Համաշխարհային դասական երաժշտություն

Համաշխարհային դասական երաժշտություն

Դասական երաժշտության պատմություն: Մեծ կոմպոզիտորների կյանքը և ստեղծագործությունները: Կատարողական արվեստ: Դասական երաժշտության մեծանուն կատարողների կյանքը և վաստակը: Դասական երաժշտությունը արդի աշխարհում: Ժամանակակից կոմպոզիտորներ և կատարողներ: Այս ամենի մասին` «Համաշխարհային դասական երաժշտություն» հաղորդաշարի հաղորդումներում:

 

Մաեստրո Արամ Ղարաբեկյան
22/08/2023

Մաեստրո Արամ Ղարաբեկյան

Հաղորդումը նվիրված է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արամ Ղարաբեկյանի հիշատակին: Այն լուսաբանում է դիրիժորի բուռն գործունեությունը Հայաստանում և սփյուռքում, նրա դերը նվագախմբի մակարդակի  բարձրացման և Հայաստանի միջազգային համբավին նպաստելու գործում:

 

Մարգարեություն և արվեստ (մաս Բ)
15/08/2023

Մարգարեություն և արվեստ (մաս Բ)

Հաղորդման մեջ զուգահեռ է անցկացվում աստվածաշնչյան մարգարեների և նոր ժամանակների արվեստագետների, բանաստեղծների ու փիլիսոփաների միջև, որոնց տեսիլքներում  ու ստեղծագործություններում պատկերանում են համայն մարդկության ճակատագիրն ու ապագան:

Մարգարեություն և արվեստ (մաս Ա)
08/08/2023

Մարգարեություն և արվեստ (մաս Ա)

Հաղորդման առաջին մասը արվեստագետին ներկայացնում է որպես մարգարե, որն ի վերուստ օժտված է  Արարչի խոսքն ընկալելու և մարդկությանը փոխանցելու, աշխարհը սիրով միավորելու, ինչպես նաև կանխազգալու վերահաս աղետները և մարդկանց սթափեցնելու, վեհացնելու և դեպի երկինք, դեպի հավերժը հայացքն ուղղելու կարողություններով: