Մտորումներ

Մտորումներ

Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

Ով ունայնությամբ է կանչում Աստծուն, իր կյանքն ապրում է ունայնության մեջ
23/02/2025

Ով ունայնությամբ է կանչում Աստծուն, իր կյանքն ապրում է ունայնության մեջ

Կրոնական իմաստով ով զուր, առանց պատճառի, կարիքի, օգուտի, ունայն կամ հիմարաբար է տալիս Աստծո անունը, իզուր է ապրում իր կյանքը։ Աստված Սեր է, իսկ սիրո դրսևորումներից մեկը համաշխարհային ներդաշնակությունն է: Եվ այդ պատճառով այն ամենն, ինչը մարդու մեջ կապված է անհամաձայնության, հակառակասիրության հետ, Աստծո համար անցանկալի է:

Մարդը քայլում է, Աստված՝ առաջնորդում
21/02/2025

Մարդը քայլում է, Աստված՝ առաջնորդում

Ասացվածքի սկզբնաղբյուրը Աստվածաշունչն է։ Իմաստն այն է, որ սուրբ մարդը դառնում է Աստծո անոթ, որի մեջ Աստված ապրում և գործում է։ Արդարն ապրում է ոչ թե իր համար, այլ Աստծո, նա առաջնորդվում է Տիրոջ կողմից։
Այդ մասին գրված է Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթում․ «Որովհետև նրանք, որ առաջնորդվում են Աստծո Հոգով, նրանք են Աստծո որդիներ․ քանի որ չստացաք ծառայության հոգին վերստին երկյուղի մեջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրության հոգին, որով աղաղակում ենք՝ Աբբա Հայր» (Հռոմ. Ը 14-15)։

Վստահիր, բայց ստուգիր
16/02/2025

Վստահիր, բայց ստուգիր

Ոմանք ինչ-որ ճիշտ ու ստույգ բանի մասին իմանալուց հետո ասում են․ «Ավելի լավ էր` ես դա չիմանայի։ Ես ինձ լավ ու հանգիստ էի զգում, իսկ հիմա ի՞նչ պետք է անեմ»։ Այսպես մտածողը կարծում էր, թե ամեն հարցում ճիշտ էր վարվում, և հանկարծ պարզվում է, թե որքան սխալ է եղել և որքան դաժանաբար խաբվել է։
Սիրաքի գրքի 19-րդ գլխի 4-րդ համարում գրված է․ «Ով փութկոտ է հավատալու մեջ, նա թեթևամիտ է, և ով հանցանք է գործում, մեղանչում է իր հոգու դեմ»։

Ով բարիք է գործում, Աստծո կողմից կպարգևատրվի
14/02/2025

Ով բարիք է գործում, Աստծո կողմից կպարգևատրվի

«Աստված է բարու դիմաց վճարողը»։ Ասացվածքի իմաստն այն է, որ եթե լավություն անես, այն քեզ հետ կգա։ Աստված ամեն ինչ տեսնում է և լավ գործերի համար քեզ անպայման կպարգևատրի ինչ-որ լավ բանով։ Հոգևոր իմաստով բարիք է այն, ինչ ազնիվ է ու օգտակար, այն ամենը, ինչ մարդու, քաղաքացու, ընտանիքի տղամարդու պարտականությունն է և վատի ու չարի հակառակը։

Կենդանի ջուր
26/04/2024

Կենդանի ջուր

Կենդանի ջուր, կենդանի ջրի աղբյուր․ այն տալիս է ֆիզիկապես կամ հոգեպես մաքրվելու հնարավորություն, ուժ։ Բուժող, մեռելներից հարություն տվող կամ անմահություն պարգևող կենդանի ջրի մասին առասպելը տարածված է շատ ժողովուրդների հավատալիքներում և բանահյուսության մեջ։ Իսկ աստվածաշնչյան գրքերը «կենդանի ջուր» հասկացությանն այլ իմաստ են տալիս։ Մի կողմից այն հայտնվում է որպես իրական նյութ, և հոսող ջուրը կոչվում է «կենդանի», որը մնում է թարմ և ենթակա չէ քայքայման։ Մյուս կողմից՝ հենց այս որակների շնորհիվ և որպես նյութ, առանց որի անհնար է մարդու գոյությունը, այն ձեռք է բերում ընդլայնված փոխաբերական իմաստ և դառնում բարձրագույն հոգևոր արժեքների խորհրդանիշ։

Մաքուր սրտով
19/04/2024

Մաքուր սրտով

«Մաքուր սրտով», «սրտի պարզությամբ» արտահայտություններն օգտագործվում են հետևյալ իմաստով՝ անտեղյակությունից, առանց հետին մտքի խախտել որևէ սահմանված կարգ՝ բարոյականություն, օրենք, վարվելակարգ, գործել անզգուշորեն՝ առանց մտածելու սեփական արարքների հետևանքների մասին։ Արտահայտության մյուս երեսը կարող է պարունակել հեգնական ենթատեքստ․ անել ինչ-որ բան միամտորեն, հիմարաբար։

Ցավերով ծնել
12/04/2024

Ցավերով ծնել

Այսօր «ցավերով ծնել» արտահայտությունը հիմնականում վերաբերում է ստեղծագործական ոլորտին և նշանակում ստեղծել նոր գործ, գաղափար, տեսություն, նախագիծ և այլն։ «Ցավերով ծնել»-ը մեզ հիշեցնում է առաջին մարդկանց`Ադամի և Եվայի մեղսագործության պատմությունը: Աստվածաշունչը մեզ պատմում է, որ նրանք բնակվում էին Եդեմական պարտեզում. երկուսն էլ` Ադամն ու նրա կինը, մերկ էին ու չէին ամաչում իրենց մերկությունից և Աստծո առջև նման էին երեխաների: Այստեղ ընդգծվում է առաջին մարդկանց իմաստությունը. նրանք ասես բաց էին, մերկ՝ Աստծո ներգործության համար:

Բաբելոնի պոռնիկ
05/04/2024

Բաբելոնի պոռնիկ

Պոռնիկ կին, գայթակղեցնող․ այս դարձվածքը ոչ կրոնական իմաստով առավելապես օգտագործվում է հումորային համատեքստում՝ որպես անլուրջ, պչրաբարո կնոջ հոմանիշ։ Բաբելոնի պոռնիկի աստվածաշնչյան կերպարը չի վերաբերում որևէ կոնկրետ կամ խորհրդանշական կնոջ։ Աստվածաշնչյան տեքստում երկիրը, ժողովուրդը, ինչպես նաև Իսրայելը, որոնք չեն ճանաչում Աստծուն կամ հեռացել են Նրանից, հաճախ համեմատվում են պոռնիկի հետ։ Այսպես՝ Եզեկիելը Երուսաղեմը նմանեցնում է պոռնիկ կնոջ։ Մոռանալով Աստծուն և շեղվելով դեպի կռապաշտություն՝ Իսրայելն այստեղ ներկայանում է անհավատարիմ կնոջ կերպարով, որը պոռնկացել է եգիպտացիների, ասորիների և բաբելացիների հետ։

Նեռ
29/03/2024

Նեռ

Նեռ, Հակաքրիստոս, Լևիաթան։ Սրա փոխաբերական օգտագործումը նշանակում է «աստվածատհաճ մարդ», «չարիք գործող», «հայհոյող», այսինքն՝ Աստծո պատվիրաններին հակառակ գործող։ Հետագայում այս բառը սկսեց գործածվել որպես հայհոյանք և ընդհանրապես վատ, դաժան մարդ նշանակել։ «Նեռ» բառը հանդիպում է Հովհաննեսի թղթերում․ «Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է։ Եվ ինչպես լսել եք, Նեռը գալու է․ բայց արդեն իսկ եկել են բազում նեռեր․ դրանից էլ կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է» (Ա Հովհ. Բ 18)։

Հրեշտակ
22/03/2024

Հրեշտակ

Այս բառը ոչ կրոնական համատեքստում օգտագործվում է որպես հոգևոր և ֆիզիկական կատարելության խորհրդանիշ։ Բոլոր առումներով առաքինի մարդուն հրեշտակ են անվանում․ հրեշտակի հետ համեմատությունը պարունակում է խանդավառ գնահատական, գովասանք կամ շողոքորթություն։ «Հրեշտակային» սահմանումը ցույց է տալիս որոշ որակների գերագույն աստիճան՝ համբերություն, բարություն, հեզություն, անմեղություն, մաքրություն, բնավորությունն ընդհանրապես, ֆիզիկական գեղեցկություն։