանքը՝ Ղուկասը գնում է Հռոմ՝ այցելելու Պողոս առաքյալին, ով շղթայակապ պահվում է Ներոնի բանտի ամենամութ և մռայլ խցում: Իր նախկին արարքների ստվերներից հալածված՝ Պողոսն իր սարսափելի մահապատժին սպասելիս մտածում է, թե արդյոք իրեն մոռացե՞լ են:
Արարատից Սիոն
Դեպի Սուրբ Երկիր քրիստոնեական ուխտագնացության խճանկարը ձևավորվել է երկու հազարամյակների ընթացքում: Աշխարհի տարբեր ծայրերից այստեղ եկող ուխտավորները բերել են սեփական պատմություններն ու թողել իրենց հիշողությունները: Ֆիլմի հեղինակները քննում են այդ պատմությունների...
Լռություն (գեղարվեստական ֆիլմ, 2016)
«Լռություն» (անգլ.՝ Silence), ռեժիսոր Մարտին Սկորսեզեի ֆիլմը։ Ացենարը գրված է Ջեյ Կոկսի և Մարտին Սկորսեզեի կողմից և հիմնված է Սյուսակու Էնդոյի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ին:
Մարիամ Մագդաղենացի
Առաջին դարում ազատամիտ Մարիամ Մագդաղենացին փախչում է իր համար իր ընտանիքի դասավորած ամուսնությունից՝ ապաստան և կյանքի նպատակ գտնելով Հիսուսի գլխավորած արմատական նոր շարժման մեջ:
Աստծո մարդը (գեղարվեստական ֆիլմ, 2021)
«Աստծո մարդը» 2021 թվականին նկարահանված անգլալեզու հունական կենսագրական դրամա է, հեղինակն ու ռեժիսորը՝ Ելենա Պոպովան, Արիս Սերվետալիսը գլխավոր դերակատարմամբ՝ Նեկտարիոս Էգինացու դերում: