Տաղարան
«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ երաժշտության հոգևոր և ժողովրդական ճյուղերին: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից: Հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք դիտարկել այս երկու ճյուղերի առնչության եզրերը, ներկայացնել նշված դրանց պատմական զարգացման փուլերը և ժանրային դրսևորումները, նկարագրել ժողովրդական ծեսի և եկեղեցական արարողակարգի երաժշտական բաղադրիչը, անդրադառնալ հոգևոր երգարվեստի հանճարների ստեղծագործությանը, ինչպես նաև քննարկել հայ միջնադարագիտության և ժողովրդական բանահյուսության արդի խնդիրները` տվյալ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կանոնի ժանրը հայ հոգևոր երգարվեստում (Մաս Բ)
Հայ հոգևոր երգարվեստի գոյության առաջին երեք դարերի ընթացքում ստեղծվել էր յուրաքանչյուր եկեղեցական տոնին նվիրված տարբեր հոգևոր երգերի մի ստվար զանգված: VIII դարից սկսած՝ միևնույն տոնի համար նախատեսված հոգևոր երգերը միավորվում են ութ մասից բաղկացած շարքում: Շարքի յուրաքանչյուր միավոր ստանում է «շարական» անունը, իսկ ամբողջական շարքը կոչվում է «կանոն», «կարգ» կամ «սարք»: Ամեն մի կանոն կազմված է ութ տարբեր տեսակի շարականներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անունը: Հաղորդաշարի երկու թողարկումներ նվիրված են կանոնի կազմում ընդգրկված շարականների դիտարկմանը:
Կանոնի ժանրը հայ հոգևոր երգարվեստում (Մաս Ա)

«Կռունկ» երգի չորս տարբերակները
Ուշ միջնադարում ստեղծված «Կռունկ» երգը հայ պանդխտության երգերի կամ անտունիների ժանրի գլուխգործոցներից է: Իր գոյության ընթացքում այն ստացել է խորհրդանիշի իմաստ` դառնալով հայ ժողովրդի պատմական ճակատագրի գեղարվեստական ընդհանրացումը: «Կռունկ» երգը մեզ հասել է բանավոր ավանդույթով փոխանցված և 20-րդ դարում գրառված բազմաթիվ տարբերակներով, որոնցից չորսը դիտարկվում են հաղորդման ընթացքում:
Բալուի տարածաշրջանի երաժշտական բանահյուսությունը (մաս Բ)
Հաղորդման երկու թողարկումները նվիրված են պատմական Հայաստանի Տիգրանակերտի նահանգի Բալու կամ Բալահովիտ գավառի երաժշտական բանահյուսությանը: Հաղորդման համար հիմք է ծառայել Պետրոս Ալահայտոյանի «Բալուի (եւ տարածաշրջանի) երաժշտական-ազգագրական հաւաքածոյ» (Գլենդել, 2009) աշխատությունը: Երկու թողակումների ընթացքում հնչում են Բալուից սերող երգասաց Մարո Նալբանդյանի կատարումները, որոնք զետեղված են նշված աշխատությանը կից երկու ձայնասկավառակներում:
Բալուի տարածաշրջանի երաժշտական բանահյուսությունը (մաս Ա)
Հաղորդման երկու թողարկումները նվիրված են պատմական Հայաստանի Տիգրանակերտի նահանգի Բալու կամ Բալահովիտ գավառի երաժշտական բանահյուսությանը: Հաղորդման համար հիմք է ծառայել Պետրոս Ալահայտոյանի «Բալուի (եւ տարածաշրջանի) երաժշտական-ազգագրական հաւաքածոյ» (Գլենդել, 2009) աշխատությունը: Երկու թողակումների ընթացքում հնչում են Բալուից սերող երգասաց Մարո Նալբանդյանի կատարումները, որոնք զետեղված են նշված աշխատությանը կից երկու ձայնասկավառակներում:
«Սասնա ծռեր» էպոսի երգվող հատվածները
«Սասնա ծռեր» էպոսը հայ ժողովրդի դարավոր իմաստության ամփոփումն է, ազգային բնավորության հիմքը կազմող հայրենասիրության, խիզախության, արդարամտության, ազնվության ու մեծահոգության գեղարվեստական թանձրացումը: Հաղորդումը նվիրված է էպոսի որոշ երգվող հատվածների դիտարկմանը:
Սբ Գրիգոր Նարեկացու տաղերը
Տաղը հայ միջնադարյան մասնագիտացված (պրոֆեսիոնալ) երգարվեստի հիմնական ժանրերից է, որը դրսևորվել է ժողովրդական և հոգևոր երաժշտության ոլորտում: Հոգևոր տաղերը բուռն ծաղկում են ապրել X դարում` իրենց կատարյալ մարմնավորումը ստանալով Սբ. Գրիգոր Նարեկացու ստեղծագործության մեջ: Հաղորդման ընթացքում դիտարկվում են Ս. Գ. Նարեկացու Հարության տաղերը: