Գրական ընտրանի
Հաղորդաշարը անդրադառնում է 20-րդ դարի մեծանուն գրողներին եւ նրանց առավել հայտնի գործերին, ժամանակակից հայ գրողների անցած ուղուն եւ նրանց գրական վաստակին:
- Հեղինակ` Անի Փաշայան
Զրույց Աշոտ Հովսեփյանի հետ
Արձակագիր, հրապարակախոս Աշոտ Հովսեփյանի «Հերվան ձյունի փնտրտուք» ժողովածուն ամբողջովին արտացոլում է ժամանակը, Հայաստանի համար ծանր 1990-ականները, որոնք խոր հետք թողեցին երկրի կյանքում: Գրողը կանխատեսել է նաև այսօրվա հայկական իրականության արատները, գրականություն բերել հետաքրքիր կերպարների մի ամբողջ պատկերասրահ…
Զրույց Արմենուհի Դեմիրճյանի հետ
Մոտենում է անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հարյուրամյա հոբելյանը: Բանասիրության թեկնածու, գրականագետ, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը պարզաբանում է մի շարք հարցեր՝ կապված դրան նվիրված միջոցառումների, գրողի կյանքի առանձին դրվագների, գրական ժառագության հանդեպ հետաքրքրության մասին…
Ռեյ Բրեդբերիի «Խատուտիկի գինի» վեպը
Ամերիկացի նշանավոր գրող Ռեյ Բրեդբերին «Խատուտիկի գինի» վեպը գրեց 1957-ին՝ հիշելով մանկությունը: 1928 թվականի ամառը նա դարձրեց ժամանակի և տարածության հետաքրքիր կտավ, որտեղ պատկերեց ծննդավայրը, ընտանիքը, բնությունը՝ կերպավորելով խատուտիկ ծաղիկը և նրանից ստացվող անմահական գինին…
Ուիլյամ Գոլդինգ
Անգլիացի նշանավոր գրող Ուիլյամ Գոլդինգը 1983 թվականին արժանացավ Նոբելյան մրցանակի: Նրան գրական հռչակ բերեց «Ճանճերի տիրակալը» վեպը, որը զգուշացնում էր ֆաշիզմի վտանգի մասին: Այլաբանություններն այստեղ ընդհանրական պատկերացումներ են տալիս աշխարհի և ժամանակի մասին և կրում են փիլիսոփայական բնույթ:
20-րդ դարասկզբի շվեդական գրականություն
20-րդ դարի քսանականներին շվեդական գրականության մեջ ակնառու է արվեստի և իրականության մերձեցումը: Վիթխարի նշանակություն ունեցավ Անրի Բարբյուսի ղեկավարած «Կլարտե» գրական ամսագրի ազդեցությունը, և գրականության մեջ ի հայտ եկան մոդեռնիստական տրամադրություններ…
20-րդ դարի առաջին կեսի Կուբայի գրականությունը
Հաղորդումն անդրադարձ է 20-րդ դարի առաջին կեսի Կուբայի գրականությանը: Արձակագիրների մեջ առանձնացան Կառլոս Լյովեյրան, Ալֆոնսո Էռնանդես Կատան, Ալեխո Կարպենտիերը: Բանաստեղծական ժողովածուները և շարքերն աչքի էին ընկնում ազատության ձգտմամբ, ժողովրդական ստեղծագործության ազդեցությամբ: 20-ականների վերջին հանդես եկավ Նիկոլաս Գիլյենը: Նրա «Սոնի մոտիվներով» բանաստեղծական շարքը հագեցած է ժողովրդական երգի և պարի ռիթմերով: