Հոգևոր զրույցներ

Հոգևոր զրույցներ

Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Կարգ խոստովանության
08/11/2023

Կարգ խոստովանության

«Խոստովանե՛ք միմյանց ձեր մեղքերը» (Հակ. Ե 16)։ Քահանայի՝ մեղքերն արձակելու իշխանությունը։ Ընդհանրական և անհատական խոստովանություն։ Մեղքը խոստովանելու հոգեբանական դժվարությունն ու դատապարտության վախը։ Խոստովանահոր ընտրության խնդիրը։ Սահմանված ապաշխարություն և հոգևոր խրատներ։

  • Խոսնակ՝ Տ. Գրիգոր քհն․ Հովհաննիսյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Դավանանք
01/11/2023

Դավանանք

Ինչին ենք հավատում և ինչպես ենք խոստովանում մեր քրիստոնեական հավատը։ Հայ Եկեղեցու դավանանքի հիմնասյուները։ Հավատո հանգանակ։ Դավանանքի տարբերությունը կրոնական մոլեռանդությունից և դոգմատիզմից։ Դավանանքի ուսուցումը Եկեղեցում։ Պարզ հավատ և աստվածաբանական գիտելիք։  

  • Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Գիրք գրոց
25/10/2023

Գիրք գրոց

Սուրբ Գրքի աստվածային ներշնչումն ու մարդկային գործոնը։ Աստվածաշունչ մատյանի ժանրային բազմազանությունն ու գրական առանձնահատկությունները։ Սուրբ Գրքի համակարգված և հարատև ընթերցումը։ Աստվածաշունչն իբրև կյանքի ուղեցույց։ Հին Կտակարանի աննվազ կարևորությունը։ Աստվածաշնչի ընթերցանության ժամանակ ծագող հարցերը։ Սուրբ Գրքի մեկնություն։

  • Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Խնդրեցե՛ք, և Աստծուց կտրվի ձեզ
18/10/2023

Խնդրեցե՛ք, և Աստծուց կտրվի ձեզ

«Խնդրեցե՛ք, և Աստծուց կտրվի ձեզ, փնտրեցե՛ք, և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեզ համար» (Ղուկ. ԺԱ 9)։ Ինչ ենք մենք հաճախ խնդրում Տիրոջից, և ինչպիսին կարող են լինել մեր խնդրանքների արձագանքները։ Աղոթքներում հնչող խնդրվածքները։ Հավատի շնորհիվ ելք ամեն մի դժվարին իրադրությունից։ «Նախ փնտրեցե՛ք Աստծո արքայությունը և Նրա արդարությունը» (Մատթ. Զ 33)։

  • Խոսնակ՝ Տ. Գրիգոր քհն․ Հովհաննիսյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Սրբոց Թարգմանչաց տոն
11/10/2023

Սրբոց Թարգմանչաց տոն

Սուրբ Թարգմանիչների տեղը Հայ Եկեղեցու տոնացույցում։ Սուրբ Թարգմանիչ վարդապետների ցանկի ընտրությունը։ Թարգմանությունն իբրև Սբ Հոգու շնորհ։ «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը» (Առակ. Ա 2)։ Սուրբ Թարգմանիչների ժառանգությունն իբրև ազգային ինքնության և արժեքների խորհրդանիշ։

  • Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Օգնություն մերձավորին
04/10/2023

Օգնություն մերձավորին

Նյութական, հոգևոր և հոգեբանական աջակցություն։ Եկեղեցու դերը սոցիալական ծառայության և հավասարության հաստատման գործում։ «Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան» (Սեղմ. Խ 2)։ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Ղուկ. Ժ 27), Բարի սամարացու առակը, հոգևոր և մարմնավոր ցավերի ամոքում, հիվանդախնամություն։

  • Խոսնակ՝ Տ. Գրիգոր քհն․ Հովհաննիսյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Տիրոջ ժողովրդի ուղին
27/09/2023

Տիրոջ ժողովրդի ուղին

Ինչ է նշանակում Տիրոջ ընտրյալ ազգ լինել։ Աստծո անսահման սերն Իր ժողովրդի հանդեպ և հավատարմությունն Իր ուխտին։ Ժողովրդի պարբերական ուրացումն ու դարձը Տիրոջը։ Աստծո ներկայությունն Իր ժողովրդի կողքին նեղության շրջանում։ Տիրոջ ժողովրդի խաչի ճանապարհը և աստվածարդարացման խնդիրը։

  • Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

 

Սուտ և ստախոսություն
20/09/2023

Սուտ և ստախոսություն

«Սուտ վկայություն մի՛ տուր» (Ելք Ի 16). ստախոսության և դրա դրսևորումների արգելքը: Ստի մուտքն աշխարհ. քաղցր սուտ, ճերմակ սուտ, ճշմարտանման սուտ։ «Ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ. Ը 32): «Եթե մեկը խոսքով չի մեղանչում, ուրեմն կատարյալ մարդ է, ունակ սանձահարելու իր ողջ մարմինը» (Հակ. Գ 2): «Քո խոսքերով է, որ պիտի արդարանաս, և քո խոսքերով է, որ պիտի դատապարտվես» (Մատթ. ԺԲ 37)։

  • Խոսնակ՝ Տ. Գրիգոր քհն․ Հովհաննիսյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հպարտություն
13/09/2023

Հպարտություն

Հպարտությունն իբրև մահացու մեղք և դրանից ծագող մեղքերը։ Հպարտության ի հայտ գալու պատճառները։ Կա՞ արդյոք հպարտության անվնաս չափաբաժին։ «Տերը հակառակ է ամբարտավաններին, Նա շնորհ է տալիս խոնարհներին» (Առակ. Գ 34): Սերն իբրև հպարտության բալասան։ «Սովորե´ք Ինձանից, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ» (Մատթ. ԺԱ 29):

  • Խոսնակ՝ Տ. Գրիգոր քհն․ Հովհաննիսյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Սրբախոսական գրականություն
06/09/2023

Սրբախոսական գրականություն

Սրբախոսական ժանրի ձևավորումը։ Վարք և վկայաբանություն։ Վկայաբանություններում կրկնվող պատումներն ու կերպարները։ Հայ Եկեղեցու սրբախոսական ժողովածուները։ Հայոց նոր վկաներ։ Սրբախոսական գրականության ազդեցությունը մեր հոգևոր կյանքի և աշխարհայացքի վրա։ Կորյուն, «Վարք Մաշտոցի»։

  • Խոսնակ՝ Մարիաննա Ապրեսյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Բարի և չար
26/07/2023
29 րոպե 04 վայրկյան

Բարի և չար

Բարի Արարիչ, բարի արարչագործություն, որտեղի՞ց ուրեմն չարը։ Չարի և բարու միջև ընկած աստիճանները, կա՞ արդյոք բացարձակ չարիք։ Չարի և մեղքի սահմանումը։ Չարն իբրև ազատ կամքի սխալ գործածման և սեփական էությանը հակառակ գործելու արդյունք։ Ինչու է Աստված հանդուրժում չարը։ Արդյոք չարը վերացվելո՞ւ է աշխարհից։

  • Խոսնակ՝ Տ. Գրիգոր քհն․ Հովհաննիսյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Ինչու ես քրիստոնյա չեմ
19/07/2023
35 րոպե 20 վայրկյան

Ինչու ես քրիստոնյա չեմ

Բերտրան Ռասելի «Ինչու ես քրիստոնյա չեմ» էսսեի դրույթները։ Աստծո գոյության ապացույցների և հանդերձյալ կյանքի մերժում։ «Քրիստոնյա» եզրի սահմանումը։ Դոգմաների քննադատություն։ Կրոնն իբրև բարոյականության հիմք։ Կրոնամոլության սխալների մատնանշում։ Արդյոք կրոնի հիմքում վա՞խն է։ Ինչու ենք մենք քրիստոնյա։

  • Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

 

Պատրաստություն սբ Հաղորդությանը
12/07/2023
31 րոպե 13 վայրկյան

Պատրաստություն սբ Հաղորդությանը

Հաղորդության խորհրդի հաստատումը․ Վերջին ընթրիք և պատարագ։ Հացի և գինու փոխակերպումը Տիրոջ Մարմնի և Արյան։ Սբ Հաղորդության ընդունման հաճախականությունը։ Հոգևոր և մարմնավոր պատրաստություն։ Հաղորդությունն իբրև հոգևոր սնունդ և զորավոր պաշտպանություն։ Համայնքի ընդհանրական հաղորդությունն իբրև սբ Պատարագի բուն խորհուրդ․ ընդհանրական և մասնավոր խոստովանություն։

  • Խոսնակ՝ Տ. Գրիգոր քհն․ Հովհաննիսյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Գումարի գործածում
05/07/2023
32 րոպե 41 վայրկյան

Գումարի գործածում

Հարստության վերաբերյալ քրիստոնեական դիրքորոշումը։ Գումարի գործածման վերաբերյալ Հիսուսի ուսուցումը։ Մամոնայից գերությունը։ Աշխարհիկ և հոգևոր ձեռնարկների նյութական կողմը։ Նյութական հավասարություն։ Բարեգործություն և երկնավոր գանձերի որոնում։

  • Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

 

Առաջնորդությունը Եկեղեցում
28/06/2023
35 րոպե 14 վայրկյան

Առաջնորդությունը Եկեղեցում

Առաջնորդության մոդելները և քրիստոնեական առաջնորդության առանձնահատկությունները։ Քրիստոսի օրինակը։ Առաքելական պատգամներ առաջնորդներին և համայնքի անդամներին։ Ինչպիսին ենք ցանկանում տեսնել մեր հոգևոր առաջնորդներին։ Աշխարհականների մասնակցությունը Եկեղեցու ղեկավարմանը։ Առաջնորդելու իշխանության շնորհումը Տիրոջ կողմից։

  • Խոսնակ՝ Ալմաստ Մուրադյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Պսակի խորհուրդը
21/06/2023
37 րոպե 25 վայրկյան

Պսակի խորհուրդը

Ամուսնության աստվածային օրհնությունը․ Ադամ և Եվա, Կանայի հարսանիքը։ Ամուսնության հիմքը սերն է։ Հոգևոր ամուսնության անխզելիությունը։ Առաքելական պատգամներ ամուսիններին։ Ընտանիքի նահապետական մոդելի ճգնաժամը արդի հասարակության մեջ։ Ամուսնական միությանը սպառնացող վտանգները, ամուսնալուծություն։ Պատրաստություն սբ Պսակին։

  • Խոսնակ՝ Տ. Գրիգոր քհն․ Հովհաննիսյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Ներում
14/06/2023
34 րոպե 47 վայրկյան

Ներում

«Ների՛ր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ» (Մատթ. Զ 13)։ Ներում, քավություն, թողություն։ Քանի՞ անգամ պետք է ներեմ եղբորս։ Հաշտություն՝ քենի և թշնամանքի փոխարեն։ Ներելու կարողությունն իբրև հոգևոր սխրանք։

  • Խոսնակ՝ Տ. Առնակ քհն. Հարությունյան
  • Վարող՝ Վարդան սրկ. Ասլանյան
Հիշի՛ր Արարչիդ քո երիտասարդության օրերին (Ժող. ԺԲ 1)
07/06/2023
26 րոպե 50 վայրկյան

Հիշի՛ր Արարչիդ քո երիտասարդության օրերին (Ժող. ԺԲ 1)

Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) գործունեությունը։ Աստվածաշնչյան պատգամները երիտասարդին։ Եկեղեցում երիտասարդների ակտիվ ներգրավման նախապայմանները։ «Երիտասարդնե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ուժեղ եք, և Աստծո խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթեցիք չարին» (Ա Հովհ. Բ 14)։

  • Խոսնակ՝ Արաքս Պողոսյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Աբբա՛, մի խո՛սք ասա ինձ
31/05/2023
28 րոպե 32 վայրկյան

Աբբա՛, մի խո՛սք ասա ինձ

Հոգևոր զրույց և խորհրդատվություն։ Հոգևոր խոսքի և քրիստոնեական քարոզի ուժը։ Հոգևոր զրույցի նյութը և դրա ուսուցողական կարևորությունը։ Զրուցակիցների միջև վստահության ստեղծումը և դեպի մարդկանց սրտերը տանող բանալին։

  • Խոսնակ՝ Տ. Գրիգոր քհն․ Հովհաննիսյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հոգևոր ուրախություն
24/05/2023
30 րոպե 01 վայրկյան

Հոգևոր ուրախություն

«Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում՝ ուրա՛խ եղեք» (Փիլիպ. Դ 4): Քրիստոնյայի հոգևոր ուրախությունը՝ հակառակ հավատի սգավորության կարծրատիպերի։ «Ծառայեք Տիրոջն ուրախությամբ» (Սղմ. ՂԹ 2)։ Գոհությունն ու փրկության հույսն իբրև ուրախության աղբյուր։ Աստված մխիթարում է սգավորներին։

  • Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան