Հոգևոր զրույցներ

Հոգևոր զրույցներ

Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Թվերի խորհրդաբանությունը
27/11/2024

Թվերի խորհրդաբանությունը

Թվերի սրբազան կամ յուրահատուկ նշանակությունը փիլիսոփայական և կրոնական համակարգերում։ Բացարձակ և անտրոհելի միության գաղափարը։ Պարզ կամ կատարյալ թվերը (1, 3, 7) քրիստոնեական ընկալման մեջ և դրանց բազմապատիկները։ Երրորդութենական միաստվածության սկզբունքը։ 40 թվի և հիսնակի խորհրդաբանությունը։ Ժամանակի և թվահաշիվի առնչությունը։ Թվերի հոգևոր և նյութապաշտական ընկալումները։

  • Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հոգևոր զրույցներ
Բարկություն
20/11/2024

Բարկություն

Բարկության մեղքին Քրիստոսի տված խիստ գնահատականը և դրա մեկնաբանությունը Պողոս առաքյալի թղթերում։ Բարկությունն իբրև սթափ դատողության մթագնում։ Բարկության պատճառը. «Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. ձեր այն ցանկությունների՞ց, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ» (Հակ. Դ 1)։ «Քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը, իսկ խիստ խոսքը բարկություն է բարձրացնում» (Առակ. ԺԵ 1)։ «Թե բարկանաք, չմեղանչե՛ք, արեգակը թող ձեր բարկության վրա մայր չմտնի» (Եփես. Դ 26)։

  • Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հոգևոր զրույցներ
Հեռացում Աստծուց
06/11/2024

Հեռացում Աստծուց

Ինչն է անհատներին և ժողովուրդներին հեռացնում Տիրոջից։ Աստծուց հեռանալու հետևանքները՝ Անառակ որդու առակի օրինակով։ Պետրոսի ուրացումն ու վերականգնումը առաքելական պաշտոնում։ «Տերը չի լքելու և չի անտեսելու քեզ, մի՛ վախեցիր» (Բ Օր. ԼԱ 8)։ Աստծուն ընդառաջ կատարված քայլեր. «Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմերձենա ձեզ» (Հակ. Դ 8)։ Ոչինչ չի կարող բաժանել մեզ Աստծու սիրուց (Հռոմ. Ը 38-39)։

  • Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հոգևոր զրույցներ
Տիրոջ ուխտը մարդկության հետ
30/10/2024

Տիրոջ ուխտը մարդկության հետ

Հին և Նոր Կտակարաններն իբրև Տիրոջ ուխտի տապանակներ։ Ուխտ կնքող կողմերը և Աստված-մարդ հարաբերությունը։ Հին Կտակարանում նահապետների և հրեա ազգի հետ կնքված ուխտերը։ Իսրայելի ժողովրդի անհավատարմությունը Տիրոջը տրված երդումներին. «Ուխտ դրեք և կատարեցեք» (Սաղմ. ՀԵ 12)։ Մարդկության հետ Քրիստոսի կնքած  նոր ուխտը և Պատարագի խորհուրդը։ Տիրոջ ուխտը հայ ազգի հետ։

  • Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հոգևոր զրույցներ
Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը
23/10/2024

Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը

Էջմիածինը հայ ժողովրդի գիտակցության մեջ։ Մայր տաճարի Իջման խորանը և Լուսավորչի տեսիլքը։ Համազգային ուխտերթեր դեպի Սբ Էջմիածին։ Մայր Աթոռի տեղափոխությունները դարերի ընթացքում և վերահաստատումը Վաղարշապատում։ «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ»։ Մայր տաճարի վերաօծումն իբրև Տիրոջ հետ հայ ժողովրդի ուխտի նորոգման առիթ։  

  • Խոսնակ՝ Արմեն Հարեյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հոգևոր զրույցներ
Հովհաննեսի հայտնություն. պատգամներ եկեղեցուն
16/10/2024

Հովհաննեսի հայտնություն. պատգամներ եկեղեցուն

Հովհաննես առաքյալի հովվական ուղերձը Փոքր Ասիայի յոթ եկեղեցական համայնքներին։ Քիլիազմի կամ «Հազարամյա թագավորության» վարդապետությունը վաղ Եկեղեցում և Տիրոջ գալստյան սպասումը մեր օրերում։ Զգուշացում հավատուրացության և հերձվածների դեմ. «Լքեցիր քո առաջին սերը» (Հայտ. Բ 4)։ Հոգևոր գաղջության ատելի լինելը Տիրոջ համար։ Աստծո հանդեպ հավատի, հույսի և սիրո մեջ հարատևելու պատվիրանը։ Հոգևոր մահն իբրև «երկրորդ մահ» (Հայտ. Բ 11)։  

  • Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հոգևոր զրույցներ
Հոգետրավմայի ամոքման քրիստոնեական ուղին
09/10/2024

Հոգետրավմայի ամոքման քրիստոնեական ուղին

Հոգեկան տրավմաների տարատեսակները և ընդհանուր բնորոշիչ գծերը։ Հոգետրավմաների ամոքման ուղին և հաջորդական քայլերը։ Ազգային տրավման հրեա և հայ ազգերի գիտակցության մեջ և դրա հաղթահարման փորձերը։ Ամեն բան կորցրած մարդու հոգետրավմատիկ վիճակի և կազդուրման նկարագրություն Հոբի օրինակով։ Սեռական բռնության տրավմատիկ հետևանքների վերլուծություն. Ամոն և Թամար, Դինա, Շուշանիկ։

  • Խոսնակ՝ Մարիաննա Ապրեսյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հոգևոր զրույցներ
Սուրբ Մյուռոնի խորհուրդը
02/10/2024

Սուրբ Մյուռոնի խորհուրդը

Մյուռոնի աստվածաշնչյան և վաղքրիստոնեական ակունքները։ Սուրբ Դիոնիսիոս Արեոպագացու մյուռոնի աստվածաբանությունը։ Սուրբ Մյուռոնն իբրև Քրիստոսի և Սուրբ Հոգու խորհրդանիշ։ Մյուռոնօրհնեքը Հայ Եկեղեցում և մյուռոնօրհնությունը վավերացնող նվիրական սրբությունները։ Սուրբ Մյուռոնը և Եկեղեցու խորհուրդները։ Մյուռոնօրհնեք, Դրոշմ ինքնության։

  • Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հոգևոր զրույցներ
Սաղմոսարան
25/09/2024

Սաղմոսարան

Սաղմոսաց գիրքն աստվածաշնչյան կանոնում։ Դավիթ թագավորի կերպարը։ Սաղմոսասացություն և սաղմոսերգություն։ Սաղմոսներում արտահայտված մարդկային հույզերը։ Սաղմոսների ուսուցողական նշանակությունը։ Աղոթական վիճակն ու սաղմոսների ընթերցանությունը։

  • Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հոգևոր զրույցներ
Ծուլություն
18/09/2024

Ծուլություն

Ծուլությունն իբրև մահացու մեղք։ «Տեր Աստված Իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի ու պահպանի այն» (Ծն. Բ 15)։ Աստվածաշնչի իմաստության գրքերի և ժողովրդական իմաստության հորդորները ծույլերին։ Հովհան Ոսկեբերան. «Արժե՞ ծուլության պատճառով հասնենք դժոխք»։ «Օգտագործե՛ք ժամանակը» (Եփես. Ե 16)։ Տասը մնասների առակը։

  • Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հոգևոր զրույցներ
Խաչվերացի տոնը
11/09/2024

Խաչվերացի տոնը

Տիրոջ խաչափայտի վերադարձը գերությունից Երուսաղեմ։ Քրիստոնյայի հաղթանակը խաչով։ Տերունական խաչի փառաբանությունը ծիսական թափորների և անդաստանների ժամանակ։ Սբ. Խաչի տոներն իբրև խաչի գյուտի տոներ։ Քրիստոնյայի անձնական հարաբերությունը Խաչյալի և փրկական խաչի հետ։ Ճշմարիտ խաչակրություն, խաչը հոգում կրելու անհրաժեշտությունը։

  • Խոսնակ՝ Տ. Նշան քհն․ Ալավերդյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հոգևոր զրույցներ
Ուսանելու աստվածային պատվիրանը
05/09/2024

Ուսանելու աստվածային պատվիրանը

Եկեղեցին և լուսավորությունը։ Աստվածաշնչի իմաստության գրքերում կրկնվող հորդորները։ Դպրոց, դպիր և դպրություն։ Արդի ժամանակներում ուսուցչի և վարդապետի հանդեպ խարխլված հարգանքը։ «Սովորե՛ք Ինձանից» (Մատթ. ԺԱ 29)։ Ուսուցում առակների միջոցով։ «Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ»։ Սրբոց Թարգմանչաց նշանաբանը։

  • Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․Դոխոլյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հոգևոր զրույցներ
Նախանձ
31/07/2024

Նախանձ

«Կայե՛ն, ո՞ւր է քո եղբայր Աբելը» (Ծն. Դ 9)։ Նախանձն իբրև մահացու մեղք և այլ մեղքերի արմատ։ Ծնվող նախանձը հաղթահարելու միջոցը. «Հանդարտվի՛ր, նա [մեղքը] քեզ պիտի հնազանդվի, և դու պիտի իշխես նրա վրա» (Ծն. Դ 7)։ Նախանձն իբրև պայքար և բողոք Աստծո կամքի դեմ։ Նախանձոտ Աստծո կերպարը և ճշմարիտ նախանձախնդրությունը։ Նախանձը վերացնող զորությունը. «Սերը չի նախանձում» (Ա Կոր. ԺԳ 4)։

  • Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հոգևոր զրույցներ
Արդի աստվածաբանական կրթությունը Հայաստանում
24/07/2024

Արդի աստվածաբանական կրթությունը Հայաստանում

Աստվածաբանական կրթության գործնական կիրառությունն ու մասնագիտական հեռանկարները Հայաստանում։ Բուհերի դիմորդների համար աստվածաբանության գրավչությունը, առնչությունը փիլիսոփայության, հոգեբանության և արվեստաբանության հետ։ Քրիստոնեական հավատի և աստվածաբանության փոխկապակցվածությունը։ Եկեղեցին իբրև աստվածաբանության շարժիչ ուժ և նրա բնական միջավայր։

  • Խոսնակներ՝ Ալյոնա Անախասյան, Ասյա Ղազարյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հոգևոր զրույցներ
Ինքնասպանություն
17/07/2024

Ինքնասպանություն

Ինքնասպանություն. հանցանք սեփական անձի, բնական կարգի և Աստծո դեմ։ Եկեղեցու վարդապետության մեջ ինքնասպանության ընկալումն իբրև մեղք, հուսահատության և սպանության համակցություն։ Անգիտակից համարվող ինքնասպանության դեպքերը։ Ինքնասպանի հոգու և նրա հարազատների նկատմամբ տարվող հովվական խնամքը։ Էվթանազիայի մասնավոր դեպքեր։ Ինքնասպանության կանխման հոգևոր մեխանիզմները. եղբայրական փոխօգնություն և հոգևոր խորհրդատվություն։

  • Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հոգևոր զրույցներ
Նարեկաբուժություն
10/07/2024

Նարեկաբուժություն

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի հանճարեղությունը։ Դասական բիբլիոթերապիայի ավանդույթներն ու նարեկաբուժությունը։ Հոգեբանական ներշնչա՞նք, թե՞ հոգևոր բուժիչ ազդեցություն։ Հնչյունաբուժություն. ընթերցված աղոթքների ներգործությունը։ Ո՞վ է իրավասու խոսելու նարեկաբուժության մասին և կիրառելու այն իբրև մեթոդ։

  • Խոսնակ՝ Հայկ Բաղդյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հոգևոր զրույցներ
Քրիստոնյան իբրև քաղաքացի
03/07/2024

Քրիստոնյան իբրև քաղաքացի

«Տվեք կայսրինը կայսեր, Աստծունը՝ Աստծուն» (Մատթ. ԻԲ 21)։ Առաքելական թղթերում և ջատագովական շրջանում հնազանդ հպատակներ լինելու ուսուցման ամրապնդումը. «Լսեցե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդվեցե՛ք նրանց» (Եբր. ԺԳ 17)։ Աշխարհի և երկնքի արքայության երկքաղաքացիությունը։ Երկնքի արքայության մասին ավետարանական առակները։ Պետականության բացակայության շրջանում Եկեղեցու ստանձնած վարչական առաքելությունը։

  • Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հոգևոր զրույցներ
Հոգևորությունը և ֆիզիկան
26/06/2024

Հոգևորությունը և ֆիզիկան

«Երկինքը պատմում է Աստծո փառքը։ Երկնքի հաստատությունը պատմում է նրա ձեռքի գործերի մասին» (Սաղմ. ԺԸ 2)։ Տիեզերքի ճանաչման մարդկային ձգտումը. գիտելիքի՞, թե՞ Արարչի որոնում։ Տիեզերքի ստեղծման գիտական և քրիստոնեական պատկերացումների հաշտեցումը։ Արարիչն իբրև կարգավորության և գեղեցիկի հաստիչ։ Տիեզերքի և Երկրի խորհրդանշական կենտրոնը։

  • Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հոգևոր զրույցներ
Աստվածաշնչի սերտողություն
19/06/2024

Աստվածաշնչի սերտողություն

Սուրբ Գրքի և գեղարվեստական գրականության ընթերցանության ընդհանրություններն ու տարբերությունները։ Աստվածաշունչն իբրև հոգու և մտքի սնունդ։ Աստվածաշնչի համակարգված ընթերցանության անհատական մոտեցումները։ Սուրբգրային ընթերցվածների մեկնությունը սեփական ուժերով և եկեղեցական աղբյուրների օժանդակությամբ։ Աստվածաշնչյան բնագրի աննվազ գրավչությունը։

  • Խոսնակներ՝ Արմինե Ալեքսանյան, Նաիրա Մելիքյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հոգևոր զրույցներ
Երաժշտության մանկավարժություն
12/06/2024

Երաժշտության մանկավարժություն

Երգն ու երաժշտությունն իբրև մեր ինքնության արտահայտման միջոց։ Հայ երաժշտական դպրոցի ակունքներն ու ավանդույթները։ Ժողովրդական և հոգևոր երաժշտության կատարումը։ Եկեղեցական միջավայրն իբրև հոգևոր երաժշտարվեստի դպրոց։ Երգչախմբային և մեներգային մշակույթը հայ իրականության մեջ։ Երաժշտության մանկավարժություն մանուկների համար։ Երաժշտական գործիքների կիրառումը հայ եկեղեցական երաժշտության մեջ։

  • Խոսնակ՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան
  • Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հոգևոր զրույցներ