«Գանձասար», Զ հատոր
- 1996 թ., 630 էջ
- Ուսումնասիրութիւններ
Ալոյս Գրիլմայեր, Քաղկեդոնի ժողովը. ընդհարման մի վերլուծութիւն. անգլ.-ից թարգմ.` Մեսրոպ քհն Արամեան
Մեսրոպ քհն Արամեան, Յովհաննէս Սարկաւագի «Յաղագս Նշանակի հաւատոյ Նիկիականն ՅԺԸ-իցն» ժողովածուն
Անդրէա Բարբարա Շմիդտ, Հայոց թաղման ծէսը մահացածների պաշտամունքի հին քրիստոնէական հաւատալիքների շրջանակում. գերմ.-ից թարգմ.` Ազատ Բոզոյեան եւ Ժասմեն Մեհրաբեան
Արտակ աբեղայ Տիգրանեան, Խաչվերացի տօնի աւանդութիւնները
Ազատ Բոզոյեան, Հայ Եկեղեցին տիեզերական նուիրապետութեան աստիճանակարգու
Յակոբ Քեոսեէեան, Ս. Եպիփան Կիպրացու Աւետարանի մեկնութեան հայերէն թարգմանութիւնը
Շառլ Ռընու, Աստուածայայտնութեան տօնը Երուսաղէմում Դ եւ Ե դարերում`ըստ Երուսաղէմի հայկական Ճաշոց գրքի». ֆրանս.-ից թարգմ. Գեւորգ Մելիքեան
Գլիա Բանատէանու, Որմնանկարը հին եւ միջնադարեան Հայաստանում. ֆրանս.-ից թարգմ. Գեւորգ Մելիքեան
- Բնագրեր եւ թարգմանութիւններ
Սբ Կղեմէս Հռոմէացի, Կորնթացիներին ուղղուած առաջին նամակի թարգմանութեան շարունակութիւնը. հին յուն.-ից թարգմ.` Սիմոն Գրքաշարեան, խմբ. եւ ծնթ.` Միքայէլ ծ. վրդ. Աջապահեան
Անանիա Սանահնեցի, Մատթէոսի Աւետարանի մեկնութեան շարունակութիւնը (Մատթ. Դ-Ե գլխ.). բնագր. պատր.` Յակոբ Քեոսէեան
Յովհաննէս Սարկաւագ, «Յաղագս Նշանակի հաւատոյ Նիկիականն ՅԺԸ-իցն» ժողովածուի 14 ճառերից առաջինը. բնագիրը պատր.՝ Մեսրոպ քհն. Արամեան
Յովհաննէս Սարկաւագ, 5 խրատական գործ` «Հարցումն վասն գայթակղութեան», «Հարցումն վասն մեղաց եւ հանդերձելոց», «Նորին խրատք մանկանց», «Յաղագս կուսութեան», «Եթէ արժան իցէ թողուլ զեղբարս». նախաբանն ու բնագրի պատր.` Տրդատ քհն. Ուզունեանի
Մխիթար վրդ. Գոշի «Առ վրացիսն» դաւանական թուղթը. նախաբանն ու բնագրի պատր.` Պարոյր Մուրադեան
Մխիթար Սկեւռացու Տասներկու առաքեալների համապատւութեան մասին 2-7 հակաճառութիւնների արեւելահայերէն թարգմանութիւնը. թարգմ.` Ազատ Բոզոյեան
Յովհաննէս Երզնկացի, Ճառ յաւուր Ծննդեան եւ Մկրտութեան Քրիստոսի. նախաբանն ու բնագրի պատր.` Արմենուհի Սրապեանի
Յովհաննէս Երզնկացի, «Յաղագս միաբանութեան եղբարց» թուղթը եւ Եկեղեաց գաւառի բնակիչներին ուղղուած խրատական ամանորեայ ուղերձ. նախաբանն ու բնագրի պատր.`Էդուարդ Բաղդասարեանի
Սբ Յովհաննէս աւետարանչի ննջման պարականոն պատմութեան եւ Ներսէս Լամբրոնացու հեղինակած դրա մեկնութեան արեւելահայերէն թարգմանութիւնը. նախաբանը` Տիգրան Խաչատրեանի, թարգմ.` Սեդա Ստամբոլցեան
Կիրակոս Երզնկացի, Թուղթ առ կարնեցիս. նախաբանը եւ բնագրի պատր.` Աւետիս քհն. Դանիէլեանի
- Յաւելուած
Այրիս Էլմըսրի, Ղպտի Եկեղեցի. (կրճատումներով). անգլ.-ից թարգմ.` Սարգիս Այվազեան
Յակոբ Քեոսէեանի գրախօսականը հ. Պօղոս Անանեանի աշխատասիրութեամբ լոյս ընծայուած Զաքարիա կթղ. Ձագեցու ճառերի հրատարակութեան վերաբերեալ
Մեսրոպ քհն. Արամեանի ծանուցումը «Գանձասար» կենտրոնի կողմից իրականացուելիք «Հայ աստուածաբանական մատենադարան» ծրագրի վերաբերեալ
ԳԱՆՁԱՍԱՐԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
Էդուարդ Դանիէլեան
ԳԱՆՁԱՍԱՐԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
- «Գանձասար», 2005 թ., 458 էջ
Գրքում հայ պատմիչների, հրապարակված վիմագիր արձանագրությունների և արխիվային փաստաթղթերի հիման վրա ներկայացված է Գանձասարի վանքի պատմությունը: Առանձնակի տեղ է տրված Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հիմնադիր Ներքին Խաչենի Հասան-Ջալալ Դոլա իշխանի տոհմի գործունեությանը կաթողիկոսական աթոռին եղած ժամանակ և հատկապես օտար նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի օրերին: Վերհանված է Գանձասարի կաթողիկոսության տեղն ու նշանակությունը Հայոց Եկեղեցու նվիրապետական համակարգում: Առանձին բաժիններ նվիրված են Գանձասարի կաթողիկոսության վերացման, Արցախի թեմի փակման պատմությանը և ապա՝ խորհրդային իշխանության վայրէջքի ժամանակաշրջանում, թեմի վերաբացմանն ու Արցախյան ազատամարտի տարիներին Գանձասարի հոգևոր դերակատարությանը: Հատուկ բաժնով ներկայացված են ականատեսների հուշագրությունները՝ նվիրված ազատամարտի տարիներին Արցախի թեմի հոգևորականների գործունեությանը:
ԽՐԱՏՆԵՐ
- «Գանձասար», 1999, 220 էջ
- Արևելահայերեն թարգմ.՝ Շահե քհն. Հայրապետյանի
Ներկայացվում է ԺԲ-ԺԳ դդ. հայ նշանավոր վարդապետ Վարդան Այգեկցու խրատական ճառերի մի ժողովածու` պատրաստված Պաղտին իշխանի խնդրանքով: Ժողովածուն սկսվում է Սուրբ Երրորդության համառոտ դավանությամբ ու Նրան ուղղված մաղթանքով, որին հաջորդում են Պաղտին իշխանի` Վարդան վարդապետին ուղղած նամակը և սրա պատասխանը Վարդան վարդապետի կողմից: Այնուհետև ներկայացվում են թվով 20 խրատական ճառեր` նվիրված առաքինություններին ու մոլություններին, վախճանաբանական թեմաների` մահվանը, դժոխքին, նեռին, Տիրոջ երկրորդ գալստյանը, վերին Երուսաղեմին և այլն: Ճառերը եզրափակվում են մի գեղեցիկ աղոթքով, որ ներկայացնում է աղերսներ ամբողջ հայ ժողովրդի և աշխարհի համար, և համառոտ հիշատակարանով:
ԵՍ ԵՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Պարգեւ եպս. Մարտիրոսեան
ԵՍ ԵՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ
- «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1995 թ., 218 էջ
Գիրքը նվիրված է քրիստոնեական և ոչ քրիստոնեական խորհրդապաշտական ուսմունքների աստվածճանաչողական ուղիների ուսումնասիրությանը: Նախ ներկայացվում են քրիստոնեական աստվածճանաչողությանը նվիրված գլուխներ, որոնցում տրվում է քրիստոնեական վարդապետության ընդհանուր ուրվագիծը և խոսվում քրիստոնեական աստվածճանաչողության տեսական ու գործնական եղանակների մասին: Առանձին գլուխ նվիրված է գործնական աստվածճանաչողության գլխավոր միջոցին` աղոթքին: Այնուհետև ներկայացվում են նաև յոգայի, թեոսոֆիայի, անթրոպոսոֆիայի աստվածճանաչողական համակարգերը: Վերջում կատարվում է դրանց քննական-համեմատական վերլուծություն:
ԹՈՒՂԹ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ
- «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1991 թ., 124 էջ
- Գրաբարից արեւելահայերէն թարգմանութիւնը՝ Մեսրոպ քհն. Արամեանի, Տիգրան Խաչատրեանի եւ Սեդա Ստամբոլցեանի
«Թուղթ ընդհանրական»-ը սբ Ներսես Շնորհալու` կաթողիկոս ընտրվելուց հետո գրած առաջին կոնդակն է` ուղղված համայն հայությանը: Դա մի ծավալուն խրատական գործ է` կազմված ներածական մասից և մի քանի գլուխ-ուղերձներից` առանձին-առանձին հասցեագրված հասարակության տարբեր շերտերին` վանականներին, վանահայրերին, եպիսկոպոսներին, քահանաներին, իշխաններին, զինվորներին, հասարակ քաղաքացիներին, երկրագործներին ու համայն ժողովրդին և կանանց: Ներածական մասում Հայոց հայրապետը հիմնականում բացատրում է Հայոց Եկեղեցու հավատքը` այն հիմքը, որի վրա է կառուցվում ճշմարիտ քրիստոնյայի հոգևոր ողջ կյանքը: Սբ Ներսեսի այս հայրապետական կոնդակի դերն այնքան մեծ է եղել դարերի ընթացքում, որ նրանում առկա թելադրություններն ու սահմանումները հաճախ դիտվել են իբրև Հայոց Եկեղեցու պաշտոնական կանոնական իրավունքի մաս:
ԵՐԳ ԵՐԳՈՑ հանդերձ մեկնութեամբ նախնեաց
- «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1993 թ., 149 էջ
Այս հատորում, որն աշխատասիրել է Մեսրոպ քհն. Արամյանը, ներկայացված է «Երգ երգոց»-ի մեկնությունն ըստ Ընդհանրական և Հայոց Եկեղեցիների հայրերի` Հիպողիտոս Բոստրացի, Որոգինես Ալեքսանդրացի, Գրիգոր Նյուսացի, Գրիգոր Նարեկացի, Վարդան Արևելցի, Գրիգոր Տաթևացի: Մեկնությունները ներկայացված են քաղվածաբար, յուրաքանչյուր աստվածաշնչյան համարից հետո և հիմնականում վերաշարադրված են, թեև հանդիպում են նաև ուղղակի թարգմանված հատվածներ: Հատորի վերջում` իբրև հավելված, ներկայացված է «Երգ երգոց» գրքի արևելահայերեն մի նոր թարգմանություն` կատարված գրաբարյան տարբերակից:
ՀԱՄԱՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՍՈՒՐԲԵՐ
- «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1997 թ., 317 էջ
Այս հատորը ներկայացնում է Հայոց Եկեղեցու տոնացույց մտած կամ նրա կողմից ընդունելի սրբերին նվիրված վարքագրական հոդվածների հավաքածուներից երկրորդը` կազմված Կոստանդնուպոլսի հայոց երջանկահիշատակ պատրիարք Շնորհք Գալուստյանի կողմից: Այս հատորի` 1997 թ.-ի հրատարակությունը թվով երրորդն է և կրկնում է նախորդները: Այն ամփոփում է Հայոց Եկեղեցում հիշատակվող այն սրբակենցաղ անձանց, ովքեր հիշատակվում են նաև այլ պատմական Եկեղեցիներում` հունադավան կամ կաթոլիկ: Հատորը սկսվում է բովանդակալից ներածականով, ուր Շնորհք պատրիարքը գլխավորապես խոսում է քրիստոնյաների դեմ հալածանքների պատմական գլխավոր շրջանների մասին: Հատորը եզրափակվում է հավելվածով, ուր ներկայացված են նաև մի շարք այնպիսի համաքրիստոնեական նշանավոր սրբեր, որոնք չեն մտել Հայոց Եկեղեցու տոնացույց:
ԿԵՆՑԱՂ ԵԿԵՂԵՑԱԿԱՆԱՑ
- «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1993 թ., 127 էջ
Գիրքը հասցեագրված է հոգևոր դասին: Այն վերահրատարակությունն է 1891 թ. Կոստանդնուպոլսում լույս տեսած գրքի: Հեղինակը եղել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք, մաքրակենցաղ և Եկեղեցուն ու իր հոտին նվիրված հոգևորական: Գրքի գլուխները ներկայացնում են հոգևորականի կոչումը և նրան անհրաժեշտ առաքինությունները` Աստծուն և Եկեղեցուն անխաթար ծառայություն մատուցելու համար:
«Գանձասար», Ե հատոր
- 1994 թ., 351 էջ
Հասան իշխանի մասին, որ հիմնադրեց Գանձասարի Սբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին (հատուած Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւնից») թարգմ.՝ Մարթա Արաբեանի
Սահակ Ձորոփորեցի, Սահակ կաթողիկոսի ճառը՝ ասուած Արմաւենեաց օրը՝ Ծաղկազարդին. թարգմ.՝ Սեդա Ստամբոլցեանի
Արտաշէս Մաթեւոսեան, Գրիգոր Ծերենց Խլաթեցի
Գրիգոր Ծերենց Խլաթեցի, Դրուատ գովութեան ի սուրբ Աստուածածինն. բնագիրը պատր.՝ Ա. Մաթեւոսեան
- Ուսումնասիրութիւններ
Տիրան արք. Ներսոյեան, Քրիստոսաբանութեան մէջ համաձայնութեան խնդիրները
Կոմիւնիկէ (Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիների եւ Հռոմէական Կաթողիկէ Եկեղեցու աստուածաբանների միջեւ ոչ պաշտօնական խորհրդակցութիւններ, Վիեննա, 1971)
Երկրորդ համատեղ յայտարարութիւն եւ առաջարկութիւններ Եկեղեցիներին (Ուղղափառ Եկեղեցու եւ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիների միջեւ աստուածաբանական երկխօսութեան համատեղ յանձնաժողով, Ժնեւ, 1990)
Աբել վրդ. Օղլուգեան, Հայ Եկեղեցւոյ դիրքը քրիստոնէական ընդհանուր Եկեղեցւոյ մէջ
Մեսրոպ քհն. Արամեան, Միեղինութեան սկզբունքը աստուածաբանութեան մէջ
- Բնագրեր եւ թարգմանութիւններ
Միքայէլ ծ. վրդ. Աջապահեան, Սբ Կղեմէս եպս Հռոմէացի
Սբ Կղեմէս Հռոմէացի, Առաջին նամակը կորնթացիներին. յունարէնից թարգմ. Սիմոն Գրքաշարեանի
Ազատ Բոզոյեան, Մխիթար վրդ. Տաշրացին (Սկեւռացին)՝ Հայոց Եկեղեցու նուիրապետական կառոյցի պաշտպան
Մխիթար Սկեւռացի, Մխիթար քհն. Սկեւռացու հակաճառութիւնները տասներկու առաքեալների համապատւութեան մասին. գրաբ. թարգմ.՝ Ա. Բոզոյեանի
Պարոյր Մուրադեան, Դաւիթ Քոբայրեցին եւ նրա «Պատճառները»
Դաւիթ Քոբայրեցի, Պատճառ պահոցն գրոց. բնագիրը պատր.՝ Կիմ Մուրադեան
Սբ Բարսեղ Կեսարացի, Սուրբ Հոգուն նուիրուած ճառ (շարունակութիւն). բնագրի պատր.՝ Յ. Քեոսէեանի
Յակոբ Քեոսէեան, Յունարէն բնագրով անյայտ ճառ սբ Աթանաս Ալեքսանդրացու անուամբ
Սբ Աթանաս Ալեքսանդրացի, Առ այնոսիկ, որք ասեն, թէ հրամանաւն Աստուծոյ գործէ մարդն զչարն եւ զբարին, որպէս այլազգիքն ասեն. բնագիրը պատր.՝ Յ. Քեոսէեան
- Սուրբ Գրոց մեկնութիւններ
Անանիա Սանահնեցի, Մեկնութիւն Մատթէի (շարունակութիւն). նախաբանը եւ բնագրի պատր.՝ Յակոբ Քեոսէեանի
- Վարք սրբոց
(աշխատասիրութեամբ՝ Սամուէլ Խաչատրեանի, Մարթա Արաբեանի)
Մարիամ Եգիպտացի
Մաշտոց Եղիվարդեցի (գրաբար բնագիր եւ արեւելահայերէն թարգմ.)
Յովհաննէս Սարկաւագ
- Հայոց նոր վկաները
(աշխատասիրութեամբ՝ Քնարիկ Ղազարեանի, Սիրարփի Սարգսեանի)
Կորիւն քհն. Երամեան
Ասողիկ քհն. Թողագեան
Սմբատ եպս. Սաատէթեան
- Հոգեւոր մշակոյթ
Տիգրան Խաչատրեան, Քրիստոնէական տաճարի խորհրդաբանութիւնը
ԱՐՄԱՇԻ ԴՊՐԵՎԱՆՔԸ
- «Գանձասար», 1998 թ., 259 էջ
Երկմասանի սույն աշխատասիրությունը նվիրված է Թուրքիայի Նիկոմեդիայի շրջանի Արմաշ հայաբնակ գյուղի վանքում 19-րդ դարում գործած դպրեվանքին, որը հիմնադրվել է Մաղաքիա եպս. Օրմանյանի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Խորեն Աշըգյանի ջանքերով: Գրքի առաջին մասը՝ հեղինակությամբ Պարույր Մուրադյանի, ներկայացնում է նախ Արմաշի Չարխափան Սբ Աստվածածին վանքի, ապա նաև դպրեվանքի հիմնադրման ու կարճատև գոյության պատմությունը: Աստղիկ Մուշեղյանի հեղինակած երկրորդ մասը նվիրված է դպրեվանքի երաժշտական ավանդույթներին, այնտեղ գործած երաժշտապետերին ու նրանց թողած երաժշտական ժառանգությանը:
ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ
- «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1994 թ., 144 էջ
«Քրիստոնեական» բառն իր կիրառությամբ համապատասխանում է եվրոպական լեզուներով հայտնի «կատեխիզմ» բառին: Այն հակիրճ և մատչելի լեզվով, ուսումնական նպատակներով, ներկայացնում է որևէ Եկեղեցու ուսմունքին և ներքին ու արտաքին աստվածպաշտությանը վերաբերող այն կարևոր գիտելիքները, որ պիտի ունենա տվյալ Եկեղեցուն պատկանող քրիստոնյան: Ներկայացվող քրիստոնեականը հարցուպատասխանի տեսքով ներկայացնում է Հայոց Եկեղեցուն վերաբերող գլխավոր կրոնական գիտելիքները: Գրքի հիմքում ընկած է Մեծի Տանն Կիլիկիո երջանկահիշատակ կաթողիկոս Բաբկեն Կյուլեսերյանի «Քրիստոնեականը», որը «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի կողմից ենթարկվել է զգալի փոփոխությունների` ընդհանուր կառուցվածքի պահպանմամբ:
«Գանձասար», Դ հատոր
- 1993 թ., 348 էջ
Ներսէս Լամբրոնացի, Ներբող Աստուծոյ Ամենասուրբ Հոգու գալստեան մասին.
թրգմ.՝ Միքայէլ վրդ. Աջապահեանի
- Աստուածաբանական ուսումնասիրութիւններ
Մաքաղիա արք. Օրմանեան, Յաղագս հանդերձելոյ (քաղուածք «Տեղիք աստուածաբանութեան» աշխատութիւնից)
Աբել վրդ. Օղլուգեան, Համառօտ ակնարկ Հայ Եկեղեցւոյ վարդապետական աստուածաբանութեան գրականութեան
Մեսրոպ քհն. Արամեան, Մկրտութեան արարողութեան աստուածաբանութիւնը (շարունակութիւն)
Պարոյր Մուրադեան, Դաւանական հանդուրժողութեան եւ ազգամիջեան համերաշխութեան գաղափարը ԺԲ-ԺԳ դարերում
Յակոբ Քեոսէեան, Հայ Եկեղեցու աստուածաբանութիւնը շարականներում եւ տաղերում (շարունակութիւն)
- Եկեղեցու հայրեր
Մեսրոպ քհն. Արամեան, Սբ Գրիգոր Լուսաւորչի «Յաճախապատումը»
Սբ Գրիգոր Լուսաւորիչ, Ճառեր Յաճախապատումից եւ մի աղօթք
Ա. Ամենասուրբ Երրորդութեան մասին
Բ. Սուրբ Երրորդութեան անձերի մասին
ԺԶ. Մարտիրոսների մասին
Գրաբարից թարգմ.՝ Մեսրոպ քհն. Արամեանի
ԺԹ. Յորդորակ խոստովանական ապաշխարութեան
Սուրբ Գրիգոր Լուսաւորչի ասած աղօթքը, երբ մէկը որոգայթի մէջ է ընկնում
Գրաբարից թարգմ.՝ Սեդա Ստամբոլցեանի
Յակոբ Քեոսէեան, Սբ Բարսեղ Կեսարացու՝ Սուրբ Հոգուն նուիրուած ճառի հայերէն թարգմանութիւնը
Սբ Բարսեղ Կեսարացի, Սուրբ Հոգուն նուիրուած ճառ (շարունակելի). բնագրի պատր.՝ Յ. Քեոսէեանի
- Սուրբ Գրոց մեկնութիւններ
Անանիա Սանահնեցի, Մեկնութիւն Մատթէի (շարունակելի). նախաբանը եւ բնագրի պատր.՝ Յակոբ Քեոսէեանի
- Վարք սրբոց
(աշխատասիրութեամբ՝ Սամուէլ Խաչատրեանի, Էդուարդ Սաֆարեանի, Մարթա Արաբեանի)
Յակոբ Մծբնայ հայրապետ եւ Մարուգէ ճգնաւոր
Բարսեղ Կեսարացի
Յովհան Ոսկեբերան
- Հայոց նոր վկաները
(աշխատասիրութեամբ՝ Քնարիկ Ղազարեանի, Շուշան Վարդանեանի)
Թամար Մոկացի
Անդրէաս քահանայ
Ներսէս եպս. Դանիէլեան
- Հոգեւոր մշակոյթ
Վիգէն Ղազարեան, Թուային խորհրդաբանութիւնը խորանների մեկնութիւններում
Լեւոն Յակոբեան, Միջնադարեան շարականը մշակութաբանական տեսանկիւնից
Ղեւոնդ Ալիշան, Պատկերուսոյց գիրք (շարունակութիւն)