Տաղարան

Տաղարան

«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ երաժշտության հոգևոր և ժողովրդական ճյուղերին: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից: Հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք դիտարկել այս երկու ճյուղերի առնչության եզրերը, ներկայացնել նշված դրանց պատմական զարգացման փուլերը և ժանրային դրսևորումները, նկարագրել ժողովրդական ծեսի և եկեղեցական արարողակարգի երաժշտական բաղադրիչը, անդրադառնալ հոգևոր երգարվեստի հանճարների ստեղծագործությանը, ինչպես նաև քննարկել հայ միջնադարագիտության և ժողովրդական բանահյուսության արդի խնդիրները` տվյալ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:  

 

Հայրիկ Մուրադյան (մաս Բ)
08/03/2024

Հայրիկ Մուրադյան (մաս Բ)

Հաղորդումը նվիրուած է հայ ժողովրդական երգարվեստի մեծագույն երախտավորներից մեկին` երգիչ, ազգագրագետ և բանահավաք Հայրիկ Մուրադյանին: Հաղորդման հյուրն է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, նույն ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ, արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ-բանահավաք Զավեն Թագակչյանը:

 

Հայրիկ Մուրադյան (մաս Ա)
08/03/2024

Հայրիկ Մուրադյան (մաս Ա)

Հաղորդումը նվիրուած է հայ ժողովրդական երգարվեստի մեծագույն երախտավորներից մեկին` երգիչ, ազգագրագետ և բանահավաք Հայրիկ Մուրադյանին: Հաղորդման հյուրն է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, նույն ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ, արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ-բանահավաք Զավեն Թագակչյանը:

Կանանց աշխատանքային երգեր
08/03/2024

Կանանց աշխատանքային երգեր

Աշխատանքը հայ գեղջուկի կյանքի կարևոր, անբաժանելի բաղկացուցիչն է: Հնագույն ժամանակներից ի վեր աշխատանքն ուղեկցվել է երգեցողությամբ, որն օգնել է կազմակերպելու աշխատանքի ռիթմը, նպաստել աշխատանքային գործընթացի դժվարությունները հաղթահարելուն, այն առավել արդյունավետ դարձնելուն: Հաղորդումը նվիրված է կանանց աշխատանքային երգերին:

Յովհաննես Երզնկացի
08/03/2024

Յովհաննես Երզնկացի

Հաղորդումը նվիրված է XIII դարի հայ ականավոր աստվածաբան, քերական, փիլիսոփա,  գեղագետ, բանաստեղծ և երաժիշտ Յովհաննես Երզնկացու գործունեությանը:

Ներսես Լամբրոնացի
08/03/2024

Ներսես Լամբրոնացի

Հաղորդումը նվիրված է XII դարի երկրորդ կեսի երևելի քաղաքական և եկեղեցական գործիչ, աստվածաբան, մեկնիչ, մատենագիր, բանաստեղծ և երաժիշտ Ներսես Լամբրոնացուն:

Հայ ազգագրական երգի և պարի «Գութան» փառատոնը
08/03/2024

Հայ ազգագրական երգի և պարի «Գութան» փառատոնը

Հաղորդումն անդրադառնում է հայ ազգագրական երգի և պարի «Գութան» ամենամյա փառատոնին, որը մեկնարկել է անցյալ տարի: Այս տարի  փառատոնը տեղի է ունենալու սեպտեմբերի 28-ին, Գաֆեսճյան քանդակների այգում: Փառատոնի ընթացքում ելույթ է ունենալու 13 խումբ Երևանից, Հայաստանի մարզերից և Արցախից: Սպասվող միջոցառման մանրամասները  քննարկում ենք «Նուբար» ավանդական երգի և պարի խմբի գեղարվեստական ղեկավար,  երաժշտագետ Լուսինե Նազարյանի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի ու պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ:

Գրիգոր Գ Պահլավունի
08/03/2024

Գրիգոր Գ Պահլավունի

Հաղորդումը նվիրված է հայ հոգևոր երգարվեստի կիլիկյան դպրոցի ակնառու ներկայացուցիչներից մեկի՝ Գրիգոր Գ Պահլավունու երաժշտական ժառանգությանը:

Վերափոխում
08/03/2024

Վերափոխում

Առաջիկա կիրակի օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է իր հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Սուրբ Աստվածածնի ննջման կամ վերափոխման տոնը: Հաղորդումն անդրադառնում է տոնի ակունքներին, ծիսակարգի որոշ կողմերին և առանձին դրսևորումներին հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության մեջ:

«Մոկաց Միրզա» վիպերգը
08/03/2024

«Մոկաց Միրզա» վիպերգը

Հաղորդումը նվիրված է հայ վիպական բանահյուսության կատարյալ նմուշներից մեկին՝ «Մոկաց Միրզա» վիպերգին, որը մեզ հասել է Կոմիտասի գրառած տարբերակով:

Վարդավառ
08/03/2024

Վարդավառ

Հաղորդումը նվիրված է Քրիստոսի Պայծառակերպության տոնին (Վարդավառ): Դիտարկվում են տոնի նախաքրիստոնեական շրջանից ծագող առանձնահատկությունները, ներկայացվում են հայ հոգևոր երգարվեստի նմուշներ՝ նվիրված Վարդավառին:

Անիի երաժշտական մշակույթը (X-XI դդ.)
08/03/2024

Անիի երաժշտական մշակույթը (X-XI դդ.)

Հաղորդումը նվիրված է X-XI դարերի այն հայ շարականագիրներին, որոնց կյանքն ու գործունեությունը սերտորեն կապված են եղել հայոց Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անիի հետ: Հաղորդման հյուրն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, միջնադարագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանը: 

Խաչատուր Տարոնացու «Խորհուրդ խորին» շարականը
07/03/2024

Խաչատուր Տարոնացու «Խորհուրդ խորին» շարականը

Հաղորդումը նվիրված է հայ հոգևոր երգարվեստի բարձրարվեստ կոթողներից մեկին՝  «Խորհուրդ խորին» զգեստավորման շարականին, որի հեղինակը XII-XIII դարերի նշանավոր գիտնական, բանաստեղծ-երաժիշտ, Հաղարծնի վանքի վանահայր Խաչատուր Տարոնացին է: Այս շարականը հեղինակի  հարուստ ստեղծագործական ժառանգությունից իր մեղեդիական բաղադրիչով պահպանված և մեզ հասած միակ նմուշն է:

Գորանի
07/03/2024

Գորանի

«Գորանի» պարերգը հայ ժողովրդական երաժշտական բանահյուսության ինքնատիպ ենթատեսակներից է: Բանավոր ավանդույթով մինչև 20-րդ դարը հարատևած «գորանիների» որոշ տիպաբանական հատկանիշների բացահայտումը թույլ է տվել ֆոլկլորագետներին թեկուզև մասնակիորեն լույս սփռել իր տեսակի մեջ եզակի այս պարերգի վրա:

Ավագ շաբաթվա հոգևոր երգասացությունները
07/03/2024

Ավագ շաբաթվա հոգևոր երգասացությունները

Հաղորդումն անդրադառնում է Մեծ պահքի վերջին՝ Չարչարանաց կամ Ավագ շաբաթվա ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ավանդաբար կատարվող հոգևոր երգասացություններին:

Սբ Հովհաննես Օձնեցի
07/03/2024

Սբ Հովհաննես Օձնեցի

Հաղորդումը նվիրված է VII-VIII դդ. ամենայն հայոց կաթողիկոս, աստվածաբան, իմաստասեր, բանաստեղծ-երաժիշտ սբ Հովհաննես Օձնեցու հեղինակած շարականներին:

Սբ Ներսես Շնորհալի (մաս Գ)
05/03/2024

Սբ Ներսես Շնորհալի (մաս Գ)

XII դարի հայ խոշորագույն մատենագիր, աստվածաբան, եկեղեցական բարենորոգիչ, բանաստեղծ և երաժիշտ սբ Ներսես Շնորհալու երաժշտական ժառանգությանը նվիրված հաղորդման վերջին մասը նվիրված է «Ժամագրքում» տեղ գտած նրա երգերին:

Սբ Ներսես Շնորհալի (մաս Բ)
05/03/2024

Սբ Ներսես Շնորհալի (մաս Բ)

XII դարի հայ խոշորագույն մատենագիր, աստվածաբան, եկեղեցական բարենորոգիչ, բանաստեղծ և երաժիշտ սբ Ներսես Շնորհալու երաժշտական ժառանգությանը նվիրված հաղորդման երկրորդ մասում անդրադարձ է կատարվում Պատարագի նրա երգասացություններին:

Սբ Ներսես Շնորհալի (մաս Ա)
05/03/2024

Սբ Ներսես Շնորհալի (մաս Ա)

Հաղորդման երեք թողարկումները նվիրված են XII դարի հայ խոշորագույն մատենագիր, աստվածաբան, եկեղեցական բարենորոգիչ, բանաստեղծ և երաժիշտ սբ Ներսես Շնորհալու երաժշտական ժառանգության տարբեր ճյուղերին: Առաջին թողարկումը նվիրված է Շնորհալու հեղինակած շարականներին:

 

Միհրան Թումաճան
05/03/2024

Միհրան Թումաճան

Հաղորդումը նվիրված է ականավոր երաժիշտ-բանահավաք և ֆոլկլորագետ, Կոմիտաս Վարդապետի սան Միհրան Թումաճանի (1890-1973) գործունեությանը։ Հաղորդման հյուրն է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, նույն ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ, արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ Զավեն Թագակչյանը։

Կոմիտաս Աղցեցու «Անձինք նուիրեալք» շարականը
05/03/2024

Կոմիտաս Աղցեցու «Անձինք նուիրեալք» շարականը

Հաղորդումը ներկայացնում է Է դարի հայոց կաթողիկոս Կոմիտաս Աղցեցու՝ սբ Հռիփսիմյան նահատակ կույսերին նվիրված շարականը, որի 36 տները սկսվում են հայոց այբուբենի տառերով։