Սիրաքի գիրքը
Սիրաքի գիրքը մեկն է այսպես կոչված «երկրորդականոն» գրքերից և պատկանում է Հին Կտակարանի՝ Հայոց և այլ ավանդական Եկեղեցիներում ընդունված կանոնի։ Հեղինակը Սիրաքի որդի Յիսուսն է (եբրայերեն` Բեն Սիրա Եոշուա), ով ապրել է Երուսաղեմում, եղել Իսրայելի սրբազան գրքերի լավագույն մասնագետ` իմաստունների դասից:
Գիրքը կազմվել է Ք. ծ. ա. 180 թվականին, գրվել եբրայերեն, սակայն այս բնագիրը մասամբ է պահպանվել, իսկ գիրքն ամբողջությամբ մեզ հասել է հեղինակի թոռի կատարած հունարեն թարգմանությամբ:
Սիրաքի գրքի սկզբնական նպատակն է եղել հելլենական ազդեցությունից պաշտպանել հրեական կրոնն ու մշակույթը և ժամանակակիցներին ուսուցանել, որ հարկավոր է կյանքի բոլոր հանգամանքներում Աստուծո կամքի համաձայն գործել: