Հոգևոր զրույցներ
Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:
Նոր կյանք Քրիստոսով
Զատիկ․ ազատում մեղքի գերությունից։ Հարություն առնել Քրիստոսի հետ․ Տիրոջ Հարության խորհրդով նորոգվելու անհրաժեշտությունը։ Տոներն իբրև մարդու նորոգման առիթ։ Մարդու դարձի՝ Նոր Կտակարանում և գրականության մեջ հանդիպող օրինակները․ Լև Տոլստոյի «Հարություն» վեպը։ «Նորոգվե՛ք ձեր մտքի հոգով և հագե՛ք նոր մարդուն» (Եփես․ Դ 23-24)։ Տերն է, որ Իր կամքով նորոգում է մեզ․ «Ահավասիկ ամեն բան նոր եմ դարձնում» (Հայտ․ ԻԱ 5)։
- Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հավատ (մաս Բ)
Ինչի՞ն կամ ո՞ւմ հավատալ։ Հաստատուն հիմքի վրա կառուցված հավատը։ Առանց հավատի մարդուն պարուրող խավարն ու հուսալքությունը։ Հավատի սասանում։ Հավատն իբրև հոգևոր ու մարմնավոր բժշկության աղբյուր։ Քրիստոնյաների ամենահաղթ զորությունը՝ հավատը։
- Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հավատ (մաս Ա)
«Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի նոր եթերաշրջանի մեկնարկ։ Հավատն իբրև հոգևոր զրույցի նախապայման։ Հավատը միջանձնային և Աստված-մարդ հարաբերություններում։ Հավատի առաջնորդությունը հոգևոր զարգացման մեջ՝ հավատ, հույս, սեր։ Հավատն առօրյա կյանքում։ Բնածին հավատ։
- Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան