Մտորումներ

Մտորումներ

Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

 

Ապաշխարող Մագդաղենացի
27/10/2023

Ապաշխարող Մագդաղենացի

Այս արտահայտության սկզբնաղբյուրն Աստվածաշունչն է, և այն առավելապես գործածվում է Արևմուտքում: Մարիամ անունով մի կնոջ միջից Հիսուսը յոթ չար ոգիներ է դուրս հանում: Դրանից հետո Մարիամը դառնում է Քրիստոսի աշակերտն ու հավատարիմ հետևորդը, ներկա է լինում Նրա խաչելությանը և թաղմանը: Մարիամ Մագդաղենացին այն երեք կանանցից էր, որոնք խունկ էին գնել ու գնացել գերեզման, որպեսզի օծեին Հիսուսի մարմինը, և որոնց էլ հրեշտակն ավետում է հարության մասին: Նա առաջինը տեսավ հարություն առած Հիսուսին: Մագդաղենացի բառը ցույց է տալիս Մարիամի ծննդավայրը` Մագդալան:

Ոտքդ քարի թող չդիպչի
27/10/2023

Ոտքդ քարի թող չդիպչի

Այս արտահայտությունը մաղթանք է, որ հեռու մնաս խոչընդոտից, արգելքից, որին կարող ես հանդիպել ինչ-որ գործում: Նման արտահայտություն է նաև «գայթակղության քար»-ը: «Մի՛ սարսափեք այն բանից, ինչից նրանք են վախենում, և մի՛ անհանգստացեք: Նրան` Զորությունների Տիրոջը, սրբացրեք, թող ձեր վախը Նա՛ լինի: Եթե հույսդ Նրա վրա դնես, Նա քեզ համար սրբություն կլինի, և քո ոտքը քարի չի դիպչի, դու չես սայթաքի» (Ես. 8:14)։

Երկնային մանանա
27/10/2023

Երկնային մանանա

Աղբյուրը Ել. 16:13-15 հատվածն է։ Երբ փարավոնը վերջապես արձակեց իսրայելացիներին, Աստված նրանց կարճ ճանապարհով չառաջնորդեց դեպի Ավետյաց երկիր, այլ ժողովրդին տարավ շրջանցիկ` անապատի ճանապարհով դեպի Կարմիր ծով: Հրաշքով ծովն անցնելուց հետո Մովսեսն իսրայելացիներին Կարմիր ծովից տարավ հասցրեց անապատ: «Եգիպտացիների երկրից դուրս գալու երկրորդ ամսվա տասնհինգերորդ օրը իսրայելացի ողջ ժողովուրդը Սին անապատում դժգոհեց Մովսեսից ու Ահարոնից»:

 

Մանրագորի խնձոր
27/10/2023

Մանրագորի խնձոր

Արտահայտությունը վերցված է Ծն. 30:14-16-ից։ Մանրագորի կամ սիրո խնձորը մորմազգիների ընտանիքի մի բույսի պտուղն է: Այդ բույսը փոքրիկ սպիտակ կամ վարդագույն ծաղիկներով է, երկար արմատներով, բողկի նման, դեղին խնձորներով: Իրենց բույրով այս բույսերը կարող են արբեցնել մարդուն: Սնահավատությունը նրանց վերագրում է հրաշալի հատկություններ. այդ պատճառով նրանց պտուղներից խմիչք էին պատրաստում, որը կարծում էին, թե սաստկացնում էր սեռական ցանկությունը և նպաստում որդեծնությանը:

Կայսրինը` կայսրին, Աստծունը` Աստծուն
27/10/2023

Կայսրինը` կայսրին, Աստծունը` Աստծուն

Այս արտահայտությունն օգտագործվում է հետևյալ իմաստով` թող ամենքին հատուցվի ըստ վաստակի, աստիճանի, դիրքի: Իր Ավետարանի 22-րդ գլխում Մատթեոսը պատմում է, որ Հիսուսն ուսուցանում էր Տաճարում: Երբ ավագ քահանաները, Օրենքի ուսուցիչները և փարիսեցիները լսեցին Հիսուսի առակները, հասկացան, որ Նա իրենց ի նկատի ուներ: Նրանք ցանկանում էին անմիջապես ձերբակալել Հիսուսին, բայց պահն անհարմար էր, որովհետև Նրան շրջապատող ժողովուրդը սիրում էր Նրան: Այդ պատճառով նրանք շարունակեցին Նրա դեմ փաստեր հավաքել:

 

Անհավատ Թովմաս
27/10/2023

Անհավատ Թովմաս

Այս արտահայտության աղբյուրը Հովհ. 20:24-29 հատվածն է։ Առօրյա կյանքում այսպես են ասում այն մարդու մասին, որին շատ դժվար է ստիպել հավատալ ինչ-որ բանի: Թովմասը տասներկու առաքյալներից մեկն էր: Հովհաննեսի Ավետարանը մատնանշում է նրա բնավորությունը բացահայտող երեք գիծ: Տասնմեկերորդ գլխում Հիսուսն առաջարկում է Իր աշակերտներին վերադառնալ Հրեաստան, և նրանք հիշեցնում են, որ այնտեղ Նրան վտանգ է սպառնում: Բայց և այնպես Թովմասը պատրաստ էր հետևելու իր Վարդապետին մահվանն ընդառաջ: 14-րդ գլխի 5-րդ համարում նա կասկածում է, թե ինչպես կարող են աշակերտները գիտենալ ճանապարհը` չիմանալով, թե ուր է գնում Հիսուսը, ուստի ասում է. «Տե՛ր, չգիտենք` ուր ես գնում, ուրեմն ինչպե՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»: 20 -րդ գլխում, լսելով Տեր Հիսուս Քրիստոսի հարության և աշակերտներին այցելելու մասին, նա շոշափելի ապացույցներ է պահանջում, որպեսզի անհավանականին կարողանա հավատալ, այսինքն` ցանկանում է տեսնել կենդանի Քրիստոսին, Որի խաչված պատկերը գամված էր Թովմասի սրտում և մտքում:

Բարի սամարացի
27/10/2023

Բարի սամարացի

Այս արտահայտությունը վերցված է Ղուկասի Ավետարանի 10-րդ գլխից, ուր հատվածներից մեկում հրեա օրենսգետները Հիսուսին փորձելու համար հարցնում են, թե ինչպես կարելի է ժառանգել հավիտենական կյանքը: Հետևելով հրեական ավանդությանն ու սովորույթներին` Հիսուսը հարցնողին հիշեցնում է Մովսեսի օրենքը: Ինչպե՞ս կարելի է առավելագույնս սեղմ ձևակերպել այդ Օրենքի էությունը: Օրենսգետը պատասխանում է. «Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով»  և «Սիրիր քո ընկերոջը քո անձի պես»: Հիսուսը նրա պատասխանը ճիշտ է համարում և ասում, որ եթե այդպես ապրի, կփրկվի:

Քավության նոխազ
27/10/2023

Քավության նոխազ

Առօրյա կյանքում գործածվում է հետևյալ նշանակությամբ` մարդ, որի վրա բարդում են ուրիշի մեղքը, մարդ, որը պատասխանատվություն է կրում ուրիշի սխալների համար: Այս արտահայտությունը վերցված է Ղևտական գրքի 16-րդ գլխից, որն ամբողջ Ղևտական գրքի առանցքն է կազմում: Սուրբ Գիրքը մասնավոր մաքրման ծեսերից անցնում է Քավության օրվա համընդհանուր ծեսին: Նրանում գագաթնակետի են հասնում նախորդ գլուխներում զոհաբերության վերաբերյալ քահանաների պարտականությունների մասին տրված բոլոր ցուցմունքները, ինչպես նաև վկայություններն ու անմաքրության բուժումը:

Մանկության և տհասության մեղքեր
27/10/2023

Մանկության և տհասության մեղքեր

Առօրյա կյանքում այս արտահայտությունն օգտագործվում է հետևյալ նշանակությամբ` երիտասարդական սխալներ, մոլորություններ, որոնք դժվար է դատապարտել, քանի որ նրանք կատարվել են չմտածված, երիտասարդ հասակում: Այն վերցված է Դավթի 24-րդ սաղմոսից, որը տրտմության օրվա աղոթք է: Եբրայերեն բնագրում դա ոչ լրիվ ակրոստիքոս աղոթք է:

 

Հոբելյանական տարի
27/10/2023

Հոբելյանական տարի

Այս արտահայտությունը նշանակում է ինչ-որ իրադարձության կամ որևէ անձի կյանքի, գործունեության կամ հիմնարկի, քաղաքի տարեդարձ: Ավելի ստույգ` հոբելյանական տարի նշանակում է հիսունամյակ: Այս արտահայտությունը վերցված է Ղևտական գրքի 25-րդ գլխից (3-22), որտեղ Տերն ասում է Մովսեսին. «Հանգստյան տարուց սկսած` կհաշվես յոթ անգամ յոթ տարի, և յոթ անգամ յոթ տարին կլինի քառասունինը տարի: Հիսուներորդ տարվա յոթերորդ ամսի տասներորդ օրը շեփոր հնչեցնելով` կազդարարեք ձեր ամբողջ երկրին: Հիսուներորդ տարին թող ձեզ համար հոբելյանական տարի լինի»:

 

Կենդանի շունն ավելի լավ է, քան սատկած առյուծը
27/10/2023

Կենդանի շունն ավելի լավ է, քան սատկած առյուծը

Այս արտահայտությունն օգտագործվում է հետևյալ նշանակությամբ. ավելի լավ է ողջ-առողջ լինել շատերի մեջ աննկատ, քան լինել բոլորի ուշադրության կենտրոնում, բայց մահացած: Նաև ավելի լավ է փոքր, բայց իրական արդյունք ունենալ, քան վիթխարի հղացումներ, գաղափարներ, որոնք այդպես էլ մնալու են չիրագործված: Արտահայտությունը վերցված է Աստվածաշնչի «ժողովող» գրքից (Թ 4):

 

Գոգ և Մագոգ
27/10/2023

Գոգ և Մագոգ

Այս անուններն օգտագործվում են ինչ-որ սարսափելի, զարհուրելի բանի մասին խոսելիս: Օգտագործվում են նաև Աստծո պատվիրաններին հակառակող ուժերի, ինչպես նաև մեծազոր, ազդեցիկ, ուժեղ մարդու մասին խոսելիս: «Հայտնություն» գրքի 20-րդ գլխում Քրիստոսի հազարամյա թագավորությունը չափազանց հակիրճ է նկարագրված: Այդ հազար տարիների ընթացքում կյանքի պայմանների մասին ոչինչ չի ասվում, պարզապես խոսվում է նրանց մասին, ովքեր պետք է իշխեն այդ ժամանակ:

 

Սկզբից էր Բանը
27/10/2023

Սկզբից էր Բանը

Առօրյա կյանքում օգտագործվող այս արտահայտությունը վերցված է Հովհաննեսի Ավետարանից: Ի տարբերություն մյուս երեք Ավետարանների` այս Ավետարանը Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի պատմությամբ չի սկսվում: Ընթերցողը միանգամից ծանոթանում է Բանի, այսինքն` Խոսքի (հունարեն «Լոգոս») հետ, որը չի նույնացվում Հիսուսի հետ մինչև հիշյալ Ավետարանի նախաբանի ավարտը` Ա գլխի 18-րդ համարը: Չափազանց կարևոր է «բան» հասկացությունը դիտարկել որպես Հովհաննեսի Ավետարանն ըմբռնելու բանալի: «Բան»՝ խոսք, հասկացությունը լայնորեն կիրառվում էր հունական գրականության մեջ: Ստոիկներն այն օգտագործում էին նկարագրելու համար աստվածային բանականության սկզբունքը, որն ուղղորդում էր արարչագործության ընթացքը։

Եգիպտական խավար. եգիպտական պատիժ
27/10/2023

Եգիպտական խավար. եգիպտական պատիժ

«Եգիպտական խավար» արտահայտությունը կիրառվում է կատարյալ մթության, անտեսանելիության իմաստով, իսկ «եգիպտական պատիժ»-ը`դաժան, կործանարար աղետների, անտանելի, ծանր իրավիճակի, արհավիրքի իմաստով: «Ելք» գրքում նշանակալի տեղ է հատկացված այն նշաններին ու հրաշքներին, որոնք տեղի ունեցան Եգիպտոսում իսրայելացիների ելքի ժամանակ: Դրանք հաճախ անվանում են «Տասը հարվածներ» կամ «Տասը պատիժներ»:

 

Եգիպտական աշխատանք
27/10/2023

Եգիպտական աշխատանք

Այս արտահայտությունը գործածվում է ծանր, ստրկական, տաժանակիր աշխատանքի իմաստով: «Ելք» գրքի 1-ին գլխում կարդում ենք. «Եգիպտացիները զզվեցնում էին Իսրայելի որդիներին, բռնություն գործադրելով նեղում էին նրանց, տաժանակիր աշխատանքի էին լծում, նրանց կյանքը մաշում կավի, աղյուսաշինության ու դաշտային բոլոր գործերի մեջ`բռնությամբ ստիպելով նրանց, որ ծառայեն»: Աստծո ժողովրդի կապը Եգիպտոսի հետ սկսվել էր դեռ Աբրահամից, որը սովի տարիներին ապրել էր պանդխտության մեջ Եգիպտոսում:

Քար գցել
27/10/2023

Քար գցել

Նշանակում է քարկոծել, ցեխ շպրտել մեկի վրա, ինչ-որ մեկին մեղադրել, կշտամբել, պախարակել: Գործածվում է նաև այս արտահայտության «քարը նրա գլուխը» տարբերակը: Հովհաննես առաքյալն իր Ավետարանի ութերորդ գլխում պատմում է, որ Հիսուսն ամբողջ օրն ուսուցանում էր Տաճարում, իսկ երեկոյան գնում Ձիթենյաց լեռը` գիշերելու: