Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Բարի գալուստ «Վէմ» ռադիոյի պաշտոնական կայք («Կայք»): Մուտք գործելով և օգտվելով այս Կայքից՝ Դուք տալիս եք ամբողջական, անհետկանչելի և միանշանակ համաձայնություն հետևյալ ընդհանուր դրույթներին և պայմաններին («Պայմաններ»): Խնդրում ենք ուշադիր կարդալ Պայմանները Կայքն օգտագործելուց առաջ: Եթե համաձայն չեք Պայմանների որևէ մասին, խնդրում ենք ձեռնպահ մնալ Կայքն օգտագործելուց:
Կիրառված հասկացություններ
Կայք` «Վէմ» ռադիոյի պաշտոնական կայքը:
Օգտատեր, Դուք, Ձեր, Ձեզ և այլն` ցանկացած իրավաբանական և/կամ ֆիզիկական անձ, որն օգտագործում է Կայքը:
«Վէմ» ռադիո` «Վէմ» կրթամշակութային հիմնադրամ, որը շահագործում է Կայքը և որին են պատկանում Կայքի նկատմամբ բոլոր իրավունքները:
1. Պայմանների ընդունում
Օգտագործելով Կայքը՝ Դուք համաձայնում և պարտավորվում եք հետևել այստեղ պարունակվող կամ հղումով նշված բոլոր Պայմաններին ու ծանուցումներին և հավաստում, որ Կայքն օգտագործելու եք ըստ Պայմանների: Պայմաններն իրավաբանորեն պարտադիր համաձայնագիր են Ձեր և «Վէմ» ռադիոյի միջև: Եթե Դուք համաձայն չեք այս Պայմաններին և հաստատման կոճակով չեք հաստատում Ձեր համաձայնությունը դրանց, Դուք չեք կարող գրանցվել Կայքում:
2. Կայքի օգտագործումը
ա) Կայքը և դրա բովանդակությունը նախատեսված են միայն անձնական, ոչ առևտրային օգտագործման համար: Դուք չեք կարող օգտագործել Կայքը կամ դրա բովանդակությունը որևէ անօրինական նպատակով կամ որևէ կերպ, որը կարող է վնասել, խաթարել կամ խանգարել Կայքի կամ դրա հետ կապված ծառայությունների գործունեությունը: Դուք համաձայնում եք, որ Կայքում չեք տեղադրի կամ փոխանցի որևէ տեսակի վիրուս, այլ վնասակար կոդ կամ որևէ նյութ, որը որևէ ձևով խախտում կամ ոտնահարում է այլոց իրավունքները, անօրինական է, սպառնացող, չարաշահող, զրպարտիչ, գաղտնիության կամ հրապարակայնության իրավունքները ոտնահարող, գռեհիկ, անպարկեշտ կամ այլ կերպ առարկելի, խրախուսում է քրեական հանցագործություն համարվող վարքագիծ, կարող է առաջացնել քաղաքացիական պատասխանատվություն և վնասել «Վէմ» ռադիոյին կամ այլ կողմերի կամ այլ կերպ խախտել որևէ օրենք կամ որը, առանց «Վէմ» ռադիոյի նախնական հաստատման, պարունակում է ապրանքների կամ ծառայությունների գովազդ կամ դրանց վերաբերյալ որևէ միջնորդություն:
բ) Դուք պատասխանատու եք Կայքին առնչվող ձեր հաշվի ցանկացած տեղեկույթի և գաղտնաբառերի գաղտնիության պահպանման և դրանք երրորդ անձանց չփոխանցելու պարտավորության համար: Դուք համաձայնում եք «Վէմ» ռադիոյին անհապաղ տեղեկացնել Ձեր հաշիվ ցանկացած չարտոնված մուտքի կամ անվտանգության ցանկացած այլ խախտման մասին:
գ) Դուք չեք կարող օգտագործել ինքնաշխատ միջոցներ, օրինակ՝ բոտեր կամ սկրիպտներ, Կայք մուտք գործելու կամ դրա հետ փոխազդելու համար՝ առանց «Վէմ» ռադիոյի նախնական գրավոր թույլտվության: Դուք պարտավորվում եք մուտք չգործել Կայքի պաշտպանված հատվածներ, որտեղ մուտք գործելու իրավունք չունեք, և չօգտագործել ինքնաշխատ կամ ձեռքով կատարվող գործողություններ Կայքում տեղեկույթ որոնելու կամ հավաքելու համար:
դ) Դուք պետք է հարգալից և պատասխանատու վարքագիծ դրսևորեք Կայքն օգտագործելիս: Չպետք է օգտագործեք Կայքը անօրինական, զրպարտչական, վիրավորական, մարդկանց վնասող, ատելություն սերմանող գործունեություն իրականացնելու նպատակով: Պայմաններով առաջնորդվելիս և Կայքն օգտագործելիս Դուք վստահեցնում եք, որ Ձեր գործողությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
ե) «Վէմ» ռադիոն իրավունք ունի առանց նախնական ծանուցման հեռացնելու կամ փոփոխելու ցանկացած բովանդակություն, որը խախտում է օգտագործման էթիկան կամ համարվում անպատշաճ կամ անընդունելի:
զ) «Վէմ» ռադիոն չի երաշխավորում որևէ անձի վարքագիծը, գործողությունները, անվտանգությունը, օրինականությունը, պատշաճությունը կամ անձի ինքնությունը:
3. Մտավոր սեփականության իրավունքներ
ա) Սեփականատիրություն։ Կայքում առկա ողջ բովանդակությունը, նյութերը և հնարավորությունները՝ ներառյալ տեքստը, գրաֆիկան, պատկերները, տեսանյութերը, ձայնային նյութերը, ծրագրակազմերը, ապրանքանիշները, պատկերանիշները, մտավոր սեփականության այլ ձևերը («Բովանդակություն») եւ ոչ միայն, «Վէմ» ռադիոյի կամ այն արտոնագրողների բացառիկ սեփականությունն են և պաշտպանված են մտավոր սեփականության օրենքներով: Դուք ընդունում եք, որ Կայքի և Բովանդակության նկատմամբ բոլոր իրավունքները, անվանումը և շահերը պատկանում են «Վէմ» ռադիոյին կամ այն արտոնագրողներին:
բ) Սահմանափակ լիցենզիա։ «Վէմ» ռադիոն Ձեզ տրամադրում է սահմանափակ, ոչ բացառիկ, չփոխանցվող և չեղարկման ենթակա լիցենզիա՝ Կայք մուտք գործելու և դրա Բովանդակությունը բացառապես անձնական և ոչ առևտրային նպատակներով օգտագործելու համար: Օգտատերը չպետք է փոփոխի, վաճառի, վարձով տա կամ ենթալիցենզավորի Կայքի կամ Բովանդակության որևէ մաս՝ առանց «Վէմ» ռադիոյի նախնական գրավոր համաձայնության: Կայքում տեղադրված Բովանդակությունից քաղվածքներ վերարտադրելիս Կայքին հղում կատարելը պարտադիր է։ Հղում կատարելիս «Վէմ» ռադիո գրառումը և դեպի Կայքի համապատասխան էջ ակտիվ հղում դնելը պարտադիր են։ Կայքի որևէ Բովանդակության ամբողջական օգտագործման համար անհրաժեշտ է ստանալ «Վէմ» ռադիոյի նախնական գրավոր համաձայնությունը:
գ) Հեղինակային իրավունքի բողոքներ։ «Վէմ» ռադիոն հարգում է այլոց մտավոր սեփականության իրավունքները: Եթե կարծում եք, որ Ձեր հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքը Կայքում օգտագործվել է այնպիսի ձևով, որը հեղինակային իրավունքի խախտում է, խնդրում ենք տրամադրել «Վէմ» ռադիոյի նշանակած գործակալին հետևյալ տեղեկությունները.
i. հեղինակային իրավունքի սեփականատիրոջ անունը կամ լիազորագիր, որը տրված է սեփականատիրոջ անունից հանդես գալու լիազորված անձին.
ii. հեղինակային իրավունքով պաշտպանված այն ստեղծագործության նույնականացումը, որի հեղինակային իրավունքը, ըստ պնդման, խախտվել է.
iii. այն նյութի նույնականացումը, որը, ըստ պնդման, խախտում է հեղինակային իրավունքը կամ անօրինական գործունեության արդյունք է, ուստի ենթակա է հեռացման կամ հասանելիությունից զրկման, ինչպես նաև ողջամտորեն բավարար այնպիսի տեղեկույթ, որը թույլ կտա «Վէմ» ռադիոյին կարողանալ գտնել պահանջվող նյութը.
iv. սեփականատիրոջ կամ լիազոր ներկայացուցչի կոնտակտային տվյալները՝ ներառյալ հասցեն, հեռախոսահամարը և էլհասցեն:
դ) Ապրանքային նշաններ։ Կայքում ցուցադրված բոլոր ապրանքային նշանները, սպասարկման նշանները, պատկերանիշները և ֆիրմային անվանումներն իրենց համապատասխան սեփականատերերի սեփականությունն են: Օգտատերերին արգելվում է օգտագործել որևէ ապրանքանիշ, սպասարկման նշաններ, պատկերանիշներ կամ ֆիրմային անվանումներ՝ առանց սեփականատիրոջ հստակ գրավոր թույլտվության:
ե) «Վէմ» ռադիոյի մտավոր սեփականության օգտագործումը։ Օգտատերը չպետք է օգտագործի «Վէմ» ռադիոյի ապրանքային նշանները, ծառայության նշանները, պատկերանիշները, ապրանքային անունները, հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործությունները և ցանկացած այլ մտավոր սեփականություն որևէ կերպ, որը կարող է շփոթություն առաջացնել, ենթադրել «Վէմ» ռադիոյի կողմից հաստատում կամ նրա հետ փոխկապակցվածություն կամ խախտել «Վէմ» ռադիոյի իրավունքները:
զ) Իրավունքների վերապահում։ «Վէմ» ռադիոն իրեն է վերապահում այն բոլոր իրավունքները, որոնք ուղղակիորեն չեն տրամադրվում սույն Պայմաններով: Կայքի և դրա Բովանդակության օգտագործումը ցանկացած եղանակով, որը հստակորեն չի թույլատրվում սույն Պայմաններով, խստիվ արգելվում է:
է) Դադարեցում։ Եթե պարզվի, որ օգտատերը խախտում է «Վէմ» ռադիոյի կամ այլոց մտավոր սեփականության իրավունքները, «Վէմ» ռադիոն իրեն իրավունք է վերապահում դադարեցնել օգտատիրոջ մուտքը Կայք և ձեռնարկել համապատասխան իրավական գործողություններ:
4. Օգտատերերի նյութեր
ա) Կայքում ներկայացնելով կամ տեղադրելով որևէ բովանդակություն՝ ներառյալ մեկնաբանությունները, գրախոսությունները, հաղորդագրությունները և ոչ միայն՝ Դուք «Վէմ» ռադիոյին տրամադրում եք ոչ բացառիկ, առանց հոնորարների, հավերժական և համաշխարհային լիցենզիա՝ այդ բովանդակությունն օգտագործելու, վերարտադրելու, փոփոխելու, հարմարեցնելու, հրապարակելու, թարգմանելու, տարածելու և ցուցադրելու։
բ) Բացառապես Դուք եք պատասխանատու այն բովանդակության համար, որը ներկայացնում եք կամ տեղադրում Կայքում: Դուք չպետք է ներկայացնեք կամ հրապարակեք որևէ բովանդակություն, որը զրպարտիչ, անպարկեշտ, անհանգստացնող, ոտնահարող է կամ այլ կերպ է խախտում գործող օրենքները կամ այլոց իրավունքները:
գ) «Վէմ» ռադիոն իրեն իրավունք է վերապահում առանց նախնական ծանուցման հեռացնել օգտատերերի ստեղծած ցանկացած բովանդակություն, որը խախտում է սույն Պայմանները կամ համարվում անպատշաճ կամ անընդունելի:
5. Հղումներ դեպի երրորդ կողմի կայքեր
Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ կողմի կայքեր կամ ռեսուրսներ: Այս հղումները տրամադրվում են միայն Ձեր հարմարության համար, և «Վէմ» ռադիոն որևէ պատասխանատվություն չի կրում արտաքին կայքերի բովանդակության և հասանելիության համար: Դուք ընդունում և համաձայնում եք, որ «Վէմ» ռադիոն պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից երրորդ կողմի կայքերից օգտվելուց առաջացած որևէ վնասի կամ կորստի համար:
6. Թխուկներ (cookie) և հետևելու տեխնոլոգիաներ
ա) Կայքը կարող է օգտագործել թխուկներ կամ հետևելու համացանցային այլ տեխնոլոգիաներ՝ օգտատերերի փորձառությունը բարելավելու և Կայքի օգտագործման վերաբերյալ տեղեկույթ հավաքելու համար: Այս տեխնոլոգիաները Կայքին օգնում են վերլուծելու միտումները, կառավարելու Կայքը, հետևելու օգտատերերի շարժումներին և հավաքելու ժողովրդագրական տեղեկույթ:
բ) Օգտատերը հնարավորություն ունի անջատելու կամ ջնջելու թխուկներն իր դիտարկիչի կարգավորումներում: Սակայն պետք է նկատի ունենաք, որ Կայքի որոշ գործառույթներ կարող են պատշաճ կերպով չաշխատել առանց թխուկների:
7. Երաշխիքների մերժում
ա) Կայքը և դրա Բովանդակությունը տրամադրվում են «ինչպես կա» և «ինչպես հասանելի է» հիմունքներով՝ առանց որևէ արտահայտված կամ ենթադրյալ երաշխիքի: «Վէմ» ռադիոն հրաժարվում է բոլոր երաշխիքներից՝ ներառյալ ճշտության, հուսալիության, մատչելիության, որոշակի նպատակի համար պատշաճության և մտավոր սեփականության իրավունքները չխախտելու երաշխիքները և ոչ միայն:
բ) «Վէմ» ռադիոն չի երաշխավորում Կայքի կամ դրան առնչվող ծառայությունների անխափան, առանց սխալների կամ անվտանգ աշխատանք:
8. Պատասխանատվություն
ա) Այն չափով, որը թույլատրվում է կիրառելի օրենսդրությամբ, «Վէմ» ռադիոն և նրա մասնաճյուղերը, տնօրենը, աշխատակիցները, գործակալները կամ արտոնագրողները պատասխանատվություն չեն կրում որևէ ուղղակի, անուղղակի, պատահական, հետևանքային կամ պատժիչ վնասի համար, որն առնչվում է Կայքը կամ դրա Բովանդակությունն օգտագործելու կամ օգտագործել չկարողանալու հետ:
բ) «Վէմ» ռադիոն պատասխանատվություն չի կրում որևէ վնասի կամ կորստի համար, որն առաջացել է Ձեր տվյալների կամ փոխանցումների չարտոնված հասանելիության կամ փոփոխության հետևանքով:
գ) Օգտատերը պատասխանատու է սեփական գործողությունների և բացթողումների համար, ինչպես նաև պատասխանատվություն է կրում բոլոր այն անձանց գործողությունների և բացթողումների համար, ում մուտքի իրավունք է տրամադրում Կայքում:
9. Փոփոխություն և դադարեցում
«Վէմ» ռադիոն իրեն իրավունք է վերապահում փոփոխել, կասեցնել կամ դադարեցնել Կայքը կամ դրա որևէ մաս ցանկացած ժամանակ և առանց նախնական ծանուցման: Կարող է նաև ժամանակ առ ժամանակ վերանայել Պայմանները՝ տեղադրելով նորացված տարբերակը Կայքում: Ձեր կողմից Կայքի շարունակական օգտագործումը ցանկացած նման փոփոխությունից հետո նշանակում է, որ ընդունում եք վերանայված Պայմանները: «Վէմ» ռադիոն իրավունք ունի իր հայեցողությամբ, առանց ծանուցման և ցանկացած պատճառով, դադարեցնելու Ձեր մուտքը ամբողջական Կայք կամ դրա մի մասը:
10. Կիրառելի օրենսդրություն և իրավասություն
ա) Սույն պայմանները և Կայքի օգտագործմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում և մեկնաբանվում են ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության: Ցանկացած վեճ, որը ծագում է Պայմաններից կամ առնչվում դրանց, ենթակա է լուծման Հայաստանի Հանրապետության դատական կարգով:
բ) «Վէմ» ռադիոն կարող է ձեռնարկել կիրառելի օրենսդրության սահմաններում ողջամտորեն անհրաժեշտ ցանկացած գործողություն՝ իր իրավունքները պաշտպանելու համար:
11. Մասնակի անվավերություն
Եթե պարզվի, որ Պայմանների որևէ դրույթ անվավեր է կամ անիրագործելի, այդ դրույթը պետք է հնարավորինս կիրառվի և մեկնաբանվի ըստ Պայմանների ընդհանուր համատեքստի, իսկ մնացած դրույթները կմնան ամբողջությամբ ուժի մեջ:
12. Անձնական տեղեկույթի հավաքում և օգտագործում
ա) «Վէմ» ռադիոն կարող է հավաքել օգտատերերից անձնական տեղեկություններ, օրինակ՝ անունը, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները, երբ դրանք կամավոր ներկայացվում են ձևերի, բաժանորդագրությունների կամ Կայքում գրանցումների միջոցով: Հավաքված տեղեկույթը կօգտագործվի բացառապես այն նպատակով, որով տրամադրվել է, եթե այլ բան նշված չէ:
բ) «Վէմ» ռադիոն կարող է հավաքել նաև ոչ անձնական տեղեկություններ, օրինակ՝ ժողովրդագրական տվյալներ կամ օգտատերերի նախասիրությունները՝ ծառայությունները բարելավելու և Բովանդակությունը օգտատերերի հետաքրքրություններին համապատասխանեցնելու համար: Այս տեղեկույթը կլինի անանուն և խմբավորված՝ անհատական գաղտնիությունն ապահովելու համար:
գ) «Վէմ» ռադիոն հարգում է օգտատերերի գաղտնիությունը և չի բացահայտի կամ վաճառի անձնական տվյալները երրորդ կողմերին առանց օգտատիրոջ հստակ համաձայնության՝ բացի այն դեպքերից, երբ դա պահանջվում է օրենքով կամ անհրաժեշտ է «Վէմ» ռադիոյի օրինական իրավունքների պաշտպանության համար:
դ) Օգտատիրոջ անձնական տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է օգտատիրոջ անձնական տվյալների մշակման վերոնշյալ նպատակների համար, եթե այլ ժամկետ սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
ե) Եթե օգտատերը ցանկանում է, որ իր անձնական տվյալներն այլևս չմշակվեն Կայքի կողմից կամ որ դրանք ուղղվեն, պետք է կապ հաստատի «Վէմ» ռադիոյի հետ Կայքում տեղադրված կապի միջոցներից որևէ մեկով:
13. Տվյալների անվտանգություն
ա) «Վէմ» ռադիոն օգտագործում է ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության միջոցներ՝ պաշտպանելու անձնական տեղեկությունները չարտոնված մուտքից, կորստից կամ չարաշահումից: Սակայն համացանցի միջոցով տվյալների փոխանցումը կամ տվյալների էլեկտրոնային պահեստավորումը 100%-ով անվտանգ չէ: Հետևաբար, թեև «Վէմ» ռադիոն ձգտում է պաշտպանել Ձեր անձնական տվյալները, չի կարող բացառել, որ կարող են առաջանալ անվտանգության ապահովման խնդիրներ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ անօրինական միջամտության արդյունքում:
բ) Օգտատերը պատասխանատու է իր հաշվի տեղեկույթի և գաղտնաբառերի գաղտնիության պահպանման համար: «Վէմ» ռադիոն պատասխանատվություն չի կրում դեպի անձնական տեղեկույթ որևէ չարտոնված մուտքի համար, որն առաջանում է օգտատիրոջ կողմից իր հաշվի տվյալները չպաշտպանելու հետևանքով:
14. Վճարման պայմաններ
Եթե Դուք վճարում եք կատարում Կայքի միջոցով, Ձեր տեղեկությունները հավաքվելու և վերահսկվելու են ոչ թե «Վէմ» ռադիոյի կողմից, այլ վճարային գործակալության` համաձայն այդ գործակալության գաղտնիության քաղաքականության և կանոնների:
15. Կապի միջոցներ
Բողոքների, առաջարկների կամ հարցերի, ինչպես նաև որևէ այլ տեղեկույթ փոխանցելու անհրաժեշտության դեպքում կարող եք կապ հաստատել «Վէմ» ռադիոյի հետ Կայքում տեղադրված կապի միջոցներից որևէ մեկով: