

Ինքնություն և արժեքներ, քննարկումների շարք
Հաղորդաշարը աշխարհայացքային հիմնահարցերի վերաբերյալ է: Գլխավոր թեմաներն են անձնական և հավաքական ինքնությունը, ճանաչողությունը և արժեքաբանությունը: Հաղորդաշարի նպատակը գաղափարական մտածողության խթանումն է, համայնքաշինական մշակույթի ձևավորումը և արժեքների շուրջ երկխոսության ծավալումը Հայաստանում և սփյուռքում:

Պայքարել, թե հանձնվել, Ինքնություն և արժեքներ, Քննարկում ԺԱ
Կյանքը որպես պայքար: Ինչպես, որքան և հանուն ինչի պայքարել: Պայքարը արժեքային նվիրակարգության համատեքստում: Հայրենիք և սրբություններ: Ինչպես տեր կանգնել քո ինքնությանը և արժեքներին: Ճանաչողություն, պատասխանատվություն և պաշտպանական համակարգ: Հաղթանակ և պարտություն: Ինչպես հաղթել և ինչպես պարտվել: Ինչպես ամրագրել հաղթանակը և հաղթահարել պարտությունը: Իրականության զգացողություն և երկարաժամկետ մտածողություն: Թշնամին և բարեկամը: Ում դեմ պայքարել և ում հետ ճանապարհ գնալ: Հարգանք թշնամու նկատմամբ, երախտագիտություն բարեկամի նկատմամբ և սեփական արժանապատվության զգացողություն: Պայքարի մեթոդներ և ուղիներ: Սրբոց Թարգմանչաց շարժումը որպես երկարաժամկետ մտածողության և համակարգված պայքարի օրինակ:

Պատմության ընկալման բանալիները, Ինքնություն և արժեքներ, Քննարկում Ժ
1. Ինչ է պատմությունը հայերիս համար. անցյալի հիշողությո՞ւն, մեկնաբանությո՞ւն, ստեղծագործությո՞ւն, ներշնչանքի աղբյո՞ւր:
2. Պատմական գիտելիքի և փորձառության հիմնական պատումները և գաղափարները: Որն է հայ ինքնության անդրպատումը կամ պատումների պատումը:
3. Առաքինության պատմություն: Ինչ արժեքներ է փոխանցում մեզ պատմությունը, և ինչ բարոյական պատասխանատվություն ենք կրում դրանց նկատմամբ:
4. Կենդանի և մեռած պատմություն: Պատմությունը որպես շարունակական դրամա: Որն է մեր դերը պատմական դրամայում:
5. Պատմությունը որպես իրականություն: Մենք ներկա՞ ենք իրականության մեջ, թե՞ փախչում ենք իրականությունից:
6. Լուծված և չլուծված խնդիրների ժառանգություն: Ինչ պատմական բեռ ենք թողնում ապագա սերունդների համար:
7. Պատմական մտածողության ձևավորում: Ինչպես ներկայացնել և ուսուցանել պատմությունը:

Մշակույթ և հակամշակույթ, Ինքնություն և արժեքներ, Քննարկում Թ
Մշակույթը որպես մտածողության, աշխատանքի, հարաբերությունների, բարիքի և իդեալների կենսագործ միջավայր կամ համակարգ:
Մշակույթի ճանաչողական և բարոյական աքսիոմները և դրանցից բխող հարացույցները:
Կայացումը, արարումը և կարգավորումը (մշակույթ) ընդդեմ ինքնոչնչացման, սպառման և քաոսի (հակամշակույթ):
Մշակույթի դերը ընդդեմ իմաստի և նպատակի ճգնաժամի: Մենակների և անհաղորդների հասարակությունը: Զոմբին որպես խորհրդանիշ մշակոթային աշխարհակործանման:
Մշակութային ամբողջականություն և ազգային ինքնություն: Պատճենահանումների և արհեստական լուծումների վտանգը: Քոնը սինթեզելու անհրաժեշտությունը և քո խաչը վերցնելու կամքը:
Մշակութային արգելական պատվիրանները կամ սահմանափակող կանոնները: Եսի և ցանկությունների սահմանափակումը հանուն բարձր հավաքական նպատակների: Դրական ասկետիզմ: Զոհաբերության ոգի և կենդանի մշակույթ:
Մշակույթը արհեստական բանականության դարաշրջանում: Ինչպես է նոր ձևավորվող մշակույթը լուծում ճշմարտության և բարոյական իդեալների հասանելիության խնդիրը: Գծային ալգորիթմների փակուղին: Արդյո՞ք մարդու ուղեղը աշխատում է որպես քվանտային համակարգիչ:

Ազատության գինը և նպատակը, Ինքնություն և արժեքներ, Քննարկում Ը
Ազատության անհրաժեշտությունը և դերը մարդկային կյանքում: Ինչո՞ւ, ինչի՞ց և հանուն ինչի՞ ենք ուզում ազատ լինել: Ազատության և ինքնության առնչությունը: Ազատ կամք, Աստուծո պատկեր և նմանություն: Դետերմինիզմ և ճակատագրապաշտություն:
Ազատության ուղղությունը և պատասխանատվությունը: Բարիք, բա րոյականություն և ճշմարտություն:
«Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը կʼազատի ձեզ» (Յովհ. Ը 32):
«Միայն առաքինի ժողովուրդներն են ունակ ազատ լինելու» (Բ. Ֆրանկլին):
Ներքին կամ հոգևոր ազատություն: Ազատագրված մարդու իդեալը: Կեղծ ազատություն և մոլորություններ: Ազատությունը որպես ապրելու, մտածելու և ստեղծագործելու համարձակություն: Ազատությունը որպես կամուրջ դեպի անհայտը և ծածուկը: Ազատությունը որպէս նորարարության և ստեղծարարության բանալի: Կրթություն և ազատություն:

Արհեստական բանականությունը որպես խաղի կանոնները փոփոխող, Ինքնություն և արժեքներ, Քննարկում Է
Ինչ է կատարվում, երբ մշակույթն ու տեխնոլոգիաները միավորվում են: Ինչ է արվեստն ու ինչ դեր ունի մարդկանց կյանքում: Մարդկության մշակութային ապագան: Արհեստական բանականության էթիկական հիմնախնդիրները և հնարավոր հետևանքները, որ այն կարող է ունենալ:

Հայ ինքնության առանձնահատկություններ, Ինքնություն և արժեքներ, Քննարկում Զ
Հավաքական ինքնության հիմնական հատկանիշները (ընդհանուր զգացումներ, հետաքրքրություններ, հավատալիքներ): Ազգային հոգի, կամք և բարոյականություն: Հայ ինքնության կարևորագույն իրադարձությունները և աղբյուրները: Ինչ արժեքներ են բխում դրանցից և որքանով են դրանք կենսական այսօր մեզ համար: Վերափոխման կամք և համարձակություն: Ապագայի պատասխանատւություն:

Առաջնորդություն, Ինքնություն և արժեքներ, Քննարկում Ե
Առաջնորդության անհրաժեշտությունը և դերը մարդկային կյանքում: Առաջնորդության տեսակները և դրանց փոխակերպումները ժամանակի մեջ: Ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանեն առաջնորդները, և ինչպե՞ս պատրաստել նրանց: Առաջնորդի և հետևորդի փոխհարաբերություններ և պատասխանատվություններ: Քաղաքական առաջնորդություն և ազգային հոգեբանություն: Հանրային առաջնորդության մոդելի ընտություն ազգային ինքնության համատեքստում: Էլիտաների դերը առաջնորդության մշակույթի ձևավորման գործում: Առաջնորդության ճգնաժամի հաղթահարման ուղիները:

Բարիք, Ինքնություն և արժեքներ, Քննարկում Դ
Ինչ է բարիքը և ինչ տեղ է այն զբաղեցնում մեր արժեքային նվիրապետության մեջ: Բարիքը որպես հոգևոր, փիլիսոփայական, մշակութային, ճանաչողական իդեալ: Բարիքի դասակարգումներ` հոգևոր և նյութական, ընդհանրական և անհատական, ամբողջական և մասնակի, հավիտենական և անցողիկ են: Առաքինությունը որպես բարիքի իրագործում: Բարու և չարի պայքարը: Խիղճ և ընտրություն:

Արժեքներ, Ինքնություն և արժեքներ, Քննարկում Գ
Ի՞նչ են արժևորում անհատները եւ հասարակությունները, և ինչո՞ւ է անհրաժեշտ արժևորել որոշակի իրողություններ: Արժեքները որպես ճանաչողության հիմք: Արժեքների հարաբերակցությունը ինքնության, առաքելության և տեսլականի հետ: Արժեքների հիմնական դասակարգումները: Կա՞ն արդյոք հիմնարար արժեքներ, որոնք ընդհանուր են բոլոր քաղաքակրթությունների համար: Կրթության արժեքային հիմքը:

Ճշմարտություն, Ինքնություն և արժեքներ, Քննարկում Բ
Ճշմարտության դերը ճանաչողության եւ ինքնաճանաչողության գործընթացում: Ի՞նչ է նշանակում ճշմարտություն բառը տարբեր լեզուներում և քաղաքակրթություններում: Ինչպե՞ս է ճշմարտակենտրոնությունը ազդում մշակույթների ձևավորման վրա: Ճշմարտությունը քրիստոնեության մեջ: Ո՞րն է ճշմարտության գինը, եւ որքա՞ն ենք պատրաստ զոհաբերելու հանուն ճշմարտության:

Ճանաչողություն, Ինքնություն և արժեքներ, Քննարկում Ա
Ճանաչողության դերը եւ նշանակությունը մարդկային կյանքում: Ինչպե՞ս եւ ի՞նչ ենք ճանաչում: Ւնքնաճանաչողությունը ընդհանուր ճանաչողության գործընթացում: Ինքնաճանաչողության ճանապարհի դժվարութիւնները եւ մարտահրավերները: Ճանաչողություն եւ կրթություն: Ի՞նչ եւ ինչպե՞ս ենք սովորեցնում ճանաչել: Ինքնաճանաչողության խնդիրը կրթության մէջ: Մեքենայական ճանաչողություն եւ արհեստական բանականություն: