Հոգևոր զրույցներ

Հոգևոր զրույցներ

Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Սրբանկարչություն
24/04/2024

Սրբանկարչություն

Քրիստոնեական քարոզ պատկերների և գույների միջոցով, զգայական ընկալման դերը հավատի զորացման մեջ։ Աղոթական վիճակի և հավատքային ապրումի ներկայությունը սրբապատկերի արարման ընթացքում։ Նկարչական նյութերի և մակերեսի ընտրությունը։ Հայկական սրբանկարչական ավանդույթները և տերունական ու սրբոց պատկերների «հայացումը»։

  • Խոսնակ՝ Տաթև Պետրոսյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Մայրության շնորհը
17/04/2024

Մայրության շնորհը

Որդեծնությունն իբրև աստվածադիր պատվիրան։ «Մարդ ծնեցի Աստծո զորությամբ» (Ծն. Դ 1)։ Որդեծնությունն աստվածաշնչյան և նահապետական կենցաղի կենտրոնում. Աբրահամ և Սառա, Եղկանա և Աննա, Զաքարիա և Եղիսաբեթ։ Մայրանալու դժվարությունները և հավատի ամրապնդումը։ Տիրամոր ավետումը։ Ծնողությունն իբրև աստվածանմանություն։

  • Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Ամուսնալուծություն
10/04/2024

Ամուսնալուծություն

Ամուսնական միության սրբությունը բոլոր կրոններում ու մշակույթներում։ Դրախտի ընտանիքը. ամուսնությունն իբրև օրհնություն։ Ինչ արժեքների շուրջ է կառուցվում քրիստոնեական ընտանիքը։ Ամուսինների հարգալից ու առողջ հարաբերության աստվածաշնչյան օրինակներ։ Ընտանեկան խնդիրների հոգևոր խորհրդատվություն։ Թունավոր միություն. ամուսնությունն իբրև ծանր բեռ։ Խրատ պսակադրության։

  • Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Կրոնական զբոսաշրջություն
03/04/2024

Կրոնական զբոսաշրջություն

Հետզատկական շրջանի համաժողովրդական ուխտագնացությունները։ Ուխտագնացության և կրոնական զբոսաշրջության զանազանությունը, զբոսավարի կարևոր դերակատարությունը։ Կրոնական հուշարձաններ կատարված այցերն իբրև հայրենաճանաչության, ազգային ինքնության ու հավատի ամրապնդման գործոն։ Մարդու հոգևոր հորիզոնի ընդլայնումը համաքրիստոնեական ու նաև ոչ քրիստոնեական կենտրոններ այցելելու շնորհիվ։

  • Խոսնակ՝ Նադիա Հովհաննիսյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Տիրոջ Հարությանը սպասելիս
27/03/2024

Տիրոջ Հարությանը սպասելիս

Սբ Զատիկն իբրև Ավագ շաբաթվա իրադարձությունների հանգուցալուծում։ Չարչարանաց ուրբաթն ու Տիրոջ հաղթական խաչի խորհուրդը։ «Եթե մեռանք Քրիստոսի հետ, հավատում ենք, որ Նրա հետ էլ կապրենք» (Հռոմ. Զ 8)։ Զատկական ցնծություն ծանր սգից հետո. «Դուք պիտի լաք և պիտի ողբաք, իսկ աշխարհը ուրախ պիտի լինի։ Դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունը ուրախության պիտի փոխվի… և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի» (Հովհ. ԺԶ 20, 22)։

  • Խոսնակ՝ Տ. Հարություն քհն․ Սեփանյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Ծաղկազարդ
20/03/2024

Ծաղկազարդ

«Երգ երգոց»-ում ներկայացված հարսի և փեսայի այլաբանությունը։ Երուսաղեմ մուտք գործող թագավորի կերպարը. Քրիստոս և հրեա ժողովրդի ակնկալիքները։ Չար մշակների առակը (Ղուկ. Ի 9-16)։ Երուսաղեմ հաղթական մուտքի և խաչի տառապալից ճանապարհի հակադրությունը։ «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա և խմի» (Հովհ. Է 37)։ «Տերը մոտ է» (Փիլիպ. Դ 5)։

  • Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Գալստյան կիրակի
13/03/2024

Գալստյան կիրակի

Գալստյան կիրակիի աստվածաշնչյան ընթերցվածների (Ես. ԿԶ, Կող. Բ, Մատթ. ԻԲ-ԻԳ) մեկնություն։ Տիրոջ առաջին գալստյան մարգարեական պատկերը և Երկրորդ գալստյան սպասումը։ Հանկարծակի գալուստ, դատաստան և հատուցում։ Հրեա ժողովրդից անդրանկության խլումը և հեթանոսների որդեգրումն Աստծուն։

  • Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հավերժ երիտասարդ Եկեղեցին
06/03/2024

Հավերժ երիտասարդ Եկեղեցին

Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդները։ Եկեղեցիներին կից երիտասարդաց միություններ, թեմական միություններ, ՀԵՀԵՄ։ «Հիշի՛ր Արարչիդ քո երիտասարդության օրերին» (Ժող. ԺԲ 1)։ Երիտասարդի ընդգրկումը եկեղեցական կյանքում, հնարավոր խոչընդոտները։ Եկեղեցում երիտասարդին սպասող առողջ հոգևոր սնունդը, ջերմ միջավայրը և ուրախ ժամանցը։

  • Խոսնակներ՝ Գերցինա Պետրոսյան, Էլեն Ծատուրյան, Լիլիթ Մկրտչյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Տնտեսի կիրակի
28/02/2024

Տնտեսի կիրակի

Անիրավ տնտեսի և Աղքատ Ղազարոսի առակների (Ղուկաս ԺԶ) այլաբանությունները։ Մեզանից յուրաքանչյուրն իբրև իրեն տրված կյանքի տնտես։ Նյութական հարստության ճիշտ գործածում։ Աստվածատուր շնորհներն ու կարողությունները շահեցնելու անհրաժեշտությունը։ Վերահաս դատաստանի գիտակցությունը։

  • Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հիվանդություն
21/02/2024

Հիվանդություն

Մարմնավոր և հոգևոր տկարություն։ Հիվանդության հոգևոր պատճառը։ Մարմնի տկարությունը և հոգու զորացումը։ «Ես եմ քեզ բժշկող Տերը» (Ելք ԺԵ 26)։ Հիվանդությունն իբրև սթափեցնող միջոց։ Հիվանդախնամության առաքինությունը։ Մահն իբրև երկարատև հիվանդությունից բժշկում։

  • Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Ծառայասիրություն
14/02/2024

Ծառայասիրություն

«Ձեզանից ով կամենա մեծ լինել, թող լինի ձեր սպասավորը, և ձեզնից ով կամենա առաջին լինել, բոլորին ծառա թող լինի, որովհետև մարդու Որդին էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու» (Մարկ. Ժ 43-45)։ «Երանելի է մանավանդ տալը, քան առնելը» (Գործք Ի 35)։ Փոխադարձ ծառայություն եկեղեցում և հասարակության մեջ։ «Սիրո՛վ ծառայեցեք միմյանց» (Գաղ. Ե 13)։

  • Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Սուրբ Վարդանանց տոն
07/02/2024

Սուրբ Վարդանանց տոն

Ավարայրի խորհուրդը, Վարդան Մամիկոնյանի հավաքական կերպարը։ Վարդանանց պատերազմի հավատքային բաղադրիչը։ «Վասն հավատի և վասն Հայրենիքի» նշանաբանը։ «Իմացյալ մահն անմահություն է» կարգախոսի ընկալումը։ Հայ տղամարդկանց և ողջ ժողովրդի անվանակոչության տոնը։

  • Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հուսալքություն
31/01/2024

Հուսալքություն

Հուսահատությունն իբրև մեղք, հույսի ամրապնդումը հավատի ավելացմամբ։ «Թող հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ դուք հույսով առատանաք» (Հռոմ. ԺԵ 13)։ «Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմ. Ե 5)։ «Հույսով ուրախացե՛ք, նեղության համբերե՛ք, հաճախակի աղոթե՛ք» (Հռոմ. ԺԲ 12)։

  • Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Կարեկցանք
24/01/2024

Կարեկցանք

Կարեկցանքն իբրև հոգևոր առաքինություն։ Մարդկության հանդեպ Աստծո անսպառ կարեկցանքն ու ողորմածությունը։ Աստվածային սիրո և կարեկցանքի մեծագույն դրսևորումը. «Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ» (Հովհ. Ա 14)։ «Ուրախացողների հետ ուրախանալ, լացողների հետ լալ» (Հռ. ԺԲ 15)։ Բարի սամարացու առակը։

  • Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Ծխական համայնք
17/01/2024

Ծխական համայնք

Ծխական համայնքն իբրև ընդհանրական Եկեղեցու հիմնարար միավոր։ Եկեղեցական ծուխի ավանդությունը Հայ Եկեղեցու սփյուռքյան և հայաստանյան թեմերում։ Աշխարհիկ անդամների ներգրավումը եկեղեցու կառավարման մեջ։ Ծխական կառույցների արդյունավետ աշխատանքի նախադրյալները։

  • Խոսնակ՝ Տ. Տիրատուր քհն․ Սարդարյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Նայի՛ր քեզ
12/01/2024

Նայի՛ր քեզ

Սբ Բարսեղ Կեսարացու «Նայի՛ր քեզ» ճառը։ Ներհայեցողության և հոգևոր տեսողության անհրաժեշտությունը մեր կյանքում։ «Նայի՛ր քեզ, այսինքն՝ ոչ թե այն ամենին, ինչ ունես կամ ինչը քո շուրջն է, այլ միայն ու միայն քե՛զ նայիր»: «Քննի՛ր քեզ. ո՞վ ես դու: Ճանաչի՛ր քո բնությունը»։ «Նայի՛ր քեզ, որպեսզի տեսնես Աստծուն»։

  • Խոսնակ՝ Տ. Միքայել վրդ․ Գևորգյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Տարեմուտ
03/01/2024

Տարեմուտ

Տարեմուտի ընկալումը քրիստոնյա աշխարհում։ Սբ Նիկողայոս Սքանչելագործ հայրապետի տոնի խորհուրդը։ Սուրբ Ծնունդն իբրև սոսկ գեղեցիկ հեքիաթ չընկալելու պատգամ։ Ամանորյա եռուզեռ և Ծննդյան պահք։ Ճրագալույցի խորհուրդը։ Հոգու տոն։

  • Խոսնակ՝ Տ. Միքայել վրդ․ Գևորգյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Վանականություն
27/12/2023

Վանականություն

Իրեն աղոթքի և առանձնության նվիրելու միջոցով Աստծո հետ միավորման մարդկային ձգտումը։ Անապատականության ծագումը քրիստոնյա աշխարհում։ Վանական միաբանությունների ձևավորումը։ Արդի վանականության և ճգնավորության օրինակներ։ Վանականության վերացումը խորհրդային շրջանում և Հայաստանում վերականգնման ուղիները։

  • Խոսնակ՝ Մարիաննա Ապրեսյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Զրույց հայր Միքայելի հետ
20/12/2023

Զրույց հայր Միքայելի հետ

Ինչով է հոգևոր զրույցը տարբերվում առօրեական զրույցից։ Հոգևոր զրույցի՝ կյանքեր հեղափոխելու կարողությունը։ Ինչ է փոխանցում հոգևորականը զրույցի ընթացքում։ Քարոզի և հոգևոր զրույցի տարբերությունը։ Եկեղեցու հայրերի վարքի, խրատների ու աստվածաբանության մեջբերումը հոգևոր զրույցի ընթացքում։ Հոգևոր զրույցի պատգամն ու եզրակացությունը։

  • Խոսնակ՝ Տ. Միքայել վրդ․ Գևորգյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Աչք աչքի դիմաց
13/12/2023

Աչք աչքի դիմաց

Հատուցողական օրենքը տարբեր կրոններում ու մշակույթներում։ Հինկտակարանյան օրենքի նոր մեկնաբանությունը Հիսուսի կողմից Լեռան քարոզում։ Սեր և ներում հակառակության փոխարեն։ «Սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում» (Մատթ. Ե 44)։  

  • Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան