Գրական ընտրանի

Գրական ընտրանի

Հաղորդաշարը անդրադառնում է 20-րդ դարի մեծանուն գրողներին եւ նրանց առավել հայտնի գործերին, ժամանակակից հայ գրողների անցած ուղուն եւ նրանց գրական վաստակին:

  • Հեղինակ` Անի Փաշայան
Հայնրիխ Բյոլ
13/10/2026

Հայնրիխ Բյոլ

Հաղորդումը նվիրված է գերմանացի արձակագիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հայնրիխ Բյոլին, որի վեպերը հարստացրին գերմանալեզու գրականությունը նոր հերոսներով և գաղափարներով: Ամենանշանավոր վեպը՝ «Խմբանկար տիկնոջ հետ», մեծ ճանաչում բերեց գրողին իր արտասովորությամբ…

 

Գրական ընտրանի
Զրույց Արմենուհի Դեմիրճյանի հետ
07/10/2026

Զրույց Արմենուհի Դեմիրճյանի հետ

Մոտենում է անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հարյուրամյա հոբելյանը: Բանասիրության թեկնածու, գրականագետ, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը պարզաբանում է մի շարք հարցեր՝ կապված դրան նվիրված միջոցառումների, գրողի կյանքի առանձին դրվագների, գրական ժառագության հանդեպ հետաքրքրության մասին…

 

Գրական ընտրանի
Ռեյ Բրեդբերիի «Խատուտիկի գինի» վեպը
03/10/2026

Ռեյ Բրեդբերիի «Խատուտիկի գինի» վեպը

Ամերիկացի նշանավոր գրող Ռեյ Բրեդբերին «Խատուտիկի գինի» վեպը գրեց 1957-ին՝ հիշելով մանկությունը: 1928 թվականի ամառը նա դարձրեց ժամանակի և տարածության հետաքրքիր կտավ, որտեղ պատկերեց ծննդավայրը, ընտանիքը, բնությունը՝ կերպավորելով խատուտիկ ծաղիկը և նրանից ստացվող անմահական գինին…

 

Գրական ընտրանի
Զրույց Արմեն Մարտիրոսյանի հետ
29/09/2026

Զրույց Արմեն Մարտիրոսյանի հետ

Հայտնի է, որ մեզանում կորչում է գրքեր գնելու ավանդույթը: Իսկ ինչպիսի՞ն է այսօր ընթերցողը, և ինչպիսի՞ գործընթացները կօգնեն ավելի շատ ընթերցող ունենալու…

 

Գրական ընտրանի
Ջորջ Օրվելի «1984» վեպը
22/09/2026

Ջորջ Օրվելի «1984» վեպը

Անգլիացի գրող Ջորջ Օրվելի «1984»-ն այսօր էլ աշխարհում ամենակարդացվող վեպերի շարքում է: Գրողն իր վեպով ապացուցում է, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ մարդու համար անհատականության կորուստը…

 

Գրական ընտրանի
Զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ
19/09/2026

Զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ

Գրականություն և թատրոն. անքակտելի կապով՝ ծնունդ են տալիս դրամատուրգիային: Սակայն, պարզվում է, այսօր քիչ են պիեսներ գրվում…

 

Գրական ընտրանի
Ջորջ Օրվել
16/09/2026

Ջորջ Օրվել

Անգլիացի գրող և հրապարակախոս Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» վեպն այլաբանական արձակի տեսակ է, որը բազմաձայն կերպարների առատությամբ ստեղծում է հասարակության և պետության հետաքրքիր պատկեր: Այն այսօր ամբողջ աշխարհում կարդացվող ամենահետաքրքիր ստեղծագործություններից է…

 

Գրական ընտրանի
Ուիլյամ Գոլդինգ
09/09/2026

Ուիլյամ Գոլդինգ

Անգլիացի նշանավոր գրող Ուիլյամ Գոլդինգը 1983 թվականին արժանացավ Նոբելյան մրցանակի: Նրան գրական հռչակ բերեց «Ճանճերի տիրակալը» վեպը, որը զգուշացնում էր ֆաշիզմի վտանգի մասին: Այլաբանություններն այստեղ ընդհանրական պատկերացումներ են տալիս աշխարհի և ժամանակի մասին և կրում են փիլիսոփայական բնույթ:

 

Գրական ընտրանի
Զրույց Բենիկ Ստեփանյանի հետ
03/09/2026

Զրույց Բենիկ Ստեփանյանի հետ

Երիտասարդ բանաստեղծը խոսում է գրի, կրթության, գրականության դասագրքերի և այլ իրողությունների շուրջ…

 

Գրական ընտրանի
20-րդ դարասկզբի շվեդական գրականություն
18/08/2026

20-րդ դարասկզբի շվեդական գրականություն

20-րդ դարի քսանականներին շվեդական գրականության մեջ ակնառու է արվեստի և իրականության մերձեցումը: Վիթխարի նշանակություն ունեցավ Անրի Բարբյուսի ղեկավարած «Կլարտե» գրական ամսագրի ազդեցությունը, և գրականության մեջ ի հայտ եկան մոդեռնիստական տրամադրություններ…

 

Գրական ընտրանի
Զրույց Սիրանույշ Գալստյանի հետ
11/08/2026

Զրույց Սիրանույշ Գալստյանի հետ

Կինո և գրականություն. որքան մոտ են, այնքան էլ՝ հեռու: Տարածության և ժամանակի, լույսի և գույնի մասին պատմում են ամենայն մանրամասնությամբ, բայց և հաճախ են փոխում իրենց լեզուները՝ ստեղծելով առեղծվածային և նոր աշխարհ…

 

Գրական ընտրանի
20-րդ դարի առաջին կեսի Կուբայի գրականությունը
04/08/2026

20-րդ դարի առաջին կեսի Կուբայի գրականությունը

Հաղորդումն անդրադարձ է 20-րդ դարի առաջին կեսի Կուբայի գրականությանը: Արձակագիրների մեջ առանձնացան Կառլոս Լյովեյրան, Ալֆոնսո Էռնանդես Կատան, Ալեխո Կարպենտիերը: Բանաստեղծական ժողովածուները և շարքերն աչքի էին ընկնում ազատության ձգտմամբ, ժողովրդական ստեղծագործության ազդեցությամբ: 20-ականների վերջին հանդես եկավ Նիկոլաս Գիլյենը: Նրա «Սոնի մոտիվներով» բանաստեղծական շարքը հագեցած է ժողովրդական երգի և պարի ռիթմերով:

 

Գրական ընտրանի
Անրի Բարբյուս
30/07/2026

Անրի Բարբյուս

Ֆրանսիացի գրող, լրագրող և հեղափոխական Անրի Բարբյուսին գրական հռչակ բերեց «Կրակը» վեպը, որը նվիրված է զանգվածային գիտակցության հեղափոխականացմանը…

 

Գրական ընտրանի
Անտոնիո Մաչադո
28/07/2026

Անտոնիո Մաչադո

Անտոնիո Մաչադոյին ընդունված է անվանել «98-ի սերնդի» ներկայացուցիչ, որի բանաստեղծական առաջին՝ «Անձկություն» ժողովածուի ծնունդը համընկավ իսպանացի նշանավոր բանաստեղծ Խուան Ռամոն Հիմենեսի «Տխուր մեղեդիներ» ժողովածուի լույս տեսնելու հետ: Մաչադոյի բանաստեղծական աշխարհը խիստ ինքնատիպ է: Անձնական խոր ապրումներին, կասկածանքներին հավասար հնչում են բազմաթիվ հարցեր, որոնք արտահայտում են նրա տագնապները ներկայի և ապագայի համար: Անմասն չեն նաև հայրենի բնաշխարհն ու մեղեդային արտահայտչաձևերը:

 

Գրական ընտրանի
Գերտրուդ Սթայն
15/07/2026

Գերտրուդ Սթայն

Ամերիկացի գրող՝ արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ Գերտրուդ Սթայնը կարողացավ նոր ընթացքի մեջ դնել գրական տեքստը, նոր պատկերով ներկայացնել իրականությունը, ստեղծել դիմանկարի հետաքրքիր վրձնումներ՝ այսպիսով ևս մեկ էջ բացելով հսկայածավալ համաշխարհային գրականության մեջ:

 

Գրական ընտրանի
Զրույց Ազատ Եղիազարյանի հետ
08/07/2026

Զրույց Ազատ Եղիազարյանի հետ

Բավականին խայտաբղետ պատկեր ունի ժամանակակից հայ գրականությունը: Գրվում են ամենատարբեր որակների գրական երկեր, և ընթերցողն էլ պիտի տաղանդավոր լինի, որ ընտրություն անի: Ինչով է առանձնանում արդի գրականությունը, ինչպես կարելի է հասնել ընթերցողի սրտին…

 

Գրական ընտրանի
Լեհական գրականություն
20/05/2026

Լեհական գրականություն

20-րդ դարի 20-ականներին լեհական գրականությունը զգալի փոփոխություններ կրեց: Նորարար սկսեցին համարվել ֆուտուրիստները, որոնք հանդես էին գալիս քերականական, ուղղագրական կանոնների դեմ: Գործում էր ‹‹Սկամանդր›› գրական խմբակը: Լավագույն բանաստեղծներ էին համարվում Վլադիսլավ Բրոնևսկին, Յուլիան Տուվիմը, իսկ արձակագիրներ՝ Լեոն Կրուչկովսկին, Մարիա Դոմբրովսկան, Վիտոլդ Գոմբրովիչը…

 

Գրական ընտրանի
Էրիխ Մարիա Ռեմարկ
13/05/2026

Էրիխ Մարիա Ռեմարկ

Հաղորդումը նվիրված է գերմանացի նշանավոր վիպագիր Էրիխ Մարիա Ռեմարկին: Արտասովոր ճակատագիր բաժին հասավ այս գրողին: 17 տարեկան պատանին, որը նոր էր ավարտել գիմնազիան, ռազմաճակատ մեկնեց և վիրավորվեց հինգ անգամ: Պատերազմից հետո նա ուսուցչություն էր անում գավառում, հետո տեղափոխվեց Բեռլին: Ռեմարկը վերցրեց մոր անվան երկրորդ բաղադրիչը՝ Մարիա, երբ կորցրեց նրան: Կարիքները հոգալու համար պատրաստ էր ցանկացած աշխատանքի: Ուսուցիչ, մրցարշավորդ, առևտրի բնագավառի ծառայող, խմբագիր, լրագրող. մասնագիտություններ, որոնք իրենց արտացոլումը գտան նրա հերոսների կերպարներում:

 

Գրական ընտրանի
Զրույց Կարինե Ռաֆայելյանի հետ
29/04/2026

Զրույց Կարինե Ռաֆայելյանի հետ

Այսօր տպագրվում են բազմաթիվ գրքեր, որոնք վաճառվում են, նվիրվում: Սակայն նրանցից շատ քչերն են արժանանում ընթերցված լինելու երջանկությանը: Ո՞րն է գաղտնիքը… Այս և նման այլ հարցերի պատասխանում է գրող, մշակութային լրագրող և գրականագետ Կարինե Ռաֆայելյանը:

 

Գրական ընտրանի
Խուլիո Կորտասար
15/04/2026

Խուլիո Կորտասար

Արգենտինացի արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ և բանաստեղծ Խուլիո Կորտասարը սիրված է իր հայրենիքում, բայց նրան այսօր թարգմանում և ընթերցում են ամբողջ աշխարհում: Պատճառը նրա գրականության մեջ թևածող ազատության տենչն է, որին նվիրել է բազմաթիվ ստեղծագործություններ: Կիրառելով ֆանտաստիկայի տարրը՝ նա ավելի հետաքրքիր է դարձրել վիպական իրականությունը…

 

Գրական ընտրանի