Հայկական վանքեր և սրբատեղիներ

Հայկական վանքեր և սրբատեղիներ

Դարերի ընթացքում հայկական վանքերը մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ու քաղաքական կյանքում: Այս սրբավայրերը հայտնի են որպես ոչ միայն աղոթքի, այլև գիտության ու գրչության կենտրոններ, որտեղ գրվել և հետագա սերունդներին են փոխանցվել բազմաթիվ ինքնուրույն և թարգմանական երկեր: Եկեղեցական համալիրներից շատերը հայ հին ու միջնադարյան ճարտարապետության հոյակերտ ու անկրկնելի նմուշներ են:

 

Գանձասարի վանքը
02/11/2023

Գանձասարի վանքը

Գանձասարի վանքը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի դիմացի համանուն լեռան վրա: Հիմնադրվել է մինչև 10-րդ դարը: Ներքին Խաչենի Հասան-Ջալալ Դոլա իշխանը 1216-1238 թվականներին կառուցել է Գանձասարի վանքի Սբ  Յովհաննես Մկրտիչ եկեղեցին:

Ակներ
26/10/2023

Ակներ

Ակներ վանքը Կիլիկյան Հայաստանի գլխավոր վանքերից էր: Այն գրչության, մանրանկարչության և գիտության խոշոր կենտրոն էր: Գտնվել է Ցախուտ և Բարձրբերդ գավառների սահմանագլխին:

 

Անիի մայր տաճար
19/10/2023

Անիի մայր տաճար

Անիի մայր տաճարը հիմնադրել է հայոց թագավոր Սմբատ 2-րդ Տիեզերականը 989 թ.: Կառուցել է Տրդատ ճարտարապետը: Իր կոթողային ձևերով և հարուստ հարդարանքով խորհրդանշել է վերածնված հայկական պետության հզորությունը:

Նորավանք
12/10/2023

Նորավանք

Նորավանքը 13-րդ դարում կառուցված վանական համալիր է, որը գտնվում է Եղեգնաձորի մոտակայքում՝ Ամաղու գետի կիրճում: Վանքը առավել հայտնի է իր երկհարկ Սուրբ Աստվածածին եկեղեցով: 13-14-րդ դարերում վանքը դարձավ Սյնիքի եպիսկոպոսների նստավայրը և այդպիսով` կրոնական, իսկ հետագայում` նաև մշակութային խոշոր կենտրոն Հայաստանում:

Լմբատավանք
28/09/2023

Լմբատավանք

Լմբատավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 7-րդ դարի սկզբներին, Հայաստանի Շիրակի մարզի Արթիկ քաղաքի մատույցներում: Եկեղեցին հարուստ է վիմափոր զարդապատկերներով:

 

Կեչառիս
21/09/2023

Կեչառիս

Կեչառիսի հրաշագեղ վանական համալիրը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հիյսիս-արևմտյան հատվածում: Համալիրի գլխավոր եկեղեցին Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, որը կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1033 թվականին: Կեչառիսի համալիրը Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդի նստավայրն է:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի
14/09/2023

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

Հաղպատի վանական համալիր
07/09/2023

Հաղպատի վանական համալիր

Հաղպատի վանական համալիր

Գեղարդի վանք
31/08/2023

Գեղարդի վանք

Գեղարդի վանք

Ախթալայի սբ. Աստվածածին
24/08/2023

Ախթալայի սբ. Աստվածածին

Ախթալայի սբ. Աստվածածին

Մուղնու Ս. Գևորգ վանք
17/08/2023

Մուղնու Ս. Գևորգ վանք

Հաղորդումը պատմում է Սբ Գևորգ վանքի մասին (XIII-XVII դդ.), որը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում: Ըստ XVII դ. պատմագիր Զաքարիա Սարկավագի՝ վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը, որն այնտեղ տեղափոխել է սբ Գևորգի մասունքները: Վանքում պահվող սրբություններից են սբ Գևորգի Աջը, Թադեոս առաքյալի և Մատթեոս ավետարանչի մասունքները:

 

Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի
10/08/2023

Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի

Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Օշական գյուղում: 1996 թվականից համարվում է Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցին: Այս եկեղեցում է գտնվում սբ Մեսրոպ Մաշտոցի դամբարանը, որ կառուցվւել է իշխան Վահան Ամատունու կողմից 443 թվականին։

 

Անիի մայր տաճար
03/08/2023

Անիի մայր տաճար

Անիի մայր տաճարը հիմնադրել է հայոց թագաւոր Սմբատ 2-րդ Տիեզերականը 989 թ.: Կառուցել է Տրդատ ճարտարապետը: Իր կոթողային ձեւերով եւ հարուստ յարդարանքով խորհրդանշել է վերածնուած հայկական պետութեան հզօրութիւնը: