«Գանձասար», Բ հատոր
- 1992 թ., 352 էջ
Սահակ Արծրունեաց իշխանի թուղթը երանելի վարդապետ Մովսէս Խորենացուն
Սբ Մովսէս Խորենացի, Սահակի թղթի պատասխանը, որի մէջ [գրուած] են մարգարէական խօսքեր, նաեւ Աստուածածնի վերափոխման մասին, թէ ինչպէս եղաւ, կամ պատկերի անարատ կերպարանքն ինչպէս շնորհուեց փայտի վրայ եւ թէ ում ձեռքով, եւ ինչը եղաւ խնդրի պատճառը, կամ էլ ում կողմից բերուեց Հայք
Սբ Մովսէս Խորենացի, Վարդավառի խորհրդի մասին
գրաբարից թարգմ.՝ Գուրգէն Գասպարեանի
Յակոբ Քեոսէեան, Սբ Բարսեղ Կեսարացու՝ յունարէն բնագրով անյայտ «Մեծի աւուրն Տեառնընդառաջին» ճառի հայերէն թարգմանութիւնը
Սբ Բարսեղ Կեսարացի, Ճառ Մեծի աւուրն Տեառնընդառաջի. բնագրի պատր.՝ Յ. Քեոսէեանի
- Աստուածաբանական ուսումնասիրութիւններ
Սեպուհ ծ. վրդ. Սարգսեան, Հայոց Եկեղեցւոյ խորհուրդներն ու ծէսերը (շարունակութիւն)
Միքայէլ վրդ. Աջապահեան, Աստուծոյ պատկերը Հին Կտակարանում
Մեսրոպ քհն. Արամեան, Հայ Եկեղեցու քրիստոսաբանական մտքի ուրուագծեր (Դ-Ը դդ.)
Տիգրան Խաչատրեան, Մեղքի գիտակցութեան եւ զղջման նշանակութիւնը քրիստոնեայի կեանքում
- Եկեղեցու հայրեր
Վիգէն Ղազարեան, Արեոպագիտիկաները եւ նրանց նշանակութիւնը եկեղեցական վարդապետութեան մէջ
Դիոնեսիոս Արիսպագացի, Թուղթ եփեսացիների Տիմոթէոս եպիսկոպոսին խորհրդական աստուածաբանութեան մասին
Գայիոս սպասաւորին
Դորոթէոս պաշտօնեայ սարկաւագին
գրաբարից թրգմ.՝ Վ. Ղազարեանի
Տիգրան Խաչատրեան, Խոսրով Անձեւացի
Խոսրով Անձեւացի, Աստուծոյ կամքն ու երկիւղը ճշմարտութեամբ ծանուցող սուրբ հոգեկիր վարդապետ Խոսրովի յոյժ օգտակար եւ հոգեշահ խրատական պատգամները. գրաբարից թրգմ.՝ Տ. Խաչատրեանի
Անանիա Սանահնեցի, Բան հակաճառութեան ընդդէմ երկաբնակաց (շարունակութիւն եւ շարունակելի). բնագրի պատր.՝ Յակոբ Քեոսէեանի
- Սուրբ Գրոց մեկնութիւններ
Միքայէլ վրդ. Աջապահեան, Պետրոս Բերդումեանի նորայայտ «Երգ երգոցի» մեկնութիւնը
Պետրոս Բերդումեան, Մեկնութիւն Երգ երգոցի. գրաբար բնագիրն ու հանդիպադիր արեւելահայերէն թրգմ.՝ Մ. վ. Աջապահեանի
- Վարք սրբոց
(աշխատասիրութեամբ՝ Մարթա Արաբեանի եւ Սեդա Ստամբոլցեանի)
Յովհաննէս Աւետարանիչ
Պօղոս անապատական
Պօղոս Պարզամիտ
Ոնոփրիոս անապատական
Թէոդորա
Պոռնիկ Թայիս
Բարձրամիտ անապատականի մասին
Եպիփան Կիպրացի հայրապետ
Ներսէս Լամբրոնացի
- Հոգեւոր մշակոյթ
Խորէն Պալեան, Հայ հոգեւոր երգը Է-Ը դարերում.
Կոմիտաս կաթողիկոս
Սահակ Ձորափորեցի
Վիգէն Ղազարեան, Գոյնի ուսմունքը խորանների մեկնութիւններում
Յակոբ Քեոսէեան, Խորհրդանշանը Յովհան Օձնեցու մատենագրութեան մէջ
ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ԵՐԳԸ
Չարլզ Դիքենս
ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ԵՐԳԸ
- Երկլեզվյան (հայերեն - անգլերեն հրատարակություն)
- «Վէմ», 2003 թ., 156 էջ
- Թարգմանությունը՝ Արմինե Ասրյանի, նկարազարդումը՝ Աիդա Բոյաջյանի
Անգլիախոս երեխաների շատ սերունդներ են դաստիարակվել Չարլզ Դիքենսի հանրահայտ «Սուրբ Ծննդյան երգը» հեքիաթով, որը գրվել է 1840-ական թվականներին, երբ Իռլանդիայում սով էր։ Այն պատմում է թշվառների ու տառապողների հանդեպ սիրո և գթասրտության կարևորության և եսասիրության ու ընչաքաղցության վնասի մասին։
ԱՂՕԹԱԳԻՐՔ
- «Գանձասար», 2000 թ.
- Աղոթագիրքը հրատարակվել է երկու չափով. մեկը (508 էջ)՝ բավականին փոքր՝ գրպանում տեղավորվելու չափով, և հաստ կազմով, իսկ մյուսը (357 էջ)՝ էջի փոքր-ինչ ավելի մեծ չափերով, բայց ավելի բարակ կազմով:
Աղոթագրքի այս նոր հրատարակությունը տարբերվում է նախորդից թե՛ բովանդակությամբ, թե՛ կառուցվածքով: Բուն աղոթարանը կազմված է «Ամենօրյա», «Դավանական», «Ապաշխարության», «Բարեխոսական» և «Տարբեր» աղոթքների բաժիններից: Հատկապես առաջին բաժինը կազմված է հիմնականում հայոց ժամագրքում տեղ գտած աղոթքներից ու սաղմոսներից՝ նախատեսված օրվա տարբեր հատվածների համար՝ առավոտվա, միջօրեի, երեկոյի և հանգստյան ժամի: Ինչպես և նախորդ աղոթագրքում, այստեղ ևս, աղոթարանի տարբեր բաժիններում, տեղ են գտել հիմնականում Հայոց և ընդհանրական Եկեղեցիների հայրերի աղոթքները:
Գիրքն ունի հավելված, որում ներկայացված են թե՛ Եկեղեցու հայրերի խրատները աղոթքի և աղոթական արվեստի վերաբերյալ, թե՛ մի շարք այլ խրատական հոդվածներ՝ նվիրված տասը պատվիրաններին, երանիներին, Եկեղեցու խորհուրդներին, առանձնական աղոթքի կազմակերպմանը, եկեղեցում քրիստոնյայի վարվելակերպին և այլն: Աղոթագիրքը եզրափակվում է Անանիա Նարեկացու երկու խրատական գրվածքով՝ «Խորհուրդների մասին» և «Խրատ խոնարհության մասին»:
Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց սուրբ եւ ուղղափառ առաքելական Եկեղեցւոյս Հայաստանեայց
Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց սուրբ եւ ուղղափառ առաքելական Եկեղեցւոյս Հայաստանեայց
- Յօրինեալ ի Սրբոց Թարգմանչաց մերոց եւ Հայրապետաց եւ Վարդապետաց
- Ա հատոր
- Աշխատասիրութեամբ՝ Ստեփան Ռոստոմեանի (խմբագիր), Խորէն Պալեանի, Արամ Պետրոսեանի, Սոնա Յովհաննիսեանի
- Առաջաբանը՝ Աննա Արեւշատեանի, Լեւոն Յակոբեանի
- 1997 թ., 514 էջ
Սույն հատորը Հայոց Եկեղեցու պաշտոնական ծիսական մատյաններից մեկի` Շարակնոցի գիտական համեմատական հրատարակությունն է եվրոպական ձայնանիշերով: Որպես հիմք է ծառայել հիմնականում 19-րդ դարում Ն. Թաշճյանի` հայկական ձայնանիշերով հրատարակած Շարակնոցը, սակայն նրանում եղած տարբերակները համեմատվել են նաև այլ տպագիր ու ձեռագիր շարակնոցների ընձեռած նյութի հետ: Սույն հատորն ընդգրկում է ամբողջական Շարակնոցի մի մասը միայն` 20-ից ավելի կանոն, որոնք են` Աստվածածնի ծննդյան եւ ավետյաց տոների, Աստվածահայտնության ութօրեքի, Տյառնընդառաջի, ինչպես նաև մի շարք սրբերի (Անտոն անապատական, Թեոդոս թագավոր, Տրդատ թագավոր, Դավիթ մարգարե եւ Հակոբոս Տյառնեղբայր, Ստեփանոս Նախավկա, Պետրոս և Պողոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալներ, համորեն առաքյալք, երկոտասան առաքյալք, 72 աշակերտք) կանոնները: Հատորի ներածությունը նվիրված է ընդհանրապես հայոց հոգևոր երգարվեստի և մասնավորապես` Շարակնոց ժողովածուի պատմությանը:
ՀՈԳԵՒՈՐ ԿԵԱՆՔԻ ՄԱՍԻՆ
- «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1997 թ., 104 էջ
Գիրքը մի ժողովածու է` կազմված Հայոց Եկեղեցու սրբերի և սրբակենցաղ հայրերի հեղինակած բարոյախրատական բնույթի գրվածքների արևելահայերեն թարգմանություններից, որոնց մեծ մասը լույս է տեսել «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի տարբեր հրատարակություններում: Ժողովածուում տեղ են գտել սրբեր Գրիգոր Լուսավորչի, Եղիշե վարդապետի, Հովհան Մանդակունու, Գրիգոր Տաթեւացու, ինչպես նաև Խոսրով Անձևացու, Անանիա Նարեկացու և Գրիգոր Վկայասերի` ընդհանուր թվով 12 ճառ ու խրատական գրվածք: Անանիա Նարեկացու և Գրիգոր Վկայասերի գործերն արևելահայերեն թարգմանությամբ ներկայացվում են առաջին անգամ: Թարգմանությունները կատարել են Տ. Մեսրոպ քհն. Արամյանը, Տիգրան Խաչատրյանը, Սեդա Ստամբոլցյանը, Մարթա Արաբյանը, Խաչիկ Գրիգորյանն ու Աշխեն Յուզբաշյանը:
Խօսք ճշմարիտ հաւատքի եւ առաքինասէր վարքի մասին
- «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1992 թ., 61 էջ
- Թարգմանութիւնը՝ Սեդա Ստամբոլցեանի, նախաբանը՝ Յակոբ Քեոսէեանի
Սա Հայոց Եկեղեցու մի յուրահատուկ և խիստ հոգեշահ քրիստոնեական է: Ժամանակին այն համարվել է սբ Գրիգոր Նարեկացու գործը և տպագրվել նրա երկերի ժողովածուի մեջ: Սակայն հետագա քննությունները պարզել են, որ այն, ամենայն հավանականությամբ, պատկանում է Գրիգոր Սկևռացու (1160/70-1230 թթ.)` Ներսես Լամբրոնացու աշակերտի գրչին: Գիրքը սկզբում համառոտաբար ներկայացնում է Հայ Եկեղեցու դավանանքը` Սուրբ Երրորդություն, Քրիստոսի մարդեղության խորհուրդը, և այն կարևոր վարդապետական դրույթները, որոնց հավատալը պարտադիր է քրիստոնյայի համար, այնուհետև խոսում է առաքինությունների և մոլությունների մասին, որոնցով է քրիստոնյան արժանանում փրկության:
ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ
Լեւոն Խաչիկեան
ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ
- «Գանձասար» աստուածաբանական կենտրոն
- Հտ. Ա, 1995 թ., 401 էջ
- Կազմող՝ Շ. Լ. Խաչիկեան
Սույն երկհատորյակում հավաքված են անվանի հայագետ, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի աշխատությունները: Առաջին հատորի նյութերը նվիրված են հայոց միջնադարյան մատենագրության նորահայտ կամ սակավ քննարկված խնդիրների ուսումնասիրությանը` դպրության նախամաշտոցյան շրջանից մինչև ԺԸ դար: Հատորում ներկայացված են պատմաբանասիրական կարևորություն ունեցող բնագրեր, կատարված են բազում մատենագիտական, ազգագրական ու մշակութաբանական դիտարկումներ:
Երկրորդ հատորում ամփոփված են հեղինակի` հայոց միջնադարյան իշխանական տների և վարչական կազմավորումների, գաղթօջախների ու բնակավայրերի պատմությանը, ինչպես նաև Քռնայի հոգևոր-մշակութային կենտրոնին նվիրված ուսումնասիրությունները:
Իմ առաջին գիրքը
Իմ առաջին գիրքը
«Ագարակ»
«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 32 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:
Այս գրքում կարելի է գտնել այն ամէնն, ինչ առնչւում է ագարակին` ընտանի կենդանիներ, ագարակային մեքենաներ, միրգ-բանջարեղէն, կենդանիների ձայների վերարտադրութիւններ, ինչպէս նաեւ թուեր ու գոյներ:
«Բառեր»
«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 32 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:
Սա շարքի ամենամեծ ժողովրդականութիւն վայելող գիրքն է, որտեղ ներկայացուած է նախադպրոցական տարիքից ի վեր ամենագործածական եւ ամենաանհրաժեշտ բառապաշարը: Երեխան սովորում է մեծ թուով բառեր, որոնք դասակարգուած են ըստ իրադրութիւնների (տանը, լողասենեակում, խոհանոցում, այգում, աւտոտնակում, գնումներ, ծովափ եւ այլն), ինչպէս նաեւ` տեսակների (հագուստ, մարմին, կերակուր, խաղալիք, երկրաչափական ձեւեր եւ այլն): Այստեղ նաեւ տարրական գիտելիք է մատուցւում գոյների ու թուերի մասին:
«Բեռնատարներ»
«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 32 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:
Գրքում ներկայացուած է ոչ մարդատար մեքենաների բաւական լայն տեսականի` բանող բեռնատարներից (ձիւնմաքրիչ, աղբատար, բետոնախառնիչ եւ այլն) մինչեւ բեռնաքարշներ (մեքենատար, գերանատար, աւտոգնացք), հրշէջ մեքենաներից մինչեւ բեռնիչներ ու ամբարձիչներ, ինքնաթափներից մինչեւ հողափորներ ու ագարակային մեքենաներ (տրակտոր, ամենագնաց եւ այլն): Գիրքն առաւել կը հետաքրքրի տղաներին:
«Գոյներ»
«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 34 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:
Երեխային հարազատ իրերի օգնութեամբ գիրքը սովորեցնում է ինչպէս ծիածանի գոյները, այնպէս եւ շրջապատում հանդիպող այլ գոյներ (արծաթագոյն, ոսկեգոյն, վարդագոյն, դարչնագոյն): Ներկայացուած են նաեւ սեւ-սպիտակ հակադրութեամբ եւ գոյնզգոյն առարկաներ:
«Թուեր»
«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 32 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:
Գրքում ներկայացուած են 1-10, ապա նաեւ` 20, 50, 100 թուերը, ըստ որում` երեխային սիրելի կերպարների, առարկաների միջոցով: Գրքի վերջում երեխային տրւում են հարցեր եւ սովորեցնում են պատկերների միջոցով կատարել գումարման ու հանման պարզագոյն գործողութիւններ:
«Կենդանիներ»
«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 34 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:
Գրքում ներկայացուած են կենդանիներն ըստ տեսողական («հսկաներ», «գոյնզգոյն», «պտաւոր», «զոլաւոր»), վարքային («մագլցող», «գիշերային», «արագասլաց», «լողորդներ»), որակական («փշոտ», «զրահաւոր», «աղմկոտ», «փոքրիկ արարածներ») յատկանիշների ու տեսակների (թռչուններ, վայրի եւ ընտանի կենդանիներ): Գրքի օգնութեամբ երեխան սովորում է ճանաչել ու զանազանել կենդանիներին նրանց բնորոշ միջավայրում:
«Հականիշներ»
«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 34 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:
Գիրքը ներկայացնում է ամենաակնառու եւ երեխայի համար դիւրըմբռնելի հակադիր զոյգերը` մեծ-փոքր, երկար-կարճ, շոգ-ցուրտ, ուրախ-տխուր, բաց-փակ, ներս-դուրս եւ այլն: Միաժամանակ երեխան սովորում է ճանաչել իրերն ըստ նրանց որակական յատկանիշների (խորդուբորդ` կոներ, անանաս, ծովաստղ եւ այլն, իսկ ողորկ` ձու, պղպեղ, կոպիճներ եւ այլն):
«Մարմին»
«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 34 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:
Գիրքը սովորեցնում է երեխային տարբերակել մարմնի մասերը, դէմքի արտայայտութիւնները, զգայարանների հետ կապուած գործողութիւնները, ինչպէս նաեւ նախնական տեղեկութիւն է տալիս գոյների եւ թուերի մասին:
«Շարժուող առարկաներ»
«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 34 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:
Այստեղ ներկայացուած են ցամաքով, օդում, ջրում ու տիեզերքում շարժուող տարբեր առարկաներ, հիմնականում՝ մեքենաներ ու փոխադրամիջոցներ, որոնք խմբաւորուած են ոչ միայն ըստ իրենց դասերի («օդում», «ջրի վրայ»), այլեւ` թեմաների («ագարակում», «շինհրապարակում», «արտակարգ իրավիճակներում» եւ այլն): Գիրքն առաւել կը հետաքրքրի տղայ երեխաներին:
«Տնային կենդանիներ»
«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 34 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:
Գրքից երեխաները կը սովորեն բազմաթիւ մանրուքներ` կապուած իրենց սիրելի շնիկների, փիսիկների, թութակների ու ձկնիկների հետ: Սրան զուգահեռ նրանք կը սովորեն զանազանել հիմնական գոյները, թուերը, այս կենդանիների ձայները եւ այլն:
ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ
Տառաստեղծ Ռուբեն Թարումյանի և «Վեմ» կրթամշակութային հիմնադրամի համագործակցությամբ ստեղծվել են հայկական (լիմոնջյանական) ձայնագրությունը համակարգչային շարվածքով ներկայացնելու գործիքներ՝ ազատ տարածվող համապատասխան տառատեսակ (LimonjianNotation) և ստեղնաշարային դասավորվածք։ Հուսանք՝ սա կնպաստի մեզանում նոտագրման հայկական համակարգի վերազարթոնքին ու տարածմանը։
Հայկական ձայնագրությունը մի ազգային հարստություն է, որն ունի պահպանման ու տարածման կարիք. ամեն ժողովուրդ չէ՛, որ ունի նոտագրման սեփական համակարգ։ Ստեղծված լինելով 19-րդ դարի սկզբում Կոստանդնուպոլսում՝ հայկական նոտագրման համակարգն ամբողջ 19-րդ դարի ընթացքում և 20-րդ դարի սկզբին արդյունավետորեն ծառայել է հայ երաժշտական մշակույթի հարստությունները կորստից փրկելուն։ Այս համակարգով են գրի առնվել և հրատարակվել հայ հոգևոր երաժշտության համարյա բոլոր կարևոր ժողովածուները, և այս համակարգով է հազարավոր հայ գեղջուկ երգեր գրի առել Կոմիտասը։ Այս համակարգը հետագայում ևս գործածվել է, մասնավորապես Ստամբուլի հայ եկեղեցիներում, սակայն, ցավոք, այլևս չունի այն տարածումն ու կարևորությունը, որ ուներ ժամանակին։ Ուստի հույս ունենք, որ համակարգչային հասանելի գործիքների առկայությունը կնպաստի նոտագրման այս համակարգի վերազարթոնքին։
Հայկական ձայնագրությանը, ինչպես նաև համակարգչում այն գործածելու ձևերին ծանոթանալու համար ներբեռնեք այս էջում տրված ուղեցույցը:
«Ուինդոուս», «Լինուքս» և «Մակ» համակարգերի համար անհրաժեշտ նիշքերը ներբեռնել ներքոբերյալ հղումներով.
Թե ինչպես է պետք տեղակայել ու աշխատեցնել ներբեռնված նիշքերի պարունակությունը, գրված է ուղեցույցի «Հայկական ձայնագրության ստեղնաշարային դասավորվածքը» գլխում։
ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ
Լեւոն Խաչիկեան
ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ
- «Գանձասար» աստուածաբանական կենտրոն
- Հտ. Բ, 1999 թ., 383 էջ
- Կազմող՝ Շ. Լ. Խաչիկեան
Սույն երկհատորյակում հավաքված են անվանի հայագետ, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի աշխատությունները: Առաջին հատորի նյութերը նվիրված են հայոց միջնադարյան մատենագրության նորահայտ կամ սակավ քննարկված խնդիրների ուսումնասիրությանը` դպրության նախամաշտոցյան շրջանից մինչև ԺԸ դար: Հատորում ներկայացված են պատմաբանասիրական կարևորություն ունեցող բնագրեր, կատարված են բազում մատենագիտական, ազգագրական ու մշակութաբանական դիտարկումներ:
Երկրորդ հատորում ամփոփված են հեղինակի` հայոց միջնադարյան իշխանական տների և վարչական կազմավորումների, գաղթօջախների ու բնակավայրերի պատմությանը, ինչպես նաև Քռնայի հոգևոր-մշակութային կենտրոնին նվիրված ուսումնասիրությունները:
ԱՂՈՒԱՆԻՑ ԵՐԿԻՐ ԵՒ ԴՐԱՑԻՔ. ԱՐՑԱԽ
Մակար եպս Բարխուտարեանց
ԱՂՈՒԱՆԻՑ ԵՐԿԻՐ ԵՒ ԴՐԱՑԻՔ. ԱՐՑԱԽ
- «Գանձասար», 1999 թ., 416 էջ
- Կազմող և խմբագիր՝ Պավել Չոբանյան
Գիրքը վերահրատարակությունն է Մակար եպս-ի երկու ուսումնասիրությունների, որոնք ունեն եզակի պատմագիտական և աղբյուրագիտական նշանակություն: Հեղինակը, որ ապրել է 19-րդ դարում և ծնունդով եղել արցախցի, անձամբ շրջել է պատմական Աղվանքի և Արցախի տարածքներում և մանրամասն տեղեկություններ է հաղորդում բնաշխարհի, բնակչության, պատմական հուշարձանների, ձեռագրերի, վիմական արձանագրությունների վերաբերյալ, ներկայացնում բանավոր ավանդություններ: