Մեկնություն (արխիվ)
Աստվածաշունչը Եկեղեցու սրբազան ավանդության մեջ: Ինչպես կարդալ, հասկանալ և կատարել Աստծո Խոսքը: Եկեղեցու հայրերի մեկնությունները որպես Սուրբ Գրքի ուղղափառ ընկալման հիմք: Ինչպես վերաբերվել Սուրբ Գրքին և զերծ մնալ սնահավատություններից ու շեղումներից: Աստծո Խոսքը որպես հոգևոր սնունդ, առողջություն և առաջնորդություն:
Հռոմ. Ա-Բ
Պողոս առաքյալի կոչման և սպասավորության յուրահատկությունը: Օրենքի իմաստը ոչ թե օրենքի տառից կառչելու, այլ Օրենքի հոգին իրագործելու մեջ է: Աստծո խոսքի հիմնական նպատակը կյանքի սրբությունն է: Հեթանոսական քաղաքակրթության եսակենտրոնությունը և Աստծուց կտրված մարդու ողբերգությունը: Քրիստոնեությունը աստվածային սիրո բացահայտման և մարդու հոգևոր ազատագրման ճանապարհ է: Թե՛ գրված Օրենքով, թե՛ բնական կամ խղճմտանքի օրենքով բոլորը կանչված են Աստծուն ճանաչելու և հավատքով ապրելու:
- Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
- Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան