

Հոգևոր զրույցներ
Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:


Տիրոջ Հարությանը սպասելիս
Սբ Զատիկն իբրև Ավագ շաբաթվա իրադարձությունների հանգուցալուծում։ Չարչարանաց ուրբաթն ու Տիրոջ հաղթական խաչի խորհուրդը։ «Եթե մեռանք Քրիստոսի հետ, հավատում ենք, որ Նրա հետ էլ կապրենք» (Հռոմ. Զ 8)։ Զատկական ցնծություն ծանր սգից հետո. «Դուք պիտի լաք և պիտի ողբաք, իսկ աշխարհը ուրախ պիտի լինի։ Դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունը ուրախության պիտի փոխվի… և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի» (Հովհ. ԺԶ 20, 22)։
- Խոսնակ՝ Տ. Հարություն քհն․ Սեփանյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան


Ծաղկազարդ
«Երգ երգոց»-ում ներկայացված հարսի և փեսայի այլաբանությունը։ Երուսաղեմ մուտք գործող թագավորի կերպարը. Քրիստոս և հրեա ժողովրդի ակնկալիքները։ Չար մշակների առակը (Ղուկ. Ի 9-16)։ Երուսաղեմ հաղթական մուտքի և խաչի տառապալից ճանապարհի հակադրությունը։ «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա և խմի» (Հովհ. Է 37)։ «Տերը մոտ է» (Փիլիպ. Դ 5)։
- Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան


Գալստյան կիրակի
Գալստյան կիրակիի աստվածաշնչյան ընթերցվածների (Ես. ԿԶ, Կող. Բ, Մատթ. ԻԲ-ԻԳ) մեկնություն։ Տիրոջ առաջին գալստյան մարգարեական պատկերը և Երկրորդ գալստյան սպասումը։ Հանկարծակի գալուստ, դատաստան և հատուցում։ Հրեա ժողովրդից անդրանկության խլումը և հեթանոսների որդեգրումն Աստծուն։
- Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան


Հավերժ երիտասարդ Եկեղեցին
Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդները։ Եկեղեցիներին կից երիտասարդաց միություններ, թեմական միություններ, ՀԵՀԵՄ։ «Հիշի՛ր Արարչիդ քո երիտասարդության օրերին» (Ժող. ԺԲ 1)։ Երիտասարդի ընդգրկումը եկեղեցական կյանքում, հնարավոր խոչընդոտները։ Եկեղեցում երիտասարդին սպասող առողջ հոգևոր սնունդը, ջերմ միջավայրը և ուրախ ժամանցը։
- Խոսնակներ՝ Գերցինա Պետրոսյան, Էլեն Ծատուրյան, Լիլիթ Մկրտչյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան


Տնտեսի կիրակի
Անիրավ տնտեսի և Աղքատ Ղազարոսի առակների (Ղուկաս ԺԶ) այլաբանությունները։ Մեզանից յուրաքանչյուրն իբրև իրեն տրված կյանքի տնտես։ Նյութական հարստության ճիշտ գործածում։ Աստվածատուր շնորհներն ու կարողությունները շահեցնելու անհրաժեշտությունը։ Վերահաս դատաստանի գիտակցությունը։
- Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան


Հիվանդություն
Մարմնավոր և հոգևոր տկարություն։ Հիվանդության հոգևոր պատճառը։ Մարմնի տկարությունը և հոգու զորացումը։ «Ես եմ քեզ բժշկող Տերը» (Ելք ԺԵ 26)։ Հիվանդությունն իբրև սթափեցնող միջոց։ Հիվանդախնամության առաքինությունը։ Մահն իբրև երկարատև հիվանդությունից բժշկում։
- Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան


Ծառայասիրություն
«Ձեզանից ով կամենա մեծ լինել, թող լինի ձեր սպասավորը, և ձեզնից ով կամենա առաջին լինել, բոլորին ծառա թող լինի, որովհետև մարդու Որդին էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու» (Մարկ. Ժ 43-45)։ «Երանելի է մանավանդ տալը, քան առնելը» (Գործք Ի 35)։ Փոխադարձ ծառայություն եկեղեցում և հասարակության մեջ։ «Սիրո՛վ ծառայեցեք միմյանց» (Գաղ. Ե 13)։
- Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան


Սուրբ Վարդանանց տոն
Ավարայրի խորհուրդը, Վարդան Մամիկոնյանի հավաքական կերպարը։ Վարդանանց պատերազմի հավատքային բաղադրիչը։ «Վասն հավատի և վասն Հայրենիքի» նշանաբանը։ «Իմացյալ մահն անմահություն է» կարգախոսի ընկալումը։ Հայ տղամարդկանց և ողջ ժողովրդի անվանակոչության տոնը։
- Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան


Հուսալքություն
Հուսահատությունն իբրև մեղք, հույսի ամրապնդումը հավատի ավելացմամբ։ «Թող հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ դուք հույսով առատանաք» (Հռոմ. ԺԵ 13)։ «Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմ. Ե 5)։ «Հույսով ուրախացե՛ք, նեղության համբերե՛ք, հաճախակի աղոթե՛ք» (Հռոմ. ԺԲ 12)։
- Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան


Կարեկցանք
Կարեկցանքն իբրև հոգևոր առաքինություն։ Մարդկության հանդեպ Աստծո անսպառ կարեկցանքն ու ողորմածությունը։ Աստվածային սիրո և կարեկցանքի մեծագույն դրսևորումը. «Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ» (Հովհ. Ա 14)։ «Ուրախացողների հետ ուրախանալ, լացողների հետ լալ» (Հռ. ԺԲ 15)։ Բարի սամարացու առակը։
- Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան


Ծխական համայնք
Ծխական համայնքն իբրև ընդհանրական Եկեղեցու հիմնարար միավոր։ Եկեղեցական ծուխի ավանդությունը Հայ Եկեղեցու սփյուռքյան և հայաստանյան թեմերում։ Աշխարհիկ անդամների ներգրավումը եկեղեցու կառավարման մեջ։ Ծխական կառույցների արդյունավետ աշխատանքի նախադրյալները։
- Խոսնակ՝ Տ. Տիրատուր քհն․ Սարդարյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան


Նայի՛ր քեզ
Սբ Բարսեղ Կեսարացու «Նայի՛ր քեզ» ճառը։ Ներհայեցողության և հոգևոր տեսողության անհրաժեշտությունը մեր կյանքում։ «Նայի՛ր քեզ, այսինքն՝ ոչ թե այն ամենին, ինչ ունես կամ ինչը քո շուրջն է, այլ միայն ու միայն քե՛զ նայիր»: «Քննի՛ր քեզ. ո՞վ ես դու: Ճանաչի՛ր քո բնությունը»։ «Նայի՛ր քեզ, որպեսզի տեսնես Աստծուն»։
- Խոսնակ՝ Տ. Միքայել վրդ․ Գևորգյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան


Վանականություն
Իրեն աղոթքի և առանձնության նվիրելու միջոցով Աստծո հետ միավորման մարդկային ձգտումը։ Անապատականության ծագումը քրիստոնյա աշխարհում։ Վանական միաբանությունների ձևավորումը։ Արդի վանականության և ճգնավորության օրինակներ։ Վանականության վերացումը խորհրդային շրջանում և Հայաստանում վերականգնման ուղիները։
- Խոսնակ՝ Մարիաննա Ապրեսյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան


Զրույց հայր Միքայելի հետ
Ինչով է հոգևոր զրույցը տարբերվում առօրեական զրույցից։ Հոգևոր զրույցի՝ կյանքեր հեղափոխելու կարողությունը։ Ինչ է փոխանցում հոգևորականը զրույցի ընթացքում։ Քարոզի և հոգևոր զրույցի տարբերությունը։ Եկեղեցու հայրերի վարքի, խրատների ու աստվածաբանության մեջբերումը հոգևոր զրույցի ընթացքում։ Հոգևոր զրույցի պատգամն ու եզրակացությունը։
- Խոսնակ՝ Տ. Միքայել վրդ․ Գևորգյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան


Աչք աչքի դիմաց
Հատուցողական օրենքը տարբեր կրոններում ու մշակույթներում։ Հինկտակարանյան օրենքի նոր մեկնաբանությունը Հիսուսի կողմից Լեռան քարոզում։ Սեր և ներում հակառակության փոխարեն։ «Սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում» (Մատթ. Ե 44)։
- Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան


Որտեղից ենք եկել և ուր ենք գնում
Ո՞րն է մարդու գոյության պատճառը։ Մարդու աստվածանմանությունն իբրև վստահության և հույսի աղբյուր։ Արդյոք մարդու գոյությունը նպատակ ունի՞, թե՞ նպատակ չկա։ «Գիտեմ, թե որտեղից եկա և ուր եմ գնում» (Հովհ. Ը 14)։ Հոգու անմահության խնդիրը։ Մեր երկրային ընթացքի նպատակի մասին մշտապես հիշելու անհրաժեշտությունը։
- Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան


Կիրակնօրյա ուսուցում
Ուսուցում եկեղեցու հարկի ներքո։ Կիրակնօրյա դպրոցների դասընթացն ու դասավանդման նյութերը։ Հոգևորականների և աշխարհիկ ուսուցիչների դերերի բաշխումը։ Կիրակնօրյա ուսուցմանն անհրաժեշտ մանկավարժական և հոգևոր գիտելիքներն ու ձիրքերը։ Երեխաների ու նրանց ընտանիքների ներգրավումը եկեղեցական կյանքում։
- Խոսնակ՝ Քրիստինե Ղազարյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան


Սուրբ մասունքներ
Մասունքի քրիստոնեական ընկալումը։ Հարգա՞նք մասունքների հանդեպ, թե՞ պաշտամունք, Հայ Եկեղեցու դիրքորոշումը։ Մասունքների հրաշագործ զորությունը և հեղինակությունը. փաստեր և հորինվածքներ։ Սրբադասման և մասունքների ամփոփման կարգը։ Մասունքների տեսակներն ու դրանց ծիսական նշանակությունը։ Նոր ժամանակների մարդու վերաբերմունքը մասունքների հանդեպ։
- Խոսնակ՝ Մարիաննա Ապրեսյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան


Ծնողական դաստիարակություն
Ծնողներն իբրև երկնավոր Հոր պարգև։ Ծնողներին հնազանդության աստվածաշնչյան պատվիրանները։ Քրիստոսի հնազանդությունը Հայր Աստծո կամքին և Իր երկրավոր ծնողներին։ Ծնողներն ու կնքահայրն իբրև հոգևոր-բարոյական դաստիարակության պատասխանատուներ։ Երիտասարդի ազատության հարգումը։
- Խոսնակ՝ Տ. Գրիգոր քհն․ Հովհաննիսյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան