Համաշխարհային դասական երաժշտություն
Դասական երաժշտության պատմություն: Մեծ կոմպոզիտորների կյանքը և ստեղծագործությունները: Կատարողական արվեստ: Դասական երաժշտության մեծանուն կատարողների կյանքը և վաստակը: Դասական երաժշտությունը արդի աշխարհում: Ժամանակակից կոմպոզիտորներ և կատարողներ: Այս ամենի մասին` «Համաշխարհային դասական երաժշտություն» հաղորդաշարի հաղորդումներում:
Գերմանիայի լույսը
Հաղորդումը նվիրված է գերմանական կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Հայնրիխ Շյուտցի կյանքին և ստեղծագործությանը:
Գեորգ Ֆիլիպ Թելեման
Հաղորդումը նվիրված է գերմանական լուսավորչության ռահվիրա, երաժշտարվեստը ժողովրդայնացնելու և ավելի մատչելի դարձնելու հավատամքով լեցուն կոմպոզիտորի կյանքին և գործունեությանը:
Յոհան Սեբաստիան Բախ
Հաղորդումը նվիրված է գերմանացի հանճարեղ կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի կյանքին և
ստեղծագործությանը:
Հայնրիխ Շյուտց և Ֆելիչե Աներիո
Հայնրիխ Շյուտց և Ֆելիչե Աներիո
Հրեշտակաձայն Քեթլին Ֆերիեր
Հաղորդումը նվիրված է անգլիացի մեծանուն երգչուհի Քեթլին Ֆերիերի (կոնտրալտո) կյանքին և ստեղծագործական ուղուն: Ներկայացվում են նրա մուտքը միջազգային ասպարեզ, նվաճումների ու վերելքի փուլերը՝ սկսած անգլիական ժողովրդական
երգերի կատարումներից, Հենդելի «Փրկիչ» օրատորիայում մասնակցությունից, Բրիտտենի «Լուկրեցիայի անարգումը», Գլյուկի «Օրփեոս և Եվրիդիկե» օպերաների հերոսների դերակատարումից մինչև Բախի, Շուբերտի, Բրամսի, Մալերի երգերը և վերջապես վերջին ձայնագրությունը Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Հայկական օրորոցային գոհարներ
Հաղորդումը նվիրված է Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծված ժողովրդական, ինչպես նաև հեղինակային օրորոցային երգերին: Թվով 21 նմուշ, որոնք ընդգրկում են թեմաների լայն շառավիղ. Ակնա ճախրուն, եթերային երգերից մինչև Վանա եղերական, Սասնա, Տարոնի և տարբեր հեղինակների ռազմաշունչ, հայրենասիրական և այլ բնույթի երգեր: Ձայնագրությունն իրականացրել է երգչուհի Անահիտ Պապայանը:
Աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմով (մաս Դ)
Հաղորդումը նվիրված է Ալեքսեյ Լյուբիմովի ծննդյան 70-ամյակին նվիրված երեկոյին, որ կայացավ 2014 թ. «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգին մասնակցում էր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Շտեֆան Վիլիխ): Ի շարս այլ գործերի՝ երեկոյին հնչեց նաև Մոցարտի 27-րդ կոնցերտը: Դա կոմպոզիտորի վերջին կոնցերտն էր: Այն նրա կատարմամբ հնչել էր Վիեննայում՝ 1791 թ. գարնանը՝ Մոցարտի վերջին գարնանը, որի վերապրումը նա կրկին արտահայտեց կոնցերտի ֆինալի թեմայով գրված «Գարնան կարոտ» երգով: Լյուբիմովը մեծ ներշնչանքով նվագեց կոնցերտը՝ փոխանցելով Մոցարտի կյանքի կարոտը և ասես վերադարձնելով նրա «կորսված դրախտը»:
Աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմով (մաս Գ)
Հաղորդումը լուսաբանում է դաշնակահարի` 2013 թ․ Երևանի «Գաֆեսճյան» թանգարանում տեղի ունեցած մենահամերգի 2-րդ բաժինը: Հնչեցին Դեբյուսիի պրելյուդները 2-րդ տետրից: Եթե 1-ին բաժնում դաշնակահարը նմանվեց քանդակագործի, ապա 2-րդում նա նման էր իմպրեսիոնիստ-գեղանկարչի՝ ճոխ ակվարելային ներկապնակով: Ստեղնաշարին դիպչելով մեղմ և հզոր մատներով՝ նա «քաղում» էր և ունկնդիրներին նվիրում «Սպահանի վարդերը» (Մ. Լոնգ):
Աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմով (մաս Բ)
Հաղորդման երկրորդ մասը ներկայացնում է ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Լյուբիմովի՝ 2013 թ․ Երևանի «Գաֆեսճյան» թանգարանում տեղի ունեցած մենահամերգի 1-ին բաժինը: Հաղորդմանը մեկնաբանվում և հնչում են Գալինա Ուստվոլսկայայի և Արվո Պյարտի ստեղծագործությունները:
Աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմով (մաս Ա)
Հաղորդումը ներկայացնում է միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Ալեքսեյ Լյուբիմովին որպես Հայաստանի մեծ բարեկամ, որը մոտ կես դար ստեղծագործական կապեր ունի մեր արվեստասերների հետ: Այդ են վկայում նրա անմոռանալի համերգները, դասախոսությունները, հանդիպումները: Հաղորդման ընթացքում հնչում են Լյուբիմովին նվիրված՝ Տ. Մանսուրյանի «Երեք պիես» շարքը՝ հենց դաշնակահարի կատարմամբ, և նրան նվիրված մեկ այլ գործ՝ Վալենտին Սիլվեստրովի 2-րդ սոնատը, որը մանրամասն վերլուծվում է։
Ալբերտ Էյնշտեյնը, Մոցարտը և տիեզերքի ներդաշնակությունը (մաս Բ)
Հաղորդման երկրորդ մասում լուսաբանվում է Էյնշտեյնի վերաբերմունքը կոմպոզիտորների հանդեպ, որոնց նա բաժանում է երկու խմբի՝ սուբյեկտիվ, եսակենտրոն և «ես»-ից ձերբազատված, օբյեկտիվ արվեստագետների, որոնցից ամենակատարյալը նա համարում է Մոցարտին: Նաև զուգահեռ է անցկացվում Մոցարտի և Էյնշտեյնի՝ կյանքի ու մահվան վերաբերյալ փիլիսոփայական մոտեցումների միջև:
Ալբերտ Էյնշտեյնը, Մոցարտը և տիեզերքի ներդաշնակությունը (մաս Ա)
Հաղորդման առաջին մասը ներկայացնում է Էյնշտեյնի խոհերը, գաղափարները տիեզերքի, աստղազարդ երկնքի և արվեստի ներդաշնակության վերաբերյալ և մեծ ֆիզիկոսի ակնկալիքն ու պահանջը, որ մարդիկ, հաղորդակցվելով այդ իդեալներին, դառնան կատարյալ, ինչպես «Երկնավոր Հայրն է կատարյալ»:
Յոհաննես Բրամս, «Ճակատագրի երգը»
Հաղորդումը նվիրված է Բրամսի «Ճակատագրի երգը» կանտատին՝ գրված Հյոլդեռլինի խոսքերով։ Կանտատում հակադրվում են երկնաբնակների երանավետ, ազատ կյանքը և ճակատագրին ենթակա երկրաբնակների տառապալից գոյությունը այս «անհյուրընկալ» աշխարհում։
Կոմիտասը և հայոց ազգային ինքնությունը (մաս Բ)
Հաղորդման 2-րդ մասը նվիրված է Կոմիտասի առաքելությանը, ով հայության գոյության բախտորոշ ժամանակաշրջանում իր կյանքի նպատակը դարձրեց հայ ժողովրդական երգի փրկությունը, բազմաձայնումը, այդ հիմքի վրա հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրումը:
Կոմիտասը և հայոց ազգային ինքնությունը (մաս Ա)
«Հայ ժողովրդի փրկությունը նրա հոգեկան զարգացման մեջ է» (Կոստան Զարյան): Հաղորդումը լուսաբանում է երաժշտության ազդեցությունը մարդկային հոգու և հասարակության վրա: Ներկայացվում է Կոմիտասի գործունեությունը Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներում, որտեղ նա գիտականորեն և գործնականորեն հաստատեց, որ հայն ունի իր ինքնուրույն երաժշտությունը:
Կոմիտասի «Գիշերերգ»-ը շշնջում է «Խաղաղութիւն ամենեցուն»
Հաղորդման առանցքում Կոմիտասի «Գիշերերգն» է՝ Գյոթեի խոսքերով: Հաղորդման հեղինակը վերլուծում է երգը, ներկայացնում այն Կոմիտասի գործերի համատեքստում, զուգահեռներ անցկացնում Ֆերենց Լիստի ու Ֆրանց Շուբերտի համանուն երգերի հետ: Անդրադառնում է նաև Արևելքի և Արևմուտքի մշակութային ներդաշնակման և այլ խնդիրներին։
Բարոկ երաժշտության հովերով
Հաղորդումն անդրադառնում է 20-րդ դարում բարոկ ժամանակաշրջանի երաժշտության ու թանգարանային, բնիկ նվագարանների գործածման, կատարողական ոճի, սկզբունքների «վերածննդին», «ավթենտիկ կատարողականության» ուսուցմանը և տարածմանը։
Խորեն Պալյան
Հաղորդումը նվիրված է հոգևոր երգարվեստի հայտնի գիտակ և կատարող Խորեն Պալյանի հիշատակին: Հաղորդման հեղինակն անդրադառնում է անվանի երգչի առաքելությանը՝ հոգևոր, ինչպես նաև ազգային-հայրենասիրական երգի քարոզչությանը՝ սկսած անհավատության տարիներից մինչև նրա երկրային կյանքի ավարտը: Պալյանի համատեղ համերգները Լուսինե Զաքարյանի և երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի հետ մեծապես նպաստել են սերունդների քրիստոնեական դաստիարակությանը, մեծացրել Հայաստանի համբավը միջազգային ասպարեզում:
Սրտից սիրտ
Հաղորդումը նվիրված է երաժշտության ուսուցման բնագավառում հայրեր-որդիներ փոխհարաբերություններին, մատաղ սերնդին երաժշտության «արքայություն» ուղղորդելու արվեստին։ Անդրադարձ է կատարվում տարբեր ժամանակների մեծ մանկավարժներին և նրանց սաներին՝ սկսած Բախից և նրա զավակներից, մինչև Լ․ Աուեր, Հ. Նալբանդյան, Ն. Զվերև, Ի. Գալամյան, Պ. Ստոլյարսկի և այլք։ Հիշատակվում են նաև Բախի, Մոցարտի, Շումանի, Բրամսի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և այլոց ստեղծած մանկական ստեղծագործությունները։
Նրան ծափահարել է Ավետիք Իսահակյանը
Հաղորդումը նվիրված է չեխ վիրտուոզ ջութակահար և կոմպոզիտոր Յան Կուբելիկին (1880-1940)։ Ժամանակակիցները նրան անվանում էին «Նոր Պագանինի», «Ջութակի Լիստ»։ Մեծ հայրենասեր էր, բարձր էր պահում արվեստագետի արժանապատվությունը․ նա հրաժարվել էր Ավստրո-Հունգարիայի կայսեր առաջարկած ազնվական տիտղոսից և շքանշանից, բայց սիրով ընդունել Պագանինիի դիմանկարը և նրա մազերից մի փունջ, որոնք նվիրել էր նրա որդին։