SPEAKING WITH GOD FROM THE DEPTHS OF THE HEART

 

  •     անգլերեն հրատարակություն
  •     Անգլերեն թարգմ.  և ներածությունը՝ Թոմաս Սամուելյանի
  •     «Վէմ», Երևան, 2002 թ., 505 էջ

Գիրքը ներկայացնում է 10-րդ դարի հայոց մեծանուն սրբի՝ Գրիգոր Նարեկացու աղոթագրքի բոլոր 95 աղոթքների անգլերեն թարգմանությունը: Այն նույնությամբ կրկնում է նախորդ՝ 2001 թ. «Վեմի» կողմից հրատարակված երկլեզվյան աղոթագիրքը, բայց առանց գրաբար բնագրի և փոքր ձևաչափով: Թարգմանության համար հիմք է ծառայել 1985 թ.-ին Պ. Խաչատրյանի և Ա. Ղազինյանի աշխատասիրությամբ լույս տեսած քննական բնագիրը: Ներկա անգլերեն թարգմանությունը մի փորձ է անգլիախոս հասարակությանն առաջին անգամ ներկայացնելու սբ Գրիգորի ամբողջական աղոթամատյանը:

 

Աշխատութիւններ, հտ. Ա, «Այբ», Երևան, 2016

Մեսրոպ քհն. Արամյանի աշխատությունների երկհատորյակը ներկայացնում է տարբեր տարիներին տեր հոր ստեղծած աստվածաբանական հոդվածների, մատենագրական ուսումնասիրությունների, հրապարակախոսական հոդվածների, գրաբարյան քննական բնագրերի ու գրաբարից կատարված թարգմանությունների մի ընտրանի: Երկրորդ հատորում ներառվել է նաև «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի սցենարը, որը  լույս է տեսնում առաջին անգամ: Հրապարակախոսական հոդվածներն ու ֆիլմի սցենարը ներկայացված են ինչպես հայերեն բնագրով, այնպես էլ անգլերեն և ռուսերեն թարգմանություններով։ Երկրորդ հատորում ընթերցողը կգտնի նաև Հայ Առաքելական Եկեղեցու պատարագի ամբողջական բնագիրը՝ օգտաշահ ու ծավալուն ներածականով և զուգադիր արևելահայերեն թարգմանությամբ։

 

Աշխատութիւններ, հտ. Բ, «Այբ», Երևան, 2016

Մեսրոպ քհն. Արամյանի աշխատությունների երկհատորյակը ներկայացնում է տարբեր տարիներին տեր հոր ստեղծած աստվածաբանական հոդվածների, մատենագրական ուսումնասիրությունների, հրապարակախոսական հոդվածների, գրաբարյան քննական բնագրերի ու գրաբարից կատարված թարգմանությունների մի ընտրանի: Երկրորդ հատորում ներառվել է նաև «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի սցենարը, որը  լույս է տեսնում առաջին անգամ: Հրապարակախոսական հոդվածներն ու ֆիլմի սցենարը ներկայացված են ինչպես հայերեն բնագրով, այնպես էլ անգլերեն և ռուսերեն թարգմանություններով։ Երկրորդ հատորում ընթերցողը կգտնի նաև Հայ Առաքելական Եկեղեցու պատարագի ամբողջական բնագիրը՝ օգտաշահ ու ծավալուն ներածականով և զուգադիր արևելահայերեն թարգմանությամբ։

 

«Գանձասար», Է հատոր

  • 2002 թ., 528 էջ

Հատորի սկզբում տրված է Հայոց Ուղղափառ Եկեղեցու հավատքի դավանությունը երեք լեզվով` հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Նրա շարադրանքի հիմքում ընկած են թե՛ Հայոց Եկեղեցու որդեգրած Նիկիական հանգանակը և թե՛ այլ հայրաբանական աղբյուրներ։

  • Ուսումնասիրութիւններ

Մեսրոպ քհն. Արամեան, Ուղղափառ հաւատքի դաւանութիւնը որպէս հոգեւոր կեանքի հիմք 
Հրաչ Բարթիկեան, Հայ-բիւզանդական եկեղեցական յարաբերութիւնները փաստաթղթերում 
Կ. Պոլսի Գերմանոս պատրիարքի նամակը Հայոց կաթողիկոս Կոստանդինին եւ Կ. Պոլսի պատրիարք Մանուէլի նամակը Հայոց թագաւոր Հեթումին ու կաթողիկոս Կոստանդինին. հին յուն.-ից թարգմ.` Հրաչ Բարթիկեան 
Պարոյր Մուրադեան, Ուրուագիծ հայոց սրբախօսական ժառանգութեան 
Յակոբ Քեոսէեան, Ստեփանոս Օրբէլեանի դաւանաբանական երկերն ու նրանց աղբիւրները 
Պ. Մինին, Ս. Դիոնեսիոս Արէոպագացու խորհրդական աստուածաբանութիւնը. ռուս.-ից թարգմ.` Յակոբ Քեոսէեան

  • Բնագրեր եւ թարգմանութիւններ 

Տասներկու առաքեալների վարդապետութիւնը. հին յուն.-ից թրգմ.` Սիմոն Գրքաշարեան, խմբ. եւ ծնթ.` Միքայէլ եպս. Աջապահեան 
Սբ Պողիկարպոս Զմիւռնացու նամակը փիլիպեցիներին եւ նրա վկայաբանութիւնը. հին յուն.-ից թրգմ.` Սիմոն Գրքաշարեան, խմբ. եւ ծնթ.` Միքայէլ եպս. Աջապահեան 
Սբ Աթանաս Ալեքսանդրացի, Որդու մարդեղութեան եւ Սուրբ Երրորդութեան մասին. գրաբարից թրգմ.` Մեսրոպ քհն. Արամեան եւ Սահակ սրկ. Ղազարեան 
Սբ Բարսեղ Կեսարացի, Նայի՛ր քեզ. նախաբանը` Արա սրկ. Նալչաջեանի, հին յուն.-ից թրգմ.` Սիմոն Գրքաշարեան 
Սբ Եփրեմ Ասորի, Դատաստանի եւ երկրորդ գալստեան մասին. գրաբարից թրգմ.` Մարթա Արաբեան
Սբ Յովհաննէս Օձնեցի, Ընդդէմ երեւութականների, նախաբ.` Մեսրոպ քհն. Արամեանի, թրգմ.` Մեսրոպ քհն. Արամեան եւ Արա սրկ. Նալչաջեան 
Անանիա Նարեկացի, Հոգեշահ խրատ զղջման եւ արտասուքի մասին. նախաբ. եւ թրգմ.` Արա սրկ. Նալչաջեանի
Անանիա Նարեկացի, Համբերութեան եւ խաղաղութեան մասին. թրգմ.` Մարթա Արաբեան
Պօղոս Տարօնացի, Բան հաւատոյ ընդդէմ հերձուածողաց. նախաբ. եւ բնագր. պատր.` Մեսրոպ քհն. Արամեանի 
Յովհաննէս Սարկաւագ, «Յաղագս Նշանակի հաւատոյ Նիկիականն ՅԺԸ-իցն» ժողովածուի 14 ճառերից 5-ը` Ե, Զ, Է, Ժ, ԺԱ. բնագիրը պատր.` Մեսրոպ քհն. Արամեան
Վարդան Արեւելցի, Դաւանութիւն հաւատոյ, փոփոխուած վերահրատարակութիւն Յակոբ Քեոսէեանի պատրաստած եւ 2000թ. Երեւանում հրատարակած բնագրի 
Յովհաննէս Երզնկացի, Ի ՃԽ սաղմոսն. բնագիրը պատր.` Արմէնուհի Սրապեան

  • Վարքեր եւ վկայաբանութիւններ 

Իրենէոս հայրապետ 
Պետրոս Ալեքսանդրացի հայրապետ ու Աբիսողոմ սարկաւագ 
Յուղիտա եւ Կիրակոս 
Սերապիոն ծեր 
Ալեքսիոս կամաւոր աղքատ 
Պանտելէիմոն, Երմողայոս քհն. եւ նրանց հետ նահատակուածներ 
Ստեփանոս Ուլնեցի եւ նրա ընկերակիցներ 
Կիւրեղ Ալեքսանդրացի հայրապետ 
Դաւիթ Դւնեցի 
Վահան Գողթնացի 

  • Յաւելուած 

Եթովպական Եկեղեցուն նուիրուած ակնարկ. ֆրանս.-ից թարգմ.` Արկադի Սարգսեան

ԴԷՊԻ ԼՈՅՍ ԵՒ ԿԵԱՆՔ

  • 1994 թ., 315 էջ

Գիրքը երրորդ վերահրատարակությունն է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի՝ հոգևոր և ազգային թեմաներով գրած քարոզների և հոդվածների ժողովածուի, որ նախկինում լույս է տեսել 1946 և 1986 թթ. Անթիլիասում։ Ժողովածուն ներառում է Գարեգին Հովսեփյանի ոչ միայն կաթողիկոսության, այլև վարդապետության և եպիսկոպոսության շրջաններում գրած նյութերը։

ԱՍՏՈՒԱԾԱՇՆՉԱԿԱՆ ՍՈՒՐԲԵՐ

  • «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1997 թ., 235 էջ 

Այս հատորը ներկայացնում է Հայոց Եկեղեցու տոնացույց մտած կամ նրա կողմից ընդունելի սրբերին նվիրված վարքագրական հոդվածների հավաքածուներից առաջինը՝ կազմված Կոստանդնուպոլսի հայոց երջանկահիշատակ պատրիարք Շնորհք Գալուստվանի կողմից։ Այս հատորի՝ 1997 թ. հրատարակությունը թվով երրորդն է և կրկնում է նախորդները։ Այն ամփոփում է Հին և Նոր Կտակարաններում հիշատակված սրբակենցաղ անձանց՝ նախահայրեր, նահապետեր, անապատի առաջնորդներ, դատավորներ, մարգարեներ, առաքյալներ և այլն։ Հատորը սկսվում է հոգեշահ ու բովանդակալից ներածականով, ուր Շնորհք պատրիարքը խոսում է սրբության գաղափարի, սրբերի և նրանց հիշատակության վերաբերյալ։

ՀԱՅԱԶԳԻ ՍՈՒՐԲԵՐ

  • «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1997 թ., 429 էջ

Այս հատորը ներկայացնում է Հայոց Եկեղեցու տոնացոյց մտած կամ նրա կողմից ընդունելի սրբերին նվիրված վարքագրական հոդվածների հավաքածուներից երրորդը։ Այն ամփոփում է հայազգի կամ Հայոց հողում իրենց կյանքն ապրած կամ նահատակված սրբակենցաղ անձանց։ Այս հատորի՝ 1997 թ.-ի հրատարակությունը թվով երրորդն է։ «Հայազգի սուրբեր»-ի ներկա հրատարակության մեջ նրա խմբագրի՝ պրոֆ. Պարույր Մուրադյանի կողմից կատարվել են որոշ շտկումներ, կրճատումներ, յուրաքանչյուր վարքագրական նյութից հետո համալրվել է նրա հիմնական պատմական աղբյուրների ցանկը, և հատորի վերջում դրվել է հավելված՝ Շնորհք պատրիարքի կողմից չհիշատակված մի քանի այլ հայազգի սրբերի համառոտ վարքերով։ Հատորը սկսվում է հոգեշահ ներածականով և ավարտվում հրեշտակաբանությանը նվիրված հավելվածով՝ դարձյալ Շնորհք պատրիարքի հեղինակությամբ։

 

«Գանձասար», Ը հատոր

  • 2010 թ., 653 էջ

Հատորը կազմված է «Ուսումնասիրութիւններ», «Բնագրեր եւ թարգմանութիւններ» և «Վարքեր եւ վկայաբանութիւններ» բաժիններից։

  • Ուսումնասիրութիւններ

Մեսրոպ քհն. Արամեան, Քրիստոսի պայծառակերպութիւնը եկեղեցական աստուածաբանութեան մէջ
Բագրատ եպս Գալստանեան, Օծումն հիւանդաց. խորհրդի խնդիրը Հայ Եկեղեցում
Յաւելուած։ Թովմա Մեծոփեցու «Կարգ օրհնութեան սուրբ իւղոյն հիւանդաց» ծէսի բնագիրը
Պարոյր Մուրադեան, Նիւթեր պարսից քրիստոնէութեան պատմութիւնից (սբ Գոլանդուխտի վարքը)

  • Բնագրեր եւ թարգմանութիւններ

Բառնաբասի նամակը. հին յուն.-ից թրգմ.` Սիմոն Գրքաշարեան, խմբ. եւ ծնթ.` Միքայէլ եպս. Աջապահեան

Կղեմէսի Բ նամակը. հին յուն.-ից թրգմ.` Սիմոն Գրքաշարեան, խմբ. եւ ծնթ.` Միքայէլ եպս. Աջապահեան

Սբ Բարսեղ Կեսարացի, Սկզբում էր խօսքը, Գոհութեան մասին

Հին յուն.-ից թրգմ.` Սիմոն Գրքաշարեան

Սբ Եւագր Պոնտացի, Խրատական խօսք

Խրատական ուղերձ

«Միայնակեաց». մաս Ա- Բ

Մարտիրոսներին

Նիկիական հաւատամքի մասին

Ներածութիւնն ու գրաբ. թարգմ.՝ Սեդա Ստամբոլցեանի

Սամուէլ Կամրջաձորեցու դաւանաբանական թուղթը՝ ուղղուած հայոց Ոսկիձեռն իշխանին. նախաբանն ու բնագրի պատր.՝ Յակոբ Քեոսէեանի

Մխիթար Սասնեցի, Մխիթար վարդապետի հաւաստի եւ համառօտ պատմութիւնը

Ճառ քահանայական զգեստների մասին. թարգմ.՝ Սեդա Ստամբոլցեան

Սբ Գրիգոր Տաթեւացի, Քարոզներ խոստովանութեան եւ խոստովանահայրերի մասին. գրաբ. թարգմ. Ս. Ստամբոլցեան եւ Տաճատ աբղ. Ծատուրեան

Պօղոս Տարօնացի, Բացայայտութիւն ժամուց աղօթից. բնագր. պատր.` Միքայէլ եպս. Աջապահեան

Յովհաննէս Սարկաւագ, «Յաղագս Նշանակի հաւատոյ Նիկիականն ՅԺԸ-իցն» ժողովածուի 14 ճառերից 8-ը. բնագիրը պատր.` Մեսրոպ քհն. Արամեան

  • Վարքեր եւ վկայաբանութիւններ

Սուրբ Թադէոս առաքեալ եւ սուրբ Սանդուխտ կոյս

Սուրբ Բարթողոմէոս առաքեալ Սրբուհի Թեկղի վարքը

Սրբուհի Վառվառա կոյսի եւ Յուլիայի վկայաբանութիւնը

Կիպրիանոս եպիսկոպոսի եւ Յուստիանէ կոյսի վկայաբանութիւնը

Սուրբ Գրիգոր Աստուածաբանի վարքը

Երանելի հայր Սիսոյիի վարքը

Երանելի հայր Պիմեն Մեծի վարքը

 

Սրբազան Պատարագ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցւոյ

  • Աշխարհաբար թարգմանությունը և ներածությունը՝ Մեսրոպ քհն. Արամյանի
  • Խմբագիր՝ Սեդա Ստամբոլցյան
  • Տեխնիկական խմբագրումը և էջադրումը՝ Աշոտ Մովսիսյանի
  • Շապիկը՝ Արմեն Քյուրքչյանի

Սրբազան Պատարագ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցւոյ / Աշխարհաբար թարգմանութիւնը եւ ներածութիւնը՝ Մեսրոպ քահանայ Արամեանի; Խմբ.՝ Սեդա Ստամբոլցեան. – Եր.: Գանձասար, 2010. – 216 էջ:
Ներկայացվում է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու սրբազան Պատարագի գրաբար բնագիրը զուգահեռ աշխարհաբար թարգմանությամբ: Համառոտ ներածությամբ ծանուցվում են սբ Հաղորդության խորհուրդը, հայկական Պատարագի կառուցվածքը և պատմությունը, ինչպես նաև արարողության առանձին մասերի խորհրդաբանությունը՝ ըստ հայ մեկնաբանական աղբյուրների և բնագրագիտական քննության:

Նրանց համար, ովքեր ցանկանում են հայ հոգևոր ժառանգությանը ծանոթանալ ներսից և ճանաչողաբար մաս կազմել Եկեղեցու սրբազան իրականության:

«Գանձասար», Ա հատոր

  • 1992 թ., 352 էջ 

Յովհաննէս Մկրտչի պատուական գլխի մասին, թէ ինչպէս բերուեց Արցախ գաւառ եւ դրուեց Սբ Գանձասարում (հատուած Մովսէս Կաղանկատուացու «Պատմութիւնից»). գրաբարից թարգմ. ՝ Սեդա Ստամբոլցեանի 

Յակոբ Քեոսէեան, Յունարէն բնագրով անյայտ ճառեր Անտիպատրոս Բոստրացու անուամբ 

Անտիպատրոս Բոստրացու երեք ճառ՝ գրաբար բնագրով եւ հանդիպադիր արեւելահայերէն թարգմանութեամբ. բնագրի պատր.՝ Յ. Քեոսէեանի, թարգմ.՝ Աշոտ Ալեքսանեանի։ 

Ի Ծնունդն Քրիստոսի 
Ի Ծնունդն Քրիստոսի. խօսք երկրորդ 
Ի մկրտութիւն Տեառն 

  • Աստուածաբանական ուսումնասիրութիւններ 

Սեպուհ ծ. վրդ. Սարգսեան, Հայոց Եկեղեցւոյ խորհուրդներն ու ծէսերը (շարունակելի) 
Միքայէլ վրդ. Աջապահեան, Քրիստոնէական պատարագի նախադրեալները 
Մեսրոպ քհն. Արամեան, Երեք տիեզերական ժողովների դաւանութիւնը 
Տիգրան Խաչատրեան, Եկեղեցու հայրերի ուսմունքը հոգեւոր ընթերցանութեան եւ հաւատքի դաւանութեան մասին 

  • Եկեղեցու հայրեր 

Սբ Գրիգոր Նարեկացի, Խօսք ճշմարիտ հաւատքի եւ առաքինասէր վարքի մասին (հատուածներ Ի-ԼԷ). գրաբարից թրգմ.՝ Սեդա Ստամբոլցեանի 
Սբ Նեղոս Սինայեցի, Աղօթքի մասին. նախաբանը եւ գրաբարից թրգմ.՝ Մեսրոպ քհն. Արամեանի 
Անանիա Սանահնեցի, Բան հակաճառութեան ընդդէմ երկաբնակաց (շարունակելի). նախաբանն ու բնագրի պատր.՝ Յակոբ Քեոսէեանի 

  • Վարք սրբոց 

Անտոն անապատական 
Անտոն անապատականի խօսքերից 
Աթանաս Աղեքսանդրացի 
Յովհաննէս Օձնեցի 
Գրիգոր Տաթեւացի 
Սարգիս զօրավարի, նրա որդի Մարտիրոսի եւ 14 զինուորների վկայաբանութիւնը 
Առաջին Ատովմեան զօրավարներ 
Երկրորդ Ատովմեան զօրականներ 

  • Հոգեւոր մշակոյթ 

Խորէն Պալեան, Հայ հոգեւոր երգը Ե դարում 
                         Սահակ Պարթեւ 
                         Մեսրոպ Մաշտոց 
                         Մովսէս Խորենացի

ԳԱՆՁԱՍԱՐԻ ՎԱՆՔԸ

  • «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 2009 թ., 228 էջ
  • եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն 

Պատկերազարդ այս գիրքը նվիրված է Գանձասարի վանքի անցյալին և ներկային, նրա նշանակությանը Հայ Առաքելական Եկեղեցու պատմության մեջ։ Գրքում ցույց է տրվում Գանձասարի կարևորությունը որպես Արցախի թեմի հոգևոր, ուսումնագիտական, մշակութային կենտրոնի և հայ ժողովրդի ազատագրական պայքարի ոգեշնչողի։ Ներկայացված են նաև Արցախի ազատամարտի մասնակիցների հուշագրությունները ազատամարտիկների և Արցախի թեմի հոգևորականների մասին։

«Գանձասար», Գ հատոր

  • 1993 թ., 352 էջ

Հայոց արեւելեան կողմերի լուսաւորիչ սուրբ Եղիշէ առաքեալի նահատակութիւնը եւ նշխարների գիւտը. (Մովսէս Կաղանկատուացու «Պատմութիւնից») 

Սբ Մովսէս Խորենացի, Սուրբ Հռիփսիմեանների պատմութիւնը Սուրբ Հռիփսիմէի եւ նրա վկայակիցների յիշատակին նուիրուած ներբողեան գրաբ. թարգմ.՝ Գուրգէն Գասպարեանի 

  • Աստուածաբանական ուսումնասիրութիւններ 

Մաղաքիա արք. Օրմանեան, Յաղագս պաշտամանց (քաղուածք «Տեղիք աստուածաբանութեան» աշխատութիւնից) 
Աբել վրդ Օղլուգեան, Մի քանի դիտողութիւններ Անանիա վրդ. Սանահնեցու «Ընդդէմ երկաբնակաց» ճառի հրատարակութեան առիթով 
Մեսրոպ քհն. Արամեան, Մկրտութեան արարողութեան աստուածաբանութիւնը (շարունակելի) Յակոբ Քեոսէեան, Հայ Եկեղեցու աստուածաբանութիւնը շարականներում եւ տաղերում 

  • Եկեղեցու հայրեր 

Մեսրոպ քհն. Արամեան, Սբ Յովհան Մանդակունի 
Սբ Յովհան Մանդակունի, Ա. Թուղթ յանցաւոր վարքի խոստովանութեան մասին 
Բ. Թուղթ ապաշխարութեան մասին 
Գ. Թուղթ պահքի պնդութեան մասին 
Դ. Ընդունելի եւ անընդունելի աղօթքի մասին 
Գրաբարից թրգմ.՝ Մ. ք. Արամեանի 
Տիգրան Խաչատրեան, Սբ Եփրեմ Ասորի 
Սբ Եփրեմ Ասորի, «Զօրաւոր» աղօթք. գրաբ. թարգմ.՝ Տ. Խաչատրեանի 
Անանիա Սանահնեցի, Բան հակաճառութեան ընդդէմ երկաբնակաց (շարունակութիւն). բնագրի պատր.՝ Յակոբ Քեոսէեանի 

  • Սուրբ Գրոց մեկնութիւններ 

Հիպողիտոս Բոստրացի, Մեկնութիւն թագաւորութեան վասն Դաւթի եւ Սաւուղայ. նախաբան եւ բնագրի պատր.՝ Յակոբ Քեոսէեանի 
Սբ Եղիշէ վարդապետ, «Հայր մեր»-ի մեկնութիւնը. նախաբ. եւ գրաբարից թարգմ.՝ Խաչիկ Գրիգորեանի 

  • Վարք սրբոց  (աշխատասիրութեամբ՝ Էդուարդ Սաֆարեանի, Մարթա Արաբեանի եւ Քնարիկ Ղազարեանի) 

Տրդատ թագաւոր 
Գէորգ զօրավար 
Աբբայ Մարկոս 
Սիմէոն Սիւնակեաց 

  • Հայոց նոր վկաներ  (աշխատասիրութեամբ՝ Քնարիկ Ղազարեանի) 

Դաւիթ Խարբերդցի 
Լոյս Գրիգոր 
Միքայէլ ծ. վրդ. Աջապահեան 
Աշոտ քահանայ 

  • Հոգեւոր մշակոյթ

Վիգէն Ղազարեան, Գեղագիտական ըմբռնումները խորանների մեկնութիւններում 
Տիգրան Խաչատրեան, Հոգեւոր պատկերըմբռնողութիւնը եւ կանոնի նշանակութիւնը եկեղեցական կերպարուեստում 
Ղեւոնդ Ալիշան, Պատկերուսոյց գիրք (շարունակելի)