Նոր հաղորդումներ
Գիւտ նշխարաց սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ
05/07/2025

Աստվածաշունչ և վարք սրբոց

Իմաստ. Դ 7-15, Միք. Է 7-10, Գործք Ի 22-32, Յովհ. Ժ 11-16

Վարդան Արևելցի, Ներբողական ճառ` ուղղված երիցս երանելի Գրիգոր Լուսավորչին
05/07/2025

Ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից:

Վարդան Արևելցի, Ներբողական ճառ` ուղղված երիցս երանելի Գրիգոր Լուսավորչին

Ընտանիքի վերաիմաստավորման հրամայականը
04/07/2025

Հայերն ընտանիքը համարում են մեծագույն արժեք: Սակայն արդյո՞ք հայկական ընտանիքի մոդելն իմաստավորված և պաշտպանված է այսօր, երբ աշխարհում ընտանիքի ինստիտուտը վտանգավոր ցնցումների է ենթարկվում: Ինչու են ամուսնալուծությունները աճում և ծնելիությունը նվազում Հայաստանում: Համազգային ուշադրության և անհապաղ գործողությունների անհրաժեշտությունն ակնհայտ է:

  • Խոսնակներ` Արմեն Խաչիկյան, Միքայել Մալխասյան
  • Վարող` տ. Մեսրոպ քահանա Արամյան
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, «Կախարդական սրինգ»
04/07/2025

Այս օպերայի լիբրետոն Մոցարտին առաջարկել է նրա վաղեմի ընկերը՝ թատերական գործարար Էմմանուել Շիկանեդերը: Վերջինս լիբրետոն գրել է ոգիների ու փերիների մասին Քրիստոֆ Մարտին Վիլանդի ֆանտաստիկ պոեմների ու կախարդական հեքիաթների թեմաներով՝ օգտագործելով որոշ մանրամասներ այլ հեղինակների երկերից: Շիկանեդերը լիբրետոյում ներառել է նաև մասոնական ծիսական գաղտնի փորձություններ ու խորհրդավոր կերպարանափոխություններ:
Լիբրետոյի սկզբնական տարբերակում շատ էին հակասություններն ու հեքիաթային հորինվածքները, իսկ հապճեպ ձևափոխումն է՛լ ավելի էր վատթարացրել խառնաշփոթը: Բայց Մոցարտը կարողանում է այս պարզունակ դիպվածաշարում արտահայտել բարոյա-փիլիսոփայական լուրջ գաղափարներ: Նրան ոգեշնչում էին մարդկանց հավասարության և եղբայրության կարգախոսները, հավատն առ բարությունը և բարոյական կատարելության ձգտումը:
«Կախարդական սրինգ» օպերան առաջին անգամ ներկայացվեց հանդիսատեսին 1791 թվականի սեպտեմբերի 30-ին: Ներկայացումից երկու ամիս անց մահացավ 36 տարին դեռ չբոլորած Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը՝ մեզ թողնելով մեկը մյուսին չզիջող հանճարեղ ստեղծագործությունների հսկայական ժառանգություն:

 

Սբ Գրիգոր Լուսավորիչ, Հաճախապատում ճառեր, հատված 11-րդ ճառից (մաս Գ)
04/07/2025

Ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից:

Սբ Գրիգոր Լուսավորիչ, Հաճախապատում ճառեր, հատված 11-րդ ճառից (մաս Գ)

Պահք
04/07/2025

Աստվածաշունչ և վարք սրբոց

Հռոմ. Է 12-25, Մատթ. ԺԲ 15-21

Հաղորդաշարեր
Գրական ընտրանի
Հաղորդաշարը անդրադառնում է 20-րդ դարի մեծանուն գրողներին եւ նրանց առավել հայտնի գործերին, ժամանակակից հայ գրողների անցած ուղուն եւ նրանց գրական վաստակին:
Համաշխարհային դասական երաժշտություն
Դասական երաժշտության պատմություն: Մեծ կոմպոզիտորների կյանքը և ստեղծագործությունները: Կատարողական արվեստ: Դասական երաժշտության մեծանուն կատարողների կյանքը և վաստակը: Դասական երաժշտությունը արդի աշխարհում: Ժամանակակից կոմպոզիտորներ և կատարողներ:
Հեքիաթի ժամ
Յուրաքանչյուրիս առաջին հանդիպումը բարու և չարի հետ սկսվում է հեքիաթից: Բարին հաղթում է, որովհետև աստվածատուր է: Հեքիաթները մեզ դաստիարակում են սիրել, գնահատել գեղեցիկը, պայքարել արդարության համար և կարեկցել: