

Մեծ գաղափարներ
«Ոչ մի բանակ չի կարող դիմակայել այն գաղափարի ուժին, որի ժամանակն արդեն եկել է»: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն հասկանում էր, որ հենց ժամանակի հարմար պահերին հղացված մտքերն են ծնում տիեզերքը խարխլող գաղափարներ, գաղափարներ, որոնք դատապարտված են դառնալու մեծ: Բայց մեծությունը կարող է բնույթով տարբեր լինել՝ մեծ և գեղեցիկ, մեծ և այլանդակ, մեծ և սարսափելի: Գաղափարը կարող է մեծ լինել այս բոլոր դրսևորումներով, ուստի հարուցել հիացմունք, նողկանք կամ սարսափ: Հաղորդումների այս շարքում ներկայացնում ենք տարբեր տեսակի մեծ գաղափարներ:


Գրաքննություն
Իր հռչակավոր «Լեդի Չատերլեյի սիրեկանը» վեպում անգլիացի գրող Դեյվիդ Հերբերտ Լոուրենսը երկրային անգլոսաքսոնական տերմինաբանությամբ բացեիբաց, բայց բանաստեղծորեն ներկայացնում է ամուսնացած արիստոկրատ կնոջ սիրավեպն իր ամուսնու մոտ աշխատող հասարակ անտառապահի հետ: 1928 թվականին գրված այդ վեպը գրեթե երեք տասնամյակ չէր տպագրվում հեղինակի հայրենիքում:


Կապիտալիզմ
21-րդ դարի սկզբին համաշխարհային տնտեսությունն աննախադեպ ցնցում ապրեց: Սպառողների վստահության աղետալի անկումը, ներդրումների կորուստը, սնանկացումները, վճարումներ չկատարելու պատճառով բռնագրավումները, գործազրկության աճը, բորսաների և անշարժ գույքի գների ցնցումները,— այս ամենը վկայությունն էր տնտեսության մեծածավալ ճգնաժամի և դրան հաջորդած համաշխարհային հետընթացի:


Իսլամականություն
«Ամերիկացիներին ու նրանց դաշնակիցներին սպանելը՝ քաղաքացիական անձինք լինեն թե զինվորական, դրան ընդունակ ցանկացած մուսուլմանի պարտքն է ցանկացած երկրում, մինչև ազատագրենք Ալ-Աքսա մզկիթը (Երուսաղեմ) և Ալ-Խարամ սուրբ մզկիթը (Մեքքա), իսկ նրանց պարտված բանակները լքեն իսլամական բոլոր հողերը»:


Ռասայականություն
Ուշագրավ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ «ազատների ինքնահռչակ հայրենիքը» և ժողովրդավարության, հավասարության և մարդու իրավունքների ամրոցը, իր գոյության առաջին 89 տարիներին կախված է եղել ստրկական աշխատանքից:


Ֆաշիզմ
Ֆաշիստական ուսմունքի հիմնական դրույթը պետության, նրա էության, նպատակների ու խնդիրների ուսմունքն է: Ֆաշիզմի համար պետությունը բացարձակ (աբսոլյուտ) է, որի համեմատությամբ անհատներն ու խմբերը «հարաբերական են»:


Հանրապետություն
«.... Ամերիկայում թագավորը օրենքն է: Որովհետև ինչպես աբսոլյուտիստական պետություններում թագավորն է օրենքը, այնպես էլ ազատ երկրներում պետք է օրե՛նքը թագավոր լինի»: Այսպես էր գրում իր «Առողջ դատողություն» պամֆլետում Թոմաս Փեյնը:


Հասարակական դաշինք (պայմանագիր)
Ինչո՞ւ են մարդիկ պայմանագրեր կնքում: Եթե պայմանագիրն ազնիվ է, երկու կողմն էլ կարծում են, որ որոշակի առավելություններ ձեռք կբերեն: Դուք համաձայնում եք միևնույն տեղը գնալ երկուշաբթիից ուրբաթ և այնտեղ մնալ ժամը 9-ից մինչև 17-ը, որովհետև ձեր գործատուն համաձայն է դրա համար ամսական որոշակի գումար վճարել: Ընդհանուր առմամբ, արժե կամավոր կերպով սահմանափակել սեփական ազատությունը հանուն որոշակի բարիքների:


Ազգայնականություն (նացիոնալիզմ)
«Մեր երկրի՛ համար…. Ցանկանանք, որ այլ երկրների հետ հարաբերություններում նա միշտ իրավացի լինի: Սակայն իրավացի կլինի մեր երկիրը, թե ոչ, դա մեր երկիրն է»: Այս հայտնի կենացը 1816 թ. ասել է ամերիկյան նավատորմի հերոս Ստիվեն Դեքեյտերը: Սովորաբար արտահայտությունը կրճատվում է (որոշ ձևափոխմամբ)՝ «Սա իմ երկիրն է, իրավացի է այն, թե ոչ», և այս ձևակերպմամբ գործածվում է առ այսօր:


Բազմամշակութայնություն
1908 թ. «Հալաման» պիեսում Իսրայել Զանգվիլը գրում է. «Ամերիկան աստվածային հնոց է, հսկա հալաման, որի մեջ հալչում ու վերափոխվում են Եվրոպայի բոլոր ժողովուրդները: ….Ձեր ամբողջ թշնամությունը, ձեր մանր-մունր վեճերն անհեթեթություն են: Գերմանացիներ և ֆրանսիացիներ, իռլանդացիներ և անգլիացիներ, հրեաներ և ռուսներ՝ բոլորդ դեպի այդ հնոցը: Այսպես է Տերը կերտում ամերիկացուն»:


Իմպերիալիզմ
Թեև «իմպերիալիզմ» եզրույթը հարաբերականորեն նոր է, բուն երևույթը՝ ավելի ուժեղ պետությունների կողմից թույլերի նվաճումն ու նրանց հետագա շահագործումը, աշխարհի չափ հին է: Միջագետքի և միջերկրածովյան հնագույն քաղաքակրթությունների պատմությունը միմյանց փոխարինող կայսրությունների անընդհատ հերթագայություն է՝ Բաբելոն, Ասորեստան, Կյուրոսի հիմնադրած Աքեմենյան տերություն, Ալեքսանդր Մակեդոնացու կայսրություն…


Պահպանողականություն
Պահպանողական մտածողության հիմնական ելակետը շատ հաջող ներկայացվում է 17-րդ դարի անգլիացի պետական գործիչ Վիկոնտ Ֆոլկլենդին վերագրվող խոսքով. «Երբ անհրաժեշտություն չկա որոշում կայացնելու, անհրաժեշտ է որոշում չկայացնել»: Ֆրանսիական մեծ հեղափոխությունը սարսափեցրել էր Բերկին: 1790 թ.՝ նախքան հեղափոխության՝ արյան մեջ խեղդվելը, Բերկն ուշադրություն դարձրեց հեղափոխականների գաղափարական ոգևորությանը և կանխատեսեց գալիք սարսափները:


Դեմոկրատիա (ժողովրդավարություն)
Այսօր քաղաքական տիրույթի բոլոր հատվածների ներկայացուցիչների՝ ծայրահեղ աջերից մինչև ծայրահեղ ձախերի շարքերում աննախադեպ համաձայնություն կա. բոլորը ժողովրդավարությունը կառավարման լավագույն ձև են համարում: Ժամանակակից քաղաքականության մեջ «ժողովրդավարական»-ը գործնականորեն «լեգիտիմ»-ի հոմանիշն է դարձել:


Լիբերալիզմ (ազատականություն)
«Հասարակության կյանքին կառավարության միջամտությունը սահմանափակելու ձգտում, իշխանության ապակենտրոնացում և անհատական ազատության ընդլայնում». այս ձևակերպումը հնչում է որպես դասական լիբերալիզմի՝ դասագրքից վերցված սահմանում, սակայն ոմանց կարծիքով հենց սա է «պահպանողականության հիմքը»:


Ուտոպիա
Ավստրիացի փիլիսոփա Կառլ Փոպերը մի առիթով նկատել է. «Երկրի վրա դրախտ ստեղծելու փորձն անխուսափելիորեն հանգեցնում է սանդարամետի ստեղծման»: Նոր աշխարհի իրենց տարբերակները հորինող, լավագույն ապագայի հույս սերմանող և մարդկային հիմարության անսահմանությունը ցուցադրող մարգարեների, միստիկների, խելագարների պակաս չի եղել Պլատոնի ժամանակներից ի վեր:


Պարտք
«Պարտք» հասկացությունը բարոյագիտության հիմնական կատեգորիաներից մեկն է, որն արտացոլում է հատուկ բարոյական հարաբերություն: Բոլոր մարդկանց վրա տարածվող բարոյական պահանջն ընդունում է պարտքի ձև, երբ այն դառնում է որոշակի անհատի անձնական խնդիր նրա դիրքի և որևէ կոնկրետ իրադրության նկատմամբ:


Պատերազմ
«Ականջ դրեք մեր պատմությանը. բոլոր կողմերից միայն մեկ ձայն է լսվում՝ մարտական թմբուկների զարկը: Միջցեղային պատերազմներ, կրոնական պատերազմներ, քաղաքացիական պատերազմներ, ազգամիջյան պատերազմներ, գաղութատիրական պատերազմներ, նվաճողական պատերազմներ, ազատագրական պատերազմներ, այլ պատերազմներ կանխող պատերազմներ. մարդկային քաղաքակրթության սկզբից ի վեր բախումների անվերջանալի շղթա, որի վերջը չի էլ երևում»:


Արմատականություն (ֆունդամենտալիզմ)
2001 թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո Նյու Յորքն ու Վաշինգտոնը համակվեցին իսլամատյացությամբ: Վախի և կասկածի մթնոլորտում, որտեղ «արմատական» և «ահաբեկիչ» բառերը գործնականորեն համարժեք դարձան, նախագահ Ջորջ Բուշը ահաբեկչությանը պատերազմ հայտարարեց, որը չի ավարտվի, «մինչև չգտնվեն ու չոչնչացվեն ահաբեկչական բոլոր խմբավորումները»: Սկսվեց իսլամական արմատականության դիվայնացումը, «արմատական» բառը վիրավորական նշանակություն ստացավ:


Հավատ
«Աստծուն բացահայտում է սիրտը, ոչ թե բանականությունը: Հավատը հենց սա է՝ Աստծուն ոչ թե մտքով, այլ սրտով հասկանալը»,- այս բառերով է բնախույզ և բարեպաշտ քրիստոնյա Բլեզ Պասկալն իր «Մտքերում» նկարագրում բանականության և հավատի փոխհարաբերությունները 1670 թվականին: Ըստ Պասկալի՝ հավատն ու բանականությունը չեն հակասում միմյանց. դրանք պարզապես տարբեր բնույթ և տարբեր նպատակներ ունեն:


Ճակատագիր
Ապագան կանխորոշող կամ «ծրագրավորող» ուժի մասին միտքը վաղուց անտի հետաքրքրել է մարդկանց: Երբեմն աստվածային կամ գերբնական ինչ-որ կերպարում մարմնավորված ճակատագիրը մարդուն պատկերանում էր որպես անողոք ու անխուսափելի ուժ: «Ճակատագիրը հնազանդին տանում է, իսկ անհնազանդին քարշ տալիս»,- ասում էր հույն ստոիկ Կլեանթեսը:


Հոգի
Այսօր էլ, ինչպես անցյալում, միլիոնավոր մարդիկ հավատում են հոգի կոչվող խորհրդավոր ուժի գոյությանը: Քրիստոնյաները, հուդայականները, մուսուլմանները, հինդուիստները, սիկհերը, դաոսականները (էլ չենք խոսում հին եգիպտացիների, հույների, հռոմեացիների, չինացիների և հին ու նոր ուրիշ շատերի մասին) հավատում էին բանական հոգու, տիեզերական հոգու, երկմաս և եռամաս հոգու, անմահ հոգու և մարմնի հետ անհետացող հոգու գոյությանը: