Հայկական վանքեր և սրբատեղիներ

Հայկական վանքեր և սրբատեղիներ

Դարերի ընթացքում հայկական վանքերը մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ու քաղաքական կյանքում: Այս սրբավայրերը հայտնի են որպես ոչ միայն աղոթքի, այլև գիտության ու գրչության կենտրոններ, որտեղ գրվել և հետագա սերունդներին են փոխանցվել բազմաթիվ ինքնուրույն և թարգմանական երկեր: Եկեղեցական համալիրներից շատերը հայ հին ու միջնադարյան ճարտարապետության հոյակերտ ու անկրկնելի նմուշներ են:

 

Ամրդոլու վանք
04/04/2024

Ամրդոլու վանք

Ամրդոլու վանք

Ծիծեռնավանք
28/03/2024

Ծիծեռնավանք

Ծիծեռնավանքը գտնվում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Աղահեջք գավառում, այժմ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում: Ծիծեռնավանքը դասվում է 13-րդ դարի Սյունյաց նշանավոր վանքերի թվին:

 

Բագավանի Սբ Յովհաննես վանք
21/03/2024

Բագավանի Սբ Յովհաննես վանք

Բագավանի Սբ Յովհաննես վանք

Կիրանց վանք
14/03/2024

Կիրանց վանք

Կիրանց վանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղից մոտ 12 կմ արևմուտք, Ոսկեպար գետակի վտակ Կումենի ձախ աձին, գեղատեսիլ անտառապատ հարթավայրում: Կիրանց վանքի համալիրը հիմնադրվել է 13-րդ դարում:

Էջմիածնի Մայր տաճար
07/03/2024

Էջմիածնի Մայր տաճար

Էջմիածնի Մայր տաճարը Ամենայն հայոց կաթողիկոսության կենտրոնն է: Ագաթանգեղոսի վկայությամբ` այն հիմնադրել է սբ Գրիգոր Լուսավորիչը` Տրդատ 3-րդ թագավորի օժանդակությամբ, 302-303 թվականներին, Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատում՝ արքունի ապարանքի մոտ:

Քոբայրավանք
29/02/2024

Քոբայրավանք

Քոբայրավանքը կամ Քոբայրի վանքը գտնվում է ՀՀ Լոռու մարզում՝ Քոբեր երկաթուղային կայարանից արևմուտք, Դեբեդ գետի ձորալանջին: Քոբայրավանքը եղել է հյուսիսային Հայաստանի գրչության, հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոն:

Ապրակունիսի Սբ Կարապետ վանք
22/02/2024

Ապրակունիսի Սբ Կարապետ վանք

Ապրակունիսի Սուրբ Կարապետ վանքը գտնվում էր Մեծ Հայքի Սյունիք նահանգում՝ Երնջակ գետի աջ ափին, Ապրակունիս գյուղի մոտակայքում (այսօր՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջան)։ Վանքը հիմնադրվել է Մաղաքիա Ղրիմեցի վարդապետի կողմից 1381-ին։

Տեկորի Սուրբ Երրորդություն վանք
15/02/2024

Տեկորի Սուրբ Երրորդություն վանք

Տեկորի Սուրբ Երրորդություն վանքը կամ Տեկորի տաճարը գտնվել է Անիից 20 կմ հարավ-արևմուտք, Ախուրյանի վտակ Տեկորի աջ ափին: Ըստ շինարարական արձանագրության՝ Տեկորի Սուրբ Երրորդություն վանքի եկեղեցին 5-րդ դարի վերջին քառորդում կառուցել է իշխան Սահակ Կամսարականը:

Խոր Վիրապի վանքը
08/02/2024

Խոր Վիրապի վանքը

Խոր Վիրապի վանքը (նաեւ՝ Խոր Վիրապ կամ Վիրապ) գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, Արաքս գետի ձախ ափին, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի լանջին, այժմ՝ ՀՀ-ի Լուսառատ գիւղից հարաւ-արևմուտք: Այս վանքը հայոց նվիրական սրբավայրերից է, հանրահայտ ուխտատեղի: Խոր Վիրապի պատմությունը սերտորեն առնչվում է հայոց դարձի, քրիստոնյա Հայաստանի կրոնական, կրթական, մշակութային զարգացման ողջ ընթացքի հետ:

Շատին վանք
01/02/2024

Շատին վանք

Շատին վանք

Երևանի Կաթողիկե Սբ Աստուածածին եկեղեցի
25/01/2024

Երևանի Կաթողիկե Սբ Աստուածածին եկեղեցի

Երևանի Կաթողիկե Սբ Աստուածածին եկեղեցի

Կապուտկողի Սբ Հակոբ վանքը
18/01/2024

Կապուտկողի Սբ Հակոբ վանքը

Կապուտկողի Սուրբ Հակոբ վանքը հայտնի է նաև Ընձաքարի վանք անունով: Այն գտնվել է Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Կապուտկող լեռան լանջին: Վանքը նուիրվել է Հակոբ Մծբնա հայրապետին: Ըստ աւանդության` հիմնադրվել է 4-րդ դարում:

Տաթևի Մեծ անապատ
04/01/2024

Տաթևի Մեծ անապատ

Տաթևի Մեծ անապատը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղից հարավ-արևելք, Որոտան գետի աջ ափին, Տաթև սարի ստորոտին: Այս համալիրը կառուցվել է 17-րդ դարի երկրորդ կեսին և 18-րդ դարում լրացվել որոշ շինություններով:

Սաղմոսավանք
28/12/2023

Սաղմոսավանք

Սաղմոսավանքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի արևելյան կողմում՝ Քասախ գետի աջ ափին, կիրճի եզրին: Ըստ ավանդության՝ վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը:

Աղբակի Ս. Բարդուղիմեոս վանք
21/12/2023

Աղբակի Ս. Բարդուղիմեոս վանք

Աղբակի Ս. Բարդուղիմեոս վանք

Ինչ է վանքը
14/12/2023

Ինչ է վանքը

Հաղորդման ընթացքում մեկնաբանվում է «վանք» հասկացությունը` ամենալայն առումով: Խոսվում է նաև վանական շարժման, վանականների, վանական համալիրների մասին և այլն:

Գոշավանք
07/12/2023

Գոշավանք

Գոշավանքը կամ Նոր Գետիկ վանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին` Գետիկ գետի աջ ափին: Եղել է միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից մեկը Հայաստանում:

Նարեկավանք
30/11/2023

Նարեկավանք

Գտնվել է Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Վանա լճի հարավային ափի մոտ` Նարեկ գյուղում: 10-րդ դարում վանքը հիմնադրել են կրոնական հալածանքների պատճառով Բյուզանդիայից փախած և Հայաստանում ապաստանած հայ վանականները:

Թալինի Կաթողիկե եկեղեցի
23/11/2023

Թալինի Կաթողիկե եկեղեցի

Այս բազիլիկ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Կամսարական իշխանների կողմից։ Նրա կառուցվածքը հիշեցնում է Դվինի Կաթողիկեն։ Թալինի Կաթողիկեն խիստ տուժել է 1840 թվականի երկրաշարժից. ավերվել են նրա գմբեթն ու շենքի հարավ-արևմտյան մասը։ 1947, ապա 1970-74 թվականներին եկեղեցին վերանորոգվել է։ Թալինի Կաթողիկեն ամբողջովին պատված է եղել որմնանկարներով, որոնց մի մասն է միայն պահպանվել։

Մշո Սուրբ Կարապետ վանքը
16/11/2023

Մշո Սուրբ Կարապետ վանքը

Այս վանքը, որը կոչվել է նաև Մշո Սուլթան Սուրբ Կարապետ, Գլակավանք, Իննակնյան վանք, գտնվել է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում` Մուշ քաղաքից հիյսիս-արևմուտք: 4-րդ դարում վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը` Գիսանե և Դեմետրե հեթանոսական կուռքերի մեհյանի տեղում: