Գրական ընտրանի

Գրական ընտրանի

Հաղորդաշարը անդրադառնում է 20-րդ դարի մեծանուն գրողներին եւ նրանց առավել հայտնի գործերին, ժամանակակից հայ գրողների անցած ուղուն եւ նրանց գրական վաստակին:

  • Հեղինակ` Անի Փաշայան
Ֆրանց Կաֆկա, «Դղյակ»
28/06/2025

Ֆրանց Կաֆկա, «Դղյակ»

Հաղորդումը նվիրված է Ֆրանց Կաֆկայի  հայտնի «Դղյակ» վեպին: 1922 թվականին գրված այս վեպը այսօր էլ մեծ հետաքրքրություն է ներկայացնում իր խորհրդավորությամբ և անսպասելի լուծումներով: Հիմքում անհատի և հասարակության խոր հակասությունն է: Կ.-ն նման է «Դատավարություն» վեպի Յոզեֆ Կ.-ին, սակայն այստեղ ավելի է ընդգծվում արվեստագետի խոր դժգոհությունը հասարակական սովորույթներից ու պետական օրենքներից:

 

Գրական ընտրանի
Էզրա Փաունդ
25/06/2025

Էզրա Փաունդ

Հաղորդումը նվիրված է անգլոամերիկյան «իմաժիզմ» կոչվող բանաստեղծական դպրոցին և հատկապես նրա հիմնադիրներից մեկին՝ բանաստեղծ, գրականության տեսաբան և գրական քննադատ Էզրա Փաունդին։ Նրա արվեստով ներկայանում է ամերիկյան մոդեռնիստական բանաստեղծությունը, որովհետև որպես գրաքննադատ և ամսագրերի խմբագիր,  ինչպես նաև անթոլոգիաներ կազմող՝ նա մեծ դեր խաղաց ամերիկյան և եվրոպական մոդեռնիստական գրականության զարգացման և տարածման գործում:

 

Գրական ընտրանի
Ֆրանց Կաֆկա
21/06/2025

Ֆրանց Կաֆկա

Հաղորդումը նվիրված է գերմանալեզու խոշոր արձակագիր Ֆրանց Կաֆկային և հատկապես նրա «Դատավարություն» վեպին, որի մասին ցայսօր գրվել է շուրջ վեց հազար գրականագիտական հոդված: Մոդեռնիզմի հետևորդ Կաֆկան նոր արտահայտչամիջոցներ ավելացրեց արձակի պատումին՝ խորհրդանիշներով և գաղափարական հագեցվածությամբ:

 

Գրական ընտրանի
Թոմաս Ման
11/06/2025

Թոմաս Ման

Հաղորդումը նվիրված է գերմանացի գրող, վիպագիր, էսսեիստ, գրաքննադատ, նոբելյան մրցանակակիր Թոմաս Մանին և հատկապես նրա «Կախարդական լեռը» վեպին: Այս վեպն առանձնանում է փիլիսոփայական խոր վերլուծությամբ: «Բուդենբրոկներ»›, «Դոկտոր Ֆաուստուս», «Հովսեփը և նրա եղբայրները» վեպերի հեղինակին խորապես հետաքրքրել են ժողովրդի ազգային ցավն ու ճակատագիրը, մարդկությանը սպառնացող բոլոր վտանգները, նրա սեփական ժամանակը:

 

Գրական ընտրանի
Ռաբինդրանաթ Թագոր
04/06/2025

Ռաբինդրանաթ Թագոր

Հաղորդումը նվիրված է հնդիկ գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ, արվեստաբան, նկարիչ, երգահան, դրամատուրգ, նոբելյան մրցանակակիր Ռաբինդրանաթ Թագորին, ով առաջինը հասկացավ Հնդկաստանում, որ արվեստը պիտի սերտորեն կապված լինի ժողովրդի հետ: Բացահայտելով հնդկական ազգային բնավորության կարևորագույն գծերը և ուշադրությունը սևեռելով համազգային խնդիրներին՝ Թագորը ձգտեց բարձրացնել հասարակ մարդուն, ներշնչել ընթերցողին՝ հարգանք և սեր տածելու ժողովրդի հանդեպ, ինչի համար նա ուղիներ փնտրեց իր ստեղծագործություններում, սովորեց ժողովրդական երգեր, պարեր, այսպիսով՝ հմտորեն օգտագործեց ժողովրդական քանքարը:

 

Գրական ընտրանի
Թեոդոր Դրայզեր
28/05/2025

Թեոդոր Դրայզեր

Հաղորդումը նվիրված է ամերիկյան գրականության խոշոր ներկայացուցիչ Թեոդոր Դրայզերին, ով շարունակեց Մարկ Տվենի, Ֆրենկ Նորիսսի, Հենրի Ֆուլլերի գրական ավանդույթները: Նա մեծ համարձակությամբ և առանց խնայելու էր խոսում Միացյալ Նահանգների մասին ստեղծված կեղծ առասպելի դեմ: Նրան մեծ համբավ են բերել հատկապես նրա ամենահայտնի վեպը՝ «Ամերիկյան ողբերգությունը»,  «Հանճարը»՝ արվեստագետի և արվեստների ճակատագրի մասին նրա հայտնի վեպը, որի հերոսը վաճառում է իր տաղանդը, ինչպես և «Ցանկության եռերգությունը», որի գլխավոր հերոսն ամենից կարևորը համարում է իր ցանկությունների օրենքը:

 

Գրական ընտրանի
Էռնեստ Հեմինգուեյ
21/05/2025

Էռնեստ Հեմինգուեյ

Հաղորդումը նվիրված է վիպագիր, նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյին և նրա նշանավոր «Ծերունին և ծովը» վիպակին, որ լույս տեսավ 1952-ին: Վեպ մարդու, կյանքի պայքարի, պարտության և հաղթանակի մասին, վեպ, որն ազդեց աշխարհի լավագույն գրականությունների վրա։

 

Գրական ընտրանի
Ալբեր Քամյու
14/05/2025

Ալբեր Քամյու

Հաղորդումը նվիրված է արձակագիր, դրամատուրգ, էսսեիստ, փիլիսոփա-էքզիստենցիալիստ, նոբելյան մրցանակակիր Ալբեր Քամյուին, ում գրական ճանաչում բերեցին հատկապես «Ժանտախտը» և «Օտարը» վեպերը, որոնցում պատկերեց աբսուրդի իրականությունը՝ արժևորելով մարդուն՝ նրա ճակատագրով, աններդաշնակությամբ, հուզումներով և ողբերգականությամբ: Նրա գրական ժառանգության մեջ կարևոր տեղ ունի «Սիզիփոսի առասպելը» էսսեն, որ փիլիսոփայական խոր վերլուծությունների և ընդհանրացումների համադրումով նոր խոսք է 20-րդ դարի արձակում:

 

Գրական ընտրանի
Դեյվիդ Հերբերտ Լոուրենս
07/05/2025

Դեյվիդ Հերբերտ Լոուրենս

Հաղորդումը նվիրված է անգլիական գրականության մեջ հատկապես նորարարությամբ աչքի ընկած վիպագիր, նովելիստ, էսսեիստ Դեյվիդ Հերբերտ Լոուրենսին։ Նրա ամենամեծ ցանկությունը մարդուն ազատ և բնական տեսնելն էր: ‹‹Որդիներ և սիրեցյալներ››, «Սիրահարված կանայք», «Ծիածան» վեպերը մեծ ճանաչում բերեցին գրողին: Բայց հատկապես մեծ հաջողություն ունեցավ Լոուրենսի վերջին վեպը՝ «Լեդի Չաթերլիի սիրեցյալը»։

 

Գրական ընտրանի
Թոմաս Էլիոթ
30/04/2025

Թոմաս Էլիոթ

Հաղորդումը նվիրված է անգլիական մոդեռնիզմի վառ ներկայացուցիչ, նորարար- բանաստեղծ, արվեստի տեսաբան, մշակույթի պատմաբան, դրամատուրգ և գրաքննադատ, Նոբելյան մրցանակակիր Թոմաս Էլիոթին, ով 20-րդ դարի բավական կնճռոտ մի ժամանակահատվածում ստեղծեց արժեքավոր շատ ստեղծագործություններ` «Սնամեջ մարդիկ», «Մեռյալ երկիրը», որ մեծ ճանաչում բերեցին գրողին, ինչպես նաև «Չորս կվարտետ» թատերական պիեսը, «Մոխրոց չորեքշաբթին», «Փրուֆրոք և այլ դիտմունքներ» շարքը:

 

Գրական ընտրանի
Ուիլյամ Ֆոլքներ
23/04/2025

Ուիլյամ Ֆոլքներ

Հաղորդումը նվիրված է ամերիկյան խոշորագույն արձակագիր, Նոբելյան մրցանակակիր Ուիլյամ Ֆոլքներին, հատկապես նրա «Շառաչ և ցասում» վեպին՝ գրված 1929 թվականին: Սա գրողի ամենասիրելի վեպն է, որը նա անվանել է «իմ ամենափայլուն պարտությունը»: Քոմփսոնների ընտանիքի անկմամբ՝ մեծ գրողն արտայայտել է խոր կարեկցանք մարդկային ցավի և ողբերգության հանդեպ:

 

Գրական ընտրանի
Ֆեդերիկո Գարսիա Լորկա
16/04/2025

Ֆեդերիկո Գարսիա Լորկա

Հաղորդումը նվիրուած է իսպանացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկային, ով իր չափազանց կարճ կյանքի ընթացքում ստեղծեց գրական մնայուն արժեքներ: Յատկապես «Գնչուական ռոմանսներ» շարքով նա զարգացրեց իսպանական պոեզիայի ազգային ակունքները, իսկ դրամատուրգիական նորարարություւններով խթանեց իսպանական ազգային թատրոնի զարգացումը:

 

Գրական ընտրանի
Ջեյմս Ջոյս
09/04/2025

Ջեյմս Ջոյս

Հաղորդումը նվիրված է անգլիացի գրող Ջեյմս Ջոյսի գրական գործունեությանը և հատկապես նրա նշանավոր «Ուլիսես» վեպին, որ համաշխարհային ճանաչում բերեց մեծ գրողին:

 

Գրական ընտրանի
Զրույց Մարգարիտա Վարդանյանի հետ
02/04/2025

Զրույց Մարգարիտա Վարդանյանի հետ

Ինչ է մտածում դեղագետը բանաստեղծության մասին և ինչպես է վերաբերվում գրականությանը և արվեստին: Նրա «Մի բուռ աստղային փոշի» ժողովածուն ներկայացնում է այսօրվա իրականությունը և կին-արվեստագետին: Արդի պոեզիայում հատկապես առանձնացնում է Ավագ Եփրեմյանին, Էդուարդ Հարենցին…

 

Գրական ընտրանի
1920-30-ականների բրազիլական արձակ
26/03/2025

1920-30-ականների բրազիլական արձակ

20-րդ դարի 20-30-ականների ընթացքում ստեղծված գրականությունը հիմք դրեց արդի բրազիլական վիպագրության վերելքին, որին նպաստեցին Լինս դու Ռեգուն, Կեյրուսը, Ռամուսը, Ամադուն և այլք: Նրանք իրատեսորեն պատկերեցին աշխատավորների կյանքը, նյութական և ֆիզիկական զրկանքները, պլանտացիաներում տիրող մթնոլորտը և շահագործվողների ընդվզումները…  

 

Գրական ընտրանի
Զրույց Աշոտ Հովսեփյանի հետ
19/03/2025

Զրույց Աշոտ Հովսեփյանի հետ

Արձակագիր, հրապարակախոս Աշոտ Հովսեփյանի «Հերվան ձյունի փնտրտուք» ժողովածուն ամբողջովին արտացոլում է ժամանակը, Հայաստանի համար ծանր 1990-ականները, որոնք խոր հետք թողեցին երկրի կյանքում: Գրողը կանխատեսել է նաև այսօրվա հայկական իրականության արատները, գրականություն բերել հետաքրքիր կերպարների մի ամբողջ պատկերասրահ…

 

Գրական ընտրանի
Շառլ Ազնավուր
12/03/2025

Շառլ Ազնավուր

Հաղորդումը նվիրված է բանաստեղծ, գրող Շառլ Ազնավուրին, որի «Ազնավուրը Ազնավուրի մասին» գիրքն այսօր էլ կարդացվում է մեծ հետաքրքրությամբ:

 

Գրական ընտրանի
Հերման Հեսսե
05/03/2025

Հերման Հեսսե

Հաղորդումը նվիրված է գերմանացի նշանավոր գրող Հերման Հեսսեի գրական գործունեությանը և հատկապես մեծ ճանաչման արժանացած «Տափաստանի գայլը» վեպին:

 

Գրական ընտրանի
Զրույց Հասմիկ Պապյանի հետ
26/02/2025

Զրույց Հասմիկ Պապյանի հետ

Մեծ երգչուհին հատուկ վերաբերմունք ունի գրական տեքստի, գրականության նկատմամբ: Կաֆկային գերմաներենով ընթերցելը մեծ բավականություն է պատճառել: Երգչուհու սեղանին են միշտ Հրանտ Մաթևոսյանի գրքերը: Հարազատ են նաև արդի հայ գրողները՝ Ալիս Հովհաննիսյան, Հովհաննես Երանյան…

 

Գրական ընտրանի
Արթուր Միլլեր
19/02/2025

Արթուր Միլլեր

Ամերիկացի նշանավոր դրամատուրգ և արձակագիր Արթուր Միլլերն իր պիեսների միջոցով ցույց տվեց ժամանակակից մարդու` անհատի ողբերգության ակունքները՝ հասնելով մեծ ընդհանրացումների և այդպիսով վերաստեղծելով մարդու հավատն ապագայի հանդեպ:

 

Գրական ընտրանի